ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վերջնական լուծումն ինքն է տալիս. Քոչարյանի ներկայացուցիչը պարզաբանում է ՍԴ որոշումը 01/30/2019 17:03 | Հարցազրույց
Հայաստանի Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է քննություն իրականացնել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի հիման վրա։ Մերժումը, նկատենք, վերաբերում էր ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414 պրիմ հոդվածի սահմանադրականության հարցի որոշմանը։ Մյուս երկու դիմումների վերաբերյալ ՍԴ-ն դեռ որոշում չի կայացրել։
Aysor.am-ը խոսել է Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։
- Պարոն Վարդևանյան, Սահմանադրական դատարանը, փաստորեն, մերժել է Ձեր ներկայացրած դիմումի հիման վրա քննություն իրականացնել։ Կբացատրեք ի՞նչ հիմքով մերժեց։
- Սահմանադրական դատարանը մի քանի կարևոր շեշտադրումներ է ընդգծել իր աշխատակարգային որոշմամբ, որը շատ ծավալուն է։ Եթե մենք համեմատենք Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումները, որոնք հիմնականում վերաբերում են վարույթ ընդունել-չընդունելու հարցերին, ապա սա չափազանց տարբերվող որոշում է։ Այն իր մեջ մի քանի կարևոր սկզբունքային հարցերի է անդրադարձել։ Նախ՝ Սահմանադրական դատարանը հստակ ընդգծեց, որ միայն Սահմանադրական դատարանը կարող է վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի մեկնաբանման և կիրառման հարցերին։ Սա չափազանց կարևոր է սահմանադրական արդարադատության տեսանկյունից։ Երկրորդ հանգամանքը՝ Սահմանադրական դատարանը ուղղակիորեն ընդգծել է, որ եթե դատարանները, առավել ևս Վճռաբեկ դատարանը նկատում են, որ նորմի կիրառությունը առաջացնում են սահմանադրականության խնդիր, պարտավոր են դիմել Սահմանադրական դատարան։ Ուղղակի ընդգծված է այդ պարտավորությունը։ Սա ևս չափազանց կարևոր է։ Ըստ էության, Սահմանադրական դատարանը ընդունելիության տեսանկյունից հաղթահարված է համարել մի քանի հանգամանքներ, որոնք առկա են՝ վերջնական դատական ակտի պահանջ, դատական պաշտպանության միջոցների սպառում, ենթադրյալ իրավունքի խախտման։ Բոլոր այդ խնդիրները հաղթահարված են։ Խնդիրն առաջացել է բավարար իրավաբանական հիմնավորվածության տեսանկյունից։ Այսինքն՝ որոշակի հիմնավորվածության շեմ հաղթահարվել է, և դատարանը բավարար չի համարել։ Դա դատարանի հայեցողությունն է։
- Ճշտման կարգով՝ դուք վիճարկում էիք ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414 պրիմ հոդվածի սահմանադրականությունը, որը...
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414 պրիմ հոդվածի մասին է խոսքը, որը նախատեսում է Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ վարույթ ընդունել բողոքները և ապահովել օրենքի միատեսակ կիրառություն։ Այս պարագայում, երբ Վճռաբեկ դատարանը հանդես գալով որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող մարմին, նաև մեկնաբանել ու միատեսակ կիրառություն է ապահովել սահմանադրական նորմերի մասով։ Հենց այստեղ է, որ խնդիրը նկատվել ու բարձրացվել է Սահմանադրական դատարանում։ Այդ տեսանկյունից Սահմանադրական դատարանի ելակետային մոտեցումները չափազանց կարևոր են։ Հենց այդ մեր դիրքորոշումից բխելով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վերջնական լուծումն ինքն է տալիս։
- Դուք ասում եք, որ Սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել, որովհետև բավարար չեք ներկայացրել դիմումի հիմնավորվածությունը։ Կարելի՞ է ասել, որ Ձեր դիմումը թերի է եղել և հնարավո՞ր է լրացնեք և հետո դիմեք դարձյալ ՍԴ։
- Ես չեմ կարծում, որ թերի է եղել, քանի որ այստեղ մենք գործ ունենք բավականին բարդ սահմանադրաիրավական վերլուծության հետ, որի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ։ Իբրև գիտնական, ես կարող եմ պնդել, որ սահմանադրական դատարանի լիազորությունը բացառիկ է։ Սահմանադրական դատարանն այս որոշմամբ մի քանի անգամ շեշտել է դա։ Սա պնդել թերություն, չէի ասի։ Այն տրամաբանությունը, որը ընդգծվել է ծավալուն որոշման մեջ նաև հիմք են ծառայում որոշակի վերանայել դիմումը, հաղթահարել շեմը։ Դա կարծում եմ, բնականոն գործընթաց է։
- Չե՞ք բացառում, որ Սահմանադրական դատարանն այս որոշմամբ փորձում է «ձեռքերը լվանալ» Քոչարյանի հետ կապվող գործից։
- Ես այդպիսի կարծիք չեմ հայտնի, քանի որ չափազանց մեծ հարգանք ունեմ Սահմանադրական դատարանի նկատմամբ։ Ես նաև գիտակցում եմ Սահմանադրական դատարանի առաքելությունը՝ որպես վերիշխանական մարմին։ Նման կանխավարկածով առաջնորդվել այս փուլում կբացառեմ։ Բացի այդ, Սահմանադրական դատարանում մեր թիմը դեռ ունի ևս երկու դիմում։ Մենք երեք դիմում էինք ներկայացրել։ Երկու գործերով դեռևս որոշում չկա, եկեք սպասենք, թե դրանցով ինչ որոշում կլինի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ