Թեմաներ
Կիրակի 05 / 26 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2019   01:04 Բլոգերը ընկերոջ խոսքերից հետո, որ ամուսնության հույս անգամ չունենա, ամուսնացել է նրա մոր հետ 05/26/2019   00:33 ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպանին և բռնացողին 05/25/2019   23:37 Սպանված են գտել երեք անդամներից բաղկացած ընտանիքը 05/25/2019   23:11 Կինը մահացել է պատուհանից վայր ընկնելով՝ սպանության վայրից սավանի օգնությամբ փախուստի դիմելիս 05/25/2019   22:52 Ոչ մի բողոքի ակցիա Բաքվում. ՈւԵՖԱ-ն զգուշացրել է Արսենալին 05/25/2019   21:06 Պենզայի շրջանում պատգամավորը հրկիզել է հարբած գյուղացուն 05/25/2019   20:49 Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ 05/25/2019   20:44 Պարզաբանում. Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ 05/25/2019   20:43 Հայտնաբերվել է Լիոնում պայթյունի կազմակերպման մեջ կասկածվողի ԴՆԹ-ն 05/25/2019   20:27 Փորձագետները պատմել են, թե ինչով են վտանգավոր գինովցած վիճակում համբույրները 05/25/2019   19:38 Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր 05/25/2019   17:54 Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով 05/25/2019   17:49 «Եկեք Համմուրաբիին ու Դրակոնին կանչեք, թող ձեզ համար դատաիրավական համակարգի բարեփոխում բերեն». Արմեն Աշոտյան 05/25/2019   17:47 ԱՄՆ-ի նախկին զինվորականները կոչ են արել Թրամփին պատերազմ չծավալել Իրանի դեմ 05/25/2019   17:42 Ե՞րբ կընտրվի ԵՊՀ նոր ռեկտորը. կան թեկնածուներ 05/25/2019   17:26 Արցախի Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի 05/25/2019   16:00 Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ նախարար Պապիկյան 05/25/2019   15:56 Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար 05/25/2019   15:37 «Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան 05/25/2019   15:17 Սարգսյանը այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու. ինչի՞ մասին են խոսել նախագահները 05/25/2019   15:03 Փոստային բաժանմունքից գողություն կատարողը հայտնաբերվել է 05/25/2019   14:59 Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ 05/25/2019   14:51 Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նոր անդամ կառաջադրի ԱԺ-ն 05/25/2019   14:48 Առանց իրապես անկախ դատական համակարգի օտարերկրյա ներդրումներ խնդիրը լիարժեք չենք լուծի. Նիկոլ Փաշինյան 05/25/2019   14:46 Բանկերի «սեւ ցուցակից» հանելու խոստումներով հափշտակել է 200 հազար դրամ 05/25/2019   14:37 Հնարավոր է անձրև և ամպրոպ 05/25/2019   14:12 Եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը. քաղաքագետ 05/25/2019   13:51 Վիճել են գողական կյանքով ապրելու շուրջ, որի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդը, ապա նրան տարել են գերեզմանատան տարածք ու այրել. դատարանում հարցաքննվեց ամբաստանյալի մայրը 05/25/2019   13:46 Վերջին զանգի օրը ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 207 տրանսպորտային միջոց 05/25/2019   13:04 Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը 05/25/2019   13:01 Հակառակորդը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց 05/25/2019   12:51 Նախագահ Սարգսյանն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ 05/25/2019   12:41 Անցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան 05/25/2019   12:20 Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին 05/25/2019   12:18 Դիագնոստիկ առաքելություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում 05/25/2019   12:02 Հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում 05/25/2019   11:53 Այս փուլում դատական իշխանությունը վեթինգի ենթարկելով՝ գուցեև հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել անշրջելի. Արման Բաբաջանյան 05/25/2019   11:46 Վարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ) 05/25/2019   11:40 Ինչու Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում 05/25/2019   11:36 Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները 05/25/2019   11:33 Ինչու է Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո. «168 ժամ» 05/25/2019   11:24 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ 05/25/2019   11:19 Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի. Թատրոնի կոլեկտիվը հայտարարություն է տարածել 05/25/2019   11:04 Մեկնարկել է ‹‹Սասնա Ծռեր›› կուսակցության ավտոերթը դեպի Արցախ 05/25/2019   11:03 «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Մարգարիտա Գրիգորյանը խնդիր չունի՞ վարչապետի և նրա տիկնոջ հետ. «Փաստ» 05/25/2019   10:54 Դատավորները ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին. «Ժողովուրդ» 05/25/2019   10:47 Անսպասելի հրաժարական. Արզուման Հարությունյանին ոչ ոք չի ստիպել դուրս գալ համակարգից. «Ժողովուրդ» 05/25/2019   10:39 Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին. «168 ժամ» 05/25/2019   10:35 Ուշադրություն՝ բեռնատարների եւ ավտոբուսների համար Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է 05/25/2019   10:35 «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով. «Փաստ»
05/25/2019   11:46 Վարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին.Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ) 05/25/2019   19:38 Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր 05/25/2019   13:51 Վիճել են գողական կյանքով ապրելու շուրջ, որի ժամանակ սպանվել է 20-ամյա երիտասարդը, ապա նրան տարել են գերեզմանատան տարածք ու այրել. դատարանում հարցաքննվեց ամբաստանյալի մայրը 05/25/2019   15:17 Սարգսյանը այցելել է Քոչարյանին՝ նրան տեսակցելու. ինչի՞ մասին են խոսել նախագահները 05/25/2019   12:41 Անցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան 05/24/2019   11:52 Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց 05/24/2019   12:19 Այս պահին ԲԴԽ-ում նիստ է տեղի ունենում 05/25/2019   14:51 Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նոր անդամ կառաջադրի ԱԺ-ն 05/25/2019   15:56 Երեւանի բնակիչը դանակահարել է իր սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար 05/24/2019   16:36 Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված ուղեբեռում եղել է նոր հագուստ, օծանելիք, լուսային պանելներ 05/25/2019   17:54 Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով 05/24/2019   13:36 Դատախազությունն ստացել է դատավոր Դավիթ Գրիգորյանի հաղորդումը 05/25/2019   17:42 Ե՞րբ կընտրվի ԵՊՀ նոր ռեկտորը. կան թեկնածուներ 05/24/2019   14:13 Գագիկ Հարությունյանի եղբայրը եւս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից 05/24/2019   18:49 Վեթթինգի հանձնաժողովն ինքնին պետք է անցնի վեթթինգ. Նիկոլայ Բաղդասարյան 05/25/2019   10:35 «Պատային» իրավիճակ. Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով. «Փաստ» 05/24/2019   08:22 «Իմ քայլը» հանրային աջակցությունը ցույց տալու հանրահավա՞ք կանցկացնի. «Ժամանակ» 05/24/2019   15:37 Փնտրել դավաճանություն, դավադրություն, հատկապես Արցախում` անլուրջ է. Արթուր Ղազինյան (տեսանյութ) 05/25/2019   11:33 Ինչու է Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո. «168 ժամ» 05/25/2019   11:03 «Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Մարգարիտա Գրիգորյանը խնդիր չունի՞ վարչապետի և նրա տիկնոջ հետ. «Փաստ»

Սոցիալական աջակցության ոլորտում կոռուպցիոն հանցագործություններին նպաստել է թույլ վերահսկողությունը. Դատախազը դիմել է նախարարին 02/22/2019   13:27  |  ԼՐԱՀՈՍ

Լոռու մարզի վարչական տարածքում արձանագրված  կոռուպցիոն բնույթի դեպքերով մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության, հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում պարզվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում:

Նման հանցավոր դրսևորումներ են բացահայտվել մասնավորապես Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում:

Նշված ծառայություններում բայցահայտված դեպքերի առիթվ հարուցված քրեական գործերով հատկապես նպաստառուներից, անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձանցից տարբեր չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու, դրան օժանդակելու համար մեղադրանքներ են առաջադրվել ինչպես հանրային ծառայող հանդիսացող տարածքային ծառայությունների ղեկավարների և մասնագետների, այնպես էլ «Հայփոստ»-ի տարածքային բաժանմունքների երկու տասնյակից ավելի աշխատակիցների: Իսկ քրեական գործերից մեկով մեկ անձի նկատմամբ կայացվել է ազատազրկման հետ կապված մեղադրական դատավճիռ:          

Հատկանշական է հատկապես Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված և Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտված աննախադեպ կոռուպցիոն սխեմայի բացահայտումը:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել էր, որ տարածքային այս գործակալության 5 մասնագետները, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու շահադիտական դրդումներով 2013թ. մինչև 2018թ. հունիս առանց մի շարք քաղաքացիների գիտության Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ էին մտցրել վերջիններիս սոցիալապես անապահովության մասին և նրանց անվամբ ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով նրանց կողմից կազմվել են կեղծ ցուցակներ, ապա փոստատարների և օպերատորների միջոցով անձամբ ստացել և խարդախության եղանակով հափշտակել ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձանց անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 550.617.000 ՀՀ դրամ գումարը։

Նկարագրված արարքը կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տարածքային գործակալության 4 աշխատակիցների, «Հայփոստ» ՓԲ ընկերության տարբեր փոստային բաժանմունքների թվով 21 ծառայողների։ Իսկ տարածքային գործակալության պետի և առաջին կարգի մասնագետներից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։

2019 թվականի հունվարի 21-ին  քրական գործը, բացառությամբ հետախուզման մեջ գտնվողների մասի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Նշված քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մարզի վարչական տարածքում գործող սոցիալական ծառայության տարածքային կառույցներում տևական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որոնցում ներգրավված են եղել ինչպես այդ կառույցների, այնպես էլ՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի ծառայողներ, ապօրինի վարձատրություն տված բազմաթիվ անձինք: Եվ չնայած չարաշահումները կատարվել են ակներևության պայմաններում, կրել շարունակական բնույթ, սակայն այդ ամենը դուրս է մնացել վերահսկողական գործառույթներ իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց տեսադաշտից:

Ավելին, ուսումնասիրությամբ տեսանելի է դարձել, որ կեղծ նպաստառուների ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձինք պատահականության սկզբունքով հաշվառվել են այլ անձանց բնակարաններում, իսկ գերակշիռ դեպքերում՝ այդ հաշվառման հասցեները կրկնվել են: Մինչդեռ համապատասխան պատասխանատու աշխատողները, պատշաճ չիրականացնելով տեղեկատվական բազայի սպասարկման գործառույթները, չեն հայտնաբերել տեղեկատվական բազայում ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառման դեպքերը, որի արդյունքում տևական ժամանակ հիշյալ անձանց անվամբ անհիմն դուրս են գրվել նպաստի գումարներ։

Նույն կերպ, իրավասու պաշտոնատար անձանց կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել սոցիալական բանկի, ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված անձանց մասին պետական մարմինների, կազմակերպությունների միջև փոխանակվող տեղեկատվությունն ստանալու  ուղղությամբ, որը հնարավորություն կտար բացահայտել ընտանեկան նպաստի համակարգի շահառուների ցանկում անհիմն հաշվառված անձանց շրջանակը և վեր հանել ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների մասին ոչ հավաստի տեղեկությունների մուտքագրման կոնկրետ փաստերը:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տավել, որ տևական ժամանակ ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող իրավասու անձանց տեսադաշտից դուրս է մնացել նաև ընտանեկան նպաստի ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անվամբ սոցիալական գործեր կազմված չլինելու հանգամանքը: Մինչդեռ այս հարցում պատշաճ հսկողության պայմաններում կարող էր չեզոքացվել պետական միջոցների հափշտակության հնարավորությունը:

Արձանագրված հանցագործությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծած խախտումները վերացումն ապահովելու, սոցիալական ծառայության տարածքային պետական կառույցներում նմանատիպ երևույթները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին: Միջնորդագրով առաջարկվել է ձեռնարկել միջոցառումներ՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու, արձանագրված խախտումների պատճառները պարզելու, ինչպես նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:56 09/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերում կտեղադրվեն տեսագրող սարքեր
19:20 21/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազն ընդունել է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» երիտասարդական միջազգային մրցույթի հայաստանյան մասնակիցներին
18:27 26/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել Թեմուր Բրոյանի մահվան կապակցությամբ
19:48 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազն Արցախում խորհրդակցություն է անցկացրել կայազորների դատախազների հետ
09:53 07/11/2018  |  ՄամուլՔննիչները հատկապես նախկին իշխանություններին առնչվող քրեական գործերի վերաբերյալ շատ հանգամանքներ փորձում են դատախազությանը չհայտնել. «Ժողովուրդ»
14:28 14/10/2018  |  Վարչական իրավունքՆախկին դատախազը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում
10:11 04/09/2018  |  ՄամուլԳլխավոր դատախազի դեմ դատական հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»
18:59 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍԿալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն
13:28 29/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Վրաստան
09:49 26/05/2018  |  ՄամուլԳլխավոր դատախազը 43 միլիոնով առանձնատուն է գնել. «Հրապարակ»

Տեսանյութեր

05/25/2019   21:57 Թափառող շների ու կատուների կողքին, քարուքանդ սենյակներում ապրում են մանկահասակ երեխաները (տեսանյութ)

Տեսադարան

05/20/2019   08:58 Դատական համակարգը պարալիզացված է

Մամուլ

Արխիվ

[]