Թեմաներ
Հինգշաբթի 06 / 27 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/27/2019   00:14 ԵԽԽՎ-ն լիովին հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները 06/26/2019   23:13 Ողբերգական վթար` Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին. վարորդը մահացել է 06/26/2019   22:53 Որպես մերձմոսկովյան առևտրի կենտրոնի տնօրենի սպանության պատվիրատու քննչությունը անվանել է նրա կնոջը 06/26/2019   22:14 Փարիզի դատախազությունը բացառել է Նոտր Դամի հրկիզումը 06/26/2019   20:54 Նովոսիբիրսկի կենտրոնում հայերի պարզաբանումները. մեքենայի միջից գնդակահարել են կանգառում կանգնած գրավատան սեփականատիրոջը 06/26/2019   20:01 Գիտնականները պարզել են ծերացման վրա ազդող գործոնները 06/26/2019   19:25 ԵՄ պաշտոնյան կարեւորել է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը 06/26/2019   19:12 «Արմենիա» ավիաընկերությունն ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերի թույլտվություն 06/26/2019   19:08 Իջևանում նորածնի մահվան համար մեղադրանք է առաջադրվել մանկաբարձ-գինեկոլոգին 06/26/2019   18:47 Հավաք-պարապմունք՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի համակագմամբ 06/26/2019   18:31 Մշակվել է առաջիկա վեց տարվա ՀՖՖ ռազմավարությունը. ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովի ամփոփում 06/26/2019   18:07 ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ ներկայացուցիչ 06/26/2019   18:02 Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը եւ կայացրել է բացառապես քաղաքական որոշում. ՀՀԿ 06/26/2019   17:50 «Մարտի 1»-ի՝ նախաքննության փուլում գտնվող գործով որպես մեղադրյալ է ներգրավված 6 անձ 06/26/2019   17:29 Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Արման Թաթոյանը մասնակցել է խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը 06/26/2019   17:27 «Իսկապես հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում». նախագահ Արմեն Սարգսյան 06/26/2019   17:20 Տասը երեխամայր կնոջը ծեծի են ենթարկել սովամահ արել Նիժնի Նովգորոդի կալանավայրում 06/26/2019   17:19 Խեղված մտորումների շարքը շարունակելու դեպքում կարող է վիճարկվել նաև 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված ՍԴ երկու դատավորների լեգիտիմությունը 06/26/2019   17:14 Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում չի ներկայացրել 06/26/2019   17:09 «Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ 06/26/2019   16:45 Կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն ծրագրերի» ղեկավար հանձնաժողովի նիստը 06/26/2019   16:43 Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ 06/26/2019   16:40 Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ 06/26/2019   16:34 Ուժեղացված ծառայություն Արարատում․ հայտնաբերվել են թմրանյութ, զենք-զինամթերք (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 06/26/2019   16:10 Բոլորը շատ լավ պատկերացնում են, թե ովքեր են սևազգեստները. Վանեցյան 06/26/2019   16:10 Ավելի քան տասը մարդ կարող էր տուժել Մոսկվայում գործող սերիական թունավորող անձից 06/26/2019   16:02 Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի հետ 06/26/2019   15:59 Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Աննա Հակոբյանին 06/26/2019   15:46 «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»-ի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպանին 06/26/2019   15:37 Հարկային արտոնություն ստանալու համար դիմած շուրջ 100 ստարտափների մեջ կան նաև հայրենադարձներ 06/26/2019   15:30 Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհուն սպանելուց հետո նրա դիակը թաքցրել են տան խորդանոցում. նոր մանրամասներ 06/26/2019   15:12 Զինվոր է մահացել Արմավիրի ուսումնական կենտրոնում 06/26/2019   14:50 Ժամը 14:00-ից մինչև 18:00 փակ է լինելու Ծ.Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը 06/26/2019   14:45 Կին փոխմարզպետն ազատվել է աշխատանքից 06/26/2019   14:40 ՀՀ վարչապետի բացակայության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի Տիգրան Ավինյանը 06/26/2019   14:35 Ոստիկանները հայտնաբերեցին խաբեությամբ հափշտակված մասնատված «Մերսեդեսները» 06/26/2019   14:30 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին 06/26/2019   14:26 Կապ չունի դատում եք երկրի նախագահին, թե այլ քաղաքացու. ԼՀԿ պատգամավոր 06/26/2019   14:09 Աշխատատեղերի ավելացման «հրաշքը» ավարտվում է 06/26/2019   14:02 Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել ազգությամբ հայ՝ Վրաստանի քաղաքացի 06/26/2019   13:57 Ստամբուլի նորընտիր քաղաքապետը պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիվ է իր ծննդավայրը նորովի բացահայտել 06/26/2019   13:51 Հույս ունենք՝ Ֆուտբոլի հավաքականի գրանցած հաջողությունը զարգացում կապրի. Վանեցյան 06/26/2019   13:47 ԲՀԿ-ն Քոչարյանի գործով դատավարությունը դիտարկում է իրավական հարթությունում 06/26/2019   13:38 Արցախի հարցում սթափվելու և նոր ուղի ընտրելու ժամանակն է . Սասնա Ծռեր 06/26/2019   13:27 Գիլյոտին հների եւ նորերի համար 06/26/2019   13:23 Հայ և ռուս մաքսային ծառայողները համատեղ ուսումնավարժություն են անցկացրել 06/26/2019   13:16 Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն 06/26/2019   13:09 Տիգրան Ուրիխանյանի՝ մանդատը վայր դնելու հայտարարության առեղծվածը 06/26/2019   13:06 Ոստիկանները բացահայտեցին Ամիրյան փողոցում կատարված դանակահարությունը 06/26/2019   12:53 Դատարանի այս քայլն ինչ-որ տեղ պատասխանատվությունը այլ մարմնի ուսերին դնելու ձեւ է. Հայկ Ալումյան
06/25/2019   20:30 Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին 06/25/2019   21:11 Ցավում եմ, որ դատական համակարգում կարող էր տեղի ունենալ այն, ինչին ականատես եղանք. Արամ Վարդեւանյան 06/25/2019   10:30 Վահե Գրիգորյանի հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան. Գոռ Հովհաննիսյան 06/25/2019   18:38 Ստեղծված իրավիճակը ՍԴ-ի մեկնաբանման տիրույթում է. Կարեն Մեժլումյան 06/26/2019   10:41 Երեւանում դաժան սպանության զոհ է դարձել երիտասարդ աղջիկ 06/26/2019   17:50 «Մարտի 1»-ի՝ նախաքննության փուլում գտնվող գործով որպես մեղադրյալ է ներգրավված 6 անձ 06/25/2019   19:43 Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու. Արա Վարդանյան 06/26/2019   17:19 Խեղված մտորումների շարքը շարունակելու դեպքում կարող է վիճարկվել նաև 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված ՍԴ երկու դատավորների լեգիտիմությունը 06/25/2019   11:13 ԼՀԿ-ն ԲԴԽ թեկնածու առաջադրելու համար բանակցություններ է վարում 06/26/2019   11:12 25-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվողը 29-ամյա երիտասարդ է. նա բերման է ենթարկվել 06/26/2019   14:09 Աշխատատեղերի ավելացման «հրաշքը» ավարտվում է 06/25/2019   18:15 Ռոբերտ Քոչարյանն այս պահին ՔԿՀ-ի մոտ է. աջակիցները շարունակում են բողոքի ակցիան (տեսանյութ) 06/26/2019   09:46 Ինչպես է իրականացվելու վեթինգի գործընթացը. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները. «Ժողովուրդ» 06/25/2019   13:06 Հարբած տղամարդը հայհոյել է կանգառում կանգնած աղջկան, ապա՝ դանակահարել իրեն դիտողություն արած 20-ամյա երիտասարդին 06/25/2019   17:28 Ռոբերտ Քոչարյանն անձամբ է ներկայանալու ՔԿՀ. պաշտպան 06/26/2019   09:51 «Իշխանության զավթում». Գևորգ Կոստանյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին. «Հրապարակ 06/26/2019   15:12 Զինվոր է մահացել Արմավիրի ուսումնական կենտրոնում 06/26/2019   12:08 Ֆիննախի աշխատակիցը ծեծի է ենթարկել վիրաբույժին՝ նրան մեղադրելով հոր մահվան մեջ 06/26/2019   12:53 Դատարանի այս քայլն ինչ-որ տեղ պատասխանատվությունը այլ մարմնի ուսերին դնելու ձեւ է. Հայկ Ալումյան 06/26/2019   09:10 Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞. «Ժողովուրդ»

Կտրուկ ավելացել են խափանման միջոց կալանքին այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները. արձանագրվել են նաև գրավի անհիմն կիրառման դեպքեր 02/26/2019   17:05  |  Քրեական խրոնիկոն

2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուսումնասիրության շրջանակներում վերլուծության է երթարկվել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկան: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Պարզվել է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2018թ. ներկայացված և դատարանների կողմից բավարարված 808 միջնորդությունից 168-ի կամ 20,8%-ի պարագայում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Համեմատության համար նշենք, որ 2017թ. կայացվել է գրավի կիրառման 78 որոշում, այսինք 2018թ. 115%-ով աճել է գրավի կիրառման ցուցանիշը: Նման կտրուկ աճը պայմանավորված է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների բավարարման ցուցանիշի բարելավման հանգամանքով:

Այլընտրանքային խափանման այս միջոցը կիրառելու մասին 2018թ. կայացված 168 դատական ակտերից 84-ի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, ինչը նշանակում է, որ այդ որոշումների ուղիղ 50 տոկոսի դեպքում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները համաձայնել են դատարանների կողմից կայացված՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշումների հետ: Իսկ ներկայացված վերաքննիչ բողոքներից բավարարվել է 18-ը կամ 21,4%-ը:

Էականորեն աճել են նաև կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում գրավ կիրառելու որոշումները:

Մասնավորապես 2018թ. ընթացքում դատարան ներկայացված և բավարարված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություններից 56-ի պարագայում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Մինչդեռ 2017թ. գրավ է կիրառվել  կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություններից 15-ի քննության արդյունքում, ինչը 41-ով կամ 273%-ով քիչ է 2018թ. համեմատությամբ:

Այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման որոշումների ավելացման միտումը բխում է անազատության հետ չկապված խափանման միջոցների, այդ թվում նաև գրավի կիրառման պրակտիկայի ընդլայնմանը նպաստելու՝ ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականությունից: 2018թ. հուլիսի 12-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել էր խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման յուրաքանչյուր դեպքում պարտադիր դիտարկել անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցը, իսկ խափանման միջոց կալանքի կիրառման կամ այդ խափանման միջոցի կիրառման ժամկետների երկարացման միջնորդությունների քննության ընթացքում, գնահատելով քրեական գործի՝ փաստական տվյալների հիման վրա մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու պայմանների խախտման ռիսկերը, դիտարկել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմանը չառարկելու հնարավորությունը:

Այդուհանդերձ՝ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ 2018թ. ընթացքում դատարանների կողմից մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը շատ դեպքերում թույլատրելի է համարվել անհիմն և ոչ բավարար պատճառաբանություններով՝ չընդունելով մեղադրող կողմի ներկայացրած առարկությունները: Մասնավորապես՝ գրավի կիրառումը թույլատրելի է համարվել նաև այն դեպքերում, երբ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել քրեական դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու կամ մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության առկայությամբ: Նման դեպքում գրավի կիրառումն իրավաչափ լինել չի կարող, քանի որ  գրավը, որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, չի կարող երաշխավորել դրանց հնարավոր կատարման բացառումը: Նշված արձանագրումները վերահաստատվել են դատարանների համար կիրառության համար պարտադիր՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ստորադաս դատարանները շատ դեպքերում նշված նախադեպային դիրքորոշմանը չեն հետևում և, պարտավոր լինելով հանդերձ, չեն պատճառաբանում, թե ինչու վերոհիշյալ նախադեպային դիրքորոշումը կոնկրետ դեպքում չի կիրառվում:

Նման մոտեցման հետևանքներն արդեն իսկ զգալի են: Մասնավորապես 2018թ. արձանագրվել է 6 դեպք, երբ կալանքի միջնորդությունը մերժելու (3 դեպք),  կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժելու (2 դեպք) և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու (1 դեպք) դատական ակտի հիման վրա մնալով ազատության մեջ՝ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ: Նշված 6 դեպքերից 3-ի պարագայում անձը, մնալով ազատության մեջ, կատարել է նոր հանցանք, 1-ի պարագայում խուսափել է քննությունից, 2-ի պարագայում ապօրինի ազդեցություն է գործադրել քրեական դատավարության մասնակիցների վրա:

Նշված 6 դեպքերից 5-ով մեղադրյալները կրկին կալանավորվել են, իսկ 1-ով՝ քննությունից խուսափող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:34 25/02/2019  |  ԼՐԱՀՈՍԽափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունները նվազում են, բավարարումը՝ ավելանում. ՀՀ դատախազություն
18:31 20/02/2019  |  Քրեական խրոնիկոնՊետությանը պատճառված շուրջ 85 մլրդ դրամ վնասից վերականգնվել է 28 մլրդ դրամը
20:45 17/02/2019  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ նախագահի տեղակալի միլիոնատեր տղան դատախազ է նշանակվել իրավական ընթացակարգերի պահպանմամբ. Դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ
13:58 15/02/2019  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ խոշոր չափերի վատնում կատարելու դեպք Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում. հարուցվել է քրեական գործ
13:27 14/02/2019  |  Քրեական խրոնիկոնՈւշի համայնքապետարանում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
10:08 14/02/2019  |  ՄամուլՌաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ. Ժամանակ
11:36 03/02/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազը փոխել է Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը
13:42 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀամաներման կիրարկման ընթացքում արձանագրվել են խախտումներ. դատախազությունը ներգործության միջոցներ է ձեռնարկել
19:49 19/12/2018  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազությունը 5.5մլն դրամ հափշակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկել է դատարան
19:26 14/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրեական գործեր են հարուցվել, 147-ով շարունակում են նյութեր նախապատրաստվել. ամփոփում

Տեսանյութեր

06/26/2019   14:37 Դա կարծիք է, որը գոյություն ունենալու իրավունք ունի. Իվետա Տոնոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Տեսադարան

06/25/2019   17:42 Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Մամուլ

Արխիվ

[]