Թեմաներ
Շաբաթ 07 / 11 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/11/2020   00:23 Արքայազն Հարրին հայտարարվել է տիտղոսի հավակնորդ, որը կրում էր մանկապիղծի հետ ընկերություն անող թագաժառանգը 07/10/2020   23:32 Պատգամավորը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման միայն այն քվեարկության համար, որը կատարվել է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ. Գոհար Մելոյան 07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը 07/10/2020   23:14 Վրաստանի ԱԳՆ-ն կանչել Է Ուկրաինայի դեսպանին Սահակաշվիլիի հայտարարությունից հետո 07/10/2020   22:52 Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան 07/10/2020   22:34 Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել 07/10/2020   22:23 Անցած օրը ռեկորդային է դարձել՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման թվով 07/10/2020   22:10 Հետևեք, որ այս մասին կանաչներն ու մյուս բնապահպանները չիմանան. Արա Գալոյանը՝ հանքերի շահագործման վերաբերյալ 07/10/2020   21:50 Կարեն Վարդանյանի հետ ծանոթածել եմ արցախյան շարժման օրերին, Ավետիք Իշխանյան 07/10/2020   21:35 Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի է վերածվել 07/10/2020   20:46 Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին. Մարության 07/10/2020   20:36 Կհիմնանորոգվեն Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը 07/10/2020   20:24 Բարձրացվում են դատարան դիմելու պետական տուրքի գործող դրույքաչափերը. Տեղեկացնում է Էդմոն Մարուքյանը 07/10/2020   20:02 Ինքնամեկուսացածների համար գործող նոր՝ StayHome հավելված. Ավինյանը տեսանյութ է հրապարակել 07/10/2020   19:54 «Մեր գերբը փոփոխությունների կարիք ունի». Վիգեն Ավետիս 07/10/2020   19:50 Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված և խախտումներ արձանագրած տնտեսավարողները շտկել են խախտումները․ ԱԱՏՄ 07/10/2020   19:45 «Ես չգիտեմ՝ հիմա Մշակույթի նախարարություն գոյություն ունի՞, թե՞ ոչ». Վիգեն Ավետիս 07/10/2020   19:38 ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին 07/10/2020   19:32 ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հայցադիմումներ է ներկայացրել 07/10/2020   19:26 Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ 07/10/2020   19:15 «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված. Ահազանգ ԱԻՆ-ում 07/10/2020   18:34 ԱԺ փոխխոսնակը շարունակաբար վիրավորում է լրագրողներին.«Մեդիա պաշտպան» 07/10/2020   18:28 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները 07/10/2020   18:25 Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 07/10/2020   18:21 Հուլիսի 9-ի դրությամբ դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն 07/10/2020   18:17 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ 07/10/2020   18:03 Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի, 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում. Աշոտ Բարսեղյան 07/10/2020   17:37 Սպանության մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել.Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել 07/10/2020   17:29 Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով 07/10/2020   17:19 Քննարկվել են Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ 07/10/2020   17:10 Մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու. Հայկ Եսայանն արձագանքում է Բիլայնի աշխատակիցներին Հայկ Եսայան 07/10/2020   17:06 Սևանա լճում սիգի արդյունագործական որսի մասին 07/10/2020   17:03 Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ 07/10/2020   17:00 Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը 07/10/2020   16:53 Ս. Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է «Ամարաս»-ի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին 07/10/2020   16:49 Ես զինվոր եմ, գործում եմ ինչպես զինվոր. Պյատախին 07/10/2020   16:43 ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը ԿԳՄՍՆ հրապարակած Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ 07/10/2020   16:39 ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքում և «Առինջ մոլում». հայտնաբերվել են խախտումներ 07/10/2020   16:35 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ 07/10/2020   16:28 «Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում. 07/10/2020   16:26 ԱՄՆ դեսպանի այցը Տավուշի մարզի Այրում համայնք 07/10/2020   16:18 21-ամյա երիտասարդը դանակահարվել է՝ վիճաբանությանը միջամտելու ժամանակ. հարուցվել է քրեական գործ 07/10/2020   16:07 Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել 07/10/2020   15:59 Մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել. Ռոբերտ Քոչարյան 07/10/2020   15:57 Դիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր 07/10/2020   15:47 Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով. «5-րդ ալիք»-ի տնօրեն 07/10/2020   15:40 Հայկ Եսայանի «Թիմ» ընկերությունը կգնի «Բիլայն»-ը. ՏՄՊՊՀ-ն թույլատրեց 07/10/2020   15:32 Բակում գարեջուր են լցրել ընտանեկան շան վրա. վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ 07/10/2020   15:28 Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. քրեական գործ է հարուցվել 07/10/2020   15:25 Բաղրամյան 26 հասցեից բերման է ենթարկվել 9 քաղաքացի, նա»րանց թվում Վահագն Չախալյանը, Սոնա Աղեկյանը
07/10/2020   15:09 Մարտական դիրքում՝ զինծառայողի սպանության դեպքի վայրում, հայտնաբերվել է 90 պարկուճ. եղել է փոխհրաձգություն՝ չորս զենքից, այդ թվում՝ գնդացիրից. փաստաբան 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/10/2020   22:52 Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան 07/10/2020   15:57 Դիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը 07/09/2020   14:15 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/09/2020   12:56 Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/10/2020   17:00 Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը 07/09/2020   19:15 Երկու երկրներ պատրաստվել են անցնել եվրոյի 07/10/2020   11:17 Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար. Ռոյթերս 07/10/2020   18:03 Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի, 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում. Աշոտ Բարսեղյան 07/09/2020   09:20 Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. Ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին. «Հրապարակ» 07/10/2020   10:26 Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում. «Իրավունք» 07/10/2020   10:22 Մեղադրող դատախազը կալանավորին ասել է՝ «Բ-ի տղա». «Հրապարակ» 07/10/2020   17:37 Սպանության մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել.Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Դատական համակարգի նկատմամբ այն ճնշումը, որը գործադրվեց պարոն Փաշինյանի կողմից, երբևիցե չի եղել. Դատավոր Ազարյան,A1+ 01/26/2019   19:13  |  Հարցազրույց

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյաննարձագանքել է  փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարությանը՝  համարելով այն  իրականությանը չհամապատասխանող։

Հուվարի 23-ին  «Ա1+»-ի տաղավարում՝ «Երկու հայացք «Մարտի 1-ի» գործին»  հաղորդման ժամանակ  փաստաբան Սեդա Սաֆարյանն ասել էր, որ 2004-ին Ալեքսանդր Ազարյանը եղել է Արդարադատության խորհրդի անդամ  եւ մի գործով քայլեր չի արել, որ փաստաբանը կարողանա մտնել դատարանի դահլիճ՝ հակառակ տուժողների պահանջի։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ 2018թ. օգոստոսի 13-ին  դատարանը  ազատ արձակեց  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը` հաշվի առնելով, որ նախագահը անձեռնմխելի է:

Պարո՛ն Ազարյան, դուք հանրությանը հայտնի դարձաք որպես Ռոբերտ Քոչարյանին բաց թողած դատավոր, մատնացույց է արվում, որ Ռոբերտ Քոչարյանն է ձեզ դատավոր նշանակել: Այդ գործոնը դեր խաղացել է ձեր կայացրած որոշման վրա, կաշկանդվածություն, պարտքի զգացում եղե՞լ է:

– Ես իրավաբանական ասպարեզում ճանաչված անձնավորություն եմ, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը ինձ վրա մակագրելը պայմանավորված է եղել նաև այդ հանգամանքով, որ ես շատ, թե քիչ հարգանք և հեղինակություն եմ վայելում այս բնագավառում: Ռոբերտ Քոչարյանի կողմից ինձ նշանակելը որևէ  կաշկանդվածություն չի առաջացրել ինձ մոտ, ես ղեկավարվել եմ, ղեկավարվում եմ ու ղեկավարվելու եմ միայն օրենքով: Որևէ պարտավորվածություն չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Հասարակության կարծիքը ինձ համար երկրորդական է, թող հասարակությունը ճիշտ հասկանա, ընկալի և հաջորդ անգամ ինձ սպառանալիքներ հնչեցնելուց առաջ` թող լավ իմանանա, որ չեմ վախենում այդ սպառնալիքներից: Հասարակությունը թող բարի լինի մի քիչ օրենքներ կարդա, նոր օրենսդրական դաշտում արձագանքի այդ հարցի վերաբերյալ:

Ձեր կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանը բեկանեց, սա չի՞ նշանակում, որ դուք ժամանակին ոչ ճիշտ որոշում էիք կայացրել։

– Ոչ, ամենևին չի նշանակում: Ես որպես իրավաբան պարտավոր եմ ունենալ կարծիք,  որպես դատավոր պարտավոր եմ ենթարկվել, ընդունել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: Ես մոտ 2 ամիս առաջ հարցազրույց տվեցի ու ասացի, որ եթե հիմա լիներ այդ նույն պահը, ես նույն որոշումն էի կայացնելու: Ես նկատի ունեի՝ ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշմանը հակառակ որոշում պետք է կայացվեր, այլ. զուտ խոսքս վերաբերում էր սպառնալիքներին, դրանք ինձ համար բացարձակապես ոչինչ են և դա նկատի ունեի: Իսկ ձեր հարցի վերաբերյալ ասեմ՝  այդ հարցի կապակցությամբ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, որքանով գիտեմ պաշտպանների կողմից բողոք է ներկայացվել Եվրոպական դատարան և, ինչպես արդեն գիտենք, նաև Եվրոպական դատարանը ունի մի շարք որոշումներ, որով բեկանել  է  ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշումները։ Ուստի թույլ տվեք ես մնամ իմ կարծիքին. ես վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

– Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման մեջ կար նաև  կետ՝ դիմելու  Սահմանադրական դատարան, որոշելու տվյալ արարքի համար Ռոբերտ Քոչարյանը ենթակա՞ է պատասխանատվության,  թե՞ ոչ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Եւ երկրորդ, պարո՛ն Ազարյան,  ճիշտ ենք հասկանում ըստ  ձեր կայացրած որոշման,  այդ արարքի համար Քոչարյանը քրեական հետապնդման ենթակա չէ։

– Եկեք ես չմեկնաբանեմ ո՛չ իմ որոշումը, ո՛չ էլ Վճռաբեկինը: Ես ինչպես կարող եմ Վճռաբեկ դատարանի որոշումը մեկնաբանել:

–    Տիկին Սաֆարյանը նշել էր, մեջբերում եմ. «  2004-ին հենց Նալբանդյանի գործով, երբ նա արդարադատության խորհրդում  էր, ես եղել եմ նրա՝  դատավոր Ազարյանի մոտ, բացատրել եմ ստեղծված իրավիճակը,  և նա ոչինչ չի կարողացել անել, այն ժամանակ ինքը արդարադատության խորհրդի անդամ էր ,  ես չէի կարողանում դատարանի դահլիճ մտնել,  և դատարանը ոչ մի միջոց չէր ձեռնարկում որպեսզի կարողանային ապահովել իմ մուտքը դատարան, երբ տուժողները ամեն ինչ անում էին, որ ես դահլիճ չմտնեմ… Նույն Ազարյանը ոչինչ չձեռնարկեց, դիմում էլ եմ ներկայացրել»։   Կարո՞ղ ենք գնահատել, որ  Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ արդարադատությունը կաշկանդված է եղել։   

– Ես ճիշտն ասած չեմ հիշում, որ տիկին Սաֆարյանը նշված հարցով իմ մոտ եղած լինի: Կասկածի տակ չեմ դնում տիկին Սաֆարյանի ասածը, պարզապես,  կներեք, իրավունք ունեմ, չէ՞, 15 տարի առաջվա դեպքը չհիշել:

Սակայն, 2004 թ. ես Արդարադատության խորհրդի անդամ չեմ եղել և չէի կարող լինել, որովհետև այդ ժամանակ ոչ դատավոր էի, ոչ էլ գիտական աստիճան ունեի, երկուսն էլ ձեռք եմ բերել 2006-ին: Նշված ժամանակահատվածում ես աշխատել եմ ՀՀ նախագահի աշխատակազմում, միգուցե տիկին Սաֆարյանը դա նկատի ուներ:  Ես աշխատում էի Արդարադատության խորհրդի աշխատակազմում, որը ուսումնասիրություններ էր կատարում դատական և դատախազական համակարգի վրա, վեր էր հանում խախտումները և ներկայացնում էր խորհրդի անդամներին, նրանք էլ որոշում էին պատժել-չպատժել: Եվ ես, եթե չեմ միջամտել, կոնկրետ դատավորին չեմ զանգել, չեմ ասել, դա նշանակում է՝  որ այն ժամանակ, համենայդեպս, իմ կողմից միջամտություն չի եղել դատական համակարգի վրա։

Ես գիտեմ, որ տիկին Սաֆարյանը իմ մասին շատ բարձր կարծիքի է եղել մինչև իմ կողմից Քոչարյանին ազատ արձակելը:

Դուք աշխատել եք և՛ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, կարո՞ղ եք զուգահեռներ անցկացնել, դատավորները, արդարադատության համակարգը ե՞րբ էր ավելի անկախ, անկաշկանդ։

-Համեմատելը շատ սխալ կլինի, որովհետև հին դատավորները, որոնք աշխատել են այդ 3 ղեկավարների օրոք, կարող են հաստատել, որ պարոն Քոչարյանի ժամանակ սկսվեց դատական համակարգի անկախությունը: Դեռևս 2008թ. երբ որ Մարտի 1-գործերով մենք արդարացման դատավճիռներ էինք կայացնում, այդ ժամանակ արդարացման դատավճիռը ռեցեպտով էինք տալիս՝ վախենալով, որովհետև դատախազական համակարգը,  սովետական հին շկոլան ցավագին էին ընդունում, ցանկացած վերավորակում,  ցանկացած արդարացման դատավճիռ  ուղեկցվում էր ինչ-որ սուտ բաներով, որ դատավորը շահագրգռված է եղել, դա հասնում էր մինչև նախագահ։ Կոնկրետ իմ հարցը Սերժ Սարգսյանի ժամանակ մոտ 2-3 անգամ քննարկվել է իր ներկայությամբ. իմ աշխատել-չաշխատելու հարցը, այսինքն ես ո՛չ այն ժամանակ եմ եղել լսող, ո՛չ հիմա եմ պատրաստվում լինել լսող, ես ղեկավարվում եմ միայն օրենքով:

Դատավորի համար իրավիճակ չպիտի փոխվի, խնդրեմ օրենքը փոխեք, իրավիճակը փոխվի: Եթե դատավորը տարբեր ժամանակահատվածում տարբեր ձև է օրենքը մեկնաբանում, նշանակում է՝  ինքը հանցագործ է: Եթե օրենքը չի փոխվել, ուրեմն ոչինչ չպիտի փոխվի: 

Դատական համակարգի նկատմամբ այն ճնշումը, որը գործադրվեց պարոն Փաշինյանի կողմից, երբևիցե չի եղել: Միգուցե ընդհանուր առմամբ  և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ ճնշումը ավելի մեծ է եղել, սակայն քողարկված ճնշում է դա եղել: Բայց հիմա հրապարակայնորեն երկրի վարչապետը մատ է թափ տալիս, սպառնում է և ասում է, որ խելքներդ գլուխդ հավաքեք: Լավ վարչապետի շրջապատող իրավաբաններ չկա՞ն, չե՞ն ասում՝ չի կարելի նման արտահայտություն անել, դա հղի է շատ ծանր հետևանքներով, ոչ թե իր համար, այլ նույն պետության համար: Պարոն Փաշինյանն ասում է՝ ո՞վ է այդ դատավորը, ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի, շատ կներեք՝ ես եմ, ու իմ նմաններ շատ են: Մենք չենք պատրաստվում ինչ-որ ճնշման ենթարկվել:  Պարոն վարչապետը թող օրը 15 000 անգամ կրկնի նույն բանը, որ ինքը  դատական գործընթացին չի միջամտում, արդեն միջամտել է:  

Բայց  չէ՞ որ  դուք  որոշում կայացրեցիք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին…

– Չէ, ինքը իմ որոշումից հետո է սպառանալիքները հնչեցրել, ինքը սպառնալիքներ հնչեցրել է ոչ թե իմ. այլ հետագայում մյուս դատավորների հանդեպ: Ես չեմ ասում, որ ճնշման ազդեցության տակ է Վճռաբեկը, Վերաքննիչը,  հիմա էլ Առաջին ատյանն է որոշում կայացրել, բայց ճնշումը եղել է բացահայտ: Ես հուսով եմ, որ ճնշման արդյունքում չեն կայացվել նման որոշումները: 

– Ըստ Ձեզ՝ նախկինում եղե՞լ  են այնպիսի դատավորներ, որոնք զանգի են սպասել  իշխանություններից։

– Դժվար թե ինչ-որ մեկը գտնվեր, ասեր՝  երբ են ինձ զանգելու: Այն,  որ զանգեր եղել են թե նախորդ իշխանությունների ժամանակ, թե հիմա, ես չեմ կասկածում: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ես շատ քիչ եմ աշխատել: Համենայնդեպս, Քոչարյանի մոտ աշխատելով, շատ էի շփվում այն ժամանակ պարոն Արմեն Գևորգյանի հետ, նա տարբեր գործերով էր հետաքրքրվում, և չի եղել, որ այդ մարդը զանգի ինձ  ասի՝ զանգի սրան, կամ նրան, ասա այս կամ այն գործով ինչ-որ բան անի:

 Զրուցեց Արփինե Բաղդասարյանը

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:58 20/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Թափանցիկ ձեռք 2018» մրցանակին արժանացավ դատավոր Ալեքսանդր Ազարյանը
11:18 18/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱլեքսանդր Ազարյանը չի պատրաստվում Հայաստանը լքել․ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում
10:10 18/12/2018  |  ՄամուլԴատավոր Ազարյանը հեռանո՞ւմ է Հայաստանից. «Ժողովուրդ»
18:30 05/06/2018  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանի նախագահի լավագույն թեկնածուն ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն է. Երեմ Սարգսյան
23:05 14/12/2017  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Աթոյանին առաջադրված սկզբնական մեղադրանքում ուղղակիորեն հնչեցվել է մեղադրանք վերաքննիչ դատարանի կազմին. Ազարյան
11:56 14/05/2016  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության խորհուրդը միաձայն կողմ է քվերակել դատավոր Ալեքսանդր Ազարյանի օգտին
18:14 19/02/2016  |  ԼՐԱՀՈՍԱլեքսանդր Ազարյանը տարվա լավագույն դատավոր է ճանաչվել
11:15 23/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են

Արխիվ

[]