Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 17 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/17/2019   22:53 ԱՄՆ դատարանը թմրաբարոն Էլ Չապոյին դատապարտել է ցմահ բանտարկության 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   22:05 Վատ կառավարման խնդիրը մեր օրակարգում է. Փաշինյան 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   21:45 Ծանր հիվանդ երեխայի մորը ձերբակալել են համացանցում դեղորայք գնելուց հետո (տեսանյութ) 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/17/2019   21:01 Ինչ է վեթինգը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/17/2019   20:35 Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին 07/17/2019   20:16 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցնցել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը 07/17/2019   19:40 Հուսանք՝ ՍԴ դատավորների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելու լուրերը կհերքվեն. Արամ Վարդեւանյան 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/17/2019   18:46 Ֆեյսբուքում առյուծ կտրողնե՛ր, մի՛ չարաշահեք հանգամանքները, իրական կյանքում շատերիդ գիտեմ․ Թունյան 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019   18:30 Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը շնորհակալագրերի հանձնման վերաբերյալ 07/17/2019   18:27 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան 07/17/2019   18:19 Ուսումնական օդանավի վարձակալության նպատակով ծախսվել է օդանավի գնից 7 անգամ ավելի գումար 07/17/2019   18:07 Պետք է գնալ այդ քայլին՝ առանց այլոց հաշվետվություն տալու. Սանասարյան 07/17/2019   18:01 Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին 07/17/2019   17:55 Վտանգավոր տեղամասեր. քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին 07/17/2019   17:48 Խոշոր վթար Կոտայքում. КамАЗ-ը բախվել է պատնեշներին եւ գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է Shamshyan.com 07/17/2019   17:41 Ամեն դեպքում մի քիչ տարակուսելի է. Հովհաննես Խուդոյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի առանձնասենյակի խուզարկության մասին 07/17/2019   17:18 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի հետ 07/17/2019   17:12 Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր 07/17/2019   17:06 Դատավորի անկախության հետ կապված խնդիր լինելու դեպքում կարձագանքենք. Գրիգոր Բեքմեզյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին 07/17/2019   16:56 IDBank-ի հաճախորդներին արդեն հասանելի է Cash2Card փոխանցումների ծառայությունը 07/17/2019   16:48 Եթե չլինեն բավական հիմանվոր կասկածներ խուզարկության համար, ապա կարելի է ասել, որ դա միջամտություն է արդարարադտությանը. «Իմ քայլի» պատգամավոր 07/17/2019   16:17 Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/17/2019   16:07 Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը և զերծ կլինի կոռուպցիոն երևույթներից. Վարչապետ 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   15:43 Այս ամենը չհաջողված վեթինգի հետեւանքն է. փաստաբանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված գործողության մասին 07/17/2019   15:39 Դատավոր Գրիգորյանին վերաբերող ցանկացած գործողություն պետք է ամենալուրջ հիմնավորումներն ունենա. Ռուբեն Մելիքյան 07/17/2019   15:23 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարարի հետ 07/17/2019   15:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 07/17/2019   15:18 Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   14:44 Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/17/2019   14:27 Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին 07/17/2019   14:23 «Սասնա Ծռերը» դժգոհում են. «Հեղափոխությունից հետո ռազմագերի ապստամբները ամիսներ շարունակ մնացին բանտում» 07/17/2019   14:22 «Սևանի» ազգային պարկն անգործության է մատնված. Ջավադյան 07/17/2019   14:07 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/17/2019   14:04 ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ 07/17/2019   13:55 JICA-ԱԻՆ համագործակցության շրջանակում Հայաստանը կունենա 22 հրշեջ նոր մեքենա 07/17/2019   13:53 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Վարչական դատարան 07/17/2019   13:46 Կարեն Աբրահամյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են երկու պետությունների անվտանգության խնդիրները
07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/16/2019   09:59 Միջադեպ՝ Մոսկվայում. Ալեն Սիմոնյանին և նրա ղեկավարած պատվիրակությանը «գոու հոմ» են արել. «Իրատես» 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   10:30 Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը 07/16/2019   00:01 Երկու ամսով կալանավորվել է Ռուսաստանի «գլխավոր գողը» 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/16/2019   09:36 Ազատման դիմում(ներ). Ո՞ւմ կնախընտրի վարչապետը՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, թե՞ ՍԱԾ պետին. «168 ժամ» 07/16/2019   10:15 Սամվել Կարապետյանի եղբորորդուն եւ նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/17/2019   11:57 Փաշինյանն Արդարադատության նոր փոխնախարար է նշանակել 07/16/2019   10:29 Պուտինի նախապայմանը. Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա… «Ժամանակ» 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ 07/17/2019   09:47 Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք 07/16/2019   09:47 Աբովյանում՝ դպրոցի բակում, 34-ամյա տղամարդ է սպանվել 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/15/2019   23:20 Հրապարակվել է Մոսկվայի մերձակայքում քրեական հավաքի 32 մասնակցի ձերբակալման տեսանյութը (տեսանյութ) 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել

Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան 02/18/2019   21:38  |  Հարցազրույց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմի կիրառման հնարավորությունը: Թեեւ վերջերս քրեականացվեց ապօրինի հարստանալը, հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը, կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որոնք պրակտիկայում շատ հազվադեպ են կիրառվում: Նման պայմաններում որքանով են անհրաժեշտ նոր կարգավորեւմները եւ արդյոք այն նոր կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում, չի վտանգում մարդու իրավունքները: «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը:  
 
 - Պարոն Ղամբարյան,  Վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը մտածում է առանց մեղադրական դատավճռի գույքի վրա  բռնագանձում տարածելու ինստիտուտի կիրառման մասին: Ինչպիսին է Ձեր մոտեցումը` մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում: 

- Դեռևս 2009 թ. –ին առաջարկել եմ ՀՀ-ում քրեականացնել ապօրինի հարստացումը, և կողմնակից եմ կոռուպցիայի դեմ պայքարի գործունակ ցանկացած այլ միջոցի նախատեսմանը (տե՛ս Անմեղության կանխավարկածի եւ ապացուցման պարտականության բաշխման հիմնախնդիրը իրավունքի զարգացման համատեքստում: «Պետություն եւ իրավունք», 2009, թիվ 1-2): Երկար տարիներ ուսումնասիրել եմ անմեղության կանխավարկածի համատեսական հարցերը և չեմ կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի այս գործիքները հակասում են անմեղության կանխավարկածին: Միևնույն ժամանակ, ընդունելի չէ այն դատողությունը կամ ձևակերպումը, ըստ որի՝ առանց դատավճռի գույքի բռնագանձման դեպքում գործում է մեղավորության կանխավարկածը: Հանրային իրավահարաբերությունների տիրույթում մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները: 

Տվյալ դեպքում՝ խոսքը, ըստ էության, առանց դատարանի դատավճռի in rem (գույքի) բռնագանձման հայեցակարգի մասին է, որը նախատեսված է ինչպես միջազգային կոնվենցիաներով, այնպես էլ առանձին պետությունների օրենսդրությամբ։ Թեև առանց դատավճռի in rem (գույքի) բռնագանձումը ստանդարտ իրավամտածողույթան համար փոքր-ինչ խորթ է, սակայն այն կոռուպցիայի դեմ պայքարի գործունակ միջոց է, որը իրավաչափ է ճանաչվել նաև Եվրոպական դատարանի կողմից (տե՛ս Гогитидзе и другие против Грузии (Gogitidze and Others v. Georgia) (N 36862/05) ):

ՀՀ կենտրոնական բանկը մշակել է «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման վերաբերյալ», որտեղ համակարգված ներկայացված են in rem (գույքի)բռնագանձման հիմնական դրույթները: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, պարզապես այն օրենսդրական կարգավորումների դաշտ բերելը պահանջում է համակողմանի և խորը ուսումնասիրություններ, քանի որ այս հարցում խաչվում են իրավունքի տարբեր ճյուղերի իրավամտածողությունները, հանրային և մասնավոր շահերը:

Թեև in rem (գույքի) բռնագանձումը կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր միջոցներից է, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ այն առնչվում է մարդու սեփականության իրավունքին, ուստի, դրա նախատեսման դեպքում օրենքով պետք է սահմանել նաև մարդու իրավունքների ապահովման լուրջ երաշխիքներ: Ինչքան էլ որ կարևորենք կոռուպցիայի դեմ պայքարը, միևնույնն է, այն չի կարող իրականացվել մարդու սեփականության իրավունքների ոտնահարմամբ: 
 
-  Առանց դատավարության ով պետք է որոշի ձեռք բերված գույքն օրինական է, թե ոչ: Ունի հանցավոր ծագում, թե ոչ եւ որքան է կազմում այդ գումարը, որի վրա պետք է տարածվի բռնագանձումը:

- Կարծում եմ՝ թյուրըմբռնում է, որ in rem (գույքի) բռնագանձման ժամանակ դատավարություն չի լինելու: Այստեղ սկզբունքայինն այն է, որ in rem (գույքի) բռնագանձման ինստիտուտը պետք է դիտել ոչ թե որպես քրեաիրավական, այլ որպես վարչական կամ քաղաքացիական ինստիտուտ: Օրինակ՝ ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 169-րդ հոդվածի նոր խմբագրությամբ (գործում է 01.01.2019թ.) նախատեսված է գործարքի անվավերության նոր հիմք, այն է՝ գործարքն անվավեր է, եթե այն կնքվել է ակնհայտորեն ընդդեմ իրավակարգի հիմունքների և բարոյականության: Դատարանը կարող է այդ գործարքից ստացված եկամուտները բռնագանձել հօգուտ պետության: Այս հարցն ունի սկզբունքային նշանակություն, քանի որ դատավարական ձևի ընտրությունից է կախված ապացուցման չափանիշները. Քրեական դատավարությունում ապացուցման չափանիշները բավականին խիստ են, քան քաղաքացիական կամ վարչական դատավարության դեպքում է: Քրեական դատավարությունում մեղադրական դատավճիռ կայացնելու համար գործում «Հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանշը:
 
Մտավախություն չունեք, որ  դա ոչ միայն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր կպարունակի, այլ նաեւ կարող է վերածվել  ճնշման գործիքի:
 
- Ցանկացած իրավական գործիք կարող է կիրառվել նաև ոչ իրավաչափ նպատակներով, սակայն դա ինքնին չի կարող կասկածի տակ դնել այդ գործիքի օգտակարությունը և անհրաժեշտությունը: Նման մտավախությունների դեպքում պետք է առավել ուժեղացնել իրավական երաշխիքները: Իսկ եթե, այնուամենայնիվ, որևէ պետության քաղաքական ռեժիմն այնպիսին է, որ իրավական երաշխիքները պարզապես իրավական դոգմատիկայի տիրույթում է, ապա նման ինստիտուտների նախատեսումը վտանգավոր է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

01:15 11/02/2019  |  ՀարցազրույցՊետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան
14:59 29/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանը պաշտոնից ազատվեց
10:57 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
16:30 01/12/2018  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ չի լուծվել քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է. Արթուր Ղամբարյան
13:41 15/11/2018  |  ՄեկնաբանությունԱյս նորմը գործնականում կիրառվում է գռեհիկ լեգիզիմով ներծծված և ֆետիշացված՝ տառացի մեկնաբանման կանոնի հիման վրա․ Արթուր Ղամբարյան
18:17 08/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանին շնորհվել է «Վաստակավոր իրավաբանի» կոչում
11:57 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍԻմ աշխատասենյակում փակցված են Պարույր Սևակի ու Վազգեն կաթողիկոսի լուսանկարները. Արթուր Ղամբարյան
12:08 08/11/2017  |  ՄեկնաբանությունԴատական տուգանքի սահմանումը չի հակասում իրավունքին, սակայն պետք է սահմանվեն երաշխիքներ.Արթուր Ղամբարյան
18:15 01/06/2017  |  ՄեկնաբանությունՍԴ–ի որոշումը դրական է, նվազեցնելու է վարույթը կարճելու մասին որոշումները բողոքարկելու և այն վերացնելու դեպքերը. Արթուր Ղամբարյան
12:16 29/03/2017  |  ՄեկնաբանությունՄասնավոր անձի կատարած գաղտնի ձայնագությունը կարո՞ղ է դառնալ ապացույց

Տեսանյութեր

07/17/2019   20:33 Հրապարակվել է Յարոսլավլի գաղութում բանտարկյալի ծեծի նոր տեսագրություն

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]