ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը վաղաժամկետ ազատ արձակվեց 02/05/2019 14:19 | Քրեական խրոնիկոն
Չնայած նրան, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանը բացասական էր բնութագրել Ա. Շամիրյանի վարքագիծը և նպատակահարմար չէր գտել նրան վաղաժամկետ ազատ արձակելուն ներկայացնելը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը հակառակ կարծիքն էր հայտնել. նրա վարքագիծը գնահատել էր ոչ այնքան բացասական, հաշվի էր առել նաև նրա առողջական խնդիրներն ու հանցագործության համար զղջալը և եզրակացրել էր, որ նպատակահարմար է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելուն ներկայացնելը կամ ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱՎ գրասենյակը:
Այս երկու կարծիքների հիման վրա «Արմավիր» ՔԿՀ պետ Խ. Հարությունյանը դատապարտյալի համաձայնությամբ 2019թ. հունվարի 10-ին որոշել էր միջնորդություն ներկայացնել դատարան՝ վաղաժամկետ ազատ արձակելու կամ ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով:
Դատախազ Ա․ Զաքարյանը դատարանում առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ իր կարծիքը հիմնավորելով նրանով, որ Արմեն Շամիրյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:
Դատարանում Ա. Շամիրյանի պաշտպան Արայիկ Զալյանը, ի թիվս այլ հանգամանքների, նշեց, որ Քրեակատարողական ծառայության եզրակացության մեջ Ա. Շամիրյանը բոլոր ցուցանիշերով լավ է բնութագրվել և միայն նախկինում դատապարտված լինելու հիմքով բացասական եզրակացություն է տրվել: Այսինքն՝ բովանդակային առումով Քրեակատարողական ծառայության վերջնական եզրակացությունը հակասում է առանձին ցուցանիշերով բնութագրումներին: Բացի դրանից՝ այն, որ Ա. Շամիրյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, չի կարող ազդեցություն ունենալ ներկայում նրան վաղաժամկետ ազատ արձակելու որոշման կայացման վրա, քանի որ չի կարելի նույն արարքի համար անձին 2-րդ անգամ դատապարտել, իսկ պատժի կրման ընթացքում նա բացասական վարքագիծ չի դրսևորել:
Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը «Արմավիր» ՔԿՀ-ում արտագնա դատական նիստում որոշեց բավարարել միջնորդությունը և Ա. Շամիրյանին վաղաժամկետ ազատ արձակել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ