Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Մեդիայում և սոցցանցերում աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը՝ կեղտոտ տեխնոլոգիաների ողջ արսենալի կիրառմամբ. Հովհաննես Գալստյան 02/20/2019   13:54  |  ԼՐԱՀՈՍ

Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարության՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրների շուրջ կեղծիքով, զրպարտանքով ու ապատեղեկատվությամբ հագեցած հայտարարության և ի հավելումն փետրվարի 19-ի, նախարարության մեղադրանքները հերքող մեր ասուլիսի, ներկայացնում ենք «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության մեկնաբանությունները «Տատիկիս վարսերը» և «Թողություն» միջազգային կինոնախագծերի վերաբերյալ։

Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության մեկնաբանությունները «Տատիկիս վարսերը», ռեժիսորներ՝ Մարինե Զաքարյան, Հովհաննես Գալստյան, (Հայաստան, Բուլղարիա, Գերմանիա) և «Թողություն», ռեժիսոր՝ Հովհաննես Գալստյան, (Հայաստան, Ֆրանսիա, Բուլղարիա, Մալթա) ֆիլմերի վերաբերյալ

Լիլիթ Մակունցի հետ մեր հանդիպման ձայնագրությունը հրապարակելուց և ազատամարտիկ Մհեր Մազմանյանի՝ իմ սկսած հացադուլին միանալուց հետո, մեդիայում և սոցցանցերում աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը՝ կեղտոտ տեխնոլոգիաների ողջ արսենալի կիրառմամբ։

Այդ սև փիառի կիզակետում «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտի մերժման «հիմնավորումների» վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության տարածած երկարաշունչ հայտարարությունն է, որը նախարարության ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է և որում սփռված են մեղադրանքներ իմ, իմ ընկերության և մեր ֆիլմի միջազգային գործընկերների հասցեին։

Հայտարարության մեջ տեղ գտած «անճշտությունների», ապատեղեկատվության ու հերյուրանքի ծավալն այնքան մեծ է, որ ես՝ որպես ընկերության տնօրեն և փաստաբան Նունե Դանիելյանը անդրադարձել ենք դրանց փետրվարի 19ին, Մատենադարանի մոտ հրավիրված բացօթյա ընդարձակ ասուլիսով։

Ստորև ներկայացնում ենք պարզաբանումներ «Տատիկիս վարսերը» և «Թողություն» ֆիլմերի արտադրության վերաբերյալ, ընդգծելով, որ «Տատիկիս Վարսերի» ֆինանսավորման Հայտը հաստատվել է 2015թ-ին և եթե «Թողություն» ֆիլմը խնդիրներ ունենար Հայտը չէր կարող ընդունվել։ Ավելին, 2016-ին ՀՀ մշակույթի նախարարը պաշտոնական նամակով դիմել է Բուլղարիայի մշակույթի նախարարին՝ «Թողություն» ֆիլմին աջակցելու առաջարկով, հետևաբար, մշակույթի նախարարությունը ևս չէր կարող այս ֆիլմի հետ որևէ խնդիր ունենալ։

ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ

Ա․) 2015թ-ի հուլիսի 21-ին Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը կինոկենտրոն է ներկայացրել «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի Հայտը, որն առկա է կինոկենտրոնի պահոցում, և որում ամրագրված Է ֆիլմի բյուջեն՝ 312 մլն ՀՀ դրամ և կինոկենտրոնից ակնկալվող գումարի չափը` 88 մլն ՀՀ դրամ։ Մինչ այդ ֆիլմը զարգացվել է Եվրոպական ֆիլմերի զարգացման և համատեղ ֆիլմարտադրության երկու եվրոպական ծրագրերով, ունեցել է միջազգային համաարտադրողներ։

Բ․) 2016թ-ին ազգային կինոկենտրոնը հավաստիացրել է, որ գեղարվեստական խորհուրդը հաստատել է ֆիլմի Հայտը և կինոկենտրոնը տրամադրելու է ֆինանսական աջակցություն արտադրության բոլոր փուլերի համար, ամբողջ բյուջեի 30%-ի չափով՝ անգլերեն փաստաթղթում և ամբողջ բյուջեի մինչև 30%-ի չափով՝ հայերեն փաստաթղթում (հայերեն փաստաթղթում նշվել է մինչև 30%, այն պատճառով, որ հայտում նշված 88 մլն դրամը կազմում է ամբողջ բյուջեի ոչ թե 30, այլ 28,2%)։ 2016թ-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ-ին՝ մշակույթի նախարար Ա․Ամիրյանի հրահանգով, պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը մասամբ խափանվել է։

Գ․) 2018թ-ին Բեռլինում Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը Բուլղարական ԺելՖիլմ և Գերմանական Քլևեր Փրոդաքշն կինոընկերությունների հետ կնքել է այդ երկրների միջև պատմության մեջ առաջին Համատեղ Ֆիլմարտադրության պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են ներդնել իրենց միջոցները և արդեն առկա ֆինանսավորման աղբյուների միացմամբ՝ ավարտել «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրությունը 2019թ-ի փետրվարին։

Դ․) 2018թ-ի սեպտեմբերին, ՀՀ մշակույթի փոխնախարար Ն․Ղարիբյանի ղեկավարած Ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը մերժել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման Հայտը, հղում անելով իր իսկ կողմից գրված կանոնակարգին, ինչը հետո իր իսկ նախարարությունում հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից համարվել է անօրինական։

Ե․) «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2015թ-ին ստանձնած պարտավորության չկատարման պատճառով Ֆիլմի դեմ իրականացրած անօրինականությունների պատճառով․

1) խաթարվել է ֆիլմի արտադրական պլանը,

2) չեղարկվել են հայաստանյան և միջազգային թիմի հետ պայմանագրերը,

3) դադարեցվել են հայաստանյան և բուլղարական նկարահանումները,

4) հետաձգվել են Գերմանիայում պլանավորված հետարտադրական աշխատանքները,
5) սառեցվել են արտասահմանյան ներդրումները,
6) արտադրող ընկերությանը հասցվել է խոշոր չափի ֆինանսական վնաս,
7) արտադրող ընկերության գործարար վարկին՝ հսկայական բարոյական վնաս,
8) կուտակվել են պարտքեր, այդ թվում՝ ՀՀ հարկային մարմիններին։

Զ․) «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ ազգային կինոկենտրոնի և մշակույթի նախարարության կողմից իրականացրած ապօրինությունների մասին Հայտարարությամբ հանդես են եկել ֆիլմի Բուլղարացի և Գերմանացի արտադրողները։ Ֆիլմի խնդիրը լուսաբանվել է Եվրոպական կինոյի մասնագիտական տեղեկատվական կայքերում։

Է․) 2018թ-ի դեկտեմբեր 3-ին «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրների շուրջ հանրությանը և ՀՀ իշխանություններին իրազեկելու, ֆիլմի իրավունքները պաշտպանելու և միջազգային գործընկերներին չկորցնելու նպատակով, ֆիլմի իրավատեր Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հայատարարել է Հացադուլ։ Դեկտեմբեր 12-ին՝ տասներորդ օրը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից տրվել են ֆիլմի պետական ֆինանսավորումը վերսկսելու երաշխիքներ։ Հացադուլը դադարեցվել է։ Սակայն արտադրությունը վերսկսելու ուղղությամբ ոչինչ չի արվել։

Ը․) Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության՝ գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, Պարալլելս Ֆիլմպրոդքշն ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը, 2019թ-ի փետրվար 3-ին, ժամը 15:00-ից վերսկսել է Հացադուլը, ներկայացնելով երեք պահանջ․

1․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։

2․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախկին նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։

3․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։

ԹՈՂՈՒԹՅՈՒՆ

Ա․) «Թողություն» ֆիլմի աշխատանքներն սկսվել են 2011թ-ին։ Ֆիլմի արտադրական սխեման և համաարտադրողների թիմը ձևավորվել է մեկ տարում։ Ֆիլմն ունի չորս արտադրող՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն», Հայաստան, «ԺելՖիլմ», Բուլղարիա, «ՅուՖիլմ», Մալթա, «Ֆայնդըրզ Քիփըրզ Ֆիլմզ», Ֆրանսիա։ Բոլոր արտադրողները կատարել են ներդրումներ սեփական միջոցներից, որից հետո դիմել են իրենց երկրների լոկալ կամ գլոբալ կինեմատոգրաֆիական ֆոնդերին՝ արտադրության համար աջակցություն ստանալու նպատակով։

Բ․) «Թողություն» ֆիլմի նկարահանումները ընդհատվել են, երբ ցավալիորեն կյանքից հեռացել են՝ գլխավոր դերակատարներից մեկը՝ Կարեն Ջանիբեկյանը, բուլղարացի պրոդյուսեր Ժելյո Ժելևը, կինոյից, առողջական խնդիրների պատճառով, հեռացել է ֆրանսիացի պրոդյուսեր Լյուկ Նտոնգան։ Դրանից հետո մենք կոնսերվացրել ենք արտադրությունը, որպեսզի նոր համաարտադրողներ և դերակատար գտնենք։ Միջազգային պրակտիկայում, նման իրավիճակները ստանում են Ֆորս մաժորային կարգավիճակ և արտադրությունը ժամանակավորապես սառեցվում է։

Գ․) «Թողություն» ֆիլմում 2011-2015թթ-ին Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության և միջազգային համաարտադրողների կողմից կատարվել է 47 մլն ՀՀ դրամի ներդրում:

Դ․) «Թողություն» ֆիլմի 76րոպե տևողությամբ աշխատանքային նյութը գտնվում է ազգային կինոկենտրոնում։ Մեր ձեռքի տակ առկա է 97րոպե նկարահանված նյութ, բալետի փորձերի 30 րոպե նյութ, ինչը միանգամայն բավական է երկու շաբաթում «ֆիլմ» հավաքելու, կինոկենտրոնի արխիվ հանձնելու համար, այսինքն ավարտել ֆիլմի արտադրությունը այնպես, ինչպես կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող հայկական ֆիլմերի մեծ մասը։

Ե․) «Թողություն» ֆիլմը շարունակվող, արտադրության մեջ գտնվող ֆիլմ է, որն ունի բուլղարացի, մալթացի և ֆրանսիացի համաարտադրողներ, որոնց հետ համագործակցության համաձայնագրերը առկա են կինոկենտրոնում։ «Թողություն» ֆիլմի համաարտադրողները պատրաստակամ են շարունակելու աշխատանքը ֆիլմի արտադրությունը ավարտելու ուղղությամբ։ Մենք վերանկարահանելու ենք Կարեն Ջանիբեկյանի տեսարանները և ավարտելու ենք ֆիլմը «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում։ Ազգային կինոկենտրոնը և ՀՀ մշակույթի նախարարությունը, անշուշտ տեղյակ են պետական աջակցություն ստացած, տասնյակ տարիներ արտադրության մեջ գտնվող այլ ֆիլմերի մասին և մեզ առնվազն տարօրինակ է, որ այդ ցանկից առանձնացվել և հատուկ թիրախավորվել է «Թողություն» ֆիլմը։

Հովհաննես Գալստյան

20-02-2019
Ք․ Երևան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 18/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆախարար Արայիկ Հարությունյանը այցելել է արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին
23:36 12/02/2019  |  ՎերլուծություններՍտեղծագործող անհատի հանդեպ՝ ոչ թե առճակատումներով, այլ՝ սիրով և հանդուրժողաբար
13:49 11/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հովհաննես Գալստյանի հայտարարած հացադուլն արդեն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանն ու կյանքին». Հարություն Խաչատրյանի բաց նամակը
21:22 09/02/2019  |  ԼՐԱՀՈՍԿինոռեժիսորը հորդորում է պատգամավորներին հրաժարվել փետրվարի աշխատավարձերի 100 000 դրամից ու փոխանցել «Տատիկիս Վարսերը» ֆիլմին
16:20 04/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀացադուլը հարցի լուծում չէ. Նաիրա Զոհրաբյանը կոչով վիմել է անժամկետ հացադուլ հայտարարած կինոռեժիսորին
23:40 03/02/2019  |  ԼՐԱՀՈՍԿինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը անժամկետ հացադուլ է հայտարարել ՝ ներկայացնելով երեք պահանջ
20:59 29/12/2018  |  ՄեկնաբանությունՖիլմի ողջ անձնակազմը խստորեն դատապարտում է փոխնախարարի հերթական բացահայտ սադրանքը. Հայտարարություն
16:06 12/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո
11:11 12/12/2018  |  ԼՐԱՀՈՍԿաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը
11:18 03/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարում

Արխիվ

[]