Թեմաներ
Կիրակի 09 / 22 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/22/2019   12:01 Եղանակը-Հայաստանում 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   17:36 Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ անտառածածկ տարածք է այրվում 09/21/2019   17:24 Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի. Արթուր Աբրահամ 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 09/21/2019   16:13 Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   15:19 «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել 09/21/2019   15:08 Չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության. Բաբայան 09/21/2019   14:43 ԱՄՆ-ի հետ ծավալուն երկխոսություն կա. Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի կունենա, բայց ե՞րբ 09/21/2019   14:40 Շնորհավոր տոնդ, Հայաստան. բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Արթուր Վանեցյան 09/21/2019   14:30 2018թ-ի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե. Փաշինյան 09/21/2019   14:26 Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ 09/21/2019   14:24 Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 09/21/2019   14:15 Վիտալի Բալասանյանի ուղերձը 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   13:56 Ո՞վ է հերոսը ՀՀ-ում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները. Փաշինյան (տեսանյութ) 09/21/2019   13:17 Ջերմուկը մեր սիմվոլներից է, և վարչապետը սխալվում է, որ դա հաշվի չի առնում. Անդրիաս Ղուկասյան 09/21/2019   13:11 Մեկ բան անփոփոխ է ու անսասան. Գագիկ Ծառուկյան 09/21/2019   13:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/21/2019   12:42 Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   12:28 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ 09/21/2019   12:26 Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում «Ժառանգություն» 09/21/2019   12:23 Եթե ՍԴ-ն ժողովրդի վստահությունը չի վայելում, ապա այն պետք է փոփոխությունների ենթարկվի. Միրզոյան 09/21/2019   12:15 Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ 09/21/2019   12:13 ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/21/2019   12:07 Խաչիկ գյուղում այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ 09/21/2019   11:59 Ադրբեջանը ԼՂ շփման գծում մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ 09/21/2019   11:50 «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. Ռ. Քոչարյան 09/21/2019   11:41 Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան 09/21/2019   11:37 Անկախությունը մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա. Սերժ Սարգսյան 09/21/2019   11:28 ՃՏՊ Հին Երևանցու փողոցում. կան տուժածներ 09/21/2019   11:25 Հայոց բանակի սպայական կազմը պետք է լինի մեր հասարակության ամենահարգված սոցիալական շերտերից մեկը, Նորայր Նորիկյան 09/21/2019   11:21 Ամեն օր արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք Աստծո շնորհով և մեր ազգի զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը. Վեհափառ 09/21/2019   11:15 Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ» 09/21/2019   11:10 Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ» 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/21/2019   10:58 Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա. «Հրապարակ» 09/21/2019   10:52 Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ» 09/21/2019   10:47 Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն 09/21/2019   10:45 Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք (տեսանյութ) 09/21/2019   10:44 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ 09/21/2019   10:40 «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ» 09/21/2019   10:39 28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում
09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/20/2019   15:32 Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն . Դավիթ Բաբայան 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/20/2019   17:11 Եթե գրավը չկիրառվի, պարզ կդառնա՝ այստեղ իրավական ոչ մի պրոցես չկա. Լևոն Քոչարյան 09/20/2019   15:26 Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Արազյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման 09/20/2019   12:08 Յուրի Խաչատուրովի որդուն գեներալ-մայորի կոչում է շնորհվել 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/20/2019   17:42 Եթե այսպես շարունակվի, Հայաստանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում. Արա Ղազարյան 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/20/2019   19:39 Ամուլսարը՝ անկախության գրավական 09/21/2019   10:40 «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ» 09/20/2019   18:50 Ինձ առաջադրված մեղադրանքն ուղղորդված է. Հայտնի խոսակցության տեսագրության ժամանակ ասում են՝ Սեյրանին ձերբակալի 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/20/2019   15:08 Վայոց Ձորի մարզպետի օգնականը ձերբակալվել է 09/20/2019   15:03 Մենք սկզբունքորեն դեմ չենք ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները. Դավիթ Տոնոյանը՝ Բաքվի առաջարկի մասին 09/20/2019   14:07 Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ 09/20/2019   17:50 Ի՜նչ հրաշալի հնարավորություն կորցրեց այսօր Նիկոլը.... Աշոտյան

«Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ». Արսեն Մկրտչյան 02/17/2019   13:52  |  Քրեական խրոնիկոն

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանը նյութերը դեռ չեն ստացել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Մկրտչյանը` միաժամանակ ավելացնելով, որ դրանցից լուրջ ակնկալիքներ էլ չունեն: Փաստաբանը տեղեկացրեց,  որ պատրաստվում են նախաքննական մարմնին ներկայացնել մի քանի միջնորդություն, այդ թվում քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց Մանվել Գրիգորյանի եւ  նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի մասով քրեական գործով նախաքննության ավարտի մասին: Ավելի քան ութ ամիս տեւած նախաքննությունից հետո ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նա այժմ մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, հարկային պարտավորություններից խուսափելու, յուրացումներ կատարելու, վատնելու, շորթում կատարելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Փաստաբանի` օրեր առաջ ֆեյսբուքյան գրառումը մտայնություն էր ձեւավորել, որ առաջիկայում հնարավոր է հրաժարվի Գրիգորյանի շահերի պաշտպանութրունից: Մասնավորապես երկու օր առաջ Մկրտչյանը  լուսանկար էր հրապարակել ու գրել. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով: Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»:

Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք փաստաբանը շարունակելու է իրականացնել Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունը նաեւ դատարանում` Արսեն Մկրտչյանը նշեց, որ եթե Մանվել Գրիգորյանը չհրաժարվի եւ ցանկություն ունենա, ապա զուտ փաստաբանի կարգավիճակով ինքը կշարունակի իր ներկայացուցչությունը նաեւ դատարանում: «Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ», - ասաց:

Փաստաբանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր գրառումը, որ թյուրընկալման առիթ էր դարձել, արվել էր զուտ ազատամարտիկ Արսեն Մկրտչյանի կողմից: Վերջինս էլ, ինչպես արդեն ասել է, դադարեցնում է իր երկրապահ ընկերոջ պաշտպանությունը, որովհետեւ դրա կարիքը այլեւս չկա, եւ հանրային ճնշումները, ըստ նրա, իրականությանը չեն համապատասխանում: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ երկրապահ Արսեն Մկրտչյանը դատարանում հոգեբանորեն խոչընդոտի փաստաբան Արսեն Մկրտչյանին, վերջինս պատասխանեց. «Փաստաբան Արսեն Մկրտչյանը խոչընդոտվելու որեւիցե խնդիր չունի ոչ իր մարդ տեսակով, ոչ մասնագիտական գիտելիքներով եւ ոչ փորձով, իսկ եթե հոգեբանորեն որեւէ բան ինձ խոչընդոտեր, ես այդ մասին կբարձրաձայնեի, որովհետեւ միշտ ազնիվ եմ եղել թե վստահորդիս, թե երկրապահ ընկերներիս հետ եւ հայտարարել եմ, որ եթե կասկած ունենամ, որ Մանվել Գրիգորյանը զինվորի մթերք է գողացել, չեմ լինի նրա կողքին»: Պրն Մկրտչյանի խոսքով` այսօր արդեն ինքը կրկնակի համոզվել է, որ այդ մասով որեւէ օրինական ապացույց գոյություն չունի:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ապա փաստաբանը կարծում է, որ կալանավորումն է դարձել պատճառ առողջական վիճակի վատթարացման համար: «Սրա պատասխանատվությունը անհատապես կրում են դատավորներ Մարինե Մելքոնյանը, Արսեն Նիկողոսյանը եւ դատախազը, որովհետեւ մարդը, լինելով դիաբետիկ, նախկինում չի ունեցել ինսուլինակախվածություն, իսկ այսօր ձեռք է բերել այնպիսի կախվածություն, որ 90 կուբիկ ինսուլին է սրսկվում, իսկ սա այն դեպքում, երբ 60 կուբիկ ստացողը 825 որոշման հավելվածի համաձայն պատիժը կրելուց անգամ ազատվում է», - նշեց փաստաբանը: Մկրտչյանի խոսքով` շաքարի ամենաբարձր ցուցանիշը եղել է 32-ը, իսկ երեք օր առաջ բժիշկներին հաջողվել է իջեցնել մինչեւ 17: Այժմ այն գտնվում է 25-ի սահմաններում: Թե որքան ժամանակ Գրիգորյանը կշարունակի մնալ հիվանդանոցում, դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ պաշտպանական խումբը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու համար: Սակայն նիստը երեկ չի կայացել քննիչի բացակայության պատճառով և հետաձգվել է մինչև փետրվարի 26-ը:

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

20:27 15/02/2019  |  Քրեական խրոնիկոնՊաշտպանի նման հայտարարությունը բացառապես նպատակ է հետապնդում իրականությունը խեղաթյուրելով , թյուրըմբռնում ստեղծել Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ
12:25 14/02/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է , որդու նկատմամբ հայտարարվել հետախուզում
13:54 08/02/2019  |  Դատական ռեպորտաժներՊաշտպանները Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել
16:30 26/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված՝ փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ. 168.am
09:20 23/01/2019  |  ՄամուլՄանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու համար պայքարողները ցնծում էին. «Հրապարակ»
15:56 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացվել է ճնշումների տակ. Փաստաբան
14:46 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍԷս երկրում արդար դատավոր չկա, բոլորը ենթարկվում են փողոցին. Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին. NEWS.am
13:48 22/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանը դարձյալ կկալանավորվի
16:54 18/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանը կկալանավորվի՞
14:15 18/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի գործով դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Արխիվ

[]