Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան 04/16/2024   13:49 Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան 04/16/2024   13:41 ԱՄՆ-ից նշում են, որ դեպքում կլինի երրորդ համաշխարհային պատերազմ 04/16/2024   13:41 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ 04/16/2024   13:36 ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   13:27 Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, խնդրում եմ չտարածել այն թեզերը, որոնք վնասելու են ՀՀ շահերը. Բաքոյան 04/16/2024   13:24 Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի 04/16/2024   13:08 Միջուկային աղետը վտանգավորության աստիճան մոտ է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 04/16/2024   13:08 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը 04/16/2024   13:01 Էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված մոտեցում էր. Հակոբ Ասլանյանը` տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասին 04/16/2024   12:56 Եզդիները հայերի հետ պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց գործը պետք է շարունակել. Խաչատրյան 04/16/2024   12:45 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:36 Ամիսներ շարունակ լուռ նստած հանդուրժում եմ ձեր բարբաջանքները. ավագանու ՔՊ-ական անդամը՝ ընդդիմադիրներին 04/16/2024   12:29 Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում 04/16/2024   12:26 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   12:20 Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը 04/16/2024   12:13 «Բավ է սուտ խոսեք», «Դուք մանիպուլյացիայի արքայազն եք». Լարված իրավիճակ ավագանու նիստում 04/16/2024   12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 04/16/2024   12:03 Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն 04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի 04/16/2024   10:43 ԱԺ-ն կքննարկի եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը 04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   14:53 Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն

ՖԱՀՖ իշխանության ուշադրությունը հրավիրում է կինոյի կառավարման արմատական բարեփոխումների հրատապ անհրաժեշտության վրա 01/25/2019   12:34  |  ԼՐԱՀՈՍ

ՖԱՀՖ 9-րդ Հավաքի Հայտարարությունը.

Ստորև կցված է Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի 9-րդ Հավաքի Հայտարարությունը՝ ՀՀ-ում կինոյի պետական կառավարման արմատական բարեփոխումների հրատապ անհրաժեշտության, ՀՀ վարչապետի, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման պահանջի մասին։

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնւթյունը (ՖԱՀՖ) ՀՀ գործադիր իշխանության ուշադրությունը հրավիրում է կինոյի կառավարման արմատական բարեփոխումների հրատապ անհրաժեշտության վրա։

ՖԱՀՖ-ը, վերլուծելով 2016-2018թթ-ին հայկական կինոյի պատկերն ու վիճակագրությունը հավաստում է, որ վերջին երեք տարում ՀՀ պետական բյուջեից հայկական կինոյին հատկացվել է 2,472,000,000 (երկու միլիարդ չորս հարյուր յոթանասուներկու միլիոն) ՀՀ դրամ։ Պետական ուղիղ աջակցությունը տրամադրվել է ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների, հիմնադրամների։ Ֆիլմերի արտադրությամբ զբաղվող 3 կազմակերպություններ ստացել են 1,332,300,000 ՀՀ դրամ։ Պետական երկու ՊՈԱԿ-ների աջակցությամբ արտադրվել են 101 ֆիլմեր՝ այդ թվում 69 խաղարկային ևփաստագրական, 20 դեբյուտային, 12 անիմացիոն ֆիլմ։

Այս ազդեցիկ թվային ցուցանիշների հետևում առկա է այլ՝ կինոարտադրության շղթայի՝ արտադրություն – վարձույթ – հանդիսատես, կատարյալ տապալման իրողություն։ Ֆիլմերի բացարձակ մեծամասնությունը չի հասել հանդիսատեսին՝ ոչ ներքին շուկայում, ոչ միջազգային վարձույթում։

Ֆիլմերը չեն ընդգրկվել խոշոր կինոփառատոնների մրցութային ծրագրերում, չեն ստացել բարձր հարգի մրցանակներ, չեն հայտնվել միջազգային մամուլի, տեսաբանների, վերլուծաբանների, լրագրողների ուշադրության ներքո։ Կինոյի կառավարման մարմինները չեն հրապարակել ամբողջական տեղեկատվություն վարձույթում ֆիլմերի տարածման, FIAPF-ի՝ Ֆիլմարտադրողների Համաշխարհային Ֆեդերացիայի հավաստագիր ունեցող փառատոներում հայկական ֆիլմերի մասնակցության և մրցանակների մասին։

Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել են անկախության շրջանի համար աննախադեպ երևույթներ՝ արգելափակվել են կինոնախագծեր, կինոյի պետական կառավարման ստվերայնությունը հասել է վտանգավոր բարձր, իսկ ֆիլմերի ֆինանսավորման գործընթացի օրինականությունը անթույլատրելի ցածր նշաձողի։ 2018թ-ին ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ընդունվել է ժամանակավոր կանոնակարգ, որն օգտագործվել է անցանկալի կինոնախագծերի մերժման նպատակով։ Նույն տարում շրջանառության մեջ է դրվել նոր կանոնակարգ, որում ամրագրվել են պետական պաշտոնյաների կողմից կինոնախագծերի ընտրությանը միջամտելու դրույթներ։

Կինոյի կառավարման դաշտում իրավական խառնաշփոթ է։ Չկա կինոյի մասին օրենք, ՀՀ պետական բյուջեից ուղիղ աջակցություն ստացող կազմակերպությունների ընտրությունը կամայական է, ներքին շուկայում հայրենական ֆիլմերի արտադրողները զրկված են միջազգային պրակտիկայում կիրառվող արտոնություններից։

Չկան ներդրումները խրախուսող, դրանց պաշտպանությունը երաշխավորող օրենսդրական կարգավորումներ։ ֆիլմերի խմբերում ընդգրկվող մասնագետների աշխատանքային, մասնագիտական իրավունքները պաշտպանված չեն։ Կինոարտադրող ընկերությունների միջև ձևավորված է անվստահության, անգամ թշնամանքի մթնոլորտ, բացակայում է մասնագիտական փոխգործակցության մշակույթը։

Հայկական կինոյում հաստատված այս մռայլ պատկերը կինոյի պետական կառավարման այսօր գործող արատավոր մոդելի հետևանք է։ Մոդել, որի ստվերային կառավարողները այսօր ջանք չեն խնայում արտոնյալ դիրքերը պահպանելու, պետական կառավարման նոր ձևաչափին ինտեգրվելու, բարեփոխումների ընթացքը հնարավորինս վերահսկելու համար։

ՖԱՀՖ-ը ՀՀ գործադիր իշխանության ուշադրությունը հրավիրում է վերջին տարիներին կինոյի աղետալի վիճակագրության վրա և ահազանգում է կինոյի պետական կառավարման բարեփոխման հրատապ անհրաժեշտության մասին։

ՖԱՀՖ-ը պահանջում է՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի անհապաղ ազատումը և կինոկենտրոն ՊՈԱԿ-ի հերթական ժամանակավոր կանոնակարգի ընդունման բացառումը։

ՖԱՀՖ-ը առաջարկում է՝ կինոյի կառավարմամբ զբաղվող և միևնույն գործառույթներն ունեցող կառույցների լուծարում, կառավարությանը առընթեր մեկ պետական կառույցի՝ կինոյի ազգային գործակալության կամ կինոյի պետական կոմիտեի ստեղծում և կինոյին տրվող պետական աջակցության կենտրոնացում այդ կառույցի ներքո։

ՖԱՀՖ-ը հորդորում է ՀՀ կառավարությանը և վարչապետին՝ հանդիպել ՖԱՀՖ անդամների հետ, հայկական կինոյի զարգացման ՖԱՀՖ հայեցակարգը, կինոյի պետական կառավարման կառուցվածքի վերաբերյալ ՖԱՀՖ առաջարկները քննարկելու և դրանք կիրառելու նպատակով։

Հայտարարությունը ընդունված է ՖԱՀՖ 9-րդ հավաքի և հաստատված է բոլոր անդամների կողմից։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]