Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է , որդու նկատմամբ հայտարարվել հետախուզում 02/14/2019   12:25  |  Քրեական խրոնիկոն

Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /Հանգստյան տուն 28/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ԱՐԱ ԼԵՌ կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, մասնավորապես`

հրազեն հանդիսացող՝ «THOMSON 1928 A1» մոդելի «S-434832» համարի 45 ACP /11,43x23/ տրամաչափի ակոսափող ատրճանակ-գնդացիր,
հրազեն հանդիսացող՝ 1993թ. արտադրության «Тигр» մոդելի «29740» համարի 7,62մմ /7,62x54/ տրամաչափի որսորդական ակոսափող ինքնալից հրացան,
հրազեն հանդիսացող՝ «MP-446 VIKING» մոդելի «0244601711» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
հրազեն հանդիսացող՝ «BERETTA 92FS» մոդելի «BER020699» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
հրազեն հանդիսացող՝ ակոսափող ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեց­ված 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար,
ռազմամթերք հանդիսացող՝ մոտ 20.000 մարտական փամփուշտներ,
մոտ 30 հատ մարտական նռնակներ,
20 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով,
հրազեն հանդիսացող՝ 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ
6 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
30-ից ավել դետոնատորներ
փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ 12 հատ գործարանային արտադրության 400 գրա­մա­նոց տրոտիլային պայթաղյուսներ,
փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ երեք կտոր գործարանային արտադրության 200 գրամանոց տրո­տիլային պայթ­­աղ­յուս­ների կոտրված կտորներ։

Վերը թվարկված հրազենն ու ռազմամթերքը հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. հունիսի 16-ին և 19-ին կատարված խուզարկություններով։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության վարչության նախագահ, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության Եռասերունդ երկրապահ ռազմամարզական ճամբարի շինարարական և տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի, որդու՝ ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ ԲԲ ընկերության տնօրեն Արման Գրիգորյանի օժանդակությամբ կատարել է կազմակերպությանը վստահված առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի յուրացում:

Մասնավորապես, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ին տարատեսակ գույք է հանձնվել նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով: Դրանից բացի, հիշյալ պետական մարմինների և ԵԿՄ տարածքային մարմինների միջոցով ԵԿՄ կենտրոնական մարմնին են հանձնվել նաև քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հավաքված մեծաքանակ պարենային, տնտեսական և բժշկական բնույթի ապրանքներ՝ հանդերձանք, սննդամթերք և այլն:

Մանվել Գրիգորյանն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վերոհիշյալ գույքի մի մասը կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով օգտագործելու կամ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականներին կամ կամավորներին հանձնելու փոխարեն կնոջ և որդու օժանդակությամբ, յուրացման եղանակով հափշտակել է:

Մ. Գրիգորյանը հափշտակած գույքը հանցակիցների հետ պահեստավորել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող, իրենց պատկանող շինություններում, Արման Գրիգորյանի կողմից տնօրինվողԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ ԲԲ ընկերության տարածքում, Նազիկ Ամիրյանին պատկանող` Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ԱՐԱ ԼԵՌ կոչվող տարածքում գտնվող իր առանձնատանը, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող ՋԻ-ԷՍ ՊԼՅՈՒՍ ՍՊ ընկերության պահեստում, դրանք տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, այդ թվում՝ հափշտակված սննդամթերքն օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար, իսկ ավտոմեքենաների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր մտերիմ անձանց անուններով:

Հափշտակված ապրանքների մի մասը խուզարկությամբ հայտնաբերվել են ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ ԲԲ ընկերության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոց 19 հասցեում տեղակայված գրասենյակում.

1․ 4317 հատ մսի պահածո, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2015-2016թթ-ին, ընդհանուր արժեքը՝ 4․470․066 ՀՀ դրամ,

2․ 1776 հատ ձկան պահածո, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016թ․, ընդհանուր արժեքը՝ 840․048 ՀՀ դրամ,

3․ 840կգ մակարոնեղեն «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016-2017թթ, ընդհանուր արժեքը՝ 214․040 ՀՀ դրամ,

4․ 8 պարկ յոդացված աղ, արտադրված 27․04․2016թ․ ընդհանուր արժեքը՝ 31․685 ՀՀ դրամ,

5․ 15 պարկ շաքարավազ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 06․06․2016թ․, ընդհանուր արժեքը՝ 280․190 ՀՀ դրամ,

6․ 3 պարկ լոբի, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, ընդհանուր արժեքը՝ 264․075 ՀՀ դրամ,

7․ 2 պարկ ոսպ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, ընդհանուր արժեքը՝ 92․045 ՀՀ դրամ,

8․ 119 շիշ «Ոսկե Կաթիլ» արևածաղկի ձեթ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2016թ․, ընդհանուր արժեքը՝ 116․606․7 ՀՀ դրամ,

9․ 180 հատ խտացրած կաթ, «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, արտադրված՝ 2017թ․, ընդհանուր արժեքը՝ 183․840 ՀՀ դրամ,

10․ 19 զույգ գուլպա, 5 զույգ ձեռնոց, 30 հատ շապիկ, 19 տուփ սափրիչ, 4 զույգ երկարաճիտ կոշիկներ՝ ընդհանուր արժեքը՝ 108․700 ՀՀ դրամ,

11․ «Uaz Hunter» մակնիշի 01 AG 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․600․000 ՀՀ դրամ արժողությամբ,

12․ «Uaz Hunter 2.7» մակնիշի 01 AC 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․600․000 ՀՀ դրամ արժողությամբ,

13․ «Uaz Pickup» մակնիշի 01 OX 045 հ/հ ավտոմեքենա՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ,

14․ «Uaz 374195-05» մակնիշի 01 FM 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․200․000 ՀՀ դրամ արժողությամբ,

15․ «Uaz 39625» մակնիշի 01 DA 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․400․000 ՀՀ դրամ արժողությամբ,

16․ «Uaz 390945» մակնիշի 01 PG 045 հ/հ ավտոմեքենա՝ 7․500․000 ՀՀ դրամ արժողությամբ,

17․ «Uaz 3163-105-30» մակնիշի 01 GP 045 հ/հ՝ ավտոմեքենա՝ 8․400․000 ՀՀ դրամ արժողությամբ,

18․ «Uaz Pickup» մակնիշի 01 PA 045 հ/հ՝ ավտոմեքենա՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ։

Հափշտակված ապրանքներից ներքոհիշյալ ապրանքները խուզարկությամբ հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում.

1․ 2006 հատ, հիմնականում 2015թ-ին արտադրված, որոշները՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ խտացրած կաթ՝ ընդհանուր արժեքը՝ 928․634.7 ՀՀ դրամ,

2․ 160 հատ մսի և 44 հատ բանջարեղենի պահածո, արտադրված՝ 2015-2016թթ, ընդհանուր արժեքը՝ 250․400 ՀՀ դրամ,

3․ 33 շիշ ձեթ, արտադրված՝ 25․12․2015թ․, ընդհանուր արժեքը՝ 23․452 ՀՀ դրամ,

4․ 69 կգ մակարոնեղեն, արտադրված՝ 2014-2016թթ․, ընդհանուր արժեքը՝ 78․600 ՀՀ դրամ,

5․ 14 տուփ թեյ, արտադրված՝ 2015թ․, ընդհանուր արժեքը՝ 4824 ՀՀ դրամ,

6․ 140 հատ զուգարանի թուղթ՝ ընդհանուր արժեքը՝ 20․699 ՀՀ դրամ,

7․ 1231 միավոր՝ դեղորայք, բժշկական և հիգիենայի պարագաներ՝ ընդհանուր արժեքը՝ 330․765.7 ՀՀ դրամ,

8․ 250 միավոր ներքնաշորեր՝ ընդհանուր արժեքը՝ 166․440 ՀՀ դրամ,

9․ Նույն ամառանոցում սեփական ավտոմեքենաների շարքում՝ «Uaz Hunter 2.7» մակնիշի 01 CA 045 հ/հ ավտոմեքենան՝ 9․800․000 ՀՀ դրամ արժողությամբ։

Հափշտակված ապրանքներից 7․076․980 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքները /պահածոներ, ներքնաշորեր, թեյ, սուրճ, բժշկական և հիգիենայի պարագաներ, ծխախոտ/ խուզարկությամբ հայտնաբերվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող «ՋԻ-ԷՍ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերության պահեստում։

Հափշտակված ապրանքներից 832․500 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքները /հյութեր, մակարոնեղեն, պահածոներ, բժշկական և հիգիենայի պարագաներ, հագուստեղեն, ծխախոտ/ խուզարկությամբ հայտնաբերվել են Նազիկ Ամիրյանին պատկանող՝ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը։

«ԱՐԱ ԼԵՌ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանը հայտնաբերվել են հետևյալ ապրանքները` 2976 պահածոներ՝ արտադրված 2015-2016թթ՝ «ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ» մակնշմամբ, 269 հատ՝ առանց հիշյալ մակնշման, 60 կգ մակարոնեղեն, 20 հատ խավիար, 41 հատ խտացրած կաթ, շաքարավազ, համեմունքներ, մուրաբաներ, ըմպելիքներ, անկողնային պարագաներ, ներքնաշորեր, զինվորական հանդերձանքի պարագաներ, բժշկական և հիգինեայի պարագաներ, հոսանքի գեներատոր սարք «LUTIAN» տեսակի, «LT2500s» մոդելի, ծխախոտներ, բենզինային վառելանյութ և այլն, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5․348․328 ՀՀ դրամ։

Այսինքն, Մանվել Գրիգորյանը որդու և կնոջ օժանդակությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 101․232․917 ՀՀ դրամի գույք:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը ՀՀ-ում զբաղեցրած պաշտոնների /զինվորական տարբեր ստորաբաժանումների ղեկավար, ՀՀ ՊՆ փոխնարարար, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ՀԿ նախագահ/, անձնական հեղինակության, անձնական-հարազատական կապերի, մի շարք ընկերություններում ունեցած մասնակցության, պետական կառավարչական մարմիններում ունեցած ազդեցության բերումով հովանավորելով իրեն փոխկապակցված մի շարք ընկերությունների, կազմակերպել է դրանց տնօրենների կողմից պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որի արդյունքում «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ, «ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՑ» ԲԲ, «ԿՈՒԱՐԼԻՆԻ» ՍՊ ընկերությունների միջոցով խուսափել է 1.228.176.342ՀՀ դրամի հարկերի վճարումից:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես ԵԿՄ ՀԿ վարչության նախագահանմիջական պատասխանատվություն կրելով կազմակերպության իրականացված գործունեությունից առաջացած հարկային, ֆինանսական պարտավորությունների համար, հարկ չվճարելու նպատակով, հիշյալ կազմակերպության հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր չներկայացնելու և փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով խուսափել է 2013-2018թթ եկամտահարկի գծով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով՝ 53․176․123 /տույժ-տուգանքով՝ 102․408․095/ ՀՀ դրամ հարկ վճարելուց։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ. Գրիգորյանը, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետության՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիմքով կազմակերպությանը 2013-2018թթ տրամադրված ֆինանսական միջոցներից 1․255․003․300 ՀՀ դրամը վատնել է, որով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը 2000-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը: Մասնավորապես, 2004 թվականի կեսերին Մ. Գրիգորյանը, Պ. Թորոսյանի կողմից Էջմիածնում կառուցվող բենզալիցքավորման կետն իրենը դարձնելու շահադիտական նպատակով, տվյալ գույքը ոչնչացնելու (վնասելու), գույքի սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, կազմակերպել է իր ազդեցության ոլորտում գտնվող երկու անձանց միջոցով` նախնական համաձայնությամբ, խմբով, Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ բենզալիցքավորման կետի շորթումը:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 08/02/2019  |  Դատական ռեպորտաժներՊաշտպանները Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել
16:30 26/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված՝ փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ. 168.am
09:15 24/01/2019  |  ՄամուլՈւղեբեռի «տոչկա». Նախկինում այս բիզնեսը պատկանում էր միայն Նազիկ Ամիրյանին. «Ժամանակ»
09:20 23/01/2019  |  ՄամուլՄանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու համար պայքարողները ցնծում էին. «Հրապարակ»
15:56 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացվել է ճնշումների տակ. Փաստաբան
14:46 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍԷս երկրում արդար դատավոր չկա, բոլորը ենթարկվում են փողոցին. Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին. NEWS.am
13:48 22/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանը դարձյալ կկալանավորվի
16:54 18/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանը կկալանավորվի՞
14:15 18/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի գործով դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
18:38 17/01/2019  |  Քրեական խրոնիկոնԵրկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը քննող դատավորին

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]