Թեմաներ
Չորեքշաբթի 06 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/18/2019   21:36 Ստամբուլում Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն. երկու մարդ մահացել է 06/18/2019   21:30 Սիցիլիայում մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 30 մարդ 06/18/2019   21:22 NYT- ի լրագրողը հայտարարել է Ռուսաստանի գծով Թրամփի խորհրդականի հրաժարականի մասին 06/18/2019   20:50 Այս իշխանությունն իր ամբարտավանությամբ, կիսագրագիտությամբ ու գոռոզությամբ ռեկորդակիր է. Աշոտյան (տեսանյութ) 06/18/2019   20:39 Ողբերգական վթար Ստեփանակերտում 06/18/2019   19:29 Գագիկ Ծառուկյանը դարձյալ չի ներկայացել հարցաքննության. ՔԿ 06/18/2019   18:56 Ոստիկանության բաժնում է գտնվում 5 քաղաքացի 06/18/2019   18:53 Ոստիկանության ուժեղացված ծառայությունը մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր» /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 06/18/2019   18:51 «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն 06/18/2019   18:46 Մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ 06/18/2019   18:40 Վահե Գրիգորյանը պետք է հրաժարվի իր վստահորդների շահերը ներկայացնելուց. նա ժամանակ է խնդրել 06/18/2019   18:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ 06/18/2019   18:22 644 գրամ կանեփանման զանգվածը հայտնաբերվեց 06/18/2019   18:18 Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին 06/18/2019   18:14 Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը 06/18/2019   18:10 ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին 06/18/2019   18:07 Փողը դուրս է եկել տնտեսությունից և չի վերադարձել 06/18/2019   18:04 Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց 06/18/2019   17:58 Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի, գործով վկան խուսափո՞ւմ է ներկայանալ դատարան. բերման ենթարկվելու որոշում կայացվեց 06/18/2019   17:36 ՔԿ-ն չի հաստատում Գագիկ Բեգլարյանի կողմից պատճառված վնասի անձամբ վերականգնումը. 200 մլն դրամը փոխանցվել է կապալառու ընկերության տնօրենի անունից 06/18/2019   17:33 Շարունակվում է Քոչարյանի գործով դատական նիստը 06/18/2019   17:27 Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 06/18/2019   17:05 Աճել է անհատ ձեռնարկատերերի ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումների քանակը 06/18/2019   16:48 Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր 06/18/2019   16:44 Լարված իրավիճակ` Քոչարյանի գործով դատական նիստին(տեսանյութ) 06/18/2019   16:28 Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց 06/18/2019   16:26 ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինը ձերբակալվել է Ֆրանսիայում 06/18/2019   16:15 Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց(տեսանյութ) 06/18/2019   15:47 Տպավորված են հայաստանյան գագաթնաժողովից. «Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցները սպասում են Հայաստանում հաջորդ հանդիպմանը 06/18/2019   15:22 Պատճառած վնասի մասով պետք է արվի փոխհատուցում, մնացածով՝ նվիրատվություն. Արսեն Մկրտչյան 06/18/2019   15:14 ԱԺ-ում ՍԴ դատավոր են ընտրում 06/18/2019   15:09 Բացահայտվել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք 06/18/2019   15:04 ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել Քրեակատարողական ծառայությունում. ուսումնասիրություններն ուղարկվել են Դատախազություն 06/18/2019   14:54 Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան 06/18/2019   14:32 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին 06/18/2019   14:21 ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ) 06/18/2019   14:06 Դատախազները միջնորդեցին Մանվել Գրիգորյանի գործով նշանակել նոր փորձաքննություն 06/18/2019   13:57 Հայտնի է` ով է Մանվել Գրիգորյանի խնամակալը 06/18/2019   13:44 Ճանապարհատրանսպորտային պատահարից պայմանագրային զինծառայող է մահացել 06/18/2019   13:40 Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում. Գ.Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանին 06/18/2019   13:31 Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը. Արսեն Բաբայան 06/18/2019   13:22 Կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը 06/18/2019   13:18 «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան 06/18/2019   13:17 Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները 06/18/2019   13:16 Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը 06/18/2019   13:11 Մանվել Գրիգորյանը ցանկանում է փոխհատուցել պետությանը պատճառված վնասը եւ պետությանը նվիրել Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունը 06/18/2019   13:10 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 06/18/2019   13:00 «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պաշտպանության տակ են վերցրել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությունը 06/18/2019   12:57 Չավարտված պատերազմի պայմաններում չկշռադատված քայլը սպառնում է հանիրավի խարխլել բանակի հանդեպ մեր ժողովրդի հավաքական նվիրումը.ՀՅԴ 06/18/2019   12:50 Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Արսեն Խառատյան
06/17/2019   15:33 Չորս ամսում Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար 06/18/2019   20:50 Այս իշխանությունն իր ամբարտավանությամբ, կիսագրագիտությամբ ու գոռոզությամբ ռեկորդակիր է. Աշոտյան (տեսանյութ) 06/18/2019   13:11 Մանվել Գրիգորյանը ցանկանում է փոխհատուցել պետությանը պատճառված վնասը եւ պետությանը նվիրել Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունը 06/17/2019   23:00 Ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով. Ռ.Թորոսյանը` Փաշինյանին 06/18/2019   10:59 Սամվել Կարապետյանը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին. «Իրատես» 06/18/2019   15:22 Պատճառած վնասի մասով պետք է արվի փոխհատուցում, մնացածով՝ նվիրատվություն. Արսեն Մկրտչյան 06/17/2019   15:41 Այրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքը 06/17/2019   15:15 Եվա Թովմասյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը 06/18/2019   10:00 Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» է կանչել նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին. «Հրապարակ» 06/17/2019   13:15 Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն 06/18/2019   15:09 Բացահայտվել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք 06/17/2019   16:12 ԲԴԽ-ն մնաց 4 հոգով. 5 անդամի լիազորություններ դադարեցված են 06/17/2019   17:22 Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ 06/18/2019   16:44 Լարված իրավիճակ` Քոչարյանի գործով դատական նիստին(տեսանյութ) 06/18/2019   13:57 Հայտնի է` ով է Մանվել Գրիգորյանի խնամակալը 06/17/2019   19:12 Սնկային հիվանդության շուրջ աղմուկի պատճառով հայկական ծիրանի նկատմամբ ուշադրությունը կարող է փոխվել.Պիպոյան 06/17/2019   18:13 Փաստաբանը փորձում է դատարանին շանտաժ անել. դատախազ (տեսանյութ) 06/17/2019   13:41 «Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ 06/18/2019   19:29 Գագիկ Ծառուկյանը դարձյալ չի ներկայացել հարցաքննության. ՔԿ 06/17/2019   22:15 Ընդմիշտ մնա ինձ հետ․ Մխիթարյանը կնոջ հետ հարսանեկան լուսանկար է հրապարակել

Մկրտիչ Մինասյան. «Դուք էլ ձե՛ր դաշտը կանոնակարգեք, բայց չկամ մի՛ եղեք» 02/23/2019   14:24  |  Հարցազրույց

Անցյալ տարի մարտի 17-ին,  տարիների   տևական աշխատանքից, խնդիրը կառավարությունից  կառավարություն փոխանցելուց հետո վերջապես ճարտարապետներին հաջողվեց մասնագիտական օրենք ունենալ և ձևավորել Ճարտարապետների պալատ:  Ինքս ներկա էի միության 19-րդ համագումարին, որի ընթացքում ճարտարապետների միությունը վերակազմավորվեց  որպես ճարտարապետների  պալատ: Դահլիճը  լեփ- լեցուն էր, ներկա էին և քաղաքաշինության կոմիտեի,  և Երևանի քաղաքապետարանի և ճարտարապետական բուհի ներկայացուցիչները: Այսինքն, այդ փաստի վկան ու մասնակիցն են եղել ոչ  միայն ճարտարապետները, այլև ոլորտին առնչվող գերատեսչությունները, լրատվամիջոցները: Մեծ հաշվով,  ողջունելի փաստ էր, բնագավառը կանոնակարգող, և մասնագիտական շրջանակները ողջունում էին կատարվածը:

Հետաքրքիրն այն է, որ անցած մեկ տարվա ընթացքում նոր՝ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի և նորաստեղծ Ճարտարապետների պալատի ուղղությամբ հատուկենտ  քարեր նետողները ոչ թե նախագծող ճարտարապետներ են, այլ՝ տեսաբաններ:  Ի դեպ, հենց վերջերս ակումբային մի ասուլիս էի լսում, որի  երկու բանախոսները  մասնագիտությամբ ճարտարապետ էին, սակայն  իմ տպավորությամբ բացարձակ անտեղյակ էին այն թեմայից, ինչից խոսում էին: Իսկ թեման ճարտարապետների պալատն էր, որի շուրջ էլ զրուցում ենք  Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ։

- Ես էլ լսեցի՝ երկուսն էլ /Մարիամ Խաչատրյան, Արտակ Խալաթյան Ա. Ե./  ընդհանրապես բանից անտեղյակ էին: Մեկը տեսաբան է, բայց մեր միության անդամը չէ, երբեք չի էլ եղել, համագումարին էլ վստահաբար, ներկա չի եղել, քանի որ իր ներկայացրած թվերը իրականությունից ուղղակի մղոններով հեռու էին: Համագումարին ներկա էին  196 ճարտարապետներ, որոնցից ընդամենը երկուսը դեմ քվեարկեցին և որոնց հիմնական մասը՝ մեկ-երկու բացառությամբ,  միանգամից դարձան պալատի միջուկը:

Վերակազմավորումից առաջ էլ,  դեռ 2016 թվականի ապրիլին  ճարտարապետների միության ընդհանուր  ժողովում երբ քննարկեցինք Ճարտարապետական գործունեության մասին  օրենքը, դարձյալ  դահլիճը լեցուն էր, 150 անդամներից 145-ը կողմ քվեարկեցին օրենքին, ընդամենը երկու դեմ ձայն կար, շատերը ելույթ ունեցան, իրենց տեսակետները հայտնեցին՝անհրաժեշտ համարելով  Օրենքի ընդունումը:

Այդ  աղջիկը /Մ. Խաչատրյանը Ա. Ե./  խոսում է 660  ՃՄ անդամների մասին, չհասկանալով, որ տվյալ  քանակը մենք պահում ենք՝  թեպետ գիտենք, որ  նրանք երկար ժամանակ արդեն  բացակայում են երկրից:  Նրանց,  մեր  միության այսպես կոչված պասիվ  անդամներին մենք ցանկերից չենք  հանում, միայն համագումարի ժամանակ ենք հանում, թեպետ նրանք երկար տարիներ Հայաստանում չեն եղել՝  մոտ 100 անդամ ՌԴ-ում է, մի այդքանն  էլ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում,   ի հավելումն,  մի զգալի հատված էլ կա,  որ ընդհանրապես մասնակցություն չի ունենում, անդամավճար չի տալիս, բայց մենք պահում ենք, որովհետև  շատ ենք ուզում, որ նրանք վերականգնեն իրենց կապերը: Բոլորի տվյալները, էլ. հասցեները ունենք, հետաքրքրվում ենք իրենցով: Մի խոսքով, մեզ մոտ ամեն բան օրենքի շրջանակում է եղել: Ընդ որում, համագումարն էլ շատ  ակտիվ է անցել:  Ինչ վերաբերում է մյուս ճարտարապետին /Ա. Խալաթյան Ա. Ե./, ապա  այդ տղան նույնպես բոլորովին անտեղյակ էր, ինչն  իր խոսքից զգացի: ՈՒղղակի չէր տիրապետում  և օդ էր  տատանում ընդամենը: Նստել են՝ էթիկայի հանձնաժողովից են խոսում, և խոսողներից մեկն էլ իրավաբան էր ու ճարտարապետական էթիկան քաղաքավարության համատեքստում էր դիտարկում՝ շատ վստահ պնդելով, որ այ, էթիկայի հանձնաժողով կարող են ունենալ բժիշկները, իրավաբանները, իսկ ճարտարապետների էթիկայի հանձնաժողովը ո՞րն է: Բա չասես՝ եթե բան չես հասկանում,  ինչու՞ ես խոսում:  Տարօրինակ էր, զավեշտալի:

Ընդունված բան է «ճարտարապետական  էթիկա» հասկացությունը, այն  ամբողջ աշխարհում է կիրառական,  և մենք էլ շարժվում ենք նույն տրամաբանությամբ: Ավելին, մեր  կողմից ընդունված էթիկայի հիմքում ընկած է ճարտարապետների միջազգային միության կանոնադրության՝  ճարտարապետական  էթիկան պահպանելու սկզբունքը: Որպեսզի ավելի հասկանալի լինի,  կբերեմ օրինակներ հենց մեր իրականությունից: Տեսեք, եթե մի ճարտարապետ  ունի հեղինակային գործ և առանց իրեն տեղյակ պահելու մեկ այլ ճարտարապետ արդեն գոյություն ունեցող նախագծի վրա փոփոխություններ է անում կամ աշխատում է դրա վրա՝  ներկայացնելով  որպես իր աշխատանք, դա ճարտարապետական էթիկայի կոպտագույն խախտում է:  

Դրա ամենացայտուն օրինակը Շառլ Ազնավուրի տուն թանգարանի օրինակն է, որին վերջերս էլի անդրադարձել եմ.  այն հեղինակել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ըստ իս, լավ գործ է, չեմ ուզում ասել, թե ինչքան ջանք է թափել և՛ նյութական, և՛ ստեղծագործական…   ՈՒ հանկարծ մեկն ասում է, թե՝ նրա հետ համահեղինակ եմ և նոր առաջարկ ունեմ:  Եթե մենք չարձագանքենք նման դեպքերում,  այս միտումը շարունակական կդառնա: Մեկ այլ օրինակ էլ  Թումո կենտրոնն է, որի հեղինակը լիբանանահայ ճարտարապետ է: Լավ է արել, որևէ բան չունենք, սակայն    որևէ այլ երկրում նման հնարավորություն հաստատ իրեն չէր տրվի, քանի որ  այդ հեղինակը պետք է տվյալ երկրի կողմից տրված լիցենզիա ունենար, որը նա չուներ: Ցանկացած այլ երկրում նման բաների հանդեպ մեծ է  ուշադրությունը,  գործող կանոնները, սկզբունքները հստակ պահվում են: Հակառակ դեպքում՝ շիլա-շփոթ կստեղծվի: Ի վերջո, բացի մնացած գործառույթներից, մենք կոչված ենք, որ պահպանենք մեր ճարտարապետների շահերը, հակառակ դեպքում դուրս կմնանք աշխարհում առկա գործընթացներից:

Այսինքն, ճարտարապետական էթիկայի պահպանման շրջանակում է  որևէ մեկ Ճարտարապետի մասնագիտական, ստեղծագործական իրավունքը  մյուս ճարտարապետներից,  ներդրողների, կառուցապատողների թելադրանքից հնարավորինս պահպանելը: Եվ ամենակարևորը՝ էթիկայի կանոնների համատեքստում մայրաքաղաքի, մեր մյուս քաղաքների  գլխավոր  հատակագծերի սկզբունքները պահել-պահպանելն է: Գլխավոր հատակագիծն էլ  մեր  Սահմանադրությունն է  վերջին հաշվով, և որևէ մեկին մենք սրանից հետո թույլ չենք տա, որ գա, այս դաշտը համարի խամուխոպան ու  իր ուզածն  անի: Հակառակ պարագայում՝  մենք որպես մասնագիտական հանրույթ վարկաբեկվում ենք:

-Պարոն Մինասյան, ճարտարապետական շրջանակները օրենքին ամբողջության մեջ, այսինքն կետ առ կետ ծանոթ չե՞ն եղել, երբ կողմ են քվեարկել:

 -Իհարկե, ծանոթացել են, շահագրգիռ քննարկումներ են տեղի ունեցել և՛ ճարտարապետների միությունում,  և՛ կառավարությունում,  և՛ Ազգային ժողովում:

-Դեռ անցյալ տարեվերջին մամուլում և սոցցանցերում ճարտարապետական շրջանակները սկսեցին դժգոհություններ հայտնել, թե՝ հին լիցենզիաներն առոչինչ են համարվել, իսկ նորը դեռ չի տրվել, գործընթացն ուշանում է, իրենք հայտնվել են օդից կախված վիճակում: Հետաքրքիր է, ի՞նչն է պատճառը, որ այսքան դանդաղում են աշխատանքները, չէ՞ որ  պալատի նախագահի, խորհրդի կազմի ընտրությանը զուգահեռ դեռ անցյալ տարի մարտին ձևավորվեց նաև համապատասխան հանձնաժողովի կազմը, որը պիտի կազմակերպեր,  զբաղվեր ճարտարապետների և կոնստրուկտորների արտոնագրման գործընթացով: Այս համատեքստում ի՞նչ փուլում են աշխատանքները:

-Այդ աշխատանքների ողջ փաթեթն  ուղղված է  մեր ոլորտի կանոնակարգանը,  որ  կանոնակարգված հարաբերությունների   դաշտում գործենք, որ մասնագիտական ուսուցումը շարունակական լինի, որ կարողանանք մեկմեկու հարգել, մեկ  համախումբ լինենք: Ամբողջ հարցն այն է, որ   քաղաքաշինության կոմիտեն, որի հետ  մի թելով տասնամյակներ ի վեր  կապված ենք և մշտապես համագործակցում ենք, նույնպես պիտի  իր կնիք-ստորագրությունը դնի արտոնագրման  փաստաթղթի տակ: Ըստ իս, երկրում կատարված փոփոխությունների հետ կապված՝ այս գործընթացը որոշակիորեն հետ ընկավ, մի քիչ այլ  կերպ դիտարկվեց խնդիրը,  չկարողացանք համախմբվել, չկարողացանք նույնիսկ տարրական բաները առաջնորդել: Դրա համար էլ գործընթացը փոքր -ինչ ուշանում է, իսկ մարդիկ հետաքրքրվում են, ուստի  պարտավոր ենք  բոլորին բացատրել, թե ինչու է  այսպես ստացվել:

Բնականաբար,  որևէ դիտավորյալ քաշքշուկ որևէ մեկի  կողմից մեծ հաշվով չկա, չնայած ինժեներական մասնագիտությունների  վերաբերյալ երբ փոփոխություններ էինք անում, մեր ինժեներական, կոնստրուկտորական  որոշ կազմակերպություններ որոնք նույնպես արտոնագիր պիտի ստանան, մի  նամակ ուղղեցին  հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե՝ այս ինչ է կատարվում, ճարտարապետների պալատն  իրավունք չունի արտոնագրման գործընթաց իրականացնել և այլն, և այլն: Աբսուրդի ժանրից մի բան էր, քանի որ մենք գործում ենք օրենքի համաձայն և բացառապես օրենքի շրջանակում:  Մեկը նույնիսկ ասել էր, թե՝ գիտենք ձեր օրենքը, գիտենք, թե ինչ է նշանակում դա: Հասկանում եք, այնպիսի իրավիճակներ են, որ չես ուզում ուշադրություն դարձնել, բայց մեջդ ցավ է կուտակվում: Եղբայր, ոնց թե՝ քո երկրի օրենքն է, անկախ նրանից, ե՞րբ է ընդունվել: Նույնիսկ գրել էին, թե՝ ճարտարապետների միությունն այդ իրավունքը չուներ, քանի որ նրանք կանոնադրություն չունեին: Մենք պետություն ու պետականություն սիրող համքարություն ենք և ամեն բան օրենքի տառին համահունչ է եղել մեզ մոտ. օրենքով, համաձայն մեր կանոնադրության, համագումարով անց ենք կացրել, գնացել ենք պետռեգիստր: Իսկ Ն.  Փաշինյանին  ուղղված նամակի հեղինակներն ուղղակի ստահոդ տեղեկատվություն էին փոխանցել նրան,   իբր կանոնադրություն չենք  ունեցել և նման  փոփոխություններ անելու իրավունք չունեինք: Կրկնում եմ՝ ամեն բան օրենքի տառին համապատասխան է արվել:

Ես շատ էի  սրտնեղել, քանի որ շատերին ճանաչում էի և  նման անհեթեթ սուտն ինձ համար  ուղղակի անհասկանալի էր ու վիրավորական: Եվ առանց հստակ իմանալու՝ ինչն-ինչոց է՝ ստորագրել էին ստի ու կեղծիքի տակ՝ այդպիսով հարցականի տակ  դնելով  մեր կազմակերպության իմիջը: Խնդրեմ, դուք էլ ձեր կազմակերպությունն ստեղծեք, ձեր դաշտը կանոնակարգենք: Բայց չկամ մի եղեք:

-Ձեզ ուղղված մեղադրանքներից մեկն էլ այն էր, թե ինչու՞ չպահպանվեց ճարտարապետների միությունը, այլ՝ պալատ ստեղծվեց, այն համատեքստում, որ  միությունն ավելի լայն շրջանակների էր համախմբում, տարիների պատմություն ուներ, իսկ պալատը, վերջինիս գործառույթները որոշակի կասկածներ են առաջանցնում, վերջերս մեկը նույնիսկ ասել էր, թե՝ այն « դմբուզ է» ճարտարապետների գլխին: Ի դեպ, չմոռանամ ասել, որ այլ շրջանակներ էլ ստեղծագործական միությունները սովետական վերապրուկ համարելով,  քննադատում էին հենց ճարտարապետների միություն երևույթը, որն, ըստ այդմ կորցնելով սովետից եկող տարբեր հատկացումները, այլևս ժամանակավրեպ էր դարձել: Այս՝ աջից ու ձախից եկող քննադատության  տարափին ինչպե՞ս եք դիմակայում:

-Դուք ճիշտ եք, ժամանակ  առ ժամանակ ասում են՝ ինչի՞ են պետք այդ միությունները: սովետի մնացուկ են, էս են, էն են…Գիտեք,  սովետի ժամանակ դրանք անհրաժեշտություն էին, չէ՞ որ դրսում  էլ կային նման միավորումներ, ուստի այստեղ նույն տրամաբանությամբ ստեղծվեցին և լուրջ դերակատարում ունեին այն ժամանակ:  Ճարտարապետների միության առաջին ղեկավարը եղել է ճարտարապետ  Կարո Հալաբյանը, որը  շատ լավ կազմակերպիչ էր: Ինչ խոսք, միակուսակցական սկզբունքի պայմաններում էին գործում,   պետությունից էլ  ֆինանսավորում ստանալով, սակայն  լրջագույն  մասնագիտական գործունեություն էին ծավալում: Ի դեպ, նախկին արձանագրությունները երբ բացում նայում ես,  տեսնում ես որքան սուր քննադատական հայացք է եղել, հատկապես՝ տիպարային կառույցների վերաբերյալ: Հիմա երբ  ժամանակը հետ ենք պտտում, տեսնում ենք, որ տիպարային  կառույցներ ամենուր են եղել, քանի որ  մարդկանց կոմունալ-կենցաղային խնդիրները,  բնակարանային հարցերը լուծելու անհրաժեշտություն կար:

Այն, որ այսօր  մեր ստեղծագործական  միությունները դժվար ժամանակներ են ապրում, բոլորս ենք տեսնում, գիտակցում, հենց դրա համար էլ ճարտարապետներս փորձում ենք կարգավորել  մեր դաշտը:

-Իսկ ի՞նչ էիք անում մինչ օրս՝ ինչպե՞ս էիք  հաղթահարում  դժվարությունները, ի վերջո,  արդեն վաղուց է, որ  պետական ֆինանսավորումից զրկված եք:   

- Ինչ ենք անում, ասեմ.  օրինակ, որոշակի վարձավճարով տարբեր կազմակերպությունների տրամադրում ենք մեր շենքի  տարածքները, այդ կերպ մինչ օրս փայլուն պահել-պահպանելով  մեր շենքը, որը հուշարձան է համարվում: Այն,  ինչ կարող ենք անել առանց գումարի, մեր ուժերով ու միջոցներով,  հնարավորինս արել և  անում ենք:

Մի ժամանակ ասում էին՝ միություններն ինչի՞ են պետք, իսկ հիմա,  երբ շուրջ   10 տարի պայքարելուց հետո վերջապես օրենք ունենք և  պիտի կարողանանք օրենքի դաշտում գործունեություն ծավալել՝ պետությանն օգնել-աջակցելով, հայտնվում են մարդիկ, որ  ասում են՝ ինչի՞ է պետք  ճարտարապետների  պալատը: Եթե մենք կարողանայինք միության անվան տակ պալատ ստեղծել, միությունն էլ կմնար, բայց չկարողացանք, որովհետև օրենքի շրջանակում դա հակասություններ է պարունակում:

-Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ ձեր  հատուկենտ ընդդիմախոսները, որ ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս,    ոչ թե նախագծող ճարտարապետներ են, այլ՝ հիմնականում տեսությամբ զբաղվող ձեր գործընկերները: Գուցե նրանք իրենց անտեսվա՞ծ են զգում, դրա՞ համար են դժգոհում: Ի դեպ, նրանք նույնպե՞ս պալատի անդամ կարող են դառնալ:

-Իհարկե կարող են: Տեսությամբ զբաղվող ճարտարապետներն էլ մեր պալատի անդամ կարող են լինել, նրանց ինչպես կարող ենք բաց թողնել: Նրանք մեր  զինատեսակն են:

Բայց ես չէի առանձնացնի նախագծող- ճարտարապետ և տեսաբան…

-Ճարտարապետներ Կարեն Բալյան, Մարիամ Խաչատրյան, հաճախ  նրանք են քննադատաբար հանդես գալիս:

-Կարեն Բալյանին շատ հարգում եմ, միասին աշխատել ենք ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությունում, բայց ես նրան չեմ հասկանում: Վերջերս Երևանում էր ու ուզեցի խոսել իր հետ, որ բացատրեմ՝ ինչն-ինչոց է,  բայց այդպես էլ չկարողացանք հանդիպել:

Բալյանի  հիմնական թեզը սա է՝ եթե միություն չի լինում ու եթե դուք դառնում եք պալատ, որը կարող է առևտրային գործունեությամբ զբաղվել, ուրեմն ստեղծվում է արտոնյալների դաս, իսկ պալատը բիզնես պրոյեկտ է դառնում: Նկատեմ, որ միության ժամանակ էլ մեզ թույլ էր տրված ծավալել կից առևտրային գործունեություն, բայց մենք  դրան չգնացինք: Հիմա էլ եմ ասում՝ պալատին կից առևտրային կազմակերպություն  չի՛ գործելու,  որովհետև առաջին բանը, որ ճարտարապետների  մոտ ծագում է, այս է՝  կստեղծեն  իրենց համար առևտրային կազմակերպություն և իրենք  անընդհատ նախագծման պատվերներ կստանան: Որպեսզի այսօրինակ  խոսակցություններ չլինեն, այս  տանիքի տակ նման գործունեության չի՛ ծավալվելու, ես  ընդհանրապես չեմ ուզում որևէ առևտրային կազմակերպության մասին խոսք լինի: Եթե լիներ էլ, դարձյալ նախագծում  պիտի լիներ, բայց որպեսզի չասվի՝ այ, այդ տանիքի տակ որոշ մարդիկ ձեռք են բերում արտոնություն,  պատվերներ և այլն,  այդ գործունեությունը պիտի բացառենք: Կամ՝ ասում են՝ քննադատությունն արգելվելու է հետայսու: Դարձյալ ո՛չ և ո՛չ,  ոչ մեկն այստեղ չի արգելում  քննադատաբար  խոսել մեր ոլորտի  այս կամ այն մերժելի,   բացասական երևույթների մասին:

-Ըստ էության, այսպիսով Դուք վստահեցնում եք, որ ճարտարապետների  պալատը լինելու է  հակակշի՞ռ Ձեր իսկ անդամների՝ մասնագիտորեն սխալ կեցվածքին կամ՝  պետական կառույցների՞ն, վերջիններիս այս կամ այն՝ հանրային առումով, քաղաքաշինական  առումով սխալ,   քննադատության արժանի կամ խոցելի որոշումների՞ն:

-Իհարկե, եթե սխալ բաներ են լինում անկախ նրանից իր անդամ ճարտարապետն է անում, թե՝ այլ մեկը, անպայման պալատն աշխատելու է նրա թերությունները ցույց տալ: Ավելին, մենք  հենց սկզբից պիտի ասենք՝ որ ընկեր ջան, դու սխալ ճանապարհի վրա ես և եթե նախկինում մեր ձեռքին ճարտարապետի վրա ազդելու ուժը չկար,  հիմա կա: Այսինքն, հիմա այնպես չի լինելու, որ ասենք, կառուցապատող այսինչը մի ճարտարապետի մերժմանն արժանանալով, հույս կունենա առաջվա նման՝ հոգ չէ, սա չարեց,  մյուսն իր  պատվերը կկատարի տրամաբանությամբ, կամ՝ երրորդը, չորրորդը… Այլևս մերժելի պատվերը ոչ մեկը չի կատարելու: Կլինի պայմանագիր, կլինի առաջադրանք, որը կնայվի, եթե դա գլխավոր  հատակագծին խանգարող հանգամանք է, ոչ մի ճարտարապետ իր վրա պատասխանատվություն  չի վերցնի այն անելու:

-Լավ, իսկ այսօր արտոնագրման գործընթացն ի՞նչ փուլում է, որքա՞ն մարդ է արդեն նոր արտոնագրման համակարգում գործում, որքա՞ն մարդ է անդամագրվել պալատին, ի՞նչ թիվ են կազմում երիտասարդները…

-Աշխատանքները բավականին լավ են գնում, ուղղակի նորից մի քիչ  ձգձգվում է  արտոնագրումը, այլապես հինգ օրվա ընթացքում  մարդը կստանար իր արտոնագիրը: Կարծում եմ՝ այս ժամկետները հաշվի կառնվեն, քանի որ մարդիկ պիտի աշխատեն: Մենք արդեն 150 արտոնագիր ենք տվել ճարտարապետներին և կոնստրուկտորներին: Եվ հիմա նորերը կան, պիտի ռիթմով գնանք:

-Իսկ երիտասարդներ գալի՞ս են:

-Գալիս են, իհարկե,  եթե նախկինում մենք դաշտում ունեինք երիտասարդ ճարտարապետներ, որոնք միության անդամ չէին, հիմա գալիս՝ արտոնագիր են վերցնում, իսկ պալատի անդամ լինելը կամավորության սկզբունքով է: Մենք թվարկում ենք անդամակցելու  բոլոր առավելությունները,  իրազեկում, սակայն երբեք չենք բռնանում, ստիպում, թե՝  պարտադիր է: Մեծ մասն արտոնագիրը վերցնելուց հետո միանգամից անդամագրվում են՝ դառնալով պալատի անդամ: Մեծ հոսք է գալիս, ընդ որում, ուրախալի է,  որ այս երիտասարդների մեջ  նկատում եմ՝  իրենք մեծ գոհունակություն են ապրում այն գիտակցումից,  որ մաս են կազմում   նման կազմակերպության:

-Ի դեպ, եթե նկատել եք ՝ Փաստաբանների  պալատը վերջին շրջանում լուրջ համալրումներ ունեցավ,  պետհամակարգից  բավական պատրաստված, հայտնի իրավաբանների հոսունություն կա դեպի փաստաբանական ծառայություն:

-Իհարկե,  պետք է  նաև պետհամակարգում լավ կադրեր մնան: Բայց ոչինչ չես կարող անել՝ մարդն ուզում է ազատ աշխատել: Յուրաքանչյուր համակարգում կա ազատության սկզբունքը, կարևորությունը: Մեզ մոտ եկողներին  տալիս ենք արտոնագիրն ու ասում՝ օրենքի սահմաններում ազատ զգա քեզ, դու սա՛ ունես,  իսկ մենք քո այս ու այս խնդիրներն ենք կարգավորելու:

-Ճարտարապետության, քաղաքաշինության ոլորտում կադրային փոփոխությամբ պայմանավորված՝ դրական ազդակներ տեսնու՞մ եք:

-Ամենակարևոր  հարցերից մեկը կենտրոնի կառուցապատումը կանգնեցնելն եմ համարում, միաժամանակ պետք է վետտո դնել և կանգնեցնել:

 

 

Հեղինակ` Անահիտ Եսայան


Տեսանյութեր

06/18/2019   19:58 Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքող ցուցարարներն ազատվեցին ոստիկանությունից

Տեսադարան

06/12/2019   12:25 Մեկնարկեց Քոչարյանի գործի կասեցման դեմ Դատախազության բողոքի քննությունը

Մամուլ

Արխիվ

[]