ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեծ Լռությունը՝ ՀՔԾ քաղաքականություն.հետընթաց 02/09/2019 10:54 | Մեկնաբանություն
Մարտի մեկի ողբերգական իրադարձություններից անցել է տասնմեկ տարի, սակայն մի շարք հարցեր առ այսօր մնում են չպարզաբանված։ Նախորդ իշխանությունները օրոք՝ ՀՔԾ-ն բազմաթիվ գործեր ուղարկեց դատարան՝ բռնության տարբեր դրսեւորումների վերաբերյալ։ Սակայն ամենակարեւոր հարցադրումը, որը վերաբերում էր արձանագրված 10 զոհերից յուրաքանչյուրի անհատական պատասխանատուներին, առ այսօր մնում է օդում առկախված։ Օբյեկտիվ քննություն և արդարադատություն իրականացնելու ցանկություններն և մղումները ցանկությունների դաշտից այն կողմ չեն անցել: Որպես արդյունք՝ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված իրավական գնահատականի հարցը դեռևս շարունակում է առկախ մնալ:
Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ ցանկացած անգամ գործի վերանայման նպատակով կատարված գործընթացները՝ խորհրդարանական հանձնաժողովներն ու փաստահավաք խմբերի գործողությունները ոչ միայն լույս չեն սփռել տասը զոհերի մահվան հանգամանքներին, այլև դրանք իրավական համատեքստում չեն իրականացվել՝ առավել խճճելով վիճակը՝ դարձնելով քաղաքական շահարկումների, երբեմն նաեւ քաղաքական վրեժխնդրության եւ վենդետայի գործիք։
Այն, որ այսօր ՀՔԾ նոր ղեկավարությունը բացահայտման անհրաժեշտության թեման շարունակ շահարկելուց զատ ոչինչ չի անում՝ չնչին իսկ առաջ չի գնացել փաստում է մահվան հանգամանքների, այդ սպանությունների՝ կոնկրետ իրականացնող-կատարողների հետ կապված ասելիքի բացակայությունը, կոնկրետ մեղադրյալի բացակայությունը:
«Մարտի 1-ի գործը 100 տոկոսով բացահայտված է»՝ ամենաբարձր մակարդակով արված այս հրապարակային հայտարարությանը հաջորդեց մեծ լռություն եւ այդպես էլ հանրությանը չի ներկայացվում, ի վերջո, ովքեր են մեղադրյալները, թե բացահայտումն ընդամենը հայտարարությունների տիրույթում է։
«Դիպուկահար է գործել» որոշ ժամանակ առաջ ՀՔԾ ղեկավարի կողմից հնչեցված այս պատասխանատու հայտարարությանը ևս հաջորդում է Մեծ Լռությունը: «Բանակը ոչ միայն մասնակցել է, այլ՝ կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ։ Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ զինծառայողները կրակել են Լեո փողոցի շենքերի ուղղությամբ»։ Այս հայտարարության հեղինակը եւս ՀՔԾ պետն է, որին սակայն եւս հաջորդում է Մեծ Լռություն։ Ում բնակարանների վրա են կրակել, ովքեր են եղել կրակողները, արդյոք առաջադրվել են մեղադրանքներ։ Հայտարարությունից անցել է մոտ 5 ամիս, սակայն ՀՔԾ-ն լռում է։ Եւ ընդհանրապես, սեպտեմբերին տեղի ունեցած սկանդալային ասուլիսից հետո ՀՔԾ-ն որդեգրելու լռելու մարտավարությունը, թեեւ թվում էր, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի այդ հայտարարությանը պետք է հաջորդեին կոնկրետ անձանց մեղադրանքներ առաջադրվելու մասին հաղորդագրությունները։ Իսկ քանի որ դրանք բացակայում են՝ կարող ենք փաստել, որ ՀՔԾ-ն պարզապես չի ունեցել բավարար տվյալներ՝ նման հայտարարությամբ հանդես գալու համար եւ այն ուղղված է եղել սպասարկելու կոնկրետ քաղաքական շահեր։ Այլ հարց է ում նախաձեռնությամբ, արդյոք ՀՔԾ պետը սեփական կամքով է ստանձնել այդ դերը...
Մեծ Լռությունը լրջագույն հետընթաց կարելի է համարել Մարտի 1-ի գործի բացահայտման առումով: Տեսեք, եթե նախկինում Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը պարբերաբար հարցազրույցների և ասուլիսների միջոցով ներկայացնում էր ի հայտ եկած ցակացած նոր հանգամանք, ապա այսօր խորհրդավոր, արհեստական տաբուների և արգելքների մի փուլ ենք մտել, որից դուրս գալ չենք կարողանում:
Նկատի ունենալով, որ մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՔԾ-ն պարզապես ձեռնպահ է մնում որեւէ տվյալ հրապարակելուց, անգամ խուսանավում են ասել, ի վերջո, քանի մեղադրյալ կա նշված գործի շրջանակներում ընդհանրապես՝ առաջիկայում կներկայացնենք 10 զոհերից յուրաքանչյուրի մահվան հանգամանքների մասին մեզ հայտնի տեղեկությունները։
Հ.Գ «Փաստինֆո»-ն պատրաստակամ է հրապարակել գործի հանգամանքների վերաբերյալ նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի, պարզաբանումները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ