Թեմաներ
Երեքշաբթի 06 / 25 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/25/2019   10:19 Պատգամավորներն անհանգիստ են. «Հրապարակ» 06/25/2019   10:06 Իսկ որտե՞ղ է «սիրուն աղջիկը». ԱԺ-ում բուռն քննարկումների հետքերով. «Ժողովուրդ» 06/25/2019   10:02 ՔՊ-ն փակում է գրասենյակները. «Հրապարակ» 06/25/2019   09:59 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ 06/25/2019   09:57 Ապրիլյանի գործով անմեղները «նշանակվել են». «Մեղավորներին» և՞ս «կնշանակեն». «Փաստ» 06/25/2019   09:55 Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել 06/25/2019   09:54 «Իմ քայլի» դժգոհները «լավ էլ խելոք կողմ քվեարկեցին» Դավիթ Հարությունյանի «կադրին». «Հրապարակ» 06/25/2019   09:48 Վիգեն Քոչարյանը՝ ԲԴԽ նախագա՞հ. «Ժողովուրդ» 06/25/2019   09:45 Արջի ծառայություն՝ «չեզոքները» ոտքի են ելել. Հրայր Թովմասյանը չի պատրաստվում աթոռը զիջել. «Իրատես» 06/25/2019   00:54 Կանադացին հրաշքով փրկվել է արջի երախից 06/25/2019   00:35 Այս իշխանությունն ուղղակի ամեն քայլափոխի կասկածի տակ է դնում Արցախի անկախությունը, ինքնությանը․Ռոբերտ Քոչարյան 06/24/2019   23:35 Ներկայիս իշխանությունը ցանկանում է վերցնել իշխանության երրորդ ճյուղը․ Ռոբերտ Քոչարյան 06/24/2019   23:05 Գերմանիայի հյուսիսում վթարի է ենթարկվել երկու կործանիչ ինքնաթիռ 06/24/2019   22:34 Ցուցարարներին ցրող վրացական ուժայինների դեմ հարուցել են քրեական գործ 06/24/2019   21:40 Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով և զրոյական խոչընդոտմամբ անցկացնելու մասին 06/24/2019   20:23 Բրյուսելում ձերբակալվել է ԱՄՆ դեսպանատան մոտ տեռակտի նախապատրաստման մեջ կասկածվող անձը 06/24/2019   20:00 Առկա ձեւակերպումներով ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ ուրիշ մեկը մեղավոր չէ. Արամ Օրբելյան 06/24/2019   19:05 Փրկարարները հայտնաբերել են դի 06/24/2019   19:04 Քոչարյանն ընդդեմ Փաշինյան գործը կարճվեց. Քոչարյանից կբռնագանձվի 200 հազար դրամ 06/24/2019   19:00 Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է սպաների մի քանի տասնյակ տիկնանց 06/24/2019   18:52 Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը 06/24/2019   18:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով 06/24/2019   18:41 Բնակիչների կարիքների համար նախատեսված գումարներով ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի համար անհատույց ավտոմեքենա է ձեռքբերվել 06/24/2019   18:35 Տեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում 06/24/2019   18:31 Հայտնի են «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացնելու օրերը 06/24/2019   18:22 Սահմանադրական դատարանի դատավորի (ՍԴ անդամի) կարգավիճակը և պաշտոնավարման ժամկետները 06/24/2019   18:18 «Սրա անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, իր կիսագրագետ և անգրագետ թիմով». Սամսոնյան 06/24/2019   18:04 Երևանի քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուց 06/24/2019   17:58 Կարեւոր ուղերձ ԵԽ-ից. Վենետիկի հանձնաժողովը հետեւում է ՍԴ-ի շուրջ զարգացումներին 06/24/2019   17:56 Ոստիկանները բացահայտել են դանակահարություն. 23-ամյա աղջիկը խոստովանել է 06/24/2019   17:44 Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել 06/24/2019   17:35 Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխող լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանում է. խոսնակ 06/24/2019   17:33 Հայաստանի որոշ դիվանագետներ վտանգում են ՀՀ- Սփյուռք հարաբերությունները. Եվրոպայի հայերի համագումար 06/24/2019   17:26 Նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ 06/24/2019   17:20 Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ 06/24/2019   17:19 Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը 06/24/2019   17:12 Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը. Արման Բաբաջանյան 06/24/2019   16:34 Երևանի քաղաքապետարանում քննարկում են Արզումանյան 10 վթարային շենքի բնակիչների տեղափոխման հարցը 06/24/2019   16:28 Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի տեղակալ 06/24/2019   16:14 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրեն 06/24/2019   16:01 Արամ Կարախանյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ 06/24/2019   15:53 Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի գործով դատարանը վերացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումը 06/24/2019   15:49 Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության հեռանկարները 06/24/2019   15:24 ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ձախողել է կառավարության նախաձեռնությունը, որի կապակցությամբ հայտնում ենք մեր մտահոգությունը 06/24/2019   15:17 Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի մասնակիցներին 06/24/2019   15:12 Կառավարությունը գտել է արտահանման ցուցանիշները «բարելավելու» բանալին 06/24/2019   14:42 Մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքից փրկարարները տարհանել են 60 ուսանողի 06/24/2019   14:38 Ջերմաստիճանը կնվազի 06/24/2019   14:28 Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպեցին խորհրդի անդամներին 06/24/2019   14:18 Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ խաղերի երրորդ ջահը
06/23/2019   14:02 Եթե Վերաքննիչը վերացնի խափանման միջոցի փոփոխման որոշումը, միջամտություն կանի մայր քրեական գործին. Էրիկ Ալեքսանյան 06/24/2019   10:49 Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանի վրա ճնշումները նոր թափ են ստանում 06/23/2019   19:24 Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. Հրանտ Բագրատյան 06/24/2019   17:20 Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ինքզինքը ՍԴ նախագահ հռչակելու մասին՝ քաղաքական թիմի հետ համաձայնեցված քա՞յլ 06/24/2019   13:52 ​Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան 06/24/2019   17:58 Կարեւոր ուղերձ ԵԽ-ից. Վենետիկի հանձնաժողովը հետեւում է ՍԴ-ի շուրջ զարգացումներին 06/23/2019   15:46 Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը ու բռնկվել. կան տուժածներ 06/23/2019   21:05 Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն (տեսանյութ) 06/24/2019   13:19 Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը 06/23/2019   18:12 Մանկապարտեզում երեխայի պատանդառության գործով ամբաստանյալը չի ընդունում նախկին կնոջ տատուն սպանելու փորձի մեղադրանքը 06/24/2019   11:56 Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում 06/24/2019   23:35 Ներկայիս իշխանությունը ցանկանում է վերցնել իշխանության երրորդ ճյուղը․ Ռոբերտ Քոչարյան 06/24/2019   18:52 Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը 06/23/2019   18:46 Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հողն ու քարերը լցվել են անասնաֆերմայում աշխատող 17 -ամյա տղայի վրա. վերջինս մահացել է shamshyan.com 06/24/2019   12:04 Ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 06/24/2019   12:19 Այնքան հեգնեմ «սաղին», որ որևիցե մեկին պակաս չթվա. Լարված մթնոլորտ ԱԺ-ում (տեսանյութ) 06/24/2019   14:38 Ջերմաստիճանը կնվազի 06/23/2019   17:36 ԱՄՆ-ի ԶԼՄ-ները զգուշացրել են միջուկային պատերազմի վտանգի մասին 06/25/2019   00:35 Այս իշխանությունն ուղղակի ամեն քայլափոխի կասկածի տակ է դնում Արցախի անկախությունը, ինքնությանը․Ռոբերտ Քոչարյան 06/24/2019   13:41 Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է ինքնահռչակվել իր երազած պաշտոնին. Հայտարարություն

Բարեփոխումները կիսատ-պռատ չպետք է լինեն. Վարչապետը մասնակցել է ոստիկանության կոլեգիայի նիստին 01/26/2019   22:01  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է ընդհանուր օպերատիվ իրավիճակը: Ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել ներքաղաքական զարգացումների ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում: Բացի այդ, պատկան մյուս գերատեսչությունների հետ համատեղ ոստիկանության ծառայողները ներգրավված են եղել նաև 2018 թ. համապետական և միջազգային նշանակության զանգվածային միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման աշխատանքներում: Ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թ. օգոստոսից ներգրավվել են մարտական հերթապահության ՀՀ պետական սահմանի պահպանության գործում:

ՀՀ ոստիկանապետը զեկուցել է 2018 թ. հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումների, հանցագործությունների բացահայտման վիճակի և աշխատանքների արդյունավետության, այդ նպատակով ներդրված նոր մեխանիզմների, ինչպես նաև ոստիկանությունում օրինականության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ: Վ. Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը, հաշվի առնելով հանցավորության շարժընթացում առկա խնդիրները, հանդես է գալու գողությունների, այդ թվում՝ բնակարանային, կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավմանն ուղղված համալիր ծրագիր մշակելու նախաձեռնությամբ՝ քննարկումներում ներգրավվելով բոլոր գերատեսչությունները: Ծրագիրը վերջնական տեսքի բերվելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է իր դիտարկումները ոստիկանության վերջին ամիսների աշխատանքի վերաբերյալ. «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ոստիկանությունը կատարում է իր առջև դրված խնդիրները, և կարող ենք արձանագրել մի քանի արդյունքներ, որոնք տեղի են ունեցել այդ թվում ոստիկանության կարևոր մասնակցությամբ. 

Առաջին՝ մայիսից այս կողմ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների և ընտրական գործընթացների բացառիկ որակը, և պետք է արձանագրեմ, որ այս հարցում իսկապես ոստիկանությունը շատ կարևոր դերակատարում է ունեցել, մասնավորապես, ընտրակաշառքների մեխանիզմի հնարավոր կանխարգելման գործում: Մենք չգիտենք՝ 100 տոկոսով ենք այդ խնդիրը լուծել, թե ոչ, բայց որ որպես համակարգային պրոբլեմ մեզ հաջողվել է հաղթահարել ընտրակաշառքի միջոցով և ընդհանրապես ընտրական գործընթացում քաղաքացիների կամքի աղավաղումը, դա փաստ է և այդտեղ ոստիկանության դերը չափազանց մեծ է:

Երկրորդ՝ ոստիկանության զորքերի ծառայությունը աջակցությունը Հայաստանի զինված ուժերին պետական սահմանի պահպանության գործում: Ես սա իսկապես համարում եմ հեղափոխական նշանակության փոփոխություն և ուզում եմ ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, այն ծառայողներին, ովքեր ստանձնել են հայրենիքի սահմանները պաշտպանելու, պահպանելու այդ կարևոր պարտականությունը:

Կարծում եմ, որ ոստիկանության և հանրության հարաբերություններում հսկայական տեղաշարժեր են տեղի ունեցել, և հանրության վերաբերմունքը նաև այս գործընթացների արդյունքում կարող ենք գնահատել որպես դրական», - նշել է կառավարության ղեկավարը:

Խոսելով համակարգային խնդիրների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շոկային ազդեցություն ունեցան նաև ոստիկանության համակարգի վրա, և նոր իրավիճակում, նոր Հայաստանում ոստիկանության դերը, գործառույթները, պահվածքի և վարվելակերպի կանոնները պետք է հստակեցվեն: «Կցանկանայի ընդգծել 2 սահման՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը չի կարող լինել սեփական քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառող մարմին, մյուս կողմից՝ ոստիկանությունը չի կարող դիտորդի նման հետևել, թե ինչպես են տեղի ունենում իրավիճակներ, երբ քաղաքացիների իրավունքները սահմանափակվում են: Այստեղ հստակ բանաձևեր չկան, բայց հանրային քննարկումների արդյունքում պետք է հասնենք մի իրավիճակի, որտեղ ոստիկանությունը լինի հստակ իրավակարգի երաշխավորը, և դրանում չլինի քաղաքական կողմնակալության որևէ էլեմենտ: Շատ կարևոր է իրավապահ համակարգի կայունության որոշակի երաշխիքներ ստեղծելը», - ընդգծել է վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ոստիկանության կարգավիճակի հարցը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համակարգային լուրջ փոփոխություններից է ՃՈ-ում նախատեսվող ռեֆորմը. «Առաջիկայում մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկը Ճանապարհային ոստիկանության բարեփոխումն է՝ Պարեկային նոր ծառայության հիմնադրումը, որը բազմաֆունկցիոնալ կլինի: Դա շատ կարևոր բարեփոխում է, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ բարեփոխումները կիսատ-պռատ չպետք է լինեն. պետք է լավագույն տեխնիկական և կազմակերպչական ապահովվածություն լինի, որպեսզի բարեփոխումն իր նպատակին ծառայի»: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունների կարևորությունը: «Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ և կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ և ճիշտ ճանապարհ է, որովհետև եթե մենք հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատև արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաև ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով: Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան», - նշել է վարչապետը՝ միաժամանակ կարևորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ամենակարևոր առաջնահերթությունն արտաքին և ներքին առումով անվտանգության ապահովումն է: «Ընդ որում ներքին անվտանգություն ասելով մենք չենք հասկացել երբեք ու երբևէ չենք հասկանալու քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակում, ընդդիմության գործունեության սահմանափակում և այդպես շարունակ: Անվտանգություն ասելով նկատի ունենք իրավակարգը՝ բառիս բուն իմաստով, և կարծում եմ, որ վերջին 9 ամիսները ցույց են տվել, որ մեր կառավարությունն ամենևին ոչ միայն հակված չէ, որպեսզի Հայաստանի զինված ուժերը, ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները ներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ և դառնան քաղաքական իրադարձությունների կողմ, այլ, հակառակը, կարողացել ենք ապահովել, որ նման բան տեղի չունենա, և սա ամենակարևոր արձանագրումն է:

Ընդհանուր առմամբ, ոստիկանության առջև դրվող խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. ոստիկանությունը պետք է լինի ուժեղ, պետք է գործի օրենքի տառին համապատասխան, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը իրենց իրավունքները, անվտանգությունը և ազատությունները ապահովելն է: Շատ կարևորում եմ ոստիկանության ուժեղ լինելու հանգամանքը, բայց ուզում եմ ընդգծել, որ ուժեղ չի նշանակում բիրտ, ապօրինություններ, ամենաթողություն գործող, ուժեղ նշանակում է քաղաքացիների նկատմամբ հարգալից, օրենքի նկատմամբ խիստ և քաղաքացիների իրավունքների նկատմամբ հավասարակշռված վերաբերմունք ցույց տվող:

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները միջազգայնորեն ազատ, արդար, ժողովրդավարական և օրինական ճանաչված ընտրություններով ձևավորված կառավարություն ունեն, և այդ կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է երկրում բնականոն կյանքն ապահովելը և մարդկանց ազատությունները և իրավունքները ապահովելը: Մարդիկ կարող են իրենց կարծիքները բարձրաձայնել, Հայաստանում խոսք անգամ լինել չի կարող հավաքների, երթերի, ցույցերի ազատության սահմանափակման վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ ով ում հետ ինչ խնդիր ունի, պետք է միջպետական մայրուղիներ փակեն, մաքսակետեր փակեն: Այսինքն՝ մարդիկ մաքսանենգություն իրականացնելու իրենց իրավունքը պաշտպանելու համար ճանապարհ են փակում, ասում են՝ մեզ չեք թողնում, որ մենք մաքսանենգությամբ զբաղվենք: Իհարկե, չենք թողնում և չենք թողնելու», -շեշտել է վարչապետ Փաշինյանը:

Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժողովրդավարական կառավարման վերաբերյալ ձևավորված կարծրատիպին. «Շատերին թվում է, թե ժողովրդավարությունն այն է, որ ով երբ ինչ ուզում է՝ պետք է անի: Ժողովրդավարությունն ամենախիստ իրավակարգ ունեցող համակարգն է, որովհետև օրենքի գերակայությունը ժողովրդավարության առանցքային պայմաններից է. այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, չի կարող լինել ժողովրդավարություն, այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, ժողովրդավարության տանիքի ներքո մենք շատ արագ կբախվենք ամենաթողության հետ:

Մենք այս ուղերձը պետք է շատ հստակ հղենք, ՀՀ քաղաքացիների և ոստիկանության հարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա, պետք է ունենանք փոխադարձ վստահության աճող դինամիկա, բայց մյուս կողմից որևէ մեկը չպետք է մտածի, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, թե ժողովրդավարությունը թուլություն է. այն չէ և չի կարող լինել թուլություն, առավել ևս՝ այսօրվա Հայաստանում: Սրանք շատ կարևոր արձանագրումներ են, և հույս ունեմ, որ իրական կյանքում դրանց արտահայտումը շատ արագ կտեսնենք, ինչի արդյունքը կլինի ոստիկանության և հանրության փոխադարձ ըմբռնման, իրավակարգի, անվտանգության մակարդակի բարձրացումը, հանցավորության մակարդակի նվազումը, բացահայտումների բարձր և բարձրացող մակարդակը և դինամիկան»:

Վարչապետն ընդգծել է նաև՝ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը շարունակական է լինելու. «Ուզում եմ շատ հստակ արձանագրենք, որ կոռուպցիոն երևույթների նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն: Հույս ունեմ, որ ոչ ոք չի մտածում, թե մենք կարող ենք այդ ցիկլի մեջ մտնել, որ մեկ, երկու, երեք ամիս հետո ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Ոչ մի բան ոչ մի տեղ չի վերադառնալու, մենք գնալու ենք առաջ»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:38 25/01/2019  |  ՄամուլՓաշինյանը որոշել է ոստիկանությանը 1 միլիարդ դրամ հատկացնել՝ պարգևատրումների համար. «Ժամանակ»
18:38 24/01/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Լեհաստանը կմշակեն տնտեսական համագործակցության նոր օրակարգ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մատեուշ Մորավեցկիին
22:14 23/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկ կամ երկու կեղծ նյութերի թողարկումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա. Փաշինյան
19:13 22/01/2019  |  Քրեական խրոնիկոնՀՀ ոստիկանությունը բացահայտել է Սուրենավանում հրազենով երեք անձի վիրավորելու համար կասկածվող անձանց
18:15 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սումանտրա Չակրաբարտիին
19:53 16/01/2019  |  ԼՐԱՀՈՍԳյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան
11:30 15/01/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն անընդունելի է համարում իր ընտանիքը թիրախավորելու փորձերը
20:12 14/01/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի արձագանքը ոտնձգություն է մամուլի նկատմամբ. Հայաստանի ժուռնալիստների միություն
21:40 12/01/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին
23:18 01/01/2019  |  ԼՐԱՀՈՍ«2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից». Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]