Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

«Շաքարային դիաբետը թաքցնելու հիմքում լուրջ վտանգներ կան». էնդոկրիոնոլոգ 02/22/2019   13:11  |  Առողջություն

Տասնչորսամյա Մարին արդեն երեք տարի է` ունի շաքարային դիաբետ, սակայն այդ մասին նրա շրջապատում միայն վերջերս են իմացել: Մարին անկեղծանում է` ամենասկզբում մտավախություն ուներ, թե իմանալու դեպքում իր հետ այլեւս չեն շփվի կամ կսկսեն իրեն այլ կերպ վերաբերվել. «Երբեմն նույնիսկ լաց էի լինում, բայց այդ մասին ոչ ոք չէր իմանում»:

Իհարկե, Մարին միակը չէ, ով ունի շաքարային դիաբետ եւ ցանկություն` դրա մասին չխոսելու:  Առողջապահության նախարարության 2017 թվականի տվյալների համաձայն` Հայաստանում կա 375 անչափահաս դիաբետիկ: Մինչդեռ «Մուրացան» բժշկական կենտրոնից նշում են, որ ժամանակի ընթացքում դիաբետիկ երեխաների թվի աճ է գրանցվել, եւ այս պահի դրությամբ իրենք ունեն մինչեւ 15 տարեկան 500-ից ավել երեխա` շաքարային դիաբետով:

Դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, ինչի արդյունքում էլ առաջանում է արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացում: Հիվանդությանը բնորոշ են նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումները, ինչպես օրինակ ածխաջրատային, սպիտակուցային, ճարպային, ջրաաղային: Գոյություն ունեցող երեք տիպերից երեխաների մոտ հիմնականում հանդիպում է 1-ին տիպը. սա ինսուլինակախյալ տիպն է եւ բնորոշվում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի անբավարար քանակի արտադրմամբ:

Մարին պատմում է, որ ժամանակի ընթացքում հարմարվել է հիվանդությանը եւ այն թաքցնելը այլեւս սկզբունքային հարց չի համարում. «Սկսեցի մտածել, որ բոլորս էլ մարդ ենք, դա բոլորիս հետ էլ կարող է պատահել, ու ի վերջո ամենամտերիմներին պատմեցի` դե պայմանով, որ ոչ ոքի չեն ասի»: Այսօր արդեն նա մտածում է, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա, եւ եթե հետագայում մյուսներն էլ իմանան, խնդիր չի լինի. «Մտածում եմ` եթե երկու ընկերուհիներս եկած չլինեն, ու ես հանկարծ ինձ վատ զգամ, մյուսները չեն կարողանա ինձ օգնել, դրա համար` իմանում են` թող իմանան»:

Այս մտավախությունը հաստատում է «Մուրացան» բժշկական կենտրոնի Էնդոկրիոնոլոգիական բաժնի բժիշկ-էնդոկրիոնոլոգ Լուսինե Առաքելյանը: Նա պնդում է, որ դիաբետը թաքցնելը հաճախ ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների ցանկությունն է. վերջիններս չեն ուզում, որ շրջապատը իմանա իրենց երեխայի` ինսուլին սրսկվելու մասին կամ մտավախություն ունեն, թե մարդիկ հիվանդությունը կարող են վարակիչ համարել: Մինչդեռ բժիշկը թաքցնելու հիմքում լուրջ վտանգներ է տեսնում. «Երեխաների մոտ երբեմն կարող է հանդիպել հիպոգլիկեմիա` վիճակ, երբ արյան մեջ գլյուկոզը ընկնում է` պայմանավորված սրսկված դեղի բարձր դոզայով, ֆիզիկական ակտիվությամբ կամ ընդունած սննդի չափաբաժնով, եւ սա ուղեկցվում է թուլությունով, սրտխփոցով, ցնցումներով, ընդհուպ մինչեւ ուշաթափությամբ: Հետեւաբար` եթե շրջապատը չիմանա դիաբետի առկայության մասին, չի կարողանա առաջին օգնություն ցուցաբերել, ընդ որում` ճիշտ օգնություն. գուցե ջուր լցնեն վրան կամ այլ մի բան անեն` չիմանալով, որ առաջին հերթին պետք է քաղցր հեղուկ կամ սնունդ տալ»:

Բժշկի խոսքով` հիպոգլիկեմիան կարող է առաջացնել նաեւ շշմածության, ինչի առկայության դեպքում երեխան ի վիճակի չի լինի ընկալելու ուսուցչի կողմից ներկայացված դասը, եւ եթե ուսուցիչը չիմանա դիաբետի մասին, դա կարող է համարել աշակերտական չարաճճիություն:  Սրանից բացի, նա կարեւորում է նաեւ ճիշտ ժամանակին ներարկվելու պատասխանատվությունը. «Երբեմն անհրաժեշտություն է լինում դպրոցում լրացուցիչ ներարկում կատարել եւ սնվել, իսկ եթե շրջապատը չգիտի այդ մասին, եւ դպրոցում էլ չկան համապատասխան պայմաններ, որտեղ երեխան առանձին կարող է կատարել իր ներարկումը, ապա օրգանիզը դարձյալ կտուժի»:

«Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոցի համահիմնադիր, հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանը խնդրի հիմքում տարբեր պատճառներ է տեսնում: Առաջին հերթին, խնդիրը հասարակական ընկալման մեջ է. «Շաքարային դիաբետը մեր հասարակությունում ընդունված է համարել մեծահասակների հիվանդություն, հետեւաբար` երբ մարդիկ, իմանալով, որ երեխան ունի այդ այսպես կոչված «մեծական» հիվանդությունը, բնական է, որ ավելի մեծ խղճահարությամբ են լցվում նրա հանդեպ, ու դրան համապատասխան` փոխվում է իրենց վերաբերմունքը»,-ասում է հոգեբանը, - «Նույնը տեղի է ունենում  նաեւ հակառակ կողմում. ծնողները, իմանալով երեխայի դիաբետի մասին, հաճախ թաքցնում այն բարեկամներից, անգամ տատիկ-պապիկներից. պարզ է, որ ամեն օր խղճարության, ողբերգական վերաբերմունքի արժանանալը կարող է կրկնապատկել երեխայի սթրեսը: Սա իհարկե նաեւ մենթալիտետի հարց է»:

Բայց մենթալիտետից բացի կա նաեւ զուտ հոգեբանական պատճառ: Հովհաննիսյանի խոսքով` մարդիկ իրենցից անկախ ուզում են հերքել ինչ-որ բանի գոյությունը` այն «մոռացության տալով», այսինքն` դրա մասին չխոսելով. «Ժողովրդական լեզվով ասած` ուզում են իրենք իրենց յուղի մեջ տապակվել, նրանք առանձնապես մեծ օգնություն չեն ակնկալում հասարակությունից, ու մտածում են` էլ ի՞նչ իմաստ ունի խոսել այդ մասին»: Հոգեբանը վստահ է` հաճախ ծնողները իրենց մեջ դեռ հաղթահարած չեն լինում հոգեբանական այս խնդիրները, իսկ նրանց ցանկացած պահվածք, դիմախաղ, հույզ ոչ անմիջականորեն պրոյեկտվում է երեխաների վրա:

Նա  կարեւորում է ծնողների ճիշտ վարքն ու վերաբերմունքը դիաբետին եւ խնդրի լուծման տարբերակ է համարում փսիխոսոմատիկան, այլ խոսքով` հոգեմարմնական վերականգնողական աշխատանքը:

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]