ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեղծագործող անհատի հանդեպ՝ ոչ թե առճակատումներով, այլ՝ սիրով և հանդուրժողաբար 02/12/2019 23:36 | Վերլուծություններ
Շուրջ 10 օր է՝ կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը որպես բողոքի նշան՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վերականգնել հայ-բուլղարագերմանական «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը:
Հացադուլի դիմում է անելանելիության սահմանագծին հասած մարդը, մարդը, որն այլ ելք այլևս չունի և այդ ծայրահեղ միջոցով է ցանկանում հրավիրել հանրության, պատկան կառույցների ուշադրությունը:
Հացադուլ երևույթի հետ անկախ Հայաստանի քաղաքացիներս առաջին անգամ գլոբալ առումով առնչվել ենք 88-ի շարժման օրերին. հացադուլավորների պահանջները հիմնականում քաղաքական էին՝ «Արցախի միացում Հայաստանին», «Նաիրիտի փակում»...Հետագա տարիներին այս ծայրահեղ միջոցին անազատության և ազատության մեջ գտնվող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ են դիմել տարբեր պահանջներով: Բոլոր դեպքերում նպատակը հանրության, պետական, և միջազգային ատյանների կողմից ուշադրությունն է իրենց պահանջի, խնդրի վրա և վերջինիս լուծումը:
Հայաստանում հացադուլի է դիմել ստեղծագործող անհատը, ռեժիսորը, մարդ, որը մշակութային արժեք է ստեղծում: Ճիշտ է, նրան այցելում, որպիսությունը հարցնում և հացադուլի պատճառներին ի մոտո ծանոթանում են առանձին անհատներ, բայց մեծ հաշվով՝ ստեղծագործական միավորումների, երկրում գործող բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դրսևորված հստակ վերաբերմունք, անդրադարձ դեռ չի եղել:
Հարցի թիվ մեկ պատասխանատուն՝ երկրի մշակութային գերատեսչությունը ոչ միայն արվեստագետի բարձրացրած խնդիրն անարձագանք է թողնում, այլև՝ պարզ մարդկային հումանիզմի դրսևորում իսկ չի ցուցանում: Երբ պետական պաշտոնյան անգիր արած հղում է անում Սահմանադրության 1-ին հոդվածին, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», պիտի որ հասկանա՝ ժողովրդվարությանն ու համամարդկային չափանիշներին համահունչ իրավական պետության հիմնական սուբյեկտը Մարդն է: Իսկ ինչպես սահմանում է Մայր օրենքի 3-րդ հոդվածը՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Հիմա, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը տևական ժամանակ հացադուլի մեջ է, իր ֆիլմը ապօրինաբար կասեցվել է, ֆինանսավորումը դադարեցվել, այսինքն մարդը պայքարում է իր ստեղծագործական իրավունքների, հայրենիքում իր արժանապատիվ գործունեության համար: Ելք չունի և այս ծայրահեղ եղանակին է դիմել՝ վտանգելով իր առողջությունը, կյանքը: Հոգեբանական կաշկանդվածություն, սրտի տագնապ, տևական անքնություն ունի, սահմանային վիճակ չէ՞, ինչ է...
Մշակույթի նախարարությանը, պետության այս օղակի ղեկավարին սա չի՞ անհանգստացնում, չի՞ մտահոգում: Լսում եմ մշակույթի նոր պատասխանատուին՝ շարունակ ինչ-որ թղթերից՝ թվեր է կարդում, գումարում, հանում, հաշվապահություն անում եթերում, կառավարության նիստում, ու մտածում եմ՝որևէ մեկը նրան չի՞ կարողանում հուշել, որ համապատասխան բաժիններից իր սեղանին դրված թվաբանությունը ներկայացնելու փոխարեն իր գործառույթը խնդիրը հասկանալը և համապարփակ- հասկանալի ներկայացնելն է և իր ղեկավարած գերատեսչությանն առնչվող խնդիրների լուծումներ առաջարկելը: Ելքեր որոնել-գտնելը: Այլ ոչ թե՝ առճակատումների գնալը, ուլտիմատումների լեզվով խոսելն ու սոցցանցերում բանավիճելը: Նախ՝ Կոնստանտին Օրբելյանի դեմ էր սուր ճոճում, հիմա էլ՝ հացադուլի դիմած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի:
Ի դեպ, ոչ միայն որպես ոլորտը ղեկավարող պետական պաշտոնյա, այլև՝ քրիստոնեական արժեքներ դավանող հայ մարդ, բնագավառի պատասխանատուն վաղուց պիտի այցելած լիներ Հովհաննես Գալստյանին, լսեր նրան, ավելին, խնդրո առարկա հարցին վերաբերող մի փոքրիկ խորհրդակցություն հրավիրեր հացադուլավոր ռեժիսորի Մատենադարանի հարակից տարածքում գտնվող վրանի տակ, հորդորեր նրան՝ դադարեցնել հացադուլը, լսեր բոլոր կողմերին՝ փորձելով լուծել հարցերը՝ ի շահ մշակույթի, ստեղծագործող մարդու, ընդհանրապես՝ ի նպաստ մարդու իրավունքների, արժանապատիվ կյանքի և գործունեության:
Սիրո և հանդուրժողականության հեղափոխության մասին հրապարակներում և ամբիոններից խոսելուն փոխարինե՜ք այդ համատեքստում կատարած ձեր գործերով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ