ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մարտի 1»-ի քրեական գործով կառավարությունը ՄԻԵԴ-ում գիտակցված գնում է պարտության 02/09/2019 13:38 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին՝ ՄԻԵԴ-ում պարտվել «Մարտի 1»-ի քրեական գործերով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը տարիներ առաջ Եվրոպական դատարան ներկայացրած Փաշինյանի իսկ դիմումների առնչությամբ։ Դիմումները վերաբերում են 2008 թվականի մարտյան դեպքերից հետո Փաշինյանի ազատազրկմանը և ստրասբուրգյան դատարան ներկայացվել են 2010 և 2011 թվականներին:
Փաստաբան Հայկ Ալումյանի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունները փորձում են ՄԻԵԴ վճիռներն օգտագործել քաղաքական նպատակներով։
Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ տեղեկացրել է, որ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը խնդրել է ՄԻԵԴ-ին փոխանցել, որ ինքը հրաժարվում է իրեն պատճառված բարոյական և նյութական վնասի փոխհատուցումից:
«Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը և արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի և մարդու իրավունքների և ազատությունների կայուն մշակույթի ձևավորման համար, Փաշինյանը շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին», - գրել է Վահե Գրիգորյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ում շատ վտանգավոր մոտեցում է սկսել ցուցաբերել ՄԻեԴ-ում գտնվող գործերի նկատմամբ։ Այդ գործերը եւ կայացվող դատական ակտերը փորձ է արվելու օգտագործել քաղաքական նպատակներով, ինչի նախանշանները կան։
Մասնավորապես՝ փաստաբանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի սեպտեմբերին Փարիզում հայտարարել է , որ ո «Սկզբում գաղափար կար, որ մեր երկրի հեղինակություից ելնելով ՄԻԵԴ-ում գտնվող գործերով բան անեն..., բայց հիմա այդ ճանապարպով չենք գնելու, թող գնան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության բոլոր գործերը պարտվեն ՍԻԵԴ-ում եւ այդ գործերթ հետ գան, որ այդ ժամանակ պատասխան տան, այդ ոնց է եղել որ տասնյակ գործերով ապօրինի վճիռներ են կայացվել»։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք ուզում ենք Եվրոպական դատարանում գործերը տարվենք, որ երբ այդ գործերով վճիռներ գան, կարողանանք ասել՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մարդկանց իրավունքները խախտվել են։ Սա նշանակում է
Եվրոպական դատարանի վճիռները փորձել օգտագործել քաղաքական օպոնենտների դեմ պայքարի մեջ», - ասաց նա։ Ըստ նրա՝ սա իր մեջ նաեւ քողարկված հրահանգ է պարունակում՝ ուղղված ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին։
Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում ունի ներկայացուցիչ, ինչպես նաև Արդարադատության նախարարությունն ունի վարչություն, որոնք պարտավոր են ՄԻԵԴ-ում կառավարության անունից առարկել դիմումատուների գանգատների դեմ։
«Փաստորեն, վարչապետի կողմից հրահանգվում է այդ անձանց գնալ ու Եվրոպական դատարանում գործերը տարվել, որ հետո կարողանա ապացուցել, որ նախկին իշխանությունները եղել են օրինախախտ: Սա շատ վտանգավոր տենդենց է ու դա նկատվում է նաև Մարտի մեկի գործերով», - ընդգծեց Հայկ Ալումյանը։
Փաստաբանն ասաց, թե շուտով Եվրոպական դատարանում շատ գործեր են քննվելու Մարտի մեկով ու եթե ՀՀ կառավարությունը այնտեղ չներկայացնի բոլոր հնարավոր հակափաստարկները, ապա ՄԻԵԴ-ին այլ բան չի մնա, քան փաստել, որ մարդկանց իրավունքնեը Մարտի մեկին խախտվել են։
Հայկ Ալումյանը նշեց, որ արդեն փորձեր կան Մուշեղ Սաղաթելյանի գործն օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ