ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կտրուկ ավելացել են խափանման միջոց կալանքին այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները. արձանագրվել են նաև գրավի անհիմն կիրառման դեպքեր 02/26/2019 17:05 | Քրեական խրոնիկոն
2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուսումնասիրության շրջանակներում վերլուծության է երթարկվել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկան: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Պարզվել է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2018թ. ներկայացված և դատարանների կողմից բավարարված 808 միջնորդությունից 168-ի կամ 20,8%-ի պարագայում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Համեմատության համար նշենք, որ 2017թ. կայացվել է գրավի կիրառման 78 որոշում, այսինք 2018թ. 115%-ով աճել է գրավի կիրառման ցուցանիշը: Նման կտրուկ աճը պայմանավորված է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների բավարարման ցուցանիշի բարելավման հանգամանքով:
Այլընտրանքային խափանման այս միջոցը կիրառելու մասին 2018թ. կայացված 168 դատական ակտերից 84-ի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, ինչը նշանակում է, որ այդ որոշումների ուղիղ 50 տոկոսի դեպքում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները համաձայնել են դատարանների կողմից կայացված՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշումների հետ: Իսկ ներկայացված վերաքննիչ բողոքներից բավարարվել է 18-ը կամ 21,4%-ը:
Էականորեն աճել են նաև կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում գրավ կիրառելու որոշումները:
Մասնավորապես 2018թ. ընթացքում դատարան ներկայացված և բավարարված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություններից 56-ի պարագայում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Մինչդեռ 2017թ. գրավ է կիրառվել կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություններից 15-ի քննության արդյունքում, ինչը 41-ով կամ 273%-ով քիչ է 2018թ. համեմատությամբ:
Այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման որոշումների ավելացման միտումը բխում է անազատության հետ չկապված խափանման միջոցների, այդ թվում նաև գրավի կիրառման պրակտիկայի ընդլայնմանը նպաստելու՝ ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականությունից: 2018թ. հուլիսի 12-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել էր խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման յուրաքանչյուր դեպքում պարտադիր դիտարկել անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցը, իսկ խափանման միջոց կալանքի կիրառման կամ այդ խափանման միջոցի կիրառման ժամկետների երկարացման միջնորդությունների քննության ընթացքում, գնահատելով քրեական գործի՝ փաստական տվյալների հիման վրա մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու պայմանների խախտման ռիսկերը, դիտարկել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմանը չառարկելու հնարավորությունը:
Այդուհանդերձ՝ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ 2018թ. ընթացքում դատարանների կողմից մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը շատ դեպքերում թույլատրելի է համարվել անհիմն և ոչ բավարար պատճառաբանություններով՝ չընդունելով մեղադրող կողմի ներկայացրած առարկությունները: Մասնավորապես՝ գրավի կիրառումը թույլատրելի է համարվել նաև այն դեպքերում, երբ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել քրեական դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու կամ մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության առկայությամբ: Նման դեպքում գրավի կիրառումն իրավաչափ լինել չի կարող, քանի որ գրավը, որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, չի կարող երաշխավորել դրանց հնարավոր կատարման բացառումը: Նշված արձանագրումները վերահաստատվել են դատարանների համար կիրառության համար պարտադիր՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ստորադաս դատարանները շատ դեպքերում նշված նախադեպային դիրքորոշմանը չեն հետևում և, պարտավոր լինելով հանդերձ, չեն պատճառաբանում, թե ինչու վերոհիշյալ նախադեպային դիրքորոշումը կոնկրետ դեպքում չի կիրառվում:
Նման մոտեցման հետևանքներն արդեն իսկ զգալի են: Մասնավորապես 2018թ. արձանագրվել է 6 դեպք, երբ կալանքի միջնորդությունը մերժելու (3 դեպք), կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժելու (2 դեպք) և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու (1 դեպք) դատական ակտի հիման վրա մնալով ազատության մեջ՝ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ: Նշված 6 դեպքերից 3-ի պարագայում անձը, մնալով ազատության մեջ, կատարել է նոր հանցանք, 1-ի պարագայում խուսափել է քննությունից, 2-ի պարագայում ապօրինի ազդեցություն է գործադրել քրեական դատավարության մասնակիցների վրա:
Նշված 6 դեպքերից 5-ով մեղադրյալները կրկին կալանավորվել են, իսկ 1-ով՝ քննությունից խուսափող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ