Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Մշակույթի նախարարությունը ներկայացրել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտի մերժման պատճառները 02/15/2019   12:49  |  ԼՐԱՀՈՍ

2018 թվականին «Պարալլելս պրոդաքշընի» «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման նոր հայտի մերժման հիմքում ընկած է կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների, ստվերային համաձայնությունների և անհավասար մրցակցության նախադեպերի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հարթել ֆիլմարտադրող ընկերության գործունեության մեջ տեղ գտած իրավական անճշտությունները և ապահովել ֆիլմի հետագա արտադրության թափանցիկությունը։

 Այս մասին նշված է ՀՀ մշակույթի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Այդ փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ «Տատիկիս վարսերը» ժապավենի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը չի ցանկացել ստանձնել տարիների ընթացքում կուտակված խնդիրների պատասխանատվությունը և նախընտրել է մանիպուլյացիայի ենթարկել լրագրողներին, հանրությանը, նաև պաշտոնյաներին՝ ստիպելով ընտրություն կատարել արդարության ու մարդասիրության միջև:

«Արդարության համար հարկ ենք համարում հրապարակել ֆիլմարտադրողի և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հանդիպման ձայնագրությունն ու ֆիլմին առնչվող մի քանի փաստաթուղթ։ 
Հայտնի է, որ 2010-2014 թթ. «Պարալլելս պրոդաքշընը», նույն ինքը՝ Հովհաննես Գալստյանը, պետությունից ստացել է 93,4 միլիոն դրամ՝ «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի արտադրության համար: Ֆիլմը չկա, կա միայն 10-15 րոպե տևողությամբ տեսանյութ: Պետական գումարը անպատիժ վատնվել է: Հանդիպման զրույցից պարզ է դառնում, որ ֆիլմի հետաձգումը կապվում է նաև նախկինում նախարարների մակարդակով իրականացված բանակցությունների հետ։ Թե նախկին համակարգի օրոք ի՞նչ ստվերային համաձայնություններ են եղել այս կոռուպցիոն սխեմայի շրջանակներում, կպարզեն իրավապահ մարմինները, քանի որ ներկայումս գործը քննում է ՀՀ դատախազությունը: 
2016 թ. նույն ֆիլմարտադրող ընկերությունը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտ է ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և երկու տարվա ընթացքում ստացել 23 մլն դրամ աջակցություն: Չնայած դրան՝ 2018 թ. Հովհաննես Գալստյանը կրկին հայտ է ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» նույն նախագծի՝ «Տատիկիս վարսերի» արտադրության համար պետական հավելյալ աջակցություն ստանալու նպատակով՝ հայտի մեջ չներառելով նախորդ ֆինանսավորման մասին վկայող որևէ փաստաթուղթ»,- շեշտվում է հայտարարությունում:

Ըստ դրա` մրցութային հանձնաժողովը, սակայն, պարզել է, որ պետությունը պայմանագրային որևէ պարտավորություն չունի շարունակելու նախագծի ֆինանսավորումը, իսկ ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ մնացած գումարները, համաձայն 2016 թ. պայմանագրի, պրոդյուսերի՝ Հովհաննես Գալստյանի պարտավորությունն է: «Ավելին, պետությունն այդ պահին դեռ սպասում էր «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի հանձնմանը, որի համար Հովհաննես Գալստյանին տրամադրվել էր պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը: 
Հենվելով հայտերի դիտարկման կանոնակարգի 15-րդ կետի վրա, ըստ որի՝ նախկինում չկատարված պարտք ունեցող ֆիլմարտադրողների հայտերը ենթակա են մերժման, հանձնաժողովը մերժել է «Պարալլելս պրոդաքշընի» ներկայացրած հայտերը։ Որոշմանը հաջորդեց ռեժիսորի առաջին հացադուլը, որն ավարտվեց նախարար  Լիլիթ Մակունցի հետ հանդիպումով: Հաջորդիվ Գալստյանը հայտարարել է, որ ֆիլմի ֆինանսավորման խոստում է ստացել, մինչդեռ իրականում միայն համաձայնություն էր ձեռք բերվել՝ Կինոկենտրոնին տրամադրել հանդիպման ժամանակ ներկայացված փաստաթղթերը (որոնց մի մասը նույնպես առկա չէր հայտադիմումի փաթեթում), ճշտել դրանց իրավական իսկությունը, ապա միայն քննարկել ֆիլմի ֆինանսավորման հեռանկարը։ Փետրվարին ռեժիսորը նոր հացադուլ է սկսել՝ հայտարարելով, թե նախարարի «խոստացած» ֆինանսավորումը կասեցվել է, մինչդեռ ֆինանսավորմանն ընթացք չտալու պատճառը ներկայացված վիճելի փաստաթղթերն են»,-ընդգծված է հայտարարության մեջ: 
Այստեղ հստակեցվում է, որ Հովհաննես Գալստյանը, հղում կատարելով 2016 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանից ստացված նամակին, պնդում է, որ պետությունն իրեն երաշխավորել է ֆինանսավորում՝ ֆիլմի բյուջեի 30%-ի չափով։ Ներկայացված փաստաթղթում նշված չէ ֆիլմի բյուջեի չափը, հետևաբար՝ խոսքը գնում է կամայական 30%-ի մասին։ Հայտնի է, որ նախկինում նման փաստաթղթեր տրվում էին հեղինակներին՝ համարտադրողներ գտնելու նպատակով և ֆիլմի ֆինանսավորման հաստատման գործընթացում չէին ծառայում որպես իրավական հիմք։ «Մինչ ռեժիսորը բոլորի ուշադրությունը սևեռել էր փաստաթղթի հայերեն և անգլերեն տարբերակներում թարգմանության տարբերությունների վրա, քննարկումից դուրս էր մնացել մի կարևոր փաստ՝ փաստաթղթի հայերեն տարբերակը սկսվում է՝ հղում կատարելով ֆիլմը հաստատած գեղխորհրդի նիստին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հավանության է արժանացրել…»։ Չգտնելով նշված նիստի արձանագրությունը Հովհաննես Գալստյանի ներկայացրած փաստաթղթերում՝ նախարարության հարցմանն ի պատասխան Հայաստանի ազգային կինոկենտրոնից ստացել ենք վերոնշյալ նիստի արձանագրությունը, որը թվագրված է 2016 թ. նոյեմբերի 27-ով, այսինքն՝ երաշխավորագիրը տրամադրելուց 14 оր անց։ Հետևաբար՝ 30%-ի ֆինանսավորման երաշխավորագիրը պարունակում է կեղծ տեղեկություն` հաստատվելով ավելի վաղ, քան տեղի կունենար փաստաթղթում նշված գեղարվեստական խորհրդի նիստը։ Նման փաստաթղթով պետությունից գումար պահանջելն իրավապահ մարմինների քննության ենթակա արարք է։ Բացառելով այս անօրինական երաշխավորագիրը՝ մեզ մնում է դիտարկել ֆիլմի ֆինանսավորման պայմանագրի երեք օրինակները, որոնք տրամադրել է կինոկենտրոնը։ Առաջինը, որում նշված է 88 մլն-ի չափով ֆինանսավորման պարտավորության մասին, երկկողմանի ստորագրված չէ և չունի ամսաթիվ, երկրորդն ու երրորդը թվագրված են նույն ամսաթվով՝ 2016 թ. մարտի 29-ով, ինչն առնվազն տարօրինակ է: Երկուսից մեկի պարագայում պետությունը պարտավորվում է 2016 թվականին ֆիլմին տրամադրել 8.000.000 դրամի չափով ֆինանսավորում, երկրորդում դրան ավելանում է նաև 2017 թվականին ևս 15.000.000 մլն դրամ տրամադրելու պարտավորությունը։ Արդյունքում հիմք է ընդունվել երկրորդ տարբերակը, որում նշված՝ ընդհանուր 23 մլն դրամի չափով ֆինանսավորման պարտավորությունը պետությունն ամբողջապես կատարել է նշված ժամկետներում։ Ավելին, համաձայն պայմանագրի՝ ֆիլմի արտադրությունը պետք է ավարտվեր 2017 թ., սակայն այս վերջնաժամկետը հետագայում երկարացվել է մինչև 2018 թ. դեկտեմբերի 3-ը։ Այսպիսով՝ ֆիլմի հանդեպ որևէ այլ ֆինանսական պարտավորություն պետությունը որևէ իրավական փաստաթղթով չի ստանձնել, և ռեժիսորի կողմից անօրինական փաստաթղթերը որպես հիմք բերելն ու պահանջներ ներկայացնելը, առավել ևս՝ այդ պահանջով հացադուլ հայտարարելը պարզապես շանտաժի միջոցով պետական մարմիններին ահաբեկելու փորձ է: 
Թե ի՞նչ ստվերային գործարքներ է նա ունեցել նախկին իշխանությունների հետ, ո՞վ է իրենից պարտքով վերցրել «Տատիկիս վարսերը» ֆիլմի գումարների մի մասը և չի վերադարձրել, և ինչու՞ է ֆիլմին տրված պետական ֆինանսավորումը ծախսվել ոչ նպատակային, դա դեռ քննության առարկա է և հանգուցալուծում կունենա իրավական դաշտում: Մենք չենք կարող պետբյուջեի, ՀՀ քաղաքացիների տված հարկերով փոխհատուցել Հովհաննես Գալստյանի անհաջողությունները՝  իր նախկին համագործակիցների հետ հարաբերություններում՝ առավել ևս անօրինական հարաբերություններում: Հատկանշական է, որ հանդիպման ձայնագրության մեջ Գալստյանը պատրաստակամություն է հայտնում հրաժարվել այդ գումարի վերադարձի պահանջից»,- նշված է հայտարարությունում։ 

Ըստ դրա` «Տատիկիս վարսերը» ֆիլմին հավելյալ աջակցություն տրամադրելու հայտի մերժումից հետո Հովհաննես Գալստյանը բարձրաձայնում էր իր միջազգային համարտադրողների խնդրի մասին: Որքա՞ն գումար են ներդրել Հովհաննես Գալստյանի համարտադրողները, նրանցից որևէ մեկը իր երկրում կամ որևէ միջազգային կինոֆոնդից աջակցություն ստացե՞լ է այս նախագծի համար: Այս հարցերին ի պատասխան որևէ փաստացի հիմք չկա։ Հովհաննես Գալստյանի ասելով` նրանք իրենց սեփական գրպանից ներդրումներ են արել ֆիլմում, ինչը համոզիչ չէ նման ծավալի համարտադրության պարագայում: 
«Հովհաննես Գալստյանի պնդմամբ մենք կասեցնում ենք նաև համարտադրողների ներդրումները Հայաստանում: Միևնույն ժամանակ նա փաստում է, որ բուլղարական կողմը պետք է ֆինանսավորի Բուլղարիայի նկարահանումները, իսկ գերմանական կողմը իր կողմից ներդրվող գումարը նույնպես ծախսում է իր երկրում: Այս դեպքում, Հայաստանի Հանրապետությունում ի՞նչ ներդրումների մասին է խոսում Հովհաննես Գալստյանը: 
Հովհաննես Գալստյանի համարտադրողներն իրենց հայտարարություններում անպարկեշտ գնահատականներն են թույլ տվել ՀՀ պետական կառույցների վերաբերյալ: Յուրաքանչյուր ոք կարող է փնտրել համացանցում և տեղեկանալ, թե ովքեր են Հովհաննես Գալստյանի համարտադրողները. մեկի դեպքում նշված ֆիլմը միակ լիամետրաժ նախագիծն է, մյուսը՝ փոքր-ինչ ավել փորձով է ներկայանում։ Ի դեպ, կարևոր ենք համարում նշել, որ բուլղարական համարտադրողը ներգրավված է նաև «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) անավարտ ֆիլմի արտադրության մեջ։ Հովհաննես Գալստյանը իր պահվածքով իրավունք է տվել նրանց հեգնանքով խոսել մեր երկրի պետական պաշտոնյաների և կառույցների մասին: Նա պարզապես կանխամտածված զրպարտում է ՀՀ պետական կառույցներին՝ դրանով ազդելով ՀՀ վարկանիշի վրա: 
Հովհաննես Գալստյանը դիմել է դատարան՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ դատական գործընթացի ժամկետները ավելի են վնասելու նախագծին: Որևէ միջազգային ֆոնդ կամ ներդրող ոչ մի լումա չի տա այն ֆիլմին, որը դատական պրոցեսի մեջ է: Իսկ ինչու՞ դա պետք է անի Հայաստանի Հանրապետությունը: Եթե նա դիմել է դատարան և վստահ է, որ իր պահանջը արդար է, ապա ինչու՞ է դիմում հացադուլի: 
Այսպիսով, Հովհաննես Գալստյանը խառնաշփոթ է ստեղծում ոչ միայն լրագրողների ու հանրության համար, այլ նաև մանիպուլյացիայի է ենթարկում իր համարտադրողներին՝ ստանձնելով «տուժածի» դեր՝ համոզելով, թե իբր պետական կառույցները նպատակային վնասում են իր նախագծին: 
Անհաղորդ չմնալով խնդրի մարդասիրական կողմին՝ նախարարությունը, ի տարբերության ռեժիսորի տարածած ոչ հավաստի տեղեկատվության, փորձում է քայլեր ձեռնարկել անօրինականությունների այս թնջուկը լուծելու համար։ Թեև որևէ կինոարտադրողի գործընկերային հարաբերությունները մշակույթի նախարարության լուծելիք հարցը չէ, սակայն 2018 թվականի դեկտեմբերին նախարարությունը բարի կամք դրսևորելով՝ նամակ է ուղարկել Հովհաննես Գալստյանի բուլղարացի և գերմանացի համարտադրողներին, խնդրանքով՝ երկարացնել «Պարալլելս պրոդաքշըն» ընկերության հետ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համարտադրության ժամկետները»,-ասվում է հայտարարությունում:

Հայտարարությունում շեշտվում է, որ նախարար  Լ. Մակունցի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել այն իրավաբանական եզրակացությանը, որ կանոնակարգը չէր կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ 15-րդ կետն ապօրինաբար է կիրառվել «Պարալլելս պրոդաքշըն» ընկերության ներկայացրած հայտերի նկատմամբ։ «Սա, այնուամենայնիվ, խնդրահարույց պնդում է, քանի որ կանոնակարգը մինչ հանձնաժողովին ներկայացվելը, հաստատվել էր իրավաբանական խմբի կողմից և նախատեսված էր միայն ընթացիկ տարվա՝ 2018 թ. կինոնախագծերի մրցույթի համար։ Այսպիսով՝ հայտերի ուսումնասիրման հանձնաժողովը պարտավոր էր կիրառել նշված կետը նախկինում պետության հանդեպ ստանձնած պարտավորություններն անավարտ թողած ֆիլմարտադրող ընկերությունների նկատմամբ։ Եթե մասնագիտական բազմակողմանի խորհուրդը իսկապես ընդունի տվյալ կետի հակաօրինականությունը, ապա նախարարությունն առաջարկում է «Պարալլելս պրոդաքշըն» ընկերությանը՝ նախորդ տարի ներկայացրած հայտերը կրկին ներկայացնել կինոկենտրոնի ընթացիկ մրցույթին։ Սակայն կա ևս մի հանգամանք, որը թույլ չի տալիս մրցույթում ընդգրկել «Տատիկիս վարսերը» նախագիծը, քանի որ այն նախկինում արդեն ստացել է արտադրության փուլի ֆինանսավորում, իսկ համաձայն կանոնակարգի 13-րդ կետի՝ «ֆինանսավորում ստացած նախագծի ֆիլմարտադրողը նույն նախագծի համար իրավունք ունի դիմելու մեկ այլ փուլի մրցույթի, եթե կատարել է կինոկենտրոնի հետ կնքած պայմանագրային պարտավորությունները»։   
«Հաշվի առնելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել է ֆիլմարտադրողն ինչպես իր խնդրահարույց գործունեության, այնպես էլ համակարգի թերությունների հետևանքով, բացառության կարգով հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թ. մրցույթում՝ մյուս բոլոր մասնակիցների հետ հավասար պայմաններում կամ հետագա խախտումներից խուսափելու համար ձևավորել իրավաբաններից և ոլորտի մասնագետներից կազմված առանձին հանձնաժողով, որը կուսումնասիրի և լուծումներ կառաջարկի «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրներին: 
Սա, իհարկե, չի նշանակում, որ ընկերությունը կկարողանա շրջանցել անավարտ նախագծի, վերոնշյալ թերացումների, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների և մեղադրանքների համար ստանձնելիք պատասխանատվությունը։ 
Կրկին կոչ ենք անում Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը և  ստեղծագործել օրինական, հավասար ու մրցակցային պայմաններում»,-եզրափակվում է հայտարարությունը:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]