Թեմաներ
Երեքշաբթի 05 / 11 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2021   17:40 Ադրբեջանը փորձում է գերիների վերադարձի պարտավորության չկատարումն արդարացնել անհիմն մեկնաբանություններով. Մանե Գևորգյան 05/11/2021   17:32 Վարձու խաղավարի միջոցով կազմակերպվել է կենդանի պոկեր տեսակի շահումով խաղեր.Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս 05/11/2021   17:24 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին 05/11/2021   17:11 Իրավական մարմինների անգործությունը վտանգի տակ է դնում Սյունիքում ապրող բնակիչների անձեռնմխելիությունը. Ալավերդյան 05/11/2021   17:08 Զաքյան փողոցում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը 05/11/2021   17:05 Ադրբեջանի նախագահի հայատյացություն պարունակող ելույթները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՄԱԿ, ԵԽ և միջազգային մի շարք այլ մարմինների 05/11/2021   17:00 Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 05/11/2021   16:55 Բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ 05/11/2021   16:43 Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունիսի 7-ին եւ կտեւի 12 օր 05/11/2021   16:43 ՄԻԵԴ-ը վճռով դատապարտել է Լեհաստանին արդարադատության ոլորտում նրա խնդրահարույց ռեֆորմների համար. Հովհաննիսյան 05/11/2021   16:37 Ամբողջ Հայաստանին (Արցախը ներառյալ) սպասվում է նիկոլավիրուսով ախտահարված Շուշիի ճակատագիրը...Արշավիր Ղարամյան 05/11/2021   16:06 Ի հեճուկս Ալիևի պնդումների՝ անկախ Արցախ արդեն գոյություն ունի. Արտակ Բեգլարյան 05/11/2021   15:59 ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ապահովել նրանց կապը ընտանիքների հետ 05/11/2021   15:55 Արտահերթ ընտրությունների ժամանակացույցը հաստատվեց 05/11/2021   15:50 ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ 05/11/2021   15:40 Մոուրինյոն պատրաստ է աշխատել Մխիթարյանի հետ 05/11/2021   15:36 Ներքաղաքական խժդժության արդյունքում Սյունիքը կտարանջատվի Հայաստանից. Արթուր Դանիելյան 05/11/2021   15:26 Արտահերթ ընտրություններում քվեաթերթիկների վրա գրիչով նշում չի արվի. Քվեաթերթիկների ձևը փոխվեց 05/11/2021   15:16 Ամփոփվել է քրեական գործերից առաջինի ուսումնասիրությունը. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին 05/11/2021   15:12 Ընթանում է ԿԸՀ նիստը, օրակարգում կքննարկվի ընտրությունների հարցը 05/11/2021   15:10 Քրեակատարողական հիմնարկում կալանավորը կարել է աչքերը 05/11/2021   15:05 Հայտնի են քաղաքական 4 ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարները 05/11/2021   15:00 Արմավիրի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել․ երկու անձ կալանվորվել է 05/11/2021   15:00 90min․ Մխիթարյանը ցանկանում է զրուցել Մոուրինյուի հետ՝ իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ 05/11/2021   14:51 Քաղաքական այն ուժը, որը նախկին բառը կօգտագործի, դուրս կմնա հետաքրքրության դաշտից. քաղաքագետ 05/11/2021   14:48 «Մենք ձեզ չենք խանգարո՞ւմ». Լավրովը երկու անգամ ընդհատել է ելույթն ու դիտողություն արել օպերատորներին 05/11/2021   14:38 Կան նախադեպեր, որ նույնական պայմաններում այլ մոտեցում է եղել. Խուդոյանը՝ Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտության մասին 05/11/2021   14:32 Հումանիտար հարցերը պետք է լուծվեն հնարավորինս օպերատիվ՝ դա վերաբերումէ նաև գերիների փոխանակմանը. Լավրովը՝ Բայրամովին 05/11/2021   14:24 Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը անդրադարձել է ՄԻԵԴ-ում ներկայացված երեք ռազմագերիների ազատման հարցին 05/11/2021   14:03 Ընտրությունների միջոցով կհասնենք իշխանափոխության. Արթուր Ղազինյան 05/11/2021   13:58 Բայրամովը Հայաստանին է մեղադրել եռակողմ գործընթացն արգելակելու մեջ 05/11/2021   13:56 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը չէր ներկայացել նիստին 05/11/2021   13:52 «Հանգիստ խղճի» և հաղթանակի քարոզարշավ 05/11/2021   13:43 Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կտեղափոխվեն.ՃՈ-ն տեղեկացնում է 05/11/2021   13:35 ՔՊ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը 05/11/2021   13:35 Ոստիկանություն ներկայացած 32-ամյա վարորդ հայտնել է, որ երեխային վրաերթի է ենթարկել ինքն՝ իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով 05/11/2021   13:32 Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում 05/11/2021   13:26 Էշով Փաշինյանին հանելու համար Երեւան եկած իջևանցու դեմ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են փորձաքննություններ 05/11/2021   13:24 Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 05/11/2021   13:20 Արցախի հանրակրթական դպրոցներում այս տարի «Վերջին զանգ»-ի արարողություն չի լինելու 05/11/2021   13:17 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. կատարվել է 42 թեստավորում 05/11/2021   13:14 Ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցել ադրբեջանցիների կողմից հայ հովիվի նկատմամբ կատարված ոտնձգության դեպքի առթիվ 05/11/2021   13:04 Ոստիկանության ծառայողները Ձորաղբյուրի առանձնատներից մեկում հրազեն են հայտնաբերել 05/11/2021   12:57 Պատերազմի պարտության և ողբերգության ողջ պատասխանատվությունը բանակի վրա բարդելը իշխանության համար երկու հիմնական նպատակ ուներ.Տիգրան Աբրահամյան 05/11/2021   12:33 Էշի և էշերի սահմանադրական իրավունքները 05/11/2021   12:23 Գավառում զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի.ՔԿ 05/11/2021   12:20 Մեզ ամբողջ աշխարհում ծաղրում են, լուրջ չեն վերաբերում. Աթանեսյան 05/11/2021   12:11 Կենտրոնի թաղապետի տեղակալը ծեծել է աշխատակիցներից մեկին 05/11/2021   11:55 Մոլդովական փողոցում օրերս տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքեր են հայտնի դարձել. հայտարարվել է հետախուզում 05/11/2021   11:54 Պարզվել է երեկ Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված ավանակատիրոջ ինքնությունը, իսկ ավանակին գյուղում անվանում են «Զազո»
05/09/2021   20:56 «Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը 05/10/2021   18:49 Նիկոլ Փաշինյանին էշի վրա նստած հետ տանելու համար ԱԺ եկած իջևանցուն բերման են ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 05/10/2021   17:57 Իջևանցին Էշով եկել է ԱԺ՝ Փաշինյանին էշի վրա նստացնելու և տանելու համար 05/11/2021   13:56 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը չէր ներկայացել նիստին 05/10/2021   21:30 «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը 05/11/2021   11:54 Պարզվել է երեկ Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված ավանակատիրոջ ինքնությունը, իսկ ավանակին գյուղում անվանում են «Զազո» 05/11/2021   08:19 Քո­չա­րյա­նը մեր­ժել է անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի առա­ջար­կը. «Փաստ» 05/10/2021   18:06 Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանին էշով տանելու համար ԱԺ եկած իջևանցուն 05/10/2021   10:58 Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցել է մոտ 33 հազար մարդ. Past.am 05/10/2021   19:58 Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց մեկ պատգամավոր 05/10/2021   20:43 Հաջորդ որևէ իշխանություն երբեք չպետք է թույլ տա այնպիսի ցինիզմ և բացահայտ սուտ ու մանիպուլյացիա, որի հետ մեր ժողովուրդը բախվում է վերջին երեք տարիների ընթացքում. Արմեն Գևորգյան 05/09/2021   20:00 Նիկոլի Արսենը սարսափած է. Համբարյան 05/11/2021   10:53 Եթե ընտրություններում հաղթի ամեն ինչ կործանած վարչապետը, բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանի բնակչությունը համակերպվել է կորուստների հետ.Արսեն Ջուլֆալակյան 05/10/2021   11:40 Հաղթանակի կամրջից քաղաքացի է ցած նետվել 05/09/2021   21:21 Հաղթանակի խորհրդանիշը վերածվեց դավաճանության խորհրդանիշի. Մեր գործողությունների մասին դուք կիմանաք վաղը. Մինասյան 05/09/2021   22:16 Մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք. Փաշինյան 05/11/2021   08:32 Ի՞նչն է ապշեցրել Փաշինյանի «ուսապարկ բռնողին». «Փաստ» 05/11/2021   09:45 Նիկոլի թիմում կան ազդեցության գործակալներ և Թուրքիայի ու Ադրբեջանի փաստացի գործակալներ. Միքայել Մինասյան 05/10/2021   13:59 Ազգը պետք է հասկանա ու արհավիրքներից հեռու մնա. Սասուն Միքայելյանը՝ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի մասին 05/09/2021   23:16 Ռուսական բանակը կստեղծի անտեսանելի «Դրել» ավիառումբ

Ապրիլյան պատերազմի շուրջ ապատեղեկատվությունն ուղղված է բանակի վարկաբեկմանը, խուճապի մատնել հասարակությանը. Սեյրան Օհանյան 01/27/2019   21:06  |  ԼՐԱՀՈՍ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել.

«Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ,
մեր սահմանները անառիկ պահող զինվորներ,
Արցախյան հերոսամարտի հարգելի ազատամարտիկներ,
Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերաններ,
հանուն հայրենիքի նահատակված մարտիկների հարազատներ,
եղբայրներ, քույրեր


Հունվարի 28-ը նորանկախ Հայաստանի թերևս ամենանվիրական, ամենահերոսական տոնն է՝ հերոսական անցյալով կերտված մեր հաղթանակների փառաբանման, համայն հայության հպարտանալու և ապագան պայծառ հայացքով դիմավորելու հուսադրող օրը:

Արցախյան պատերազմի դաժան ոլորաններում մաքառած հայ ժողովուրդը բանակ է կառուցել և 20-րդ դարում հպարտությամբ, իր որդիների արյամբ գծել Արցախի սահմանները։

Հայ ժողովրդի պատմության վերջին 30 տարիները շարունակությունն էին անցած մեր դժվարին կյանքի, որտեղ պայքար էր հանուն ազատության, հանուն մեր ինքնության պահպանման, մեր լինելիության: Այդ 30 տարիների ընթացքում՝ ամեն օր, ամեն ժամ, սահմանին հակառակորդի հետ մարտի բռնված հրամանատարն ու զինվորը կերտել են մեր փոքրիկ հողի անկոտրում ժողովրդի անկախ ապրելու մեծ երազանքը:

Նորանկախ Հայաստանում մեր ամենամեծ ձեռքբերումը Արցախյան հաղթանակն էր և Հայկական բանակի կայացումը:

1994-ին մենք պարտադրել ենք հակառակորդին լռել, իսկ սահմանների պաշպանության ժամանակ հերոսաբար ընկած տղաների վիշտը ոչ թե ընկճել, այլ նոր ուժ է տվել, մղել նոր հերոսությունների։

2016-ին՝ ապրիլյան պատերազմի դաժան օրերին, պայքարի ելավ անկախության սերունդը՝ հանձինս զինվորի ու հրամանատարի։ Արցախյան հերոսամարտի ազատամարտիկն ու գեներալը, սահմանապահ գյուղացին և սահման մեկնած կամավորը պայքարեցին կողք կողքի մինչև մահաբեր արկերի ու գնդակների լռելը, և չգիտենք՝ ժամանակավոր լռությունը դեռ որքան կտևի:

Եվ ովքեր փորձել են երեկ, փորձելու են այսօր, վաղը կամ երբևիցե՛ ստվեր գցել այդ հիրավի հերոսական պայքարին ու հաղթանակին, նշանակում է, անարգում են հերոս հայորդիների սուրբ հիշատակը:

Պետության համար պատերազմի և արտակարգ իրավիճակների պայմաններում, բոլոր արհավիրքների հետ միասին ժողովրդին ուղղված երկու հզոր սպառնալիք կա՝ ապատեղեկատվությունը և խուճապը։ Այս երկու հոգեբանական գործիքով հնարավոր է ընկճել, ապակողմնորոշել, ազդելով երկրի գործունեության բազմաթիվ ոլորտների վրա՝ հյուծել և ոչնչացնել անգամ ամենամեծ հաղթանակն իր ձեռքում ունեցող ժողովրդին։ Ընդհանրապես, այն ընդունված գործիք է զինված հակամարտությունների ժամանակ, որն օգտագործում են հակամարտող կողմերը։

Ապրիլյան պատերազմի շուրջ ապատեղեկատվությունը, որն ուղղված է բանակի վարկաբեկմանը, միայն մի ստոր նպատակ ունի՝ կոտրել ժողովրդի հավատը սեփական բանակի մարտունակության նկատմամբ, խուճապի մատնել հասարակությանը, որ նա անպաշտպան է, անզեն և անզոր է պայքարել իր հողի ու հայրենիքի համար։

Հարգելի՛ հայրենակիցներ

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հակառակորդի զինված ուժերը, իրենց զինանոցի զգալի մասի օգտագործմամբ, շուրջ 300 կմ ձգվածությամբ սահմանի ողջ երկայնքով` բազմաթիվ ուղղություններով, դեպի երկրի խորքը արագ ներթափանցելու մարտական գործողություններ ձեռնարկեցին։

Յուրաքանչյուր զինվորական գործից հասկացող մարդ, որը ծանոթ է շփման գծին, առաջնագծի որոշ հատվածներում մեր և հակառակորդի մարտական դիրքերի դասավորվածությանը, նրանց միջև հեռավորությանը, առանձնահատկություններին, մոտավորապես կարող է պատկերացնել և գնահատականներ տալ, թե ինչպիսի տոկունություն, ոգի և մարտական պատրաստվածություն է ցուցաբերել մեր բանակը, թե ինչպես են զինվորն ու հրամանատարը չդադարող հրետակոծությունների տակ, առանց խուճապի մատնվելու, կողք կողքի կանգնած, օգտագործելով ծառայության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը, անգամ մերձամարտի ժամանակ գրագետ կազմակերպել դիրքային պաշտպանությունը։

․․․Չէի ցանկանա առանձնացնել՝ ավելի կամ պակաս հերոսացնելով նրանցից որևէ մեկին․ բոլո՛րն են եղել ուժեղ, անկոտրում և միասնական։

Մարտական գործողություններից հետո վերլուծությունները, որոնք հիմք են դառնում գնահատականներ տալու, այնուհետև պլաններ մշակելու, կանխատեսելու, ապագայում հարձակման կանխարգելման նոր հնարքներ օգտագործելու, եկեք թողնենք հակամարտության շփման գծին տիրապետող ռազմական մասնագետներին, իսկ համապատասխան աշխատանքները, ի նպաստ զինված ուժերի, պետք է ունենան գաղտնիության հատուկ ռեժիմ։

Երբևիցե սահման ու խրամատ չտեսած, մարտական զենք չբռնած «անողոք քննադատները», որոնք անգամ պատկերացում չունեն, որ խրամատը հողի մեջ կացարան է, իրավունք չունեն վերլուծելու, թե հարձակման ժամանակ կամ դիրքային պայքարում որ հրամանատարն ինչպես է վարվել՝ հետ մղել, առաջ շարժվել, հետ քաշվել, զիջել, նորից գրավել․․․ իսկ վերջում բացասական գնահատականներ տալով՝ եզրակացություն գրել և տեղեկատվական տեռորի ենթարկել սեփական բանակը։

Կա՛մ նրանք կոլաբորացիոնիստներ են, որոնք, համագործակցելով հակառակորդի համապատասխան կառույցների նետ, նպատակ են հետապնդում վարկաբեկել հայկական բանակը, կա՛մ անգրագետ են և զբաղված են սեփական անօգուտ մտքերի ժամավաճառությամբ։

Շուրջ 30 տարի շրջափակման մեջ գտնվող և ծանր տնտեսական պայմաններ ունեցող երկրի բանակը մեկ անգամ ևս թույլ չի տվել մեր նկատմամբ քանակական առավելություն ունեցող հակառակորդին հասնելու իր գլխավոր նպատակին։

Այս անգամ հակառակորդին զսպել է կազմակերպված, կարգապահ և մարտական ճշգրիտ հաշվարկներով գործողություններ իրականացնող կանոնավոր բանակը, ինչը արդյունք է բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր երկարատև, քրտնաջան և հետևողական աշխատանքի, որում ներդրում ունեն բոլորը՝ ժամկետային զինծառայողից մինչև սպան ու գեներալը, ազատամարտիկն ու նրան սատարող ժողովուրդը։

Ապրիլյան պատերազմը մեր կայացած բանակի նորօրյա հաղթանակներից է։

Արցախյան հիմնախնդրի շուրջ շարունակվող բանակցությունները դրա ապացույցն են։

Պարտված բանակի ժողովրդի հետ ոչ մեկը չի բանակցում։

Ովքեր ստով և կեղծիքով վարկաբեկում են այդ դժվարին հաղթանակը, զրկում են մեզ մեր հերոսների փառքով ներշնչված ապրելու հպարտությունից, զինաթափում են ժողովրդին հոգեպես, ձեռք բարձրացնում սեփական հայրենիքի ու պետության վրա։

Ուրեմն եկեք հպարտանա՛նք,
միասին խոնարհվենք և համբուրենք հերոսներին իր գիրկն առած հայրենի հողը
և անվերջ խնկարկենք նրանց հիշատակը,
սատարե՛նք ու մեծարենք նրանց ընտանիքներին,
շարունակենք հզորացնե՛լ մեր բանակը։

2018-ը կարևոր դեր կատարեց համայն հայության կյանքում:

Լավատեսորեն տրամադրվելով տեղի ունեցող բոլոր փոփոխություններին՝ ցանկանում եմ, որ այն հենվի անցյալի հաղթանակների, ձեռքբերումների, արդարության ու լավատեսության վրա, այլապես բացասականը կներխուժի մեր կյանք՝ զրկելով մեզ վաղվա մարտահրավերներին դիմակայելու և երազելու դրական էներգիայից:

Արագ զարգացող և հարափոփոխ աշխարհը նոր մարտահրավերներ է նետելու մեր երկրին։

Հայաստանը, Հարավային Կովկասում զբաղեցնելով իր փոքրիկ, բայց կարևոր տեղը, իր ձայնն աշխարհում լսելի դարձնելու համար առաջին հերթին պետք է համերաշխություն և արդարություն հաստատի իր պետության ներսում և փայփայի, սիրի իր ամենակարևոր ձեռքբերումը՝ հայկական բանակը։

Վստահ եմ, այսօր մեր բանակն ամուր կանգնած է իր դիրքերում, ամբողջությամբ կատարում է իր վրա դրված դժվարին պարտականությունները՝ ապահովելով դեռևս պատերազմի մեջ գտնվող հայ ժողովրդի խաղաղ արարումը։

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Եվ թող ապագա հաղթանակները լինեն դիվանագիտության, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում։

Փա՛ռք ու պատիվ սահմանին կանգնած անձնուրաց զինվորին, սպային։

Փա՛ռք ու պատիվ սահմանը պահող հայ մշակին։

Փա՛ռք ու պատիվ մեր ժողովրդին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:08 27/01/2019  |  ԼՐԱՀՈՍԲանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագ և պարգևաբաշխություն է կատարվել
20:43 11/01/2019  |  Քրեական խրոնիկոնՍեյրան Օհանյանին նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչպիսիք ՀՀ երկրորդ նախագահին, սակայն որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
18:22 10/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. Аrmtimes.com
10:12 23/10/2018  |  Մամուլ«Ես փախուստի երբևիցե չեմ դիմել, կյանքում չեմ էլ մտածի». Սեյրան Օհանյան. «Ժողովուրդ»
09:52 14/07/2018  |  ՄամուլՕհանյանի առանձնատունը կառուցված է Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով. «Հայկական ժամանակ» 
22:13 13/06/2018  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին
15:53 28/05/2018  |  ԼՐԱՀՈՍԴիրքերի շարժը և հետագայում հակահարձակողական գործողությունները կանգնեցվել են քաղաքական որոշումների արդյունքում. Սեյրան Օհանյան
09:17 12/04/2018  |  Մամուլ«Սեյրանն այս փուլում չի ուզում երևալ». «Հրապարակ»
09:47 30/03/2018  |  ՄամուլՍեյրան Օհանյանին նախազգուշացնու՞մ են. «Ժողովուրդ»
09:07 27/03/2018  |  ՄամուլՍեյրան Օհանյանը չի համակերպվում իր պաշտոնաթող վիճակի հետ. «Իրատես de facto»

Տեսանյութեր

05/08/2021   14:18 Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին. «168 ժամ»

Տեսադարան

05/07/2021   15:35 Արձակուրդներն անցկացնելու համար մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են ժամանել Երեւան

Մամուլ

Արխիվ

[]