Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ)

Սոցիալական աջակցության ոլորտում կոռուպցիոն հանցագործություններին նպաստել է թույլ վերահսկողությունը. Դատախազը դիմել է նախարարին 02/22/2019   13:27  |  ԼՐԱՀՈՍ

Լոռու մարզի վարչական տարածքում արձանագրված  կոռուպցիոն բնույթի դեպքերով մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության, հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում պարզվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում:

Նման հանցավոր դրսևորումներ են բացահայտվել մասնավորապես Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում:

Նշված ծառայություններում բայցահայտված դեպքերի առիթվ հարուցված քրեական գործերով հատկապես նպաստառուներից, անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձանցից տարբեր չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու, դրան օժանդակելու համար մեղադրանքներ են առաջադրվել ինչպես հանրային ծառայող հանդիսացող տարածքային ծառայությունների ղեկավարների և մասնագետների, այնպես էլ «Հայփոստ»-ի տարածքային բաժանմունքների երկու տասնյակից ավելի աշխատակիցների: Իսկ քրեական գործերից մեկով մեկ անձի նկատմամբ կայացվել է ազատազրկման հետ կապված մեղադրական դատավճիռ:          

Հատկանշական է հատկապես Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված և Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտված աննախադեպ կոռուպցիոն սխեմայի բացահայտումը:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել էր, որ տարածքային այս գործակալության 5 մասնագետները, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու շահադիտական դրդումներով 2013թ. մինչև 2018թ. հունիս առանց մի շարք քաղաքացիների գիտության Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ էին մտցրել վերջիններիս սոցիալապես անապահովության մասին և նրանց անվամբ ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով նրանց կողմից կազմվել են կեղծ ցուցակներ, ապա փոստատարների և օպերատորների միջոցով անձամբ ստացել և խարդախության եղանակով հափշտակել ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձանց անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 550.617.000 ՀՀ դրամ գումարը։

Նկարագրված արարքը կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տարածքային գործակալության 4 աշխատակիցների, «Հայփոստ» ՓԲ ընկերության տարբեր փոստային բաժանմունքների թվով 21 ծառայողների։ Իսկ տարածքային գործակալության պետի և առաջին կարգի մասնագետներից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։

2019 թվականի հունվարի 21-ին  քրական գործը, բացառությամբ հետախուզման մեջ գտնվողների մասի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Նշված քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մարզի վարչական տարածքում գործող սոցիալական ծառայության տարածքային կառույցներում տևական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որոնցում ներգրավված են եղել ինչպես այդ կառույցների, այնպես էլ՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի ծառայողներ, ապօրինի վարձատրություն տված բազմաթիվ անձինք: Եվ չնայած չարաշահումները կատարվել են ակներևության պայմաններում, կրել շարունակական բնույթ, սակայն այդ ամենը դուրս է մնացել վերահսկողական գործառույթներ իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց տեսադաշտից:

Ավելին, ուսումնասիրությամբ տեսանելի է դարձել, որ կեղծ նպաստառուների ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձինք պատահականության սկզբունքով հաշվառվել են այլ անձանց բնակարաններում, իսկ գերակշիռ դեպքերում՝ այդ հաշվառման հասցեները կրկնվել են: Մինչդեռ համապատասխան պատասխանատու աշխատողները, պատշաճ չիրականացնելով տեղեկատվական բազայի սպասարկման գործառույթները, չեն հայտնաբերել տեղեկատվական բազայում ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառման դեպքերը, որի արդյունքում տևական ժամանակ հիշյալ անձանց անվամբ անհիմն դուրս են գրվել նպաստի գումարներ։

Նույն կերպ, իրավասու պաշտոնատար անձանց կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել սոցիալական բանկի, ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված անձանց մասին պետական մարմինների, կազմակերպությունների միջև փոխանակվող տեղեկատվությունն ստանալու  ուղղությամբ, որը հնարավորություն կտար բացահայտել ընտանեկան նպաստի համակարգի շահառուների ցանկում անհիմն հաշվառված անձանց շրջանակը և վեր հանել ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների մասին ոչ հավաստի տեղեկությունների մուտքագրման կոնկրետ փաստերը:

Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տավել, որ տևական ժամանակ ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող իրավասու անձանց տեսադաշտից դուրս է մնացել նաև ընտանեկան նպաստի ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անվամբ սոցիալական գործեր կազմված չլինելու հանգամանքը: Մինչդեռ այս հարցում պատշաճ հսկողության պայմաններում կարող էր չեզոքացվել պետական միջոցների հափշտակության հնարավորությունը:

Արձանագրված հանցագործությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծած խախտումները վերացումն ապահովելու, սոցիալական ծառայության տարածքային պետական կառույցներում նմանատիպ երևույթները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին: Միջնորդագրով առաջարկվել է ձեռնարկել միջոցառումներ՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու, արձանագրված խախտումների պատճառները պարզելու, ինչպես նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:56 09/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերում կտեղադրվեն տեսագրող սարքեր
19:20 21/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազն ընդունել է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» երիտասարդական միջազգային մրցույթի հայաստանյան մասնակիցներին
18:27 26/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել Թեմուր Բրոյանի մահվան կապակցությամբ
19:48 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազն Արցախում խորհրդակցություն է անցկացրել կայազորների դատախազների հետ
09:53 07/11/2018  |  ՄամուլՔննիչները հատկապես նախկին իշխանություններին առնչվող քրեական գործերի վերաբերյալ շատ հանգամանքներ փորձում են դատախազությանը չհայտնել. «Ժողովուրդ»
14:28 14/10/2018  |  Վարչական իրավունքՆախկին դատախազը պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում
10:11 04/09/2018  |  ՄամուլԳլխավոր դատախազի դեմ դատական հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»
18:59 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍԿալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն
13:28 29/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Վրաստան
09:49 26/05/2018  |  ՄամուլԳլխավոր դատախազը 43 միլիոնով առանձնատուն է գնել. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]