ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը դատարանը կքննի հաջորդ ամիս 02/12/2019 14:27 | Դատական ռեպորտաժներ

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը դատարանը կքննի մարտի 15-ին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր՝Վահե Միսակյան, փետրվարի 12-ին նիստի ժամանակ հետաձգեց Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքի քննումը: Նիստին ներկա էին դատախազ Վահե Միրզոյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրավահաջորդների կողմից մինչդատավարական վարույթ ներկայացված էր Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից ՔԿՀ տեղափոխելու հարցը: Դատական նիստի մեկնարկին դատարանը որոշեց , որ չկան հիմքեր նիստը դռնփակ անցկացնելու համար, սակայն բողոքի քննությունը հետաձգվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննչական վարչությունը չէր ներկայացրել բողոքի վերաբերյալ նյութեր:
Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել էր: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել են միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Նրանք նշել են, որ Ռազգելդեևինին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին:
«Միանշանակ այս գործը քննելիս պետք է առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և չեմ ընդունում այն պատճառաբանությունը, որ Ա.Ռ-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Նման մերժումը, կարծում եմ, անհիմն է: Մենք ունենք փաստ, որ զինծառայողը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայող է և հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում ՝ Գյումրի քաղաքում և ոչ թե ռազմաբազայի տարածքում և դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի բնակչի հանդեպ: Մենք պահանջում ենք, որ կատարվի ՀՀ դատավարական օրենսդրությունը, ՀՀ իրավական ակտերը և ի սպառ վերացվեն կամայականությունները»,- նշեց Արայիկ Զալյանը՝ տեղեկացնելով, որ դեռևս նախաքննությունը չի ավարտվել, նախաքննության ավարտ չի հայտարարվել և քրեական գործի նյութերը չեն փոխանցվել տուժողի իրավահաջորդներին:
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացել էր 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը։
Դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա. Ռ.-ն ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:
Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Ա.Ռ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Տեսանյութեր

Տեսադարան

գործընկերներ
-
10/26/2018 19:19 | 168.am «Բոլթոնի որոշ հայտարարություններ անհանգստացնող են». Արա Պապյան
-
08/15/2018 17:43 | Azatutyun.am ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան
-
08/14/2018 18:11 | 1in.am Հայաստանում տպավորություն կար, որ Խաչատուրովը հարսանիքի թամադա է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Եվսեև
-
08/06/2018 16:22 | Azatutyun.am Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով. ՀՔԾ պետ (տեսանյութ)
-
08/03/2018 10:16 | 1In.am Մարտի 1-ի գործը պետք է վարի միջազգային փորձագետներով համալրված քննչական խումբը․ Դավիթ Շահնազարյան
-
07/20/2018 10:26 | 1in.am Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից
-
05/27/2018 18:59 | Լրագիր Ինչ էր կատարվում մաքսակետերում «Նորֆոլկից» առաջ, եւ ովքեր էին կարգոների տերերը
-
03/27/2018 19:02 | RBK Пожар за закрытыми дверями: что привело к массовым жертвам в Кемерово
-
03/12/2018 16:28 | gazeta.ru Депрессия, лень и зависимость: как смартфоны влияют на мозг
-
03/08/2018 11:31 | BBC Дело Скрипаля: следует ли опасаться бывшим разведчикам?
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
- 06/19/2018 11:31 ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց երկու միջնորդագիր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ
- 03/24/2018 14:41 Հատուցում պահանջելու իրավունքի ամբողջական ու արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է. ՍԴ
Հարցազրույց
- 02/23/2019 14:24 Մկրտիչ Մինասյան. «Դուք էլ ձե՛ր դաշտը կանոնակարգեք, բայց չկամ մի՛ եղեք»
- 02/18/2019 21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան
- 02/18/2019 19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում
- 02/18/2019 17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան
Մեկնաբանություն
- 02/23/2019 21:41 «Եղա՞ն արդյոք մարդիկ, որոնք գտնվելով Փաշինյանի մերձավոր թիմում, հրաժարվեցին իրենց առաջարկված պաշտոններից՝ գիտակցելով իրենց անպատրաստ լինելը». Ղազինյան
- 02/23/2019 17:03 «Արյան վրա քաղաքական PR». Ստեփան Դանիելյան
- 02/22/2019 14:08 «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել». Շարմազանով
- 02/21/2019 11:26 Նիկոլը հերթական բորշն է պատրաստում.Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/23/2019 22:31 Երեւանում բախվել են «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենան և «Hayasa» մակնիշի մոտոցիկլետը
- 02/23/2019 21:19 Հրապարակվել է Մոլդովայի նախագահի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի տեսանյութը
- 02/22/2019 23:55 Աղվերանում է օտարերկրացի լեռնագնաց մահացել է, 4-ը` տեղափոխվել 4 «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց
- 02/22/2019 17:01 Օտարերկրացի լեռնագնացի դին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
- 04/23/2018 17:49 Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ
Մամուլ
- 02/23/2019 09:39 Վանեցյանը Վրաստանի հայերին հորդորել է չըմբոստանալ դեսպան Սադոյանի դեմ. «Ժամանակ»
- 02/23/2019 09:28 «Փաշինյանն ու թիմակիցներն իրենց թիկունքում ավելի շատ ու ինտենսիվ են զգալու ՀՀԿ–ի շնչառությունը». «Փաստ»
- 02/23/2019 09:11 Վանեցյանը՝ Կոստանյանի հետ աշխատելու մասին. «Ժողովուրդ».
- 02/21/2019 09:58 Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. Կաշառքը տրվել է Բաղրամյան 26-ի մոտ. «Ժողովուրդ»
Հետաքրքիր է իմանալ
- 11/30/2018 23:52 Յուրաքանչյուր 10-րդ տղամարդն սեքսուալ բռնարար է
- 11/18/2018 11:46 Սիրահարվածությունը երկարացնում է մարդու կյանքը. Գիտնականներ
- 10/18/2018 23:11 Ծովամթերքների պարբերաբար օգտագործումը երկարացնում է կյանքը. գիտնականներ
- 08/29/2018 14:59 Տղամարդը մայրություն Է անում կենգուրուի ձագերին. Ավստրալիայի ամենաբարի ընտանիքի պատմությունը