Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Հայաստանի հանրության քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը. Նիկոլ Փաշինյան 02/15/2019   13:49  |  ԼՐԱՀՈՍ

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջիկա քայլերին և տվել հանձնարարականներ:Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Համոզված եմ, հետևել եք Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներին և տեղյակ եք, որ երեկ ԱԺ-ն հավանություն տվեց Կառավարության գործունեության հնգամյա ծրագրին և քննարկման արդյունքներով կարող եմ արձանագրել, որ Հայաստանի հանրության քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը, մեր կոնցեպտը: Իհարկե կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը  տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից, և ես հիմա ուզում եմ բարձրաձայնել մի քանի ուղղություններ, հանձնարարականներ, որոնց ուղղությամբ մենք միասին և առանձին նախարարություններ, պաշտոնյաներ պետք է աշխատեն: Ես  հիմա կհրապարակեմ ցանկը, ապա որոշ մեկնաբանություններ կանեմ այդ գործընթացի կապակցությամբ: Շարադրանքը պայմանական է, այսինքն ըստ առաջնահերթության չի հիշատակվում, բոլորն էլ առաջնահերթ են:

1.Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի  ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

2.Կարգավորումների ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով:

3.Արագացնել Ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը:

4.Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից:

5.Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեներով, ընկերություններով:

6.Արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, ովքեր ամսական 100.000 դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից:

7.Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել:

8.Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել:

9.Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

10.Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը: Այս նպատակով բանակցել և համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի հանրային հեռուստատեսության և մյուս հեռուստաընկերությունների հետ:

11.Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման,  ակտիվացման և զարգացման գործում:

12.Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջ ուղղությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքների ծավալները մեծացնելու համար:

13.Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ:

14.Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը:

15. Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների  գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:

Սկսելով առաջին կետից, ուզում եմ ասել հետևյալը. այս ընթացքում իհարկե մեր ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր: Այդ ներդրումային ծրագրերից մի մասը իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա դեռ պետք է աշխատել, ընդ որում պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում, մի մասը նախընտրում է նախարարության հետ աշխատել՝ Տնտեսական զարգացման և ներդրումների, մյուս մասը փոխվարչապետերի կամ վարչապետերի, անգամ նախարարների, պաշտոնյաների, մարզպետների հետ, բայց մյուս կողմից շատ կարևոր է, դա նորմալ է, ով ում հետ ուզում է աշխատի, որևէ խնդիր չկա, բայց իմ խնդրանքն է, որ ամբողջ տեղեկատվությունը ընթացող ներդրումային բանակցությունների վերաբերյալ կենտրոնանան Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, առանց այդ ընթացիկ նախագծի կարգավիճակը փոխելու, այսինքն խոսքը չի վերաբերում, որ բոլոր գործերը պետք է հանձնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, պարզապես ինֆորմացիան արձանագրվի, որ կա այսպիսի քննարկում, որպեսզի հետագայում մենք հնարավորություն ունենանք հետևել:

Այս ընթացքում մենք ինչ պրոբլեմի հետ ենք բախվել. գալիս են ամենատարբեր մարդիկ, և երբեմն այս ազդակը մենք տարբեր տեղերից ենք ստանում, ես ինքնս էլ այդպիսի իրավիճակների հետ բախվել եմ, երբ որ մարդկանց հետ որոշ ժամանակ ես անցկացնում՝ հասկանալով, որ դա ժամանակի անիմաստ կորուստ էր, որովհետև գալիս և ասում են, որ ուզում են ենթադրենք 50-100 մլն ներդրումներ անել, մենք մեծ գաղափար ունենք: Բնականաբար, այդ վիճակում ցավալի կլինի, եթե մեզանից մեկի գործողության և անգործության պատճառով օրինագիծը չիրականանա: Բայց երբ որ մենք ոչ լուրջ խոսակցության ժամանակ ենք ծախսում, արդյունքում տուժում է այն պոտենցիալ լուրջ խոսակցությունը, որը մենք պետք է ունենայինք, բայց ժամանակը  անարդյունավետ ծախսելու պատճառով մենք չկարողացանք ճիշտ օգտագործել ժամանակը: Այս առումով մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ  որոշակի ֆիլտր ենք մտածել, թե ինչպես վարվել: Առաջարկվում է այդպիսի խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, ովքեր իրենց բանկերից կներկայացնեն տեղեկանք, որը հայտնի է «letter of intent»: Բովանդակությունը հետևյալն է, այսինքն մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է նրա ներդրումային պոտենցիալը հասկանալու համար: Ասենք եթե մարդ, որը ենթադրենք կյանքում իր բանկային հաշվում 5.000 դոլար չի ունեցել ու եկել ասում է 5 կամ 50 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտeղ ինչ-որ բան այնպես չի: Eթե բանկը հավաստիացնում է, որ մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն շատ կոնկրետ և պաշտոնական ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը: Հետևաբար, մենք ժամանակ չենք ծախսում որևէ այպիսի խոսակցության վրա, որն այսպիսի հավաստիացումով ամրագրված չէ: Հակառակ դեպքում մենք անլուրջ խոսակցությունների վրա կծախսենք ժամանակ և ժամանակ չի մնա այն պոտենցիալ ներդրողների համար, ում հետ խոսակցությունը արժի և իմաստ ունի:

Կարգավորումների պարզեցման վերաբերյալ, պարոն Խաչատրյան, մենք դեռ երկու ամիս առաջ ենք սրա մասին խոսել և պայմանավորվել, որ մենք պետք է շատ հստակ գույքագրենք այդ  կարգավորումներն ու խոչընդոտները և քայլ-քայլ դրանք լուծելու ճանապարհով գնանք, որոնք վերաբերում են կառավարության որոշումներին՝ կառավարության որոշումներում, որտեղ օրենսդրական փոփոխություններ պետք է անենք՝ արագ պետք է զբաղվենք այդ օրենսդրական փոփոխություններով:

Պարոն Ավինյան, Ներդրումային հայկական հիմնադրամի մասին բավական երկար ենք մենք քննարկում, կարծում եմ, բոլոր հնարավոր նյուանսները, ռիսկերը, առավելություններն ու թերությունները հաշվարկել ենք, եկել է ժամանակը արդեն շատ արագ այդ ամենը կյանքի կոչելու:

Սեզոնային աշխատանքի հետ կապված՝ հիմա գյուղատնտեսակն սեզոնն է բացվում և նաև մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքը և  ժամանակավոր աշխատատեղեր են բացվում և նախորդ շրջանում մեր ունեցած շփումները հստակ բացահայտել են մի պրոբլեմ, որ ընտանեկան և սոցիալական նպաստներից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում այս սեզոնային եռամսյա կամ քառամսյա, վեցամսյա աշխատանքում ներգրավելու հեռանկարից, ինչը տնտեսության մեջ պրոբլեմներ է ստեղծում: Տիկին Բաթոյան, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և այլ շահագրգիռ մարմինների հետ պետք է այս հարցը լուծել: Պետք է արագ, շատ արագ, այս մասին վաղուցվանից ենք խոսում, մեխանիզմը ստեղծենք, որ մարդը աշխատելու պատճառով առնվազն մի որոշակի ժամանակաշրջան պետք է սառեցնենք այդ պրոցեսը, բացի այն դեպքերից, երբ կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներ, երբ կպարզվի, որ մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ է փակում, պարզ է, որ այստեղ ուրիշ խնդիր է: Ռեալ  ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով պետք է չզրկվի այդ համակարգից: Մենք ինչպես ենք անում՝ հասցեականությունն ենք փոխում, նպաստառու դարձնելով ոչ թե ծնողին, այլ երեխային և այլն, ինչի մասին խոսել ենք:  Մինչև գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը այս հարցը մենք պետք է լուծած լինենք:

Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ մենք պետք է, ի վերջո, ունենանք ամփոփ պատկերացում: Ընդ որում, խոսքը ոչ թե այն աշխատատեղերի մասին է, որոնք սովորական սխեմաներով արձանագրվում են, այլ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները համատեղ պետք է անցնեն բոլոր ընկերություններով, հնարավոր բոլոր տեղերով և հաշվառեն: Ընդ որում, մեզ ոչ թե թիվ է պետք, այլ թիվ, հասցե, աշխատավարձ, որպեսզի կառավարությունն այս ինֆորմացիային տիրապետի, և այս ինֆորմացիան պետք է հանրությանը հասանելի լինի՝ որտեղ ինչ աշխատատեղ կա ինչ աշխատավարձով: Այս ընթացքում մենք պետք է շատ լրջորեն մտածենք մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքի պաշտպանության մեխանիզմները բարելավելու մասին, որպեսզի չհավասարակշռված մոտեցումների չգանք:

Տիկին Բաթոյան, սրա մասին արդեն խոսել ենք, այն է՝ անարդար կերպով ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության մասով Կենտրոնական բանկի հետ համագործակցություն է հաստատվել շատ ակտիվ, այս առումով աշխատում են, աշխատեք միասին և շատ արագ այս հարցերը լուծեք:

Պարոն Երիցյան, մենք պարոն Ջավադյանի հետ քննարկել ենք այս հարցը. Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման մեր ռազմավարության և քաղաքականության վերաբերյալ: Այստեղ Ազգային ժողովն ու արդարադատության նախարարությունն էլ անելիք ունեն: Ես Ազգային ժողովում իմ ելույթում ասացի, որ Կենտրոնական բանկի մոտավոր հաշվարկներով այսօր 300 մլրդ դրամ գտնվում է բանավիճային փուլում, և այդ գումարը ոչ մեկինը չէ, որովհետև դատական համակարգը ժամանակին այդ լուծումը չի տալիս, ասենք կամ այս կողմն է, կամ այն կողմը: Ընդ որում, այդ գումարի առնվազն կեսի վերաբերյալ բանավեճ չկա. այսինքն՝ նա, ով պետք է վճարի, ընդունում է, որ ինքը պետք է վճարի, նա, ով պետք է ընդունի, ընդունում է, բայց կա որոշակի իրավական պրոցեդուրա, որը պետք է անցնի: Մենք բանկիրների հետ նախորդ տարվա վերջին ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ նրանք օրենսդրական լուծումներ կառաջարկեն, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Ինչո՞ւ է սա կարևոր քննարկվող հարցի համատեքստում, որովհետև 300 մլրդ դրամի հայտնվելը ֆինանսական շուկայում հնարավորություններ կստեղծի տոկոսների նվազեցման համար: Ես գիտեմ, որ Կենտրոնական բանկը բավական աշխատանք արդեն արել է, խնդրում եմ միանալ այս աշխատանքին, հնարավորինս արագ այդ օրենսդրական մեխանիզմները մշակել և ուղարկել Ազգային ժողով:

Վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծման մասին: Պարոն Ավինյան, դրա մասին էլ խոսել ենք, և ես գիտեմ, որ Դուք շատ լուրջ տրամադրված եք՝ շատ արագ այդտեղ արդյունքների հասնելու համար: Ազգային ժողովում էլ այս թեմայով խոսակցություն եղավ: Իհարկե, մենք չպետք է կենտրոնանանք մի թեմայի կամ մի մասնագիտության վրա, բայց, համենայն դեպս, նման խոսակցությունների առաջին ռեակցիան այն է, որ դա պետք է լինի ՏՏ ոլորտը, որը պետք է ներգրավի այդ նոր վերապատրաստվող աշխատուժը: Պարոն Արշակյան, ակնկալում եմ, որ Դուք և մյուս նախարարությունները նույնպես այս պրոցեսին կներգրավեք, քանի որ ՏՏ ոլորտը մեր ռազմավարության և տեսլականի համատեքստում իսկապես բավական կարևոր է: Նույն ծրագրի շրջանակում մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և բիզնես հմտություններ ուսուցանելու վերաբերյալ ուսումնական ծրագրերը պետք է շատ ակտիվացնել, ընդ որում՝ մտածել, թե այս գործընթացն ինչպես կարող ենք մենք նաև դպրոցներ տեղափոխել, ինչպես կարելի է ակտիվացնել կամ վերաձևակերպել դպրոցական ծրագրերը, որպեսզի այս խնդիրը լուծվի: Ընդհանրապես ուսումնական ծրագրերի հետ կապված շատ բանավեճեր կան, մենք պետք է հստակ իմանանք՝ եթե ամեն երեխայի 45 րոպեում դասի ընթացքում ինչ-որ ինֆորմացիա ենք տալիս, ինչի՞ համար ենք դա անում: Շատ հստակ պետք է պատասխան ունենալ: Մենք պետք է իմանանք՝ ինքնանպատակ դասեր և դասաժամեր, որոնց դեպքում չենք ձևակերպում՝ ինչի համար ենք երեխայի ուղեղը լցնում այդ տեղեկատվությամբ, ինչի՞ համար ենք անում: Սա շատ կարևոր հարց է, և, իհարկե, կրթական պրոցեսը պետք է ամբողջությամբ համապատասխանի մեր տնտեսական և ոչ միայն տնտեսական, այլև մեր քաղաքական և տնտեսական ռազմավարությանը: Այս իմաստով էլ պետք է ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների զարգացման գործում: Սա ամենակարևոր պրոցեսներից մեկն է, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի է ունենում:

Կաթիլային ոռոգման հակակարկտային ցանցերի ներդրման և գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման աջակցության վերաբերյալ մենք խոսել ենք և պետք է շատ հստակ ասենք, որ այն քաղաքականությունը, որ վարվում էր, և որի ոչ էֆեկտիվությունը հայտնի է դարձել. ենթադրենք անսահմանափակ քանակությամբ դիզվառելիք ուղարկել անորոշ հասցեով, որը գիտենք, թե որտեղ է հայտնվում ի վերջո՝ գյուղացիներին աջակցելու անվան տակ: Այստեղ մենք նույն ձևով փակ աչքերով որևէ բան պետք է չանենք. ինչ անում ենք, պետք է իմանանք՝ ինչ նպատակ ենք հետապնդում:

Ջրամբարաշինության և ճանապարհաշինության հետ կապված հարցերը նույնպես արդեն պարզ են այստեղ:

Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրումն իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը: Պարոն Ղարիբյան, այս թեմայով մենք անցած տարվանից դեռ աշխատում ենք մասնավոր հատվածի հետ և անցյալ տարի հավաստիացում էինք ստացել մասնավոր հատվածից, որ մենք, մասնավորապես, մանր եղջերավոր անասունի և գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ ունենք, և այսօր մեր գյուղատնտեսությունն ի վիճակի չէ սպասարկել այդ պոտենցիալը, և մեր գործարարները ստիպված են երրորդ երկրներից ներկրել մանր եղջերավոր անասուն և արտահանել:

Նիկոլ Փաշինյան- Բանավոր խոսակցության ընթացքում ես Ձեզ հանձնարարել էի հավաստիանալ դրա ճշմարտության և իրականության մեջ, ինչ հասցրեցիք այս ընթացքում անել կարելի է:

Արամ Ղարիբյան- Շնորհակալություն, իրականում նման պահանջարկ կա, դա հաստատվել է նաև տնտեսվարողների կողմից և այդ պահանջարկն ամիսը կազմում է 50 հազարից ավելի գլուխ մանր եղջերավոր կենդանի: Տնտեսավորողները պատրաստ են արտահանել, եթե Հայաստանում նման քանակությամբ մանր եղջերավոր կենդանի լինի և մթերվի: Ընդ որում, գները 2800-ից 2900 դրամ մեկ կիլոգրամի համար կոնկրետ գյուղացուն կվճարվի:

Նիկոլ Փաշինյան- Ուզում եմ հստակեցնել, խոսքը գառան մասին է, ոչ թե ոչխարի: Ինչ ժամկետի մասին է խոսքը, տարին, ամիսը:

Արամ Ղարիբյան- Յուրաքանչյուր ամիս 50 հազարից ավելի գլուխ գառ պատրաստ են արտահանել Հայաստանի Հանրապետությունից, եթե կլինի նման քանակի մատակարարում:

Նիկոլ Փաշինյան- Շատ լավ, մոտավորապես պատկերացնում ենք դա ինչ ծավալ է, համենայն դեպս դրա որ մասն է այսօր հայաստանում բուծվում, արտադրվում:

Արամ Ղարիբյան- Ընդհանուր գլխաքանակը 650-ից 700 հազար գլուխ է եթե չեմ սխալվում, դա նշանակում է մոտ 400-500 հազար գառի պոտենցիալ արտադրություն կարող է լինել, բայց նաև հայտնի է, որ վերջին տարիներին գյուղացիները որաշակի մասը պահում են և ընդլայնում իրենց արտադրությունը: Հետևաբար, կարծում ենք, որ առաջիկա տարիներին իրատեսական կլինի նման քանակի տեղական արտադրություն ապահովել և արտահանել: Բայց հիմա դիֆիցիտ, որն ինչպես նշեցիք աշխատանքներ են տարվում երրորդ երկրներից ներկրելու և վերարտահանելու Իրանի Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյան- պարոն Երիցյան, կարծում եմ սա նույնպես կարևոր թեմա է և խնդրում եմ կառավարության հետ քննարկեք այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունները, որպեսզի մենք քաջալերենք մեր գյուղացիներին զարգացնելու ոչխարաբուծությունը, մասնավորապես:

Եվ հաջորդը, վերջինը, պատրաստվել պտուղ բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխազնիմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել: Այստեղ, պարոն Ավինյան, Տնտեսական զարգացման և ներդրումների և ապագա էկոնոմիկայի նախարարության հետ պետք է այս թեման քննարկել: Եվ պարոն Աղաջանյան, ամեն ուրբաթ օրը այս կետերով աշխատանքի վերաբերյալ հավաքեք տեղեկատվությունը բոլոր կետերի և ամենշաբաթյա ռեժիմով ամեն ուրբաթ օր ես Ձեզնից սպասում եմ տեղեկատվություն, թե յուրաքանչյուր ուղղությամբ ինչ է արվում, ինչ չի արվում, ինչ խոչընդոտներ կան և ինչ անելիքներ կան: Իհարկե, այս ցանկն առաջիկայում մենք կընդլայնենք ըստ անհրաժեշտության, բայց այսօր կարծում եմ շատ ճիշտ է, որ միանգամից մենք անցնենք գործի և միջոցառումների ցանկի հաստատմանը:

Տիգրան Ավինյան- արդեն իսկ քննարկել ենք Ձեզ հետ թափուր աշխատատեղերի և կենտրոնների զարգացման հարցը, արդեն իսկ ծրագիրը մշակման փուլում է և մյուս շաբաթ մենք ունենալու ենք քննարկում նախնական կոնցեպտի վերաբերյալ, որը կոչվելու է «Աշխատիր Հայաստան»: Այստեղ կցանկանայի նաև նշել, որ հարցը կոմպլեքս լուծում է ստանալու, մի քանի կետերով, որոնք Դուք նշեցիք, դրանք վերաբերվում էին թափուր աշխատատեղերի ընդհանուր տեղեկատվական կենտրոնին, կարողությունների զարգացման կենտրոններին: Դրանք իրականացվելու են միասնական մի ծրագրի շրջանակում և ես կարծում եմ, որ այստեղ ունենք լայն հնարավորություններ աշխատելու, որովհետև գործազրկության բարձր մակարդակի հետ համատեղ մենք ունենք բավական մեծ քանակի թափուր աշխատատեղեր և այս համընկնումն է, որ դեռևս չկա և պետք է մոտեցնել, որպեսզի գործազրկության մակարդակը կրճատվի, ինչպես նաև այդ թափուր աշխատատեղերի, դրանք արագ համալրվեն համապատասխան կադրերով: Սա է լինելու մեր նպատակը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:30 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
13:11 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍՊետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան
12:57 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆպաստ ստացող մարդը սեզոնային աշխատանքի պատճառով չպետք է զրկվի նպաստից. Փաշինյան
12:20 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը
12:01 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ
11:43 15/02/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունն ունի բազմաթիվ ներդրումային ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
20:31 14/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի փոխմարզպետն ազատվել է պաշտոնից
20:15 14/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարները
18:32 14/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին
15:37 14/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկումները խիստ հաջողված է համարում

Արխիվ

[]