Թեմաներ
Երեքշաբթի 09 / 17 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/17/2019   14:50 Չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ. Արթուր Վանեցյանը՝ նախկիններին 09/17/2019   14:42 Դատարանն ընդունեց, որ անձեռնմխելիությունը չի տարածվում Ռ. Քոչարյանին մեղսագրվող գործողությունների վրա. Լևոն Զուրաբյան 09/17/2019   14:37 Մենք այստեղ ենք, որ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ՀՀ-ում պաշտպանված լինեն մարդկանց իրավունքները 09/17/2019   14:30 Այն ապացուցման շեմը, որի դեպքում գրավը ճանաչվում է անթույլատրելի, առկա չէ. Արամ Վարդեւանյան 09/17/2019   14:20 Ես այն մարդը չեմ, որ ինչ-որ բանից փախչեմ․ Ռոբերտ Քոչարյան 09/17/2019   14:13 Վանեցյանի հրաժարականի պատճառն իմանալով իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու. «Իմ քայլը» պատգամավոր 09/17/2019   14:07 Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը 09/17/2019   14:01 Դանիբեկյանը խուզարկությունից ու քրեական հետապնդումից լավ պրծավ. Վարոսյան 09/17/2019   13:56 Երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 09/17/2019   13:50 Կասկածելի զանգված մեղրում 09/17/2019   13:43 Ռ.Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն 09/17/2019   13:38 ՍԴ-ի հանդեպ երեկվա տոտալ ճնշումներն ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան 09/17/2019   13:35 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ 09/17/2019   13:33 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին 09/17/2019   13:20 Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 09/17/2019   13:16 Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել պաշտոնից ազատվելուց հետո (ֆոտո) 09/17/2019   13:11 Դատարանից բողոքել են բարձր երաժշտության համար. ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացրեց 09/17/2019   13:06 Վանեցյանի հրաժարականի մեջ կա գեոպոլիտիկա. Փաշինյանի ուղեղում եփվում է կտրուկ փոփոխության նախագիծ. Աշոտյան 09/17/2019   13:01 Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար Պապիկյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի 63-րդ համաժողովում 09/17/2019   12:59 Հայտնաբերվել է դի 09/17/2019   12:53 Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան 09/17/2019   12:49 Իշխանությանը մաս կազմող անհատները պետք է հրաժարական տան և հեռանան առանց պաթոսի ու բայղուշության․ Արամ Զ․ Սարգսյան 09/17/2019   12:43 Այսպիսի կարծիքները կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում. Գեւորգ Պետրոսյանը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլի» նախաձեռնության մասին 09/17/2019   12:25 ՊԵԿ-ը վերջին երեք ամիսներին բացահայտել է մաքասանենգության և մաքսային կանոնների խախտման 43 դեպք 09/17/2019   12:17 Լարված իրավիճակ դատարանի մոտ. Քիչ անց կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը (տեսանյութ) 09/17/2019   12:09 Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության վերաբերյալ ուսումնասիրությունն ամբողջությամբ չի իրականացվել․ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ 09/17/2019   12:06 Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները 09/17/2019   12:03 Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները 09/17/2019   11:52 Փաստորեն նույնիսկ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան 09/17/2019   11:45 Սա այն ճանապարհն է, որը մեզ ուղղակի տանում է դեպի կամայականություն և միանձնյա կառավարում. Լարիսա Ալավերդյան 09/17/2019   11:41 ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու շփման գծում 09/17/2019   11:34 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարությունում 09/17/2019   11:23 Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը 09/17/2019   11:04 Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում 09/17/2019   10:46 Թավշե արքան մերկ է. Ավետիք Չալաբյան 09/17/2019   10:42 Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ 09/17/2019   10:25 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը 09/17/2019   10:22 ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին. կա զոհ 09/17/2019   10:17 Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա. Որտեղ է ապրելու նա. «Ժողովուրդ» 09/17/2019   10:11 Հաշմանդամություն ունեցող հայուհու միջազգային ձեռքբերումը անձնական պայքարի և կյանքում հաջողության հասնելու 09/17/2019   10:07 Կայուն գներ՝ անշարժ գույքի շուկայում. Ինչի՞ կհանգեցնի գույքահարկի բարձրացումը. «Ժամանակ» 09/17/2019   10:02 Արարատ Միրզոյանին դատի են տվել. «Ժողովուրդ» 09/17/2019   09:58 Տհաճ անակնկալ ռուսական կողմից. Գազի գինը 30 տոկոսով կբարձրանա՞. «Ժողովուրդ» 09/17/2019   09:54 Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Նրա հրաժարականը՝ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում. «168 ժամ» 09/17/2019   09:47 Ինչու է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել. «Իրատես» 09/17/2019   09:43 Մեսիջ՝ Արարատ Միրզոյանի միջոցով. Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞. «Ժողովուրդ» 09/17/2019   09:34 «Բա իմ հա՞րցն ինչու չեմ լուծում». Գագիկ Ջհանգիրանը՝ «հարց լուծող» դառնալու մասին. «Հրապարակ» 09/17/2019   09:30 Քննիչ հանձնաժողով կհրավիրեն Յուրի Խաչատուրովին. «Ժողովուրդ» 09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան 09/17/2019   00:47 ԱԱԾ տնօրենի հրաժարականը խոսում է պետության մեջ առկա ճգնաժամի նախադրյալների մասին. Լարիսա Ալավերդյան
09/16/2019   15:22 Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյանը հայտարարել է հրաժարականի մասին 09/16/2019   12:45 Հրամանատարի տեղակալը յուրացրել է զինվորների համար նախատեսված մսի պահածոն 09/15/2019   23:59 Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ կեղծ օգտատերեր պահելու համար ֆինանսավորում հատկացնելու մասին վարչապետի խոսնակի հետ չի խոսել. սկանդալային սքինշոթերի հետքերով 09/15/2019   20:37 Հենրիխ Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ իր նորամուտի խաղում (տեսանյութ) 09/16/2019   19:53 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսվի. Մակունց 09/16/2019   16:50 Վանեցյանը գիտի բաներ, որ չգիտի մեկ ուրիշը. Գառնիկ Իսագուլյան 09/16/2019   19:50 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ. 09/16/2019   23:08 ԱԱԾ տնօրենի հրաժարականի գլխավոր ուղերձը՝ վտանգված է մեր ազգային անվտանգությունը 09/16/2019   18:58 Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը կրկին Երեւանում 09/16/2019   16:22 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի 09/17/2019   00:59 Արթուր Վանեցյանն արդեն 3 «խոդ» առաջ է և այս իրավիճակից շահած է դուրս եկել. Աշոտյան 09/16/2019   16:40 Ստյոպա Սաֆարյանի և Վլադիմիր Կարապետյանի նամակագրության հետ կապված հրապարակմանը կտրվի իրավական գնահատական 09/16/2019   21:07 Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի.past.am 09/16/2019   16:43 Քրեական հեղինակություն «Պոնտյո»-ն գրավի դիմաց ազատ է արձակվել 09/15/2019   20:57 Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել 09/15/2019   17:26 «Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ 09/16/2019   17:06 Պետական կառավարման համակարգում հաջողված բարձրաստիճան երկու կամ երեք պաշտոնյաներից առաջին տեղում հենց Արթուր Վանեցյանն էր. Արսեն Բաբայան 09/17/2019   00:47 ԱԱԾ տնօրենի հրաժարականը խոսում է պետության մեջ առկա ճգնաժամի նախադրյալների մասին. Լարիսա Ալավերդյան 09/17/2019   13:20 Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 09/17/2019   12:49 Իշխանությանը մաս կազմող անհատները պետք է հրաժարական տան և հեռանան առանց պաթոսի ու բայղուշության․ Արամ Զ․ Սարգսյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այց է կատարել Ավստրալիա 02/02/2019   13:56  |  ԼՐԱՀՈՍ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 1-ին հովվապետական այցով ժամանել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորել են թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական և ծխական, ինչպես նաև հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ:

Լուսանկարները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի
Փետրվարի 2-ին Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել «Հրաշափառ»-ի արարողություն: Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին խաչվառներով, դրոշակներով և բարիգալստյան պաստառներով դիմավորել են հոգևոր դասը և թեմական և ծխական խորհրդների անդամներ, երգչախմբերի անդամներ, դպրոցական աշակերտներ և սկաուտներ:

Աղ ու հացի օրհնության արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը շարականների երգեցողության ներքո հանդիսավորապես մուտք է գործել եկեղեցի, ուր Հայոց Հովվապետի օրհնաբեր այցին սպասում էին ավելի քան 400 հավատացյալներ: Օրհնելով բարեպաշտ հայորդիներին` Նորին Սրբությունն ուղղվել է դեպի Սուրբ Խորան, ուր կատարվել է Եկեղեցու երկրպագության կարգը:


Այնուհետև հանուն եկեղեցական դասին, թեմական, ծխական խորհուրդների և համայն ավստրալահայության Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունել և բարի գալուստ է մաղթել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` հրավիրելով Նորին Սրբությանն իր հայրական օրհնությունը բաշխելու ներկա ժողովրդին:

Իր պատգամի բնաբան ընտրելով «Ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, այնպես էլ ընթացե՛ք Նրանով՝ արմատավորված և կառուցված Նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ» առաքելական հորդորը` Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է Ավստրալիայում բնակվող եկեղեցասեր ու ազգասեր հայորդիներին` գոհաբանությամբ առ Աստված նշելով, որ տարիներ անց Տերը վերստին շնորհ է պարգևել այցելելու Ավստրալիա և Քրիստոսահիմն ու լուսավորչահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու լույսը բերելու նրանց, սերն ու քաջալերանքը հայրենաբնակ եղբայրների ու քույրերի:

«Դարերի ընթացքում դժվարություններ ու փորձություններ է դիմագրավել մեր ժողովուրդը, ցեղասպանության հետևանքով ցրվել աշխարհով մեկ, բայց ամենուր, առաքյալի պատվերի համաձայն, պահպանել է հավատարմությունը առ Աստված, համբերել նեղությունների և գովարժան գործերով բարձրացրել իր կյանքը: Ինչպես որ աշխարհասփյուռ հայ համայնքներում, այստեղ՝ Ավստրալիայում նույնպես հայ համայնքի պատմությունը եղել է փորձությունների հաղթահարում, նոր հաջողությունների կերտում, Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն ու հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարմության գովելի վկայություն: Դուք այստեղ համախմբվել եք աշխարհի տարբեր հայ համայնքերից և բերելով ու պահպանելով ձեր ավանդույթները, դրանց գեղեցիկ բազմազանությամբ հարստացրել ու բարեզարդել եք Սիդնեյի համայնքը: Անցյալ դարի կեսերից այստեղ ծուխի հաստատումը և Սուրբ Հարություն եկեղեցու հիմնումն ու նրա շուրջ համախմբումը առավել աշխուժացրեց ազգային և հոգևոր-եկեղեցական կյանքը Սիդնեյի հայ համայնքի: Ծխական կյանքի առաջընթացին մեծապես նպաստեցին հայալեզու դպրոցների բացումը, տիկնաց և երիտասարդաց միությունների, տարեցների խնամքի կազմակերպության հաստատումը, ազգային, բարեսիրական և մշակութային բոլոր այն կառույցները, որ հիմնադրվել և գործում են ձեր ջանքերով:

Այսօր դուք նույն նախանձախնդիր ոգով զորացնում եք ազգային-եկեղեցական ձեր կյանքը, շեն ու բարօր պահում ձեր եկեղեցին, ազգային, մշակութային հաստատությունները: Բարեպաշտ ձեր ընթացքը դուք զարդարում եք եկեղեցանվեր գործերով, մանուկ սերնդի հոգատար դաստիարակությամբ՝ ջանալով ձեր զավակների հոգում սերմանել հավատքն առ Աստված և սերը առ ազգն ու հայրենին, որպեսզի նրանք էլ՝ արմատավորված Քրիստոսին, ընդունեն Աստծո շնորհները և շարունակեն մեր ժողովրդի` Քրիստոսին հավատարիմ ազգային իրենց կյանքը: Ձեր ջանքերի բարի արդյունքները բերկրությամբ են լցնում համայնքի յուրաքանչյուր անդամի հոգին, ինչպես նաև Հայրապետիս սիրտը», – ասել է Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը:

Վեհափառն ընդգծել է, որ թեմական ու ծխական կյանքի աշխուժությունը, հոգևոր-եկեղեցական անդաստանի բարեզարդությունը Աստծուց օրհնյալ պտուղներն են ավստրալաբնակ հայորդիների աստվածասիրության, ազգասիրության ու հայրենանվիրումի: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձել է հայրենիքի հանդեպ հայ համայնքի կողմից մշտապես դրսևորվող սիրուն և զորակցությանը` հաստատելով , որ զորեղ սփյուռքը նաև ուժ և զորություն է հայրենիքին, ինչպես հայրենիքը ուժ և զորություն է սփյուռքի համար, երաշխավորը սփյուռքի գոյատևման և պայծառության:

Հայոց Հովվապետը քաջալերել է հայորդիներին հանապազ ընթանալ Քրիստոսով, մեր հայրերի ավանդներով, հայրենյաց ջերմ սիրով: «Սիրելիներ, ձեր հոգևոր միասնականության մեջ է, որ արթուն կմնա ձեր և ձեր զավակների աստվածասեր, ազգանվեր ու եկեղեցասեր ոգին, քանզի այդ միասնականությամբ են ձեր հայրերը դիմակայել բոլոր փորձություններին, հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ միաբանությամբ և դուք պիտի զորացյալ պահեք ազգային կյանքը Սիդնեյ քաղաքում և արդյունավորեք ձեր սերը առ հայրենին և սերը դեպի մեր Սուրբ Եկեղեցին և նրա Աստվածակառույց հոգևոր սուրբ կենտրոն Սուրբ Էջմիածինը», – հավելել է Հայոց Հայրապետը` նշելով, որ հայրենիքից հեռու՝ բազում մարտահրավերներ կան նրանց կյանքում, դժվարություններ հատկապես նոր սերնդին ազգային ոգով ու նկարագրով կրթելու, եկեղեցական կյանքում ներգրավված պահելու գործում: Նորին Սրբությունը հաստատել է, որ տարակույս չունի, որ առկա բոլոր խնդիրներով հանդերձ հայորդիները պիտի շարունակեն մեր ժողովրդին հատուկ քաջությամբ ու տոկունությամբ պահպանել հոգևոր ու ազգային արժեքները, հաստատուն ու անխաթար պահել իրենց բարեպաշտ կյանքը:

Իր գնահատանքը բերելով ամենքին ազգային-համայնքային ու եկեղեցական կյանքում իրենց նվիրյալ ծառայության ու հոգատար ջանքերի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է, որ Տերը բարօրության մեջ պահի Ավստրալիան և նրա բարեպաշտ ժողովրդին, Իր շնորհներով օրհնի համայն մեր ժողովրդին իր խաղաղ ու պայծառ գալիքը կերտելու և հավատքով ամուր միշտ փառավորելու Երկնավորին:

Պատգամի ավարտին, Հայրապետական մաղթերգի երգեցողությունից հետո հավատավոր հայորդիները հնարավորություն են ունեցել մոտենալու Նորին Սրբությանը և համբուրելու նրա Սուրբ Աջը և ստանալու նվեր խաչիկներ:

Այնուհետև Սուրբ Հարություն եկեղեցու սրահում տեղի է ունեցել հանդիպում ժողովրդի հետ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:30 09/12/2018  |  Ընտրական իրավունքՔվեարկեցինք աղոթքով, որպեսզի մեր ժողովուրդն ապրի սիրո և միաբանության մեջ.Վեհափառ
19:15 30/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակումներ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից
23:22 01/05/2018  |  ԼՐԱՀՈՍՀորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը զերծ պահել մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից.Գարեգին Բ
17:57 18/03/2017  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆինլանդիա
14:52 19/06/2016  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայաստանի ու Ֆրանսիայի համակողմանի գործակցությունը
19:23 07/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱրամ Վեհափառն անձամբ է Սփյուռքի զորակցությունը բերելու Արցախի ժողովրդին և հայ զինվորին. դիվանապետ
12:09 27/03/2016  |  ԼՐԱՀՈՍՆ.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական մաղթանքը
14:00 06/05/2014  |  ԼՐԱՀՈՍՎեհափառն այցելել է կառավարություն
16:59 21/08/2013  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Սարգսյանը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին
14:06 21/08/2013  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ

Տեսանյութեր

09/17/2019   13:19 Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Տեսադարան

09/12/2019   10:38 Ամուլսարը սար է մնալու (լուսանկարներ)

Մամուլ

Արխիվ

[]