Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

«Պետական ծառայությունը չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն». Վարչապետը մասնակցել է տարածքային կառավարմանը և զարգացմանը նվիրված համաժողովին 02/11/2019   14:27  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին: Համաժողովին մասնակցում են ՀՀ մարզպետները, մարզպետարանների  պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածքային կառավարման և զարգացման ոլորտում կառավարության առաջնահերթություններին:

Գործադիրի ղեկավարը, ողջունելով համաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Վարչապետն ընդգծել է՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար  սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում, բայց շատ կարևոր է նախ արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակում պատկերացնում ենք ամենօրյա և սրտացավ աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ անդրադարձել է համայնքների ղեկավարների՝ որպես պետական պաշտոնյաների գործունեության սկզբունքներին՝ նշելով. «Ընդհանրապես ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս, երբ մարդկանց բնորոշում են խմբերով այս կամ այն գործին կամ այն խավին պատկանելիությամբ: Ուզում եմ միանգամից ասել. հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները չափազանց տարբեր են, իրարից տարբերվում են անցած ճանապարհով, աշխարհընկալմամբ, կենսագրությամբ,  արժանիքներով, բայց պետք է ազնիվ լինել և ասել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է. ի՞նչ է անում համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ գյուղապետը՝ ընտրություններում  այս կամ այն կերպ ընտրվելուց հետո՝ հաջորդ օրվանից, սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը, և շատ արագ գյուղապետարաններն ու քաղաքապետարանները վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների: Առաջին գործով պետք է շտաբերին, շտաբերի ակտիվիստներին, ձայներ բերածներին, ցուցակավորներին տալ սրճարանների, խանութների տեղեր, հողամասեր, ընդլայնել, մեծացնել և, իհարկե, չպետք է մոռանալ նաև սեփական անձը:

Մենք անընդհատ խոսում ենք  համայնքներում   ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց յուրաքանչյուր համայնքում, համենայնդեպս իմ երկարամյա լրագրողական և պատգամավորական փորձը հետևյալն է ցույց տվել՝ որ համայնք մտնում և աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքվում ես, պարզվում է կամ համայնքի ղեկավարինն է կամ համայնքի ղեկավարի տեղակալինն է կամ այդպես շարունակ: Սա ընդհանրապես, զարմանալի իրականություն է՝ ոչ միայն այն պատճառով, որ այդպես է: Զարմանալի է նաև այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է նաև հանրության կողմից, և ամեն անգամ այդ մոտեցումն ստանում է ընտրական որոշակի զարգացում, որովհետև յուրաքանչյուր ընտրող, յուրաքանչյուր ընտրական ցուցակավոր և ակտիվիստ հույս ունի իր սեփականության ծավալներն ընդլայնել:

Երբ ասում ենք աշխատանք, ամենօրյա աշխատանք, աշխատանքի որակի և էության փոփոխություն, հենց սա  նկատի ունեմ: Ցանկանում եմ շատ հստակ արձանագրել, որ ինձ համար, Հայաստանի Հանրապետության կառավարության համար և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար այս մոտեցումն ընդունելի լինել չի կարող: Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել , որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, ոչ միայն նախարարի, ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորի, այլև համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի կողմից չի կարող և չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն:

Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային և խմբային:

Եվ ես ուզում եմ կրկին մենք արձանագրենք, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ և այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել:

Երբ խոսում ենք այն մասին, որ քաղաքներում և գյուղերում շատ հաճախ պատահում է, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած, «օբյեկտներն են» ամենահաջողակները, դա ունի, բացի իմ նշած առաջին մասից, նաև երկրորդ պատճառ, որովհետև դա շատ լավ առիթ է, որ, օրինակ, այդ «օբյեկտները» խուսափեն հարկային պարտավորություններից, խուսափեն պետության առաջ ունեցած պարտավորություններից, հարկերից, գույքահարկից՝ սկսած մինչև ՀԴՄ խփել-չխփելը: Այստեղ մենք ունենք շատ լուրջ պրոբլեմ, և պրոբլեմն այն է, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել: Ցավոք, դեռ Հայաստանում կա մտայնությունը, որ բա եղավ, հասկացանք, հեղափոխություն էր, հիմա 1-2 ամիս կանցնի կամ մի տարի, խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արեցինք, կմոռանան բոլորը, թե ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից:

Ես խնդրում եմ՝ նման հույս չունենաք. ամեն ինչ չի սկսվելու նորից, և որևէ բան չի վերադառնալու հնին: Ես սա ուզում եմ ասել և՛ քաղաքական, և՛ տնտեսական, բոլոր առումներով: Եթե ինչ-որ անկյուններում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ հեսա մինչև այս խորհրդարանական ընտրությունները բան չմնաց, իրար աչքով են տալիս,  հեսա բան չմնաց, մի բան կանենք, մի բան կլինի: Մի բան չե՛ք անի, ոչ մի բան չի՛ լինի, և միակ բանը որ կլինի Հայաստանում կոռուպցիան և կոռուպցիոներներին արմատախիլ անելն է:

Այս ընթացքում մենք շանս ենք տվել և շանս ենք տալիս շատերին, գուցե բոլորին, և ովքեր չեն օգտվի այդ շանսից, փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:Հայաստանում գյուղապետարաններում 25 կիլոմետրանոց հաստիքացուցակ է՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր, բարեկամի ընկեր, ընկերոջ բարեկամ, վարորդ, հավաքարար, չգիտեմ ինչ, որոնք երբեք գործի չեն գալիս, և հետո ասում են ՀՀ-ում փող չկա: Ինչքան կա՝ եկեք այդ փողն արդյունավետ օգտագործենք, հետո մտածենք մնացածի մասին:

Բայց ես էլի եմ ասում՝ չեմ ուզում համահարթեցնել բոլորին և ամեն ինչ, խոսում եմ այն պրոբլեմների մասին, որոնք պետք է հուզեն մեզ բոլորիս: Ես չեմ կարող պնդել, որ ամենուրեք և համատարած ամեն ինչ հենց այդպես է: Ես գիտեմ և էլի եմ ասում, որ Հայաստանում համայնքների ղեկավարներ, ինչպես մարդիկ, ինչպես նախարարներ, ինչպես պատգամավորներ տարբեր են, և չի կարելի մի չափանիշով չափել բոլորին: Ես ընդամենը խոսում էի այն ավանդույթների և ընկալումների մասին, որոնք կան, գոյություն ունեն: Ես ողջունում եմ բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր ունեն իրենց համայնքների բնակիչների վստահությունը, և ովքեր պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը՝ հին իրականությունը նոր իրականությամբ փոխարինելու գործում: Բնականաբար, մենք մեր գործունեության ընթացքում ամեն ինչ անելու ենք նրանց աջակցելու, զորավիգ լինելու, աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար, և ուզում եմ ասել, որ դա չի կարող լինել միակողմանի ճանապարհ, դա պետք  է լինի երկկողմանի ճանապարհ»:

Որպես պետություն-համայնք համագործակցության հաջորդ կարևոր ուղղություն՝ վարչապետ Փաշինյանն առանձնացրել է շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մաքրության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը: «Վերջերս կառավարության նիստերից մեկում ասացի, որ կհամարեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էական, լրջագույն փոփոխություններ եղել են այն ժամանակ, երբ մեզ հաջողվի Հայաստանը մաքրել աղբից, ավտոմեքենաների ժանգոտած մասերից, ժանգոտած, տձև կրպակներից: Սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կարողանան իրար հետ համագործակցել:

Գիտեք արդեն, մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել և մարտի 23-ին մտադիր ենք Հայաստանի Հանրապետությունում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ: Իհարկե, առաջին անգամ չէ, որ շաբաթօրյակ իրականացվում է: Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, կառավարությունը երկու տարի առաջ իրականացրել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար է: Բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները կամ բացթողումները, որոնք այս ծրագրի իրականացման ընթացքում եղել են: 

Անկեղծ ասած, հենց անցած տարվա քայլարշավի ընթացքում մենք տեսանք, թե ինչ խնդիրներ է բերել «Մաքուր Հայաստան» ծրագրի ոչ պատշաճ իրականացումը: Մենք համոզվեցինք, որ հանրապետության տարբեր հատվածներում պարզապես աղբը շատ դեպքերում տեսախցիկների առաջ հավաքվել է և տեղափոխվել տեսախցիկներից հեռու ինչ-որ վայր: Ես հասկանում եմ, որ այս հարցում ենթակառուցվածքների պակաս կա, բայց մենք պետք է պայմանավորվենք, որ այս շաբաթօրյակը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով, որպեսզի աղբը մի տեղից մի ուրիշ տեղ չտեղափոխենք, այլ կարողանանք իսկապես դրա արդյունքում հասնել զգալի սանիտարական վիճակի:

Սա շատ կարևոր ծրագիր է, և մեր կառավարությունը որդեգրել է Հայաստանն էկոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու քաղաքականություն, որը ենթադրում է  ոչ միայն էկոլոգիական համապատասխանություն բնապահպանական չափանիշներին, ինչը չափազանց կարևոր է, այլև պետք է կենցաղային մակարդակից այս խնդիրը կարողանանք լուծել», - իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը:

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման նոր կարգին՝ նշելով. «Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին: Ցավոք, նախորդ տարի տեղական ինքնակառավարման համակարգն ի վիճակի չեղավ յուրացնել կամ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել: Մենք նախորդ տարի էլ 10 մլրդ, նույնիսկ 15 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորելու պատրաստակամություն ենք հայտնել, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, և մենք չկարողացանք այդ ցուցանիշին հասնել:

Մեր նպատակադրումը հետևյալն է՝ քանի որ նաև կարևորագույն խնդիրը ներդրումային միջավայրի և ներդրումային տնտեսական ակտիվության խթանումն է, մենք խնդիր ունենք հիմնականում սուբվենցիոն ծրագրերով իրականացնել ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր, ինչն, իհարկե, չի բացառում այլ կարգի ծրագրեր: Բայց հիմնականում մեր կոչը և պայմանն այն է, որ շեշտը դրվի ենթակառուցվածքների վրա՝ ջրային, ոռոգման, ճանապարհային և այդպես շարունակ՝ իհարկե, էլի եմ ասում, չբացառելով այլ կարգի ծրագրերը, որոնք միտված կլինեն համայնքների մշակութային և հանրային կյանքի աշխուժացմանը»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունում շատ կարևոր նոր փուլ է բացվում, որի հաջողության համար յուրաքանչյուրի դերակատարումը շատ կարևոր է: «Սա շատ կարևոր է արձանագրել: Հայաստանի Հանրապետությունն այլևս ճանապարհ չունի դեպի ետ, Հայաստանի Հանրապետությունը գնալու է առաջ և շատ մեծ տեմպերով քայլելու է առաջ: Եվ բոլոր այն համայնքապետերին, ովքեր ունեն իրենց ընտրողների վստահությունը, ես հրավիրում եմ մեզ հետ քայլելու, մեզ հետ առաջ շարժվելու և կերտելու ազատ, հզոր և երջանիկ Հայաստան», - եզրափակել է վարչապետը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները, սուբվենցիայի  տրամադրման նոր կարգը,  այդ գործընթացում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հնարավոր աջակցությունը և օրակարգային այլ հարցեր։

ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության նոր ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։ Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաև տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքի 30-70 տոկոսի չափով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:47 09/02/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ
20:07 08/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«Շինարարության ոլորտում մենք լուրջ ծրագրեր ունենք». Վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները
14:15 08/02/2019  |  ՄեկնաբանությունԱվարտվել են կառավարության կառուցվածքի քննարկումները. կլինի 12 նախարարություն. Փաշինյան
11:57 08/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«ՀՀ կառավարության ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը». Նիկոլ Փաշինյան
10:13 08/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանյան բանկերի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալն ավելացել է. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում
09:28 08/02/2019  |  ՄամուլՕրենքի խախտում. Կառավարության ծրագիրը վերջնական չէ. «Ժամանակ»
18:05 07/02/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելու Մակրոնի հայտարարությունը համարում է համերաշխության հզոր դրսևորում
15:59 07/02/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը կոչ է անում համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ
11:17 07/02/2019  |  ՄեկնաբանությունՃանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան
20:09 06/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության զարգացման հեռանկարները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]