Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» տարեցների տուն 02/07/2019   11:12  |  ԼՐԱՀՈՍ

Ավստրալիայում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 6-ին այցելեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան` ուղեկցությամբ իր շքախմբի, Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և թեմի եկեղեցականների:

Վարժարանի առջև Նորին Սրբությանը դիմավորեցին կրթօջախի հիսուն սաները, ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ տիար Միհրան Լեփեճյանը, հոգաբարձական կազմը` ղեկավարությամբ ատենապետուհի տիկին Սոսի Կիրակոսյանի, տնօրեն Մանուկ Դեմիրճյանը, ուսուցիչները և ծնողները: Աղ ու հացի օրհնությունից հետո վարժարանի դահլիճում տեղի ունեցավ բարիգալստյան հանդիսություն: Հնչեցին Ավստրալիայի և Հայաստանի օրհներգերը, ապա Վեհափառ Հորը բարի գալուստ մաղթեցին պարոն Սարգիս Մանուկյանը և աշակերտներից Սամսոն Բանիքյանը:

Վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանը իր խոսքի մեջ ներկայացրեց վարժարանի առաքելությունը, անցած պատմական ուղին` լուսանկարների ցուցադրությամբ ընդհանուր գծերով իրար հետ առնչելով Վեհափառի առաջին այցելությունը և վարժարանի կապը հայրենիքի և մանավանդ Ս. Էջմիածնի հետ, ընդգծելով կրոնաբարոյական դաստիարակությունը, որ կրթականի և ազգայինի հետ մեկտեղ կատարվում է ամենայն բծախնդրությամբ:

Այնուհետև վարժարանի աշակերտները հանդես եկան գեղարվեստական հայտագրով` իրենց երգերով և արտասանություններով զարմանք պատճառելով Վեհափառ Հայրապետին, հոգևորականաց դասին և ներկաներին:

Այս առիթով իրենց խոսքը մանուկներին ու պատանիներին ուղղեցին Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը` մասնավորաբար գնահատելով մատղաշ սերնդի ելույթը և սրտի անհուն գոհունակությամբ հաստատելով, որ ապագան այս ընթացքով հաստատուն է ու փայլուն և հակառակ հեռավորության` հայրենիքը՝ ներկա:

Խոսքի ավարտին Հայկազուն Սրբազանը հրավիրեց Նորին Սրբությանը` իր հայրական օրհնությունը բաշխելու վարժարանի աշակերտներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով կրթօջախի լուսավոր հարկի ներքո գտնվելու հնարավորության համար, նշեց, որ յուրաքանչյուր հայորդի, իր հայացքն ուղղելով Հայոց Հայրապետին, նրա անձի մեջ մարմնավորված է տեսնում Հայաստանն ու Ս. Էջմիածինը: Դա ճշմարիտ նկատելով Ավստրալիայի հեռավոր ափերում բնակվող հայորդիների համար` Նորին Սրբությունը հաստատեց. «Մենք Հայաստանն ու Ս. Էջմիածինը տեսնում ենք այստեղ, ձեր մեջ: Հայաստանն այստեղ փոքրիկ անուշիկ զավակներն եք: Այստեղ Հայաստանի շունչ է, տեսիլքն է,  Հայաստանի հույսն է, որ այս երեխաների անձերի մեջ է կերպավորված, այս մանուկների անձերով է ներկայանում մեզ…: Այս երխաները մեր Ս. Էջմիածնինն են, այս երեխաները կերպավորում են այդ սրբությունը ու նվիրականությունը: Այս երեխաները նաև այս կառույցն են, երաշխավորն են այս կառույցի հարատևության: Այս երեխաներով այս գաղութն ապրելու է, ..նրանք պիտի հասակ առնեն, ընտանիք կազմեն, զավակներ ունենան: Եվ իրենց զավակներին պիտի ցանկան առաջնորդել այս հաստատությունը՝ «Ալեքսանդր» վարժարանը, որովհետև այստեղ նրանք գուրգուրանք ու սեր են տեսել, այստեղ նրանք կայացել ու ձևավորվել են, այստեղ նրանք իրենց նկարագիրը, հայկական ոգին, հայկականության կերպարն են ստացել, այստեղ կերտվել են որպես ազգի զավակներ»:

Անդրադառնալով աշակերտների տպավորիչ ելույթներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ճշմարիտ հայրենասիրությունն այն աշխատանքն է, որ այսօր տարվում է համայնքի մանուկների հետ, որի շնորհիվ նրանք հասակ են առնում հայաշունչ, հայրենասեր, ազգասեր, ազգին պատիվ բերող հայորդիներ, ազգի կյանքը դեպի հավերժություն տանող ազգի զավակներ: «Ավելի մեծ հայրենասիրություն, ավելի մեծ ազգասիրություն, ավելի մեծ աստվածսիրություն և էջմիածնասիրություն գոյություն չունի, քան այն աշխատանքը, որ իրականացնում են մանկավարժները մեր զավակների հետ:

… Մենք ծափահարում էինք երեխաների տաղանդի դրսևորման համար, բայց առավել չափով ծափահարում էինք իբրև գնահատանք այն աշխատանքի, որ իրականացվում է այս հարկի ներքո ողջ անձնակազմի կողմից: Ի՜նչ ահռելի աշխատանք, ինչպիսի՜ ահռելի ծավալ: Որքա՜ն նվիրում, որքա՜ն համբերություն, որքա՜ն սեր, որքա՜ն ներդրում, որքա՜ն հանձնառության, զոհաբերության ոգի է անհրաժեշտ, որպեսզի երեխաներին մատուցես այս ամենը, որ երեխան հիշի, մտաբերի և արտաբերի այնքան սիրով», - հավելեց Հայոց Հայրապետը` իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցելով մանկավարժներին, հոբարձուներին և տնօրենին, նաև շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, որոնք իրենց աշխատանքը, իրենց ժամանակն ու կյանքը ընծայաբերում են հայ մանուկին, հայոց ազգի ու Հայաստանի հավերժության, Ս. Էջմիածնի հավերժական գոյության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ այստեղ դրսևորված սերն իր հոգում պիտի տանի և դարձնի աղոթք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Իջման Ս. Սեղանի առջև ավստրալիահայության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար, որպեսզի ապրեն երկնատուր շնորհների ներքո և կերտեն Հայաստանի, Ս. Էջմիածնի և համայն հայության լուսավոր կյանքը:

Այցի առիթով Վեհափառ Հայրապետը նվերներ փոխանցեց վարժարանին և տնօրենությանը, իսկ մանուկներին ընծայեց Սուրբ Էջմիածնի խաչիկներ:

Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Ալեքսանդր» հայկական հանգստյան տուն: Տնօրենության և խնամակալ մարմնի ուղեկցությամբ Նորին Սրբությունը շրջապտույտ կատարեց, առանձնաբար իր հայրական օրհնությունները բաշխեց հաստատության մեջ խնամվող տարեցներին: Աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը զրուցեց հայորդիների հետ, բարձր գնահատեց խնամակալ խորհրդի հոգատար աշխատանքը, ձեռքբերումները և աստվածահաճո գործունեությունը:

Ի հիշատակ իր այցելության Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանգստյան տանը նվիրեց Տիրոջ Վերջին ընթրիքի սրբապատկեր:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]