Թեմաներ
Երկուշաբթի 04 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/05/2020   23:38 Այսօր աստղի հետ. ինչպես է Թիմուր Միրոշնիչենկոն տանը ժամանակ անցկացնում երեխաների հետ 04/05/2020   22:20 Այս իշխանությունը կիլոմետրով հեռու է խնդիրները լուծելուց. Արթուր Ղազինյան 04/05/2020   21:38 Յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ. Զարուհի Փոստանջյան 04/05/2020   21:24 Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահվան փուլում, նրան վերակենդանացրել են. aravot.am 04/05/2020   21:17 «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի. փոխնախարար 04/05/2020   20:57 Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները 04/05/2020   20:34 Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան 04/05/2020   20:22 ԶԼՄ-ները հաղորդել են՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստավորման մեկնարկի մասին 04/05/2020   19:22 Այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր. Արայիկ Հարությունյան 04/05/2020   18:57 Դրոյի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 04/05/2020   18:48 Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին. Տիգրան Ավինյան 04/05/2020   18:36 Թրամփը ամերիկացիներին խորհուրդ է տվել պատրաստվել ամենաբարդ կորոնավիրուսային շաբաթվան. Ինտերֆաքս 04/05/2020   18:07 Ավտոմեքենան ընկել է գետի մեջ 04/05/2020   17:51 «Ալկոգել» արտադրամասի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր. Shamshyan.com 04/05/2020   17:38 Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արմեն Աշոտյան 04/05/2020   17:13 Սիրուհուն ծեծել է, հոգեկան տառապանք պատճառել, բայց ազատվել պատժի կրումից 04/05/2020   16:49 Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, ընտանիքներում. Վարչապետ 04/05/2020   16:32 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,2 միլիոնը. Ինտերֆաքս 04/05/2020   16:05 Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը 04/05/2020   15:05 Չարտահանձնել և ապաստան տալ Միսակ Լազարյանին. Սասնա Ծռեր 04/05/2020   14:55 Ջոնի Բրջոնին՝ համացանցի օրակարգում. Տիգրան Վարդանյանը պնդում է՝ շեղում է հանրությանն օրակարգային խնդիրներից` ՊՈԱԿ-ի ուղղորդմամբ (տեսանյութ) 04/05/2020   14:46 Լիբանանում սպանել են «Հըզբոլլահի» հրամանատարին 04/05/2020   14:04 «Մենք վախենում ենք, բայց օգնում ենք բոլորին ». Նյու Յորքի բժիշկները ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պայքարի մասին. BBC 04/05/2020   13:18 Լեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ 04/05/2020   13:12 Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 5 անգամ ավել վարակված, քան Վրաստանում. Անդրանիկ Թեւանյան 04/05/2020   12:58 Շրի Լանկան բանտերից մոտ երեք հազար բանտարկյալ է ազատ արձակել. AP 04/05/2020   12:10 «Այս ճգնաժամը նախադեպը չունի, մենք հետընթացի մեջ ենք». ԱՄՀ ղեկավար Գեորգիևա. Svoboda.org 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/05/2020   11:19 Ծաղկազարդ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/05/2020   09:57 Պոկվել են Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը 04/05/2020   09:48 Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա 04/05/2020   09:43 Վարդենյաց լեռնանցքը փակ է 04/04/2020   23:13 «Սպայկայի» գյուղմթերքը 15 օր մնացել է հայ-վրացական սահմանին. վնասը մոտ 1.500.000 դոլար է 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   21:34 Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   20:25 Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին 04/04/2020   20:18 Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   19:53 ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել 04/04/2020   19:42 Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   19:18 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   19:04 Ազգային պետությունների ժամանակը 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/04/2020   18:48 Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին 04/04/2020   18:45 ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց
04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/05/2020   20:34 Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան 04/04/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 770-ի 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   11:11 Մոսկվայում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/05/2020   17:38 Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արմեն Աշոտյան 04/05/2020   17:13 Սիրուհուն ծեծել է, հոգեկան տառապանք պատճառել, բայց ազատվել պատժի կրումից 04/05/2020   18:36 Թրամփը ամերիկացիներին խորհուրդ է տվել պատրաստվել ամենաբարդ կորոնավիրուսային շաբաթվան. Ինտերֆաքս 04/04/2020   15:42 Երևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ 04/05/2020   14:55 Ջոնի Բրջոնին՝ համացանցի օրակարգում. Տիգրան Վարդանյանը պնդում է՝ շեղում է հանրությանն օրակարգային խնդիրներից` ՊՈԱԿ-ի ուղղորդմամբ (տեսանյութ)

Պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 02/04/2019   14:01  |  ԼՐԱՀՈՍ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում, փետրվարի 3-ի երեկոյան Ավստրալիայի և Նոր Զելանդիայի  հայոց թեմի թեմական խորհրդի կողմից տրվեց պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի:

Ճաշկերույթին ներկա էին հայ համայնքի երեք հարյուրից ավելի անդամներ, բարերարներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թեմի հոգևոր սպասավորներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Հանդիսավարն էր     թեմական խորհրդի փոխատենապետ դոկտ. Ստեփան Գրքաշարյանը:

Երեկոյին գեղարվեստական կատարումներով հանդես եկան համայնքի պարախմբերը, նվագախմբերը, երգչախմբերն ու տաղանդավոր ասմունքողները` մեծ ոգևորություն ու ցնծություն պարգևելով ներկաներին:

Հանդիսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության գրեր շնորհեց նորակառույց առաջնորդարանի մի շարք բարերարների, այդ թվում նաև տիար Արմեն Բաղդասարյանին` եկեղեցուն և առաջնորդարանին մատուցած իր երկարամյա ծառայության համար:

Երեկույթն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնության պատգամով:

«Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ քաջալերությամբ լեցուն, պայծառ պահեր ապրեցինք ձեզ հետ միասին: Մեր աղոքները միավորեցինք աշխարհի խաղաղության, Քրիստոսի Սուրբ Եկեղեցու անսասանության և մարդկության կյանքում Տիրոջ շնորհների առատության համար: Զգացինք մեր ժողովրդի սերը Առաքելական մեր Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու մայր հայրենիքի հանդեպ և ուրախացանք հատկապես՝ Հայաստանից այսքան հեռու մեր երեխաների շուրթերից լսելով մայրենի բարբառը:

Հայրապետիս համար հոգու խնդություն է, սիրելիներ, տեսնել ձեր եկեղեցանվեր ու ազգաշահ գործերը, որոնք շենացնում են համայնքային կյանքը, ինչպես նաև՝ ունկնդիր լինել Ավստրալիայում ապրող մեր ժողովրդի հանդեպ հարգանքի ու գնահատանքի խոսքերին, որոնց արժանանում եք այս օրհնյալ երկրում ձեր հավատավոր կյանքով, ձեր գործունեությամբ ու վաստակով: Արդարև, հայկական համայնքների մեջ Ավստրալիայի համայնքը ամենաերիտասարդներից է, սակայն ունի ամուր արմատներ և ավանդներ, որոնք ձեր՝ եկեղեցական, ազգային մարմինների, բարերարների նախանձախնդրությամբ ու բարի հավատքով շարունակվում են ու զորանում:

Այստեղ նույնպես հեշտ չի սկսվել ձեր հայրերի ու պապերի կյանքը, հեշտ չի ստեղծվել հայկական համայնքը, սակայն առաքյալի խոսքի համաձայն՝ տկարությամբ սերմանվածը հառնել է զորությամբ (Ա Կորնթ. ԺԵ 43)», - ասաց Վեհափառ Հայրապետը` երախտագիտության խոսք ուղղելով ի դեմս ներկա պետական այրերի Ավստրալիայի իշխանություններին՝ հայ ժողովրդի զավակների հանդեպ դրսևորած բարեհաճ վերաբերմունքի և աջակցության համար: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայում առաքելություն իրականացնող քույր Եկեղեցիների եղբայրական սիրուն և գործակցությանը, որի դրսևորումն էր նաև 2018 թվականին Ավստրալիայի քրիստոնեական Եկեղեցիների պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև երեկույթի մասնակիցներին տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության, առկա առաջնահերթությունների և մարտահրավերների մասին:

«Մայր Աթոռը, սիրելի զավակներ Մեր, առ Տերն ապավինությամբ իրականացնում է իր առաքելությունը՝ ի սեր հայրենիքում և սփյուռքում մեր հոգևոր և ազգային կյանքի զորացման: Առաջնային են մնում եկեղեցականների պատրաստությունը, նոր եկեղեցիների կառուցումն և հնագույն մեր սրբատեղիների նորոգումը, որպեսզի զորանա Աստծո խոսքի քարոզչությունը, հնարավոր դառնա աստվածպաշտական արարողություններում մեր ժողովրդի լիարժեք ներգրավումը: Հոգևոր խոսքը մատուցվում է նաև հեռուստաեթերով, ռադիոհաղորդումներով, գրականության հրատարակմամբ: Քարոզչություն և հոգևոր սպասավորություն է իրականացվում նաև մեր բանակում, սոցիալական կառույցներում, իրագործվում են կրթական նախաձեռնություններ, աջակցության ծրագրեր՝ օգնելու կարիքավորներին, ծնողազուրկ երեխաներին: Ձեռքբերումները, որ իրագործվում են նաև սփյուռքի հայորդյաց սատարումով և աջակցությամբ, առավել լավատեսական են դարձնում Մայր Աթոռի գործունեությունը: Սփյուռքի թեմերում մեր առջև ծառացած կարևոր հրամայականներ են ծուխերի ամրապնդումը, մեր Եկեղեցու կանոնական հիմքերի վրա եկեղեցական կյանքի կազմակերպումը, տարբեր պատճառներով տեղաշարժերի արդյունքում ծնունդ առնող ազգապահպան խնդիրների դիմագրավումը, մեր ժողովրդի զավակների ներգրավումը եկեղեցական համայնքային կյանքում», - ասաց Նորին Սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև հայրենական կյանքի և հայրենիքի հանդեպ պատասխանատվության մասին: «Այսօր, սիրելիներ, հայրենիքում և սփյուռքում մեր ժողովուրդն ապրում է բարի սպասումներով, որ կապված են Հայաստանում ընթացող բարեփոխումների, մեր երկրի զարգացման ու առաջընթացի հույսերի հետ: Հայաստանի զարգացումը կենսական կարևորություն ունի շրջափակման մեջ ապրող հայրենաբնակ մեր ժողովրդի համար, նաև Արցախի ապահովության, մեր բանակի հզորության, մեր սահմանների պաշտպանության համար: Հզոր հայրենիքը ազգային մեր կյանքի ապավենն է, մեր իղձերի իրագործման գրավականը: Այժմ սփյուռքում ապրող մեր ժողովուրդը առավել հնարավորություններ ունի իր ավանդը բերելու հայրենիքի կյանքում, որպեսզի հայրենիքով միավորված՝ կերտի իր առաջընթացը, մարմնավորի իր իղձերը», - շեշտեց Հայոց Հայրապետը:

Վեհափառը հայորդիներին հորդորեց զորանալ հավատքով և իրենց զավակներին կրթել հավատքով, սնուցել ազգի հանդեպ սիրով, երեխաներին ուսուցանել մայրենի լեզուն, ազգային ավանդները, կրթել եկեղեցասիրությամբ, մայր հայրենիքի սիրով, որպեսզի հետո նույն նախանձախնդրությամբ մասնակցեն եկեղեցական, համայնքային ու ազգային կյանքին: Նորին Սրբությունը պատգամեց հավատարիմ մնալ մեր սրբազան արժեքներին, որդիական ջերմ սիրով ու հավատարմությամբ լեցուն հանդեպ Հայոց Եկեղեցին և զորանալ՝ իրենց հայացքը պահելով դեպի Սուրբ Էջմիածին և հայրենիք, որոնցով միավորված մնալով մեր ժողովուրդը պիտի տեսնի իր ջանքերի արդյունավորումը, իր նպատակների իրագործումը, իր բարի գալիքը:

Խոսքի ավարտին օրհնելով ներկաներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով հայցեց, որ Տերը Իր շնորհի ներքո պահպանի հայոց ազգը և օրհնի հայորդյաց ջանքերը` հանուն մեր Սուրբ Եկեղեցու, մեր նվիրական հայրենիքի, մեր ներկայի ու գալիքի:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:56 02/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այց է կատարել Ավստրալիա
11:30 09/12/2018  |  Ընտրական իրավունքՔվեարկեցինք աղոթքով, որպեսզի մեր ժողովուրդն ապրի սիրո և միաբանության մեջ.Վեհափառ
19:15 30/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակումներ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից
23:22 01/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը զերծ պահել մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից.Գարեգին Բ
17:57 18/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆինլանդիա
14:52 19/06/2016  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայաստանի ու Ֆրանսիայի համակողմանի գործակցությունը
19:23 07/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱրամ Վեհափառն անձամբ է Սփյուռքի զորակցությունը բերելու Արցախի ժողովրդին և հայ զինվորին. դիվանապետ
12:09 27/03/2016  |  ԼՐԱՀՈՍՆ.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական մաղթանքը
14:00 06/05/2014  |  ԼՐԱՀՈՍՎեհափառն այցելել է կառավարություն
16:59 21/08/2013  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Սարգսյանը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Տեսանյութեր

04/04/2020   20:07 Կարեւորի մասին՝ հակիրճ.04.04.2020

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]