Թեմաներ
Հինգշաբթի 07 / 18 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/18/2019   15:56 Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ 07/18/2019   15:49 ԲԴԽ նիստը հետաձգվեց․ Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց որպես վկա հրավիրել Վճռաբեկ դատարանի դատավորների 07/18/2019   15:46 Երեկվանից մտածում եմ ինչպես արձագանքել Փաշինյանի որակումներին. Արթուր Ղազինյան 07/18/2019   15:44 Գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասուններ 07/18/2019   15:37 Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են 07/18/2019   15:27 Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ գործարքներն աճել են 24.3 %-ով 07/18/2019   15:23 ՊԵԿ-ի հայտարարությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի վերաբերյալ 07/18/2019   15:07 Մեր միակ սխալը թույլ տալն էր, որ թեկուզ մեկ րոպեով փակվի ճանապարհը. մարզպետ 07/18/2019   14:51 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը 07/18/2019   14:48 Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 07/18/2019   14:43 Չի բացառվում՝ Իջևանի դեպքերը կազմակերպված լինեն. փոխոստիկանապետ 07/18/2019   14:23 ՄԻՊ-ի ներկայացուցիչները Իջեւանում տեսակցել են բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին 07/18/2019   14:05 Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ. ողջ տարվա ընթացքում 07/18/2019   14:04 Ես ԲԴԽ անդամի պաշտոնը լիարժեք ստանձնած եմ համարվում իմ երդման օրվանից․ Նախշուն Տավարացյան 07/18/2019   13:50 Դա աբսուրդի ժանրից է, հիմարության. Սամվել Խուդոյանը Իջևանի ցույցերի մասին 07/18/2019   13:45 Շոգ եղանակը կպահպանվի 07/18/2019   13:37 Հակառակորդի տարածքում իրենց իսկ կրակոցից բռնկված հրդեհը տարածվել է դեպի Խաչիկ գյուղ 07/18/2019   13:31 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին 07/18/2019   13:25 ԱՄՆ հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները լավ չեն դասավորվում 07/18/2019   13:20 Քաղաքացիներն արդեն կարող են լողալ Սևանա լճում. փոխնախարար 07/18/2019   13:17 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին 07/18/2019   13:11 Մեկնարկել են Մ 4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 միջին նորոգման աշխատանքները 07/18/2019   13:01 Գործադիր իշխանությունում գոնե այս պահին գոյություն չունի դատաիրավական համակարգի վերափոխման որևէ կոնկրետ հայեցակարգ. Նորիկյան 07/18/2019   12:55 Հրդեհ Խաչիկ գյուղում 07/18/2019   12:52 ԲԴԽ-ն որոշեց նիստն անցկացնել դռնբաց․ քննարկվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը 07/18/2019   12:26 Ցուցարարները մերժել են Տավուշի մարզպետի՝ աշխատանքի առաջարկը 07/18/2019   12:20 Ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու. Կառավարության հետ ոչ մեկ չի կարող շանտաժով խոսել. Վարչապետ 07/18/2019   12:01 Մեկնարկեց ԲԴԽ նիստը․ Նախշուն Տավարացյանը միջնորդեց այն անցկացնել դռնփակ 07/18/2019   11:58 Դատավորների վեթինգն անհրաժեշտ չէ՞. քաղաքացիական հասարակությունը պահանջով դիմել է ՀՀ իշխանություններին 07/18/2019   11:53 Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ը Ամիրյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ 07/18/2019   11:37 Բերման պետք է ենթարկվեր 36 հոգի, ու՞ր են մյուսները. Վարչապետը ՝ոստիկանապետի տեղակալին 07/18/2019   11:35 Չեխ մասնագետները Ալավերդիում և Ախթալայում կուսումնասիրեն շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը գյուղմթերքների վրա 07/18/2019   11:13 «Բախումներ եղել են, բայց միակողմանի». Վալերիյ Օսիպյան 07/18/2019   11:01 Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք 07/18/2019   10:56 Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա 07/18/2019   10:47 Որևէ անօրինականություն մենք մեր երկրում թույլ չենք տալու. Տավուշի մարզպետ 07/18/2019   10:41 Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 07/18/2019   10:39 Իջեւանի բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 13 անձ ձերբակալվել է 07/18/2019   10:37 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 07/18/2019   10:35 Իջևանում բախման հետեւանքով տուժել է 19 մարդ, որոնցից 13-ը՝ հոսպիտալացվել է 07/18/2019   10:30 ՀԵՀ-ը լուծարվում է. 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը 07/18/2019   10:24 Ովքեր են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հավակնորդները. «Ժողովուրդ» 07/18/2019   10:18 ԵՊՀ «այլախոհ» դասախոսները «բլոկադայի» են ենթարկվում. «Փաստ» 07/18/2019   10:16 Տավուշի մարզպետը բարոյախրատական հորդոր է հղել համայնքապետերին. «Ժողովուրդ» 07/18/2019   10:02 Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է. Արմեն Աշոտյան 07/18/2019   10:02 Վիտալի Բալասանյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ 07/18/2019   09:57 Իջեւանի բախումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով 07/18/2019   09:55 Եթե փոխվելու է ՍԴ կազմը, վարչապետն ու նախագահը նույնպես պետք է փոխվեն. «Հրապարակ» 07/18/2019   09:49 Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը. «Ժողովուրդ» 07/18/2019   07:38 Իջևանում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
07/16/2019   18:36 Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/17/2019   14:59 Սպառողական վարկերը ռեկորդային արագությամբ ավելացել են. Վարկ են վերցնում առօրյա խնդիրները լուծելու համար 07/17/2019   14:51 Կրասնոդարում վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ երիտասարդ ամուսիններն ու նրանց երկու մանկահասակ երեխաները 07/17/2019   10:30 Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը 07/17/2019   18:47 Բյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե 07/17/2019   14:35 Հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Վարուժան Ավետիսյան 07/18/2019   15:56 Քոչարյանի գործով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ 07/17/2019   18:31 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/16/2019   17:48 Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին 07/17/2019   09:47 Պատվիրատուն՝ դրսի՞ց. Ով է կանգնած «տրադիցիոն գող» Անդիկի սպանության «զակազի հետևում». «Իրավունք 07/17/2019   11:57 Փաշինյանն Արդարադատության նոր փոխնախարար է նշանակել 07/17/2019   21:56 Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019   10:02 Խառնակիչները. Ովքեր են նպաստել Վենետիկի հանձնաժողովի կողմից նման փաստաթղթի պատրաստմանը. «Ժամանակ» 07/17/2019   22:28 Բախում ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ (տեսանյութ).hetq.am 07/17/2019   19:18 Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի ղեկավարին եւ նախկին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել 07/17/2019   15:48 «Առայժմ կարգավիճակ չունեմ». Դավիթ Գրիգորյանին խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում Aysor. am 07/17/2019   15:16 ՀՔԾ-ն հաստատում է Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկության լուրերը. առգրավումների մասին լռում են 07/17/2019   20:48 Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն ես իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան. Փաշինյան 07/17/2019   21:21 Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն 07/17/2019   16:15 ԲԴԽ-ն իրազեկվել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ

Փաշինյանի թիմը տապալել է Մարտի 1-ի գործը. Քոչարյանի կալանքի երկարաձգման համար նոր հիմքեր են որոնում 02/14/2019   11:54  |  Վերլուծություններ

Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը նոր մեղադրանք է առաջադրել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսպիսով, բացի սահմանադրական կարգի տապալումից,  Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Նոր մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությունը:

Մինչդեռ, Սիլվա Համբարձումյանն այսօր մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը երբևէ ցուցմունք չի տվել երկրորդ նախագահի դեմ: Ըստ նրա ցուցմունքի, 2008թ.-ին 2 մլն դոլար է փոխանցել գործարար Սամվել Մայրապետյանին երկրի այն ժամանակվա իշխանությանը կաշառք տալու համար, որպեսզի վերջիններս չխոչընդոտեն իր բիզնեսին: Սակայն տիկինը չի հիշում՝ ինչ գործարքի մասին է խոսքը և տեղյակ չէ՝ արդյոք Մայրապետյանը ենթադրյալ կաշառքը փոխացնել է Քոչարյանին, թե ոչ:

Սիլվա Համբարձումյանն այն կինն է, ով հաղորդում է ներկայացրել  Հայաստանի մի շարք նախկին պաշտոնյաների դեմ՝ հայտնելով խոշոր չափի կաշառք տալու մասին: Սակայն մինչ օրս նրա հաղորդումների վերաբերյալ որևէ հիմնավոր փաստ առկա չէ: Ավելին՝ նշենք, որ կաշառք տալը եւս հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով,  սակայն  ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե արդյոք բոլորին կաշառք տված կնոջը եւս մեղադրանք առաջադրվել է։

«Վաստակավոր կաշառատուի» համբավ ձեռք բերած տիկնոջը սոցցանցում անգամ իշխանության ներկայացուցիչներն են հեգնում՝ գրելով եթե մի օր էլ Համբարձումյանն իրենց դեմ նույնաբովանդակ հաղորդում ներկայացնի, ապա իրենք նախապես հերքում են և հայտնում, որ նրան չեն ճանաչել:

Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու մասին տեղեկության հրապարակումից հետո, կասկածներ առաջացան, որ Փաշինյանի իշխանությունը նոր հիմքեր է փնտրում Քոչարյանի կալանքը երկարաձգելու համար, քանի որ, ըստ էության, տապալել է Մարտի 1 գործի քննությունը: Հայտնի դարձավ, որ մեղադրանքի հիմքում Սիլվա Համբարձումյանի ցուցմունքն է, ով կարծես դարձել է ներկայիս իշխանությունների փրկօղակը՝ քաղաքական հակառակորդներին կալանքի տակ պահելու համար։ Սակայն անգամ նա հայտարարեց, որ ցուցմունք չի տվել Քոչարյանի դեմ։ Արդեն կասկած չկար, որ ՀՔԾ-ն ցայտնոտի մեջ է, և Հայաստանի իրավապահ համակարգը, մեղմ ասած,  զավեշտալի իրավիճակում է հայտնվել:

Բանն այն է, որ դեռևս 2018թ.-ի օգոստոսի 17-ին կառավարման 100 օրին նվիրված հանարահավքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է: Մինչդեռ անցել է ավելի քան 8 ամիս, սակայն այդպես էլ պարզ չէ՝ ովքեր են եղել 10 անձանց  սպանության հեղինակները և որևէ հստակություն չկա գործի հանգամանքներում:

Փաստերի և ապացույցների անբավարարությանը զուգահեռ, իշխանությունն այս ընթացքում ամեն ինչ արել է մարտյան ողբերգության թեման հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Դեռևս օգոստոսին իրավապահները հայտարարություն տարածեցին, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքներում զենքեր են հայտնաբերվել, որոնք, ըստ օպերատիվ տեղեկությունների,  օգտագործվել են մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Ամիսներ անց, սակայն, փորձաքննությունը պարզեց, որ այդ զենքերը որևէ առնչություն չեն ունեցել մարտի 1-ի իրադարձությունների հետ: Մինչդեռ իշխանությունը, ըստ երևույթին, միտումնավոր կերպով շրջանառության մեջ դրեց թեման՝ նախընտական շրջանում հանրային հուզումներ առաջացնելու և նախորդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ մարդկանց վրդովմունքը խորացնելու համար: Ցավալի է, բայց փաստ, որ Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը շահարկեց ողբերգական դեպքերը քաղաքական դիվիդենտներ ստանալու համար:

Բայց սա դեռ ամենը չէ. մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղավորության փաստը պնդող բոլոր անձիք բարձր պաշտոններ ստացան Նիկոլ Փաշինյանի կողմից:

Օրինակ՝ գեներալ Արշակ Կարապետյանն, ով 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո հեռացվել էր բանակից, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալուց հետո նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

Մարտի 1-ի փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, ում անունն անցնում է տարբեր խորհրդավոր սպանություններով եւ ինքնասպանություններով, Փաշինյանի «Իմ քայլ» դաշինքի ցուցակով ընտրվեց պատգամավոր՝ դառնալով ԱԺ Ներքին գործերի և անվտանգության հարցերիմշտական հանձնաժողովի նախագահը:

Լոռու նախկին փոխմարզպետ Արամ Խաչատրյանն, ով հայտարարում է, թե բանակը մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, դարձյալ «Իմ քայլ» դաշինքի ցուցակով  պատգամավոր դարձավ: Մարտյան իրադարձությունների արդյուքնում զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որը, նախագահ Քոչարյանին է վերագրում ողբերգական դեպքերի ողջ պատասխանատվությունը, Փաշինյանի «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության հոբաբարձուների խորհրդի անդամ է: Այսպիսի բազում այլ օրինակներ կան:

Հատկանշական է, որ Փաշինյանի անմիջական շրջապատից զատ որևէ մեկը՝ անգամ նախկին իշխանությունների հետ լրջագույն հակասություն ունեցած պաշտոնյաններից ու զինվորականներից, որևէ հրապակային հաղորդում կամ հայտարարություն չեն արել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի:

Այսպիով, Նիկոլ Փաշինայանն ու նրա իրավական համակարգը Մարտի 1-ի գործը մտցրել են փակուղի՝ իրենց իշխանության մեջ տեղավորելով իրենց տեսակետը պաշտպանող բոլոր անձանց: Կասկած չկա, որ քրգործի տապալումն ու Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերի փնտրտուքն է ստիպել ՀՔԾ-ին նոր մեղադրանք առաջադրել երկրորդ նախագահին: Մեղարդանք, որի հիմնական գործող անձը պնդում է, որ ցուցմունք չի տվել Քոչարյանի դեմ, տեղյակ չէ նրան գումար փոխանցվել է, թե ոչ և «չի հիշում» ինչ գործարքի համար է 2 մլն դոլար կաշառք փոխանցել: Համաձայնեք, որ ծիծաղելի է:

Հետգրություն

Մարտի 1-ի դեպքերի բացահայտումն ու դեպքերի արդար քննությունը անհերքելի անհրաժեշտություն է: Իսկ արդար քննությունը հնարավոր է միայն միջազգային անկախ քննչական խմբի ներգրավվաման միջոցով, ինչից համռորեն խուսափում է նոր իշխանությունը: Կա ձևավորված կարծիք, որ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընդամենը վրեժ է լուծում Ռոբերտ Քոչարյանից: Թե ինչ ընթացք կունենա քրգործը, ցույց կտա ժամանակը: Միայն փաստ է այն, որ Քոչարյանի պաշտպանները Եվրոպական դատարան են ներկայացվել մի շարք դիմումներ, որոնց քննության ընթացը, ըստ մասնագետների,  դժվար թե ուրախացնի ՀՔԾ-ին ու անձամբ Փաշինյանին:

Հեղինակ` Բադալ Հակոբյան


Հարակից հրապարակումներ`

02:17 13/02/2019  |  Դատական ռեպորտաժներՌոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան
15:35 07/02/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը քաղաքական պատվերի շրջանակներում կայացված որոշում է. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
12:22 07/02/2019  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը
10:50 07/02/2019  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանը այսօր կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը
19:10 04/02/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
11:12 04/02/2019  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ դատարանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցի քննարկում. վերաքննիչը կդիմի՞ ՍԴ
21:55 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ը գրանցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված գանգատները
18:54 01/02/2019  |  Քրեական խրոնիկոն0038 հրամանի մեջ չկա այնպիսի բան, որից կարելի է ամաչել. Ռոբերտ Քոչարյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ
15:36 01/02/2019  |  Քրեական խրոնիկոնՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. նախատեսվում է, որ հայտարարությամբ հանդես կգա երկրորդ նախագահը
12:16 01/02/2019  |  ՀարցազրույցՌոբերտ Քոչարյանի գործով այլևս դատարաններին չափազանց դժվար է լինելու առանց հստակ պատճառաբանության Սահմանադրական դատարան դիմելուց խուսափելը. Արամ Վարդեւանյան

Արխիվ

[]