ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խայտառակ քրեական գործերով սպասվելիք որոշումները, ցույց կտան ոչ միայն իրավապահ համակարգի առանձին մարմինների իրավական ապիկարությունը. Արփինե Հովհաննիսյան 01/26/2019 11:36 | Մեկնաբանություն
Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մի քանի դիտարկում` ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի համար
Մի քիչ երկար է, բայց կարդացեք մինչեւ վերջ
Ընթերցել եմ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը` նկատելի էր շուրջը եղած դիվանագետների ընդհանրական մտքերի ազդեցությունը (համաեվրոպական օրակարգ, կառուցողական դիրքորոշում և այլն): Այս պահին հետևյալը`
1. Նախ` պարոն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստանի վերջին ընտրությունների զեկույցին և դրանում պարունակվող քննադատությանը սոցցանցերում ատելության խոսքի հետ կապված` նշել է. «Չի կարող զեկույցը, նաև զեկուցողի տեսանկյունից, հարյուր տոկոսանոց իդեալական լինել: Զեկուցողը պետք է փորձի ինչ-որ խնդիրների մասին նշել իր ելույթում»։ Ստացվում է, որ պարոն Ռուբինյանը կասկածի տակ է դնում զեկուցողի անաչառությունը եւ որակազրկում զեկույցը։ Ձեր կարծիքով ի՞նչ տպավորություն կստանա զեկուցողը` ԵԺԿ խմբի ղեկավար Ա. Պոցեյը, երբ կկարդա, որ իր կողմից առկա փաստի արձանագրումն այնպես է մեկնաբանվում, որ դա գրվել է ընդամենը թուղթ սեւացնելու համար, եւ լոկ ձեւականություն է, ընդամենը նրա համար, որ զեկույցն ունենա նաեւ քննադատական երանգ։ Հորդորում եմ զե՛րծ մնացեք նման ինքնավստահությունից և սեփական անսխալականության մասին սին պատրանքներ մի ունեցեք: Առջևում Հայաստանի մոնիթորանգային պարտավորությունների վերաբերյալ զեկույցն է:
2. Զեկույցում նշվել է նաեւ մի շատ ավելի կարեւոր թերության մասին, որի մասին լռություն է։ Հուսամ` սա էլ «փոքրիկ մտահոգություն» չի համարվի պարոն Ռուբինյանի, բայց որ առավել կարևոր է` հատկապես ամբողջ իշխանության կողմից: Մասնավորապես` ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվել «ապահովել բոլոր քրեական գործերի, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն մեղադրանքների համապատասխանելիությունն ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ և ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ սկզբունքներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում»: Թարգմանաբար` սա նշանակում է, որ զեկուցողը այս հարցում տեսնում է լուրջ խնդիրներ։ Թերևս ավելորդ է ասել, թե երկրում այս մասով ինչ խնդիրներ կան: ՄԻԵԴ միջանկյալ որոշումը Սամվել Մայրապետյանի գործով կամրապնդի այս մտահոգությունը։ Մյուս խայտառակ քրեական գործերով սպասվելիք որոշումները, ցավոք, ցույց կտան ոչ միայն իրավապահ համակարգի առանձին մարմինների իրավական ապիկարությունը, այլև կխաթարեն ողջ իրավական անվտանգությունը: Պետք է` կարդալ ոչ միայն զեկույցի գովասանական մասերը, այլ որ ավելի կենսական է` նաեւ տողատակները եւ այն ազդակները, որոնք դրված են զեկույցի հիմքում։
Չե՞ք հավատում- հարցրե՛ք նույն Է. Մարուքյանին, նա էլ ներկա է եղել այն նիստին, որտեղ զեկուցողը խոսում էր քաղաքական հաշվեհարդարի անթույլատրելիության մասին:
3. Հիմա մեր ազգային օրակարգի մասին` (այլ ոչ թե ավանդական, ինչպես հիմա դա անվանում է Ռուբինյանը): Մոնիթորինգի հանձնաժողովի «Սառեցված հակամարտությունների» ենթահանձնաժողովում համապատասխան քվոտայով ընտրվեց հանձնաժողովի նոր նախագահ` Էգիդիուս Վարեյկիսը: Նրա հետ աշխատանք պետք է տարվի: Անձամբ պատվիրակության ղեկավարի կողմից: Նախորդ պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ նաեւ իմ ջանքերով սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովում Ղարաբաղի հարցը օրակարգ չի մտել ու չի քննարկվել: Այն հետաձգվել է տարբեր քննարկումների արդյունքում` մեր աշխատանքի շնորհիվ։ Շատ այլ մանրամասներ չեմ կարող հրապարակային ներկայացնել, քանզի այս գրառումը միայն Հայաստանում չէ, որ կարդալու են:
Այս փուլում քննարկման նոր էտապ է լինելու` պատվիրակությունը պետք է կրկին ակտիվ դիրքորոշում զբաղեցնի եւ թույլ չտա որպեսզի այդ ենթահանձնաժողովում տեղի ունենա բովանդակային քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, ինչն ադրբեջանցիների կողմից թելադրված օրակարգ է եւ շեղում Մինսկի խմբի ձեւաչափից, որը միակ ընդունելի և ճանաչված ձևաչափն է (եթե, իհարկե, կիրթ մարդու հետ Ն. Փաշինյանը չի պայմանավորվել, որ հրաժարվում են այդ ձեւաչափից, ինչպես օրինակ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններից)։
4. Լուրջ բացթողում էր, Ստրասբուրգ մեկնել առանց քաղաքական որոշման` քաղաքական խմբերի անդամակցության հարցի առումով: Դա անհրաժեշտ էր ինչպես խմբերի աշխտանքին մասնակցելու, այնպես էլ այդ խմբերի անունից հանձնաժողովներում քվոտա ստանալու համար: Միայն չասեք մենք զրուցել ենք, խոսել ենք, տեսել ենք ու էլի նման մտքեր: Դա միշտ եք պարտավոր անել: Ասվածը վերաբերում է հատկապես ԵԺԿ խմբի անունից պատվիրակության նոր ղեկավարին որպես իշխանության ներկայացուցչի մոնիթորինգի հանձնաժողովում քվոտա տրամադրելուն: Դա հնարավորություն կտար մասնակցել այդ հանձնաժողովների նիստերին (այդ թվում` սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովի) արդեն այս շաբաթ, իսկ երեկ արդեն բյուրոյի նիստում ունենալ հաստատված թեկնածություններ, ինչպես պատվիրակության այլ անդամի դեպքում:
Հ.Գ. Նախնական դիտարկումներս այսքանն էին։ Ի դեպ երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ի նոր ձևավորված պատվիրակություններից մեկի ղեկավարը քայլ է արել և փորձել է ձևավորել նոր մշակույթ` մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները: Ցավոք, ես իմ փորձը և արժեքավոր տեղեկությունները /որի մասին դիվանագետները չգիտեն և չեն էլ կարող իմանալ/ պարոն Ռուբինյանին ներկայացնելու այլ հարթակ և ձևաչափ քան ֆեյսբուքն է, չունեցա: Բարի երթ և հաջողություն եմ մաղթում:
Անկախ կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնից, շարունակելում եմ ծառայել Հայաստանի Հանրապետության և Արցախի կենսական շահերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել