ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախ հարվածել է աշակերտուհուն, ապա սպանել վերջինս եղբորը. Ում շնորհիվ է «Բարեց Վահրամը» խուսափել սպանության համար պատժից 02/12/2019 16:52 | Քրեական խրոնիկոն
«Պարտեզ» ռեստորանային համալիրի վրա կատարված զինված հարձակմանն առնչություն ունեցած անձանց թվում քիչ են նաեւ քրեական անցյալ ունեցողները։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մասնակիցների թվում է եղել նաեւ «Բարեց Վահրամ» մականունով հայտնի Վահրամ Գրիգորյանն իր եղբայրների հետ միասին։ Հենց վերջիններս են աշխատացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտիտրանսսերվիս» ընկերության այն ավտոտեխսպասարկման կետը, որտեղից սկսվել էր ողբերգական ավարտ ունեցած վեճը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր որդին իր ընկերոջ հետ հունվարի 28-ի երեկոյան նշված ընկերության ավտոտեխսպասարկման կենտրոնում խնդրել է նորոգել ավտոմեքենայի անիվը, որտեղ տարբեր պատճառաբանություններով՝ աշխատակցի տեղում չլինելու, ապա նաեւ աշխատանքային ժամն ավարտված լինելու պատճառով հրաժարվել են սպասարկել։
Առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է քաշքշոցի։ Մելիք Մանուկյանի զարմիկը հեռացել է՝ ուղեւորվելով ռեստորան, որտեղ հավաքված են եղել իրենց այլ հարազատներ եւ ընկերներ։ Քիչ անց՝ արդեն լույս հունվարի 29-ի գիշերը ռեստորան են գնացել մի խումբ զինված անձինք՝ պարզաբանումների։ Նրանց թվում եղել են «Թաթ» մականունով հայտնի Արթուր Վարդանյանը, ով Ծառուկյանի մոտ աշխատել է որպես անվտանգության աշխատակից, «Բարեց Վահրամը» եւ այլք։ Ռեստորանի մուտքի մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Մելիք Մանուկյանի զարմիկի ընկերը՝ 1989 թ. ծնված Արտաշես Գեւորգյանը եւ 21-ամյա Ջիվան Հարությունյանը։ Ընդ որում՝ Ա. Գևորգյանը մահացել էր նույն օրը՝ կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքներից, իսկ Ջիվան Հարությունյանը վիրավորվել էր գլխի շրջանում։ 12 օր բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար, բայց անարդյունք. Փետրվարի 10-ին հայտնի դարձավ, որ երիտասարդը, ով սովորում էր համալսարանում, մահացել է։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Բարեց Վահրամի» մասնակցությամբ սա առաջին արյունոտ պարզաբանումը չէ, որը նման ողբերգական ավարտ է ունեցել։ Տարիներ առաջ՝ Վահրամ Գրիգորյանը դանակահարել եւ սպանել է իր աշակերտուհու եղբորը, եւս երկու հոգու ծանր մարմնական վնաս պատճառել։ Սակայն նրան հաջողվել է խուսափել պատասխանատվությունից՝ դատապարտվելով ընդամենը 2 տարվա ազատազրկման եւ տուգանքի։ Իսկ ինչից է ծագել այդ վիճաբանությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2007 թվականի դեկտեմբերին, երբ Վահրամ Գրիգորյանն աշխատելիս է եղել Աբովյան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
2007թ. նոյեմբերի 30-ին ուսուցիչ Մարգարյանը բռնություն է գործադրել 5-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ՝ ձգել ականջը: Կատարվածի մասին աղջիկը պատմել է տանը, ինչին ներկա է եղել նաեւ հորեղբոր որդին՝ Գևորգ Զաքարյանը։ Վերջինս ավելի ուշ ընկերների հետ գնացել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ, «Բարեց Վահրամին» հանդիպելու։ Ընկերներն սպասել են հեռվում, իսկ Գեւորգը խոսել է նրա հետ։ Պարզաբանումները վերածվել են քաշքշոցի, ապա ծեծկռտուքի, որի ժամանակ «Բարեց Վահրամը» դանակահարել է բոլորին՝ Գեւորգ Զաքարյանին հարվածել է կրծքավանդակի հատվածում եւ սպանել, իսկ նրա ընկերներին պատճառել ծանր մարմնական վնասվածքներ։ Սակայն նա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել սպանության համար։ Դատավճռից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Վահրամ Մարգարյանի արարքը որակվել է ամենամեղմ հոդվածներով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն եւ ծանր մարմնական վնասվածքի պատճառում եւ մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ և 116-րդ հոդվածներով։ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման, սակայն վերաքննիչ դատարանը դա էլ է շատ համարել եւ մեղմացրել պատիժը՝ սպանության համար դատապարտելով երկու տարվա ազատազրկման, իսկ ծանր մարմնական վնասվածքի համար սահմանել 200 հազար դրամի տուգանք։ Նշենք, որ տուժողները զինված չեն եղել։ Համենայն դեպս՝ դատավճռում որեւէ խոսք չկա տուժածների մոտ զենքի առկայության մասին։
«Բարեց Վահրամի» հովանավորի ազդեցությունը կշարունակի գործել արդյոք նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք՝ ցույց կտա ապագան։ Զինված հարձակման զոհ դարձած երկու երիտասարդների սպանության համար մեղադրանք առայժմ չի առաջադրվել։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ