Թեմաներ
Կիրակի 08 / 09 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/09/2020   20:44 Կիեւում ընդդիմության գրասենյակի մոտ ռումբ են գտել 08/09/2020   20:17 Մոսկվայից չարտերային չվերթներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի 08/09/2020   20:10 Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/09/2020   19:44 Երևանից օպերխումբ է գնացել Սեւան` Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան 08/09/2020   19:27 Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան 08/09/2020   19:05 Բեյրութում բողոքի ակցիաների ընթացքում տուժածների թիվը գերազանցել է 700-ը 08/09/2020   18:47 ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը 08/09/2020   18:19 Մինսկում ձերբակալել են ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի լրագրողներին 08/09/2020   17:47 Այ հիմա ուշադի՛ր նայեք. Արման Աբովյանը՝ Լիբանանում իրադարձությունների շուրջ 08/09/2020   17:15 Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. Կան տուժածներ 08/09/2020   16:47 Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան 08/09/2020   16:25 Ահազանգ ԱԻՆ. 14 տ պատանին ընկել է Հրազդան գետը 08/09/2020   16:15 «Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան 08/09/2020   15:16 Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ. ԱԳՆ նախարար 08/09/2020   14:44 Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 08/09/2020   14:08 ԱՄՆ-ն նշել Է Աֆղանստանում ռազմական ներկայության կրճատման ժամկետները 08/09/2020   13:39 Մենք ոչինչ ենք կառավարության համար, զրո, զզվեցնող մրջյուններ, որոնց կարելի է մի մատով ճզմել. ԵՊՀ դասախոս 08/09/2020   13:15 Արցախում նոր կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/09/2020   12:44 Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին. Շիրակ Թորոսյանը` Ախալքալակի դեպքերի մասին 08/09/2020   12:21 ՃՏՊ Խաղաղ Դոնի փողոցում. Վարորդը հրաժարվել է բուժօգնությունից 08/09/2020   12:10 Մենք Սերժ Սարգսյանի անարդար ռեժիմը չենք տապալել, որ նորից շարժվենք անարդարության ճանապարհով. Կարպիս Փաշոյան 08/09/2020   11:56 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 08/09/2020   11:35 Հայտնել են Թրամփի՝ Ռաշմոր լեռան վրա նախագահների հարթաքանդակներին իրենն ավելացնելու ցանկության մասին 08/09/2020   11:30 2 տարեկան երեխան մեծանում է անմարդկային պայմաններում (տեսանյութ) 08/09/2020   10:57 Նոր կորոնավիրուսով վարակվելու 225 դեպք է գրանցվել 08/09/2020   10:50 Չինաստանում ուղեւորատար ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը եւ արտակարգ ազդանշան է տվել 08/09/2020   10:07 Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում 08/09/2020   09:57 Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/08/2020   21:44 Ալրաղացի Լյովիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն է ներկայացվել 08/08/2020   20:09 Ռոբերտ Նազարյանին մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում, մինչդեռ ՀՔԾ-ն պահանջում է կալանավորել նրան 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/08/2020   19:00 Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ (ֆոտո) 08/08/2020   18:55 Երևանի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:11 Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը... Ռ. Հակոբյան 08/08/2020   17:59 Սինանյանի սխալ խոսքը քննադատելիս չպետք է անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի հասցեին. Ս. Սեյրանյան 08/08/2020   17:53 Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան 08/08/2020   17:47 Առևանգված ավտոմեքենայով բախվել էր ճամփեզրի բետոնե սյուներին 08/08/2020   17:38 Ձայն հանիր, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում․ բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան 08/08/2020   17:16 Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս 08/08/2020   16:10 «Թուրքիան իր «ուղեղում» հարվածելու ցանկություն ունի, եթե «դուխը» հերիքի. Արման Նավասարդյան 08/08/2020   15:38 Երևանի նոր կրկեսի ապագան մշուշոտ է 08/08/2020   15:16 Ադրբեջանը երեք օր առաջ գնել է Հայաստան մտնող ինտերնետի մալուխը. Արթուր Դանիելյան 08/08/2020   15:00 Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/08/2020   14:47 Գնել Հասրաթյանն ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին
08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   09:26 Հերթական սկանդալը ԱԱԾ-ում. «Հրապարակ» 08/08/2020   15:38 Երևանի նոր կրկեսի ապագան մշուշոտ է 08/08/2020   15:16 Ադրբեջանը երեք օր առաջ գնել է Հայաստան մտնող ինտերնետի մալուխը. Արթուր Դանիելյան 08/07/2020   22:39 ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/08/2020   09:29 Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը. «Հրապարակ» 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/08/2020   20:09 Ռոբերտ Նազարյանին մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում, մինչդեռ ՀՔԾ-ն պահանջում է կալանավորել նրան 08/08/2020   11:43 Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու մասին միջնորդությունը, թեև ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ 08/07/2020   22:09 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գևորգ Նարինյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/07/2020   23:21 Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են հրաժարվել դոլարից 08/07/2020   21:54 Առեղծվածային հիվանդությունից կնոջ որովայնը ուռչել է մինչեւ անոմալ չափերի 08/08/2020   11:01 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 200-ով 08/08/2020   18:55 Երևանի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 08/08/2020   12:25 «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտում 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել.երիտասարդը մահացել է սրտի կաթվածից 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն

Ժամկետանց սննդամթերք, դեղեր, գերբնակեցում և այլն. Պաշտպանն ամփոփել է «Ձորակ» կենտրոնում մշտադիտարկման արդյունքները 02/05/2019   12:25  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում (այսուհետ՝ Կենտրոն) իրականացված մշտադիտարկման այցի արդյունքները: Դրանք ենթարկվել են մանրամասն վերլուծության՝ ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից: Կազմվել է մեծածավալ փաստաթուղթ, որն անհրաժեշտ հիմնավորումներով, օբյեկտիվ բնույթի ապացույցներով (պատճենահանված փաստաթղթեր, լուսանկարներ և այլն) և քայլերի կոնկրետ առաջարկներով կներկայացվեն Կենտրոնի տնօրինություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Գլխավոր դատախազություն:

Կենտրոնում արձանագրված խնդիրներից հիմնականը հետևյալն են.
• օրենքով չնախատեսված զսպման և բժշկական ներգործության միջոցների օգտագործում (Առողջապահության նախարարի հրամանով չթույլատրված դեղորայքային խառնուրդ), ինչպես նաև այդ միջոցների կիրառման կարգի խախտումներ,
• հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված մեկուսացման միջոցի կիրառման կարգի խախտումներ, այդ թվում՝ խնամվողի արժանապատվությունը նվաստացնող եղանակով,
• հայտնաբերվել է ժամկետանց (վանիլին, բնական հյութ, մեղր, կոնֆետներ) և չմակնշված (պահածոներ), այդ թվում՝ այցի պահին պիտանելիության ժամկետը մեկ տարուց ավելի լրացած սննդամթերք, ինչպես նաև արձանագրվել են սննդամթերքի բազմատեսակության և սահմանված քանակից պակաս մատուցելու հետ կապված խնդիրներ,
• հայտնաբերվել են ժամկետանց դեղեր (այդ թվում՝ այնպիսի դեղորայք, որի պիտանելիության ժամկետն այցի պահին լրացած է եղել դեռ մեկուկես տարի առաջ) և բժշկական ժամկետանց պարագաներ,
• արձանագրվել են դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ,
• առկա են բժշկական թափոնների հավաքման և պահպանման կարգի խախտումներ,
• Կենտրոնի խնամվողներն ապահովված չեն ատամնաբուժական, այդ թվում՝ պրոթեզավորման պատշաճ ծառայություններով,
• կանխարգելիչ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ վարակիչ (թոքախտ) և ոչ վարակիչ (հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ և այլն) հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների կազմակերպման թերություններ: Օրինակ՝ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն իրականացվում է խնամվողի գանգատի դեպքում՝ ըստ անհրաժեշտության, մինչդեռ դա պետք է իրականացնել պարբերական սկզբունքով ու կանխարգելիչ նպատակով,
• ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1292-Ն որոշումն ամրագրում է հատուկ տիպի տուն-ինտերնատում առաջնային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում խնամվողների պարբերական բժշկական զննության պահանջ: Որոշումը նաև ամրագրում է, որ պետք է սահմանվի համապատասխան կարգ և պարբերականություն, սակայն նման կարգ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված չէ,
• Կենտրոնում արձանագրվել է գերբնակեցում: Գերբնակեցման հետևանքով խնամվողներն ապահովված չեն անձնական, այդ թվում՝ բնակելի տարածությամբ, ինչն ուղղակիորեն բացասաբար է ազդում նրանց մասնավոր կյանքի իրավունքի վրա,
• Կենտրոնն ունի կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն (լոգարան, սանհանգույցներ, բնակելի սենյակներ և այլն),
• Կենտրոնի ոչ բոլոր մասնաշենքերն են հարմարեցված տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամվողների համար: Մասնավորապես, բացի անկողնային պացիենտներից, մնացած խնամվողները հաճախում են Կենտրոնի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված ճաշասրահ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող խնամվողները ճաշասրահի մասնաշենքին են մոտենում անվասայլակներով, ինչից հետո անվասայլակները թողնելով մասնաշենքի դիմաց ու դժվարությամբ քայլելով, միմյանցից բռնվելով, պատերին հենվելով՝ բարձրանում են ճաշասրահ: Թեև նրանց օգնում են աշխատակիցները, սակայն դա հաշմանդամություն ունեցող մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է,
• մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ցուրտ եղանակային պայմաններում (հիմնական մշտադիտարկումը կատարվել է դեկտեմբեր ամսին) առկա չէ շուրջօրյա պատշաճ ջեռուցում,
• Կենտրոնի բաժանմունքների սանհանգույցները հարմարեցված չեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահանջմունքներին: Օրինակ՝ մի դեպքում սանհանգույցներից մեկում ասիական տիպի զուգարանը և զուգարանակոնքը պատով անջատված չեն և տեղադրված են իրար շատ մոտ, իսկ մյուս դեպքում զուգարանները տեղադրված են ընդհանուր հատակից մեկ աստիճան բարձրության վրա, որը լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել, օրինակ, հոգեմետ դեղեր ընդունող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի և հավասարակշռության պահպանման համար,
• ապահովված չէ խնամվողների՝ հեռախոսակապից օգտվելու լիարժեք հնարավորություն,
• հատուկ հաստատություններում, այդ թվում՝ հոգեբուժական կազմակերպություններում, իսկ կոնկրետ դեպքում՝ Կենտրոնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևոր բաղադրիչներից է աշխատակիցների սոցիալական երաշխիքների և աշխատանքային պայմանների բարելավման հարցը, որի անհրաժեշտությունը վերահաստատվել է նաև վերոնշյալ այցի ընթացքում,
• Կենտրոնի բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է,
• աշխատակիցների համար նախատեսված չեն սոցիալական բավարար երաշխիքներ և այլն:

Կենտրոնի կողմից իրականացվում է ձեռնարկատիրական գործունեություն, որի հետ կապված՝ այդ գործունեության արդյունքում ձեռք բերված շահույթի տնօրինման, գազասպառման, տնտեսություններում խնամվողների ներգրավվածության և մի շարք այլ հարցեր ունեն հատուկ ուսումնասիրման կարիք:

Դրական է այն, որ այցի ընթացքում խնամվողներն աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ չեն ներկայացրել: Ավելին, խնամվողների կողմից մատնանշվել է առանձին աշխատակիցների նկատմամբ դրական վերաբերմունք՝ պայմանավորված նրանց բարեխղճությամբ: Առանձին աշխատակիցների բարեխիղճ աշխատանքն արձանագրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Բացի այդ, Կենտրոնի մասնաշենքերի մուտքերը, ինչպես նաև որոշ սենյակների մուտքեր հարմարեցված են եղել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար (արձանագրվել են թեքահարթակներ):
Խրախուսելի է նաև այն, որ Կենտրոնում առկա է ցերեկային խնամքի կենտրոն, որը ցերեկային ժամերին ապահովում է խնամվողների զբաղվածությունը, նրանց հետ տանում հոգեբանական աշխատանքներ:

Կենտրոնում արձանագրված խնդիրները ցույց են տալիս, որ շարունակվում են չլուծված մնալ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված համակարգային խնդիրները:
Ակնհայտ է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Կենտրոնի նկատմամբ չի իրականացվում բավարար վերահսկողություն։


Չնայած անձնային մակարդակում աշխատակիցների բարեխղճությանը՝ վերհանված խնդիրների և արձանագրված խախտումների գերակշիռ մասը, Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ, նախարարության ու Կենտրոնի վարչակազմի կողմից անուշադրության մատնելու կամ դրանց պատշաճ ուշադրություն չդարձնելու հետևանք է։ Արդյունքում, խախտվում են Կենտրոնում խնամվողների իրավունքները՝ հանգեցնելով նաև նրանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև չեն ապահովում աշխատանքի պատշաճ պայմաններ ու բավարար սոցիալական երաշխիքներ աշխատակիցների համար։
Վերհանված բոլոր խնդիրների լուծման նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ցուցաբերել հետևողականություն:

Մշտադիտարկման ընթացքում աշխատանքներն իրականացվել են նախապես մշակված և հրապարակված ուղեցույցի հիման վրա՝ միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին համապատասխան ու հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից: Այցերի ընթացքում, օբյեկտիվության սկզբունքին համապատասխան, արձանագրվել են ինչպես խախտումներ, այնպես էլ դրական զարգացումներ:

Արձանագրված խնդիրների մի մասը հաստատվել է նաև օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի, պատգամավորներ Անի Սամսոնյանի ու Աննա Կարապետյանի հետ համատեղ այցի ընթացքում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:42 05/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ աշխատակազմից չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ. հանդիպել և առանձնազրույց ունեցել հացադուլ հայտարարած 3 անձանց հետ
23:29 30/01/2019  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանը բարձրացրել է կալանավորված անձի խափանման միջոցը ծանր հիվանդության հիմքով փոխելու հարց
10:22 08/01/2019  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ և Վճռաբեկ դատարանները հնարավորություն չեն ունենում կիրառել համաներում և անձին ազատել պատժից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ
19:03 13/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը
16:47 12/12/2018  |  ԼՐԱՀՈՍՊետությունը պետք է անձին նախապատրաստի ազատ արձակման՝ ղեկավարվելով նրա վարքագծի ռիսկային անհատական գնահատմամբ. Արման Թաթոյան
21:22 09/12/2018  |  ԼՐԱՀՈՍԺամը 20:30-ի դրությամբ՝ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ. ՄԻՊ
18:42 09/12/2018  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 18:00 -ի դրությամբ
11:53 28/11/2018  |  ԼՐԱՀՈՍՎեր են հանվել ազատությունից զրկման վայրերում առկա մի շարք համակարգային և կոնկրետ անձանց վերաբերող խնդիրներ. Գլխավոր դատախազ
10:47 20/11/2018  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
20:43 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱզատությունից զրկման համակարգը քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդում

Տեսանյութեր

08/08/2020   21:26 Բեյրութում անկարգություններ են, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, կան տուժածներ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]