Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ)
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ

Ավելացել են ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնաբարության,սպանության դեպքերը. Դավիթ Թումասյան 02/06/2019   22:32  |  Հարցազրույց

2018 թվականի ընթացքում նկատվել է ընտանիքում բռնության դեպքերի աճ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միայն ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է  519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց: «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում  ՔԿ իրավական ապահովման եւ վիճակագրության վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը։

-Պարոն Թումասյան, վերջին ժամանակահատվածում նկատվում է ընտանեկան բռնությունների աճ։ Համենայն դեպս՝ ավելի հաճախակի ենք սկսել լսել ընտանիքի անդամների կողմից կատարվող բռնության դեպքերի մասին։ Ինչով է պայմանավորված աճը։

-Բուն հարցին անդրադառնալուց առաջ նախ ուզում եմ արձանագրել, որ  ընտանիքում բռնություն միշտ եղել է, այն ունի լատենտային բնույթ։ Հետեւապես դրա ոչ բոլոր դրսևորումներն են հայտնվել նախաքննության մարմինների տեսադաշտում: Եթե փաստենք վիճակարգությամբ, ապա, այո, առկա է գրանցված դեպքերի կայուն աճ, սակայն, հաշվի առնելով այս հանցավորության բարձր լատենտայնությունը, սա իրական պատկերը չէ (մասնավորապես ծեծի և առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքում): ՀՀ քննչական կոմիտեում 2018թ.-ին քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ, 2017թ.-ին՝ 458, 2016թ.-ին՝ 359:

-  Փաստորեն՝ որքան պետությունը փորձում է համակարգված պայքար մղել, այնքան ավելանում են բռնության դրսեւորումները։ Վերլուծությունները ինչ են ցույց տալիս՝ բռնության որ տեսակն է շատացել։

- Պայքարը միտված չէ կատարված դեպքերի թիվն արհեստականորեն նվազեցնելուն, հակառակը՝ իրազեկվածության բարձրացումը հանգեցնում է դիմելիության բարձրացմանը, արարքներին ճիշտ գնահատականներ տալուն, և երևույթի կանխմանը:

Այս տարի, անցյալ 2 տարիների համեմատ ավելացել են՝ բռնաբարության և սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի դեպքերը, 2017թ.-ի համեմատ ավելացել են սպանության և սեռական հարաբերության դեպքերը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ: Ծեծի դեպքերն ավելացել են 2016թ.-ի, սակայն նվազել են 2017թ.-ի համեմատ:

- Նախորդ տարի մի քանի սահմռկեցուցիչ դեպքերի մասին իմացանք, երբ ընտանեկան բռնության զոհ դարձան մանկահասակ երեխաները։ Ու սա այն դեպքում, երբ միշտ եղել է այն ընկալումը, որ երեխաները հայ ընտանիքում սրբություն են եւ ծնողները պատրաստ են ամեն ինչի հանուն նրանց բարեկեցության։ Կարծում եմ՝ սա միայն ընկալում չէ, ընտանիքը մեզ համար իսկապես այլ հասկացություն է, բայց արժեհամակարգում նկատվում են փոփոխություններ, ցավոք դեպի վատը։ Ինչո՞ւ։

– Ցավոք ընտանիքում բռնությունից առաջնային տուժում են հենց երեխաները: Երբեմն նրանք չլինելով քրեական գործով տուժող, սակայն ականատես լինելով կատարված միջադեպին՝ ունենում են տարաբնույթ հոգեբանական և սոմատիկ բարդություններ և խնդիրներ: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքում բռնությունն ուղղված է հենց երեխաների դեմ:

Այսպես, 2018թ.-ի ընթացքում ընտանիքում բռնության վերաբերյալ քրեական գործերով ճանաչված 493 տուժողներից 66-ը եղել են երեխա (ընդհանուր տուժողների 13,4%), որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան: Ընդ որում գրանցվել են բռնության դեպքեր, որոնք կատարվել են թե՛ հոր, թե՛ մոր, թե՛ այլ մերձավոր ազգականների կողմից:

2017թ.-ին ընտանիքում բռնության ենթարկված տուժող երեխաների թիվը կազմել է 41 անձ (ընդհանուր տուժողների 12%), իսկ 2016թ.-ին՝  49 անձ (ընդհանուր տուժողների 20,7%): 2016թ.-ին տուժող երեխաների տեսակարար բարձր ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ չափահասները քիչ էին դիմում համապատասխան մարմիններ՝ չհայտնելով նրանց նկատմամբ կատարված բռնության դեպքերի մասին: Ի տարբերություն դրան՝ 2017թ.-ին դիմելիությունն ավելացավ (նույն իրազեկվածության բարձրացման և համակարգված պայքարի արդյունքում), երբ դիմում էին նաև նախկինում կատարված դեպքերի մասին հայտնելով:

 - Կա՞ն ընտանիքում բռնության նոր ի հայտ եկած դրսևորումներ, թե ոչ:

 – Այո, կան նաև նոր դրսևորումներ: Մասնավորապես, 2018թ.-ի հունվար և հունիս ամիսներից համապատասխանաբար քրեականացվել են երկու արարքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը, և 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը: ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում 2018թ.-ին քննվել է 7 քրեական գործ, իսկ 353.1-րդ հոդվածով՝ 3: Սա բավականին խոսուն ցուցանիշ է այս կարճ ժամանակահատվածի համար:

- Քննչական կողմիտեն պետական այն առաջին հիմնարկներից էր, որը փորձեց համակարգային բնույթ տալ ընտանեկան բռնության դեմ պայքարին, սկսեց վարել առանձին վիճակագրություն։  Ի վերջո նախաքննական մարմինը միայն հանցագործությունը բացահայտելու համար չէ, այլ նաեւ քննությամբ պետք է վեր հանվեն ծնող, նպաստող պատճառները։ Ինչ քայլեր են իրականացվել այս ուղղությամբ։

–Միանշանակ, դեպքը բացահայտելը և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելը ցանկացած հանցավորության դեմ պայքարի տարրերից մեկն է, բայց միակը չէ: Եւ հենց այդ նպատակով է, որ պարբերաբար կատարում են վերլուծություններ, ուսումնասիրություններ, որոնց հիման վրա ձեռնարկվում են հստակ քայլեր հանցավորությանը նպաստող այս կամ այն պատճառները վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, այս տարի մտահոգիչ է ընտանիքում բռնություն գործադրած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունների թիվը: Այսպես՝ 2016թ.-ին ներկայացվել նման 5 միջնորդություն, 2017թ.-ին՝ 7, իսկ 2018թ.-ին՝ արդեն 14: Հետևաբար, կարիք կա ուժեղացնելու հոգեկան հիվանդություններ, խանգարումներ կամ հիվանդագին վիճակ ունեցող անձանց նկատմամբ վերահսկողությունը, վաղ հայտնաբերել նման վիճակները և կատարել պրոֆիլակտիկ միջոցառումներ: Ամփոփումների արդյունքներով առկա մտահոգիչ վիճակի մասին ավելի վաղ քննչական կոմիտեն համապատասխան միջնորդություն է ուղարկել առողջապահության նախարարություն։

Ավելացել է նաև նախկինում դատվածություն ունեցող անձանց կողմից ընտանիքում բռնություն կատարելու դեպքերը: Այսպես, 2016թ.-ին՝ 204 մեղադրյալներից 5-ն են եղել նախկինում դատապարտված (ընդհանուր մեղադրյալների 2.45%), 2017թ.-ին՝ 272-ից 10-ը (ընդհանուր մեղադրյալների 3.68%), իսկ 2018թ.-ին՝ 330-ից 16-ը (ընդհանուր մեղադրյալների 4.85%): Սա վկայում է դատապարտյալների ուղղման ցածր արդյունավետության մասին:

Իհարկե այս աշխատանքները մեկ կամ երկու գերատեսչությունների կամ մարմինների խնդիրը չեն, այստեղ պետք է համակարգված և համագործակցային մասնակցությունը բոլոր այն մարմինների, որոնք ունեն ընտանիքում բռնության դեմ պայքարի լիազորություններ: Ավելին, կարևորվում է նաև հասարակության մասնակցությունը և ճիշտ դերակատարումը՝ «Մի վնասիր զոհին» կարգախոսով: Հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը նույնպես շատ կարևոր է, քանի որ նրանք կարող են իրականացնել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են կատարել, սակայն պետությունը դեռ չի կարող դա իրականացնել մարդկային ռեսուրսի, համապատասխան պայմանների առկայության հետևանքով (աջակցություն, մասնագետների տրամադրում և այլն):

Հետևաբար, ինչպես և ցանկացած ոլորտում այստեղ պետք է հիշել, որ հասարակական կազմակերպությունների ռեսուրսները ճիշտ համատեղելով պետության կարողությունների հետ կարելի է հասնել ընտանիքում բռնության դեմ պայքարում լավ արդյունքների:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:21 18/01/2019  |  Քրեական խրոնիկոնԿնոջը մեղադրել է դավաճանության մեջ ու ծեծել
23:31 29/12/2018  |  Քրեական խրոնիկոնԿնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ եւ նկուղում կտրել պարանոցը
11:46 25/12/2018  |  Քրեական խրոնիկոնԸնտանեկան բռնության հերթական գործն ուղարկվեց դատարան
13:53 12/12/2018  |  Քրեական խրոնիկոնԸնտանեկան բռնության զարհուրելի դեպք Եղեգնաձորում. Անչափահաս հարսին թույլ չեն տվել հղիանալ, պարբերաբար ծեծել
15:09 07/12/2018  |  ԱնցուդարձԿինն ամուսնուն մեղադրել է իրեն ծեծելու մեջ, մինչդեռ տեսագրությունն ապացուցել է, որ ինքն է իրեն հարվածում (տեսանյութ)
11:44 06/12/2018  |  Քրեական խրոնիկոնՆախկին ամուսնու դաժան վերաբերմունքի պատճառով Երեւանում կինը փորձել է ինքնասպան լինել
23:45 24/11/2018  |  Քրեական խրոնիկոնՎայոց ձորում տղամարդը բռնություն է գործադրել խորթ դստեր նկատմամբ, կատարել անառակաբարո գործողություններ
11:29 21/11/2018  |  Քրեական խրոնիկոնԱղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նախկին կնոջ դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել. սպանության փորձ՝ Լոռիում
13:15 17/11/2018  |  Քրեական խրոնիկոնՄեղրամիսից հետո սկսել է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ
11:28 15/11/2018  |  Քրեական խրոնիկոնԱրարատցի տղամարդը բռունցքներով ծեծել է կնոջը

Արխիվ

[]