Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

«Շաքարային դիաբետը թաքցնելու հիմքում լուրջ վտանգներ կան». էնդոկրիոնոլոգ 02/22/2019   13:11  |  Առողջություն

Տասնչորսամյա Մարին արդեն երեք տարի է` ունի շաքարային դիաբետ, սակայն այդ մասին նրա շրջապատում միայն վերջերս են իմացել: Մարին անկեղծանում է` ամենասկզբում մտավախություն ուներ, թե իմանալու դեպքում իր հետ այլեւս չեն շփվի կամ կսկսեն իրեն այլ կերպ վերաբերվել. «Երբեմն նույնիսկ լաց էի լինում, բայց այդ մասին ոչ ոք չէր իմանում»:

Իհարկե, Մարին միակը չէ, ով ունի շաքարային դիաբետ եւ ցանկություն` դրա մասին չխոսելու:  Առողջապահության նախարարության 2017 թվականի տվյալների համաձայն` Հայաստանում կա 375 անչափահաս դիաբետիկ: Մինչդեռ «Մուրացան» բժշկական կենտրոնից նշում են, որ ժամանակի ընթացքում դիաբետիկ երեխաների թվի աճ է գրանցվել, եւ այս պահի դրությամբ իրենք ունեն մինչեւ 15 տարեկան 500-ից ավել երեխա` շաքարային դիաբետով:

Դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, ինչի արդյունքում էլ առաջանում է արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացում: Հիվանդությանը բնորոշ են նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումները, ինչպես օրինակ ածխաջրատային, սպիտակուցային, ճարպային, ջրաաղային: Գոյություն ունեցող երեք տիպերից երեխաների մոտ հիմնականում հանդիպում է 1-ին տիպը. սա ինսուլինակախյալ տիպն է եւ բնորոշվում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի անբավարար քանակի արտադրմամբ:

Մարին պատմում է, որ ժամանակի ընթացքում հարմարվել է հիվանդությանը եւ այն թաքցնելը այլեւս սկզբունքային հարց չի համարում. «Սկսեցի մտածել, որ բոլորս էլ մարդ ենք, դա բոլորիս հետ էլ կարող է պատահել, ու ի վերջո ամենամտերիմներին պատմեցի` դե պայմանով, որ ոչ ոքի չեն ասի»: Այսօր արդեն նա մտածում է, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա, եւ եթե հետագայում մյուսներն էլ իմանան, խնդիր չի լինի. «Մտածում եմ` եթե երկու ընկերուհիներս եկած չլինեն, ու ես հանկարծ ինձ վատ զգամ, մյուսները չեն կարողանա ինձ օգնել, դրա համար` իմանում են` թող իմանան»:

Այս մտավախությունը հաստատում է «Մուրացան» բժշկական կենտրոնի Էնդոկրիոնոլոգիական բաժնի բժիշկ-էնդոկրիոնոլոգ Լուսինե Առաքելյանը: Նա պնդում է, որ դիաբետը թաքցնելը հաճախ ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների ցանկությունն է. վերջիններս չեն ուզում, որ շրջապատը իմանա իրենց երեխայի` ինսուլին սրսկվելու մասին կամ մտավախություն ունեն, թե մարդիկ հիվանդությունը կարող են վարակիչ համարել: Մինչդեռ բժիշկը թաքցնելու հիմքում լուրջ վտանգներ է տեսնում. «Երեխաների մոտ երբեմն կարող է հանդիպել հիպոգլիկեմիա` վիճակ, երբ արյան մեջ գլյուկոզը ընկնում է` պայմանավորված սրսկված դեղի բարձր դոզայով, ֆիզիկական ակտիվությամբ կամ ընդունած սննդի չափաբաժնով, եւ սա ուղեկցվում է թուլությունով, սրտխփոցով, ցնցումներով, ընդհուպ մինչեւ ուշաթափությամբ: Հետեւաբար` եթե շրջապատը չիմանա դիաբետի առկայության մասին, չի կարողանա առաջին օգնություն ցուցաբերել, ընդ որում` ճիշտ օգնություն. գուցե ջուր լցնեն վրան կամ այլ մի բան անեն` չիմանալով, որ առաջին հերթին պետք է քաղցր հեղուկ կամ սնունդ տալ»:

Բժշկի խոսքով` հիպոգլիկեմիան կարող է առաջացնել նաեւ շշմածության, ինչի առկայության դեպքում երեխան ի վիճակի չի լինի ընկալելու ուսուցչի կողմից ներկայացված դասը, եւ եթե ուսուցիչը չիմանա դիաբետի մասին, դա կարող է համարել աշակերտական չարաճճիություն:  Սրանից բացի, նա կարեւորում է նաեւ ճիշտ ժամանակին ներարկվելու պատասխանատվությունը. «Երբեմն անհրաժեշտություն է լինում դպրոցում լրացուցիչ ներարկում կատարել եւ սնվել, իսկ եթե շրջապատը չգիտի այդ մասին, եւ դպրոցում էլ չկան համապատասխան պայմաններ, որտեղ երեխան առանձին կարող է կատարել իր ներարկումը, ապա օրգանիզը դարձյալ կտուժի»:

«Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոցի համահիմնադիր, հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանը խնդրի հիմքում տարբեր պատճառներ է տեսնում: Առաջին հերթին, խնդիրը հասարակական ընկալման մեջ է. «Շաքարային դիաբետը մեր հասարակությունում ընդունված է համարել մեծահասակների հիվանդություն, հետեւաբար` երբ մարդիկ, իմանալով, որ երեխան ունի այդ այսպես կոչված «մեծական» հիվանդությունը, բնական է, որ ավելի մեծ խղճահարությամբ են լցվում նրա հանդեպ, ու դրան համապատասխան` փոխվում է իրենց վերաբերմունքը»,-ասում է հոգեբանը, - «Նույնը տեղի է ունենում  նաեւ հակառակ կողմում. ծնողները, իմանալով երեխայի դիաբետի մասին, հաճախ թաքցնում այն բարեկամներից, անգամ տատիկ-պապիկներից. պարզ է, որ ամեն օր խղճարության, ողբերգական վերաբերմունքի արժանանալը կարող է կրկնապատկել երեխայի սթրեսը: Սա իհարկե նաեւ մենթալիտետի հարց է»:

Բայց մենթալիտետից բացի կա նաեւ զուտ հոգեբանական պատճառ: Հովհաննիսյանի խոսքով` մարդիկ իրենցից անկախ ուզում են հերքել ինչ-որ բանի գոյությունը` այն «մոռացության տալով», այսինքն` դրա մասին չխոսելով. «Ժողովրդական լեզվով ասած` ուզում են իրենք իրենց յուղի մեջ տապակվել, նրանք առանձնապես մեծ օգնություն չեն ակնկալում հասարակությունից, ու մտածում են` էլ ի՞նչ իմաստ ունի խոսել այդ մասին»: Հոգեբանը վստահ է` հաճախ ծնողները իրենց մեջ դեռ հաղթահարած չեն լինում հոգեբանական այս խնդիրները, իսկ նրանց ցանկացած պահվածք, դիմախաղ, հույզ ոչ անմիջականորեն պրոյեկտվում է երեխաների վրա:

Նա  կարեւորում է ծնողների ճիշտ վարքն ու վերաբերմունքը դիաբետին եւ խնդրի լուծման տարբերակ է համարում փսիխոսոմատիկան, այլ խոսքով` հոգեմարմնական վերականգնողական աշխատանքը:

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Արխիվ

[]