Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքներն ու տրամադրվածությունը խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CFI ամսագրին 01/24/2019   11:45  |  Հարցազրույց

Բրիտանական հեղինակավոր Capital Finance International ամսագիրն իր վերջին համարում լայնածավալ հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ժամանակակից աշխարհի քաղաքական ու տնտեսական միտումներին, ինչպես նաև աշխարհաքաղաքական նոր զարգացումներին ու ռիսկերին։

Հայաստանի մասին հոդվածը սկսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերից ու երկրի ներքաղաքական կյանքը ցնցած հեղափոխական շարժումից՝ CFI-ն նշում է, որ «քաղաքական վայրիվերումների մի քանի շաբաթվա ընթացքում երկրում եզակի հանգիստ ձայներից մեկը պատկանում էր նախագահ Արմեն Սարգսյանին, ով այդ օրերին համարձակվեց դուրս գալ ամբոխի մեջ՝ լսելու ժողովրդի բողոքի ձայները»:

«Որպես նախագահ՝ դա իմ աշխատանքն էր՝ ապահովել պետության կայունությունը և ստեղծել ազգային երկխոսությունը»,- ամսագրին պատմել է Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով հեղափոխության պատճառներին՝ նա խոսել է ապագայի կառուցման իր տեսլականի մասին. «Այն, ինչի կարիքն ունենք Հայաստանում, օրենքն է ու կարգուկանոնը, ինչպես նաև հնարավորինս քիչ կաշառակերություն: Մենք կայունության կարիք ունենք: Մեզ անհրաժեշտ է տնտեսական զարգացման ճիշտ ընկալում և ծրագիր՝ հասնելու մեր նպատակներին՝ սկսած հարկային օրենքներից մինչև մյուս  ոլորտներ: Մենք պետք է ունենանք հնարավորինս պարզ կառավարում՝ ավելի քիչ բյուրոկրատիայով և ավելի շատ կանխատեսելիությամբ: Երկրում ամեն մեկը պետք է իմանա, որ երկիրը կայուն է ոչ միայն այսօր, այլև վաղը ու դրան հաջորդող օրերին, որ չկա կաշառակերություն, որ ամեն բան գործում ու կառավարվում է ճիշտ: Մարդիկ, գործարար հատվածը պետք է վստահ լինեն, որ 5 կամ 10 տարվա ժամանակահատվածում երկիրը կշարունակի լինել կանխատեսելի, և որ բոլորը կիմանան, թե ուր է շարժվում Հայաստանը, ինչ տեսակ իրավական համակարգով և հարկային օրենքներով: Միայն սա կստեղծի այնպիսի միջավայր, որը կխրախուսի մարդկանց ներդրում անելու իրենց ապագայի վրա: Ահա սա է, որ կառավարությունը պետք է իրականացնի: Որպես նախագահ՝ իմ դերակատարումն է առաջնորդել խոսքով, տեսլականով և ռազմավարական ուղղորդմամբ»:

ՀՀ նախագահը նշել է, որ երկրի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքներն ու տրամադրվածությունը խիստ լավատեսական են: «Պետք է տքնաջան աշխատենք՝ խուսափելու հիասթափություններից: Ակնկալիքները բարձր են ինչպես երկրում, այնպես էլ ողջ աշխարհում բնակվող միլիոնավոր հայերի շրջանում, ովքեր մոտիկից հետևում էին իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Այդուհանդերձ, մի բան պարզ է. հետ գնալու ճանապարհ չկա: Այլևս չպետք է կրկնենք սխալները, որոնք արվել են նախկինում»:

CFI ամսագիրն Արմեն Սարգսյանին անվանում է աշխարհի ամենահետաքրքիր երկրի ղեկավարներից մեկը։ «Հարգանք վայելող տեսական ֆիզիկոս և Tetris-ի երկվորյակը համարվող Wordtris խաղի համահեղինակ Սարգսյանը, թերևս, չէր կարող ինտելեկտուալ և քաղաքական առումներով ավելի հեռու լինել ԱՄՆ իր գործընկերոջից: Սակայն նա շատերից ավելի լավ է հասկանում այն անձնական գծերը, որոնք Դոնալդ Թրամփին դարձնում են ոչ միայն յուրահատուկ, այլև առաջամարտիկը նոր սերնդի քաղաքականության, որը Հայաստանի նախագահը նախընտրում է անվանել «քվանտային քաղաքականություն»: Սարգսյանն այն գործիչներից չէ, ովքեր միանալով համաշխարհային միտմանը, ծիծաղում են Թրամփի քաղաքականության վրա: «Շատ համաշխարհային առաջնորդներ, գիտակցաբար կամ հակառակը, հասկացել և կիրառել են քվանտային քաղաքականության էությունը»,- ասում է նա: Շնորհիվ ակնթարթային հաղորդակցման և սոցիալական մեդիայի առաջացման, որոնք գործի են դնում իրենց լծակները, քաղաքականությունը փոխվել է և այսուհետ այլևս գծային զարգացում չունի: «Քվանտային դարաշրջանի» նոր առաջնորդները հասկանում են սա»,- գրում է ամսագիրը:

«Ճիշտ այնպես, ինչպես դասական, հետ-նյուտոնյան աշխարհն էր կանխատեսելի, մինչև վերջերս այդպիսինն էր նաև քաղաքականությունը: Այս ամենին հակադրվում են մեր գիտելիքները քվանտային աշխարհի մասին, որն անորոշ է, սակայն փոխկապակցված, որտեղ փոփոխությունները կախված են դրանք ուսումնասիրողի դիտակետից։ Լրատվական հոսքերը Facebook-ում, Google-ում և մյուս հարթակներում դարձել են խիստ անհատականացված, և այդպիսով տրամադրում են տարբեր տեսակետներ ցանկացած իրադարձության վերաբերյալ: Որոշ առաջնորդներ ինտուիտիվ կերպով հասկանում են այս կոնցեպտը և շրջանցում են գործող մեդիան՝ մարդկանց ներկայացնելու իրականության ընկալման սեփական տարբերակն ու գեներացնելով միլիոնավոր հետևորդների Twitter–ում, Facebook-ում, Instagram-ում և այլուր»,- նշում է Արմեն Սարգսյանը:

Որպես օրինակ՝ նա հիշեցնում է հայաստանյան հեղափոխությունը, որտեղ սոցիալական մեդիայի միջոցով ձևավորվեց շարժում, որը միանգամից լայն տարածում ստացավ ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայերի շրջանում։ «Իշխանությունները չէին կարող նշել այն ալիքների էպիկենտրոնը, որը ցնցում էր հիմքերը, նրանք անկարող էին հսկել իրադարձությունները: Ճիշտ ինչպես քվանտային աշխարհում՝ փոխկապակցված ու միևնույն ժամանակ անկանխատեսելի իրադարձություններ ի հայտ են գալիս տարբեր վայրերում: Ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատների ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա: Ամեն բան փոխվում է և փոխվում է լույսի արագությամբ: Հինգ տարի անց սա լինելու է տեխնոլոգիապես այլ, ավելի ինտեգրացված և փոխկապակցված աշխարհ: Ոմանք կարող են ասել, որ գլոբալիզացիայի գործընթացը դանդաղել է: Գուցե այն դանդաղել է, սակայն այն փոխակերպվել է միկրոգլոբալիզացիայի և այդ գործընթացն անկասելի է»,- նշում է ՀՀ նախագահը։

Նա ընդգծում է, որ որպես նախկին ֆիզիկոս՝ իրավունք ունի դիտարկել այս երևույթները քվանտային տեսանկյունից՝ ոչ թե մարդկային հասարակության վրա քվանտային մեխանիկայի տեսությունը կիրառելու տեսանկյունից, այլ որպես մտածելու ու տրամաբանելու տարբերակ, իբրև մաթեմատիկական մեթոդ՝ կանխատեսելու, թե ինչ կարող է տեղի ունենալ մարդկային հասարակության ներսում: «Մի բան հստակ է. քաղաքական ինստիտուտները և հասարակական կազմակերպությունները դառնում են ավելի քիչ ռելևանտ, քանի որ սոցիալական ցանցերը, անհատների կարծիքները և հզոր գաղափարները ստեղծում են ազդեցություն, որը շարունակում է մեծանալ: Օրինակ, Հայաստանում հեղափոխության ժամանակ անհրաժեշտ չէր որևէ կազմակերպություն, որը կմոբիլիզացներ ցուցարարներին, կփակեր փողոցներն ու պողոտաները: Միակ բանը, որը պետք էր, սմարթֆոնն էր, որում կար Facebook-ը: Այդտեղ գրված մեկ բառ և տվյալ փողոցն անմիջապես կփակվեր մարդկանց կողմից, ում նախկինում երբևէ չես հանդիպել: Չկար որևէ կազմակերպություն, որը կուղղորդեր իրադարձությունները: Չկար հիերարխիա, որը հրահանգներ կտար: Նախաձեռնությունը սկսվեց անհատներից, ապա սպոնտան կերպով ձևավորվեցին խմբեր»,- հիշում է Արմեն Սարգսյանը:

Նա նշում է, որ կառավարությունները պետք է կարողանան հարմարվել տեղի ունեցող զարգացումներին ու փոփոխություններին։ «Որպես Խորհրդային Միությունում բնակվող գիտնական և տեսական ֆիզիկայի պրոֆեսոր՝ արդյոք կարող էի պատկերացնել, որ այդ ամենակարող գերտերությունը կփլուզվի: Դա անհնարին էր թվում: Կոմունիստական կուսակցության ուժը, ԿԳԲ-ն և ամենը... դրա համար 100 կամ ավելի տարիներ պետք է պահանջվեին: Սակայն ամեն բան ավարտվեց, հենց այդպես: Այն ժամանակ կարո՞ղ էի պատկերացնել, որ իմ երկիրը կանկախանա: Կարո՞ղ էի պատկերացնել, որ պատիվ կունենամ ծառայելու երկրիս սկզբում որպես դիվանագետ ու վարչապետ, ապա նախագահ: Ոչ, թերևս չէի կարող: Այսօր մենք կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում: Սա մի խաչմերուկ է, որտեղ հին պարադիգմաները, մարդկային հասարակությունը դիտարկելու հին ձևերը կամ համաշխարհային ռիսկերը կառավարելու դասական ձևերն այլևս բավարար արդյունավետ չեն: Սա նոր դարաշրջան է, քվանտային ռիսկերի, քվանտային անվտանգության ու քաղաքականության դարաշրջան»,- նշել է ՀՀ նախագահը:

Capital Finance International ամսագրում լույս են տեսնում հոդվածներ գլխավորապես բիզնեսի, տնտեսության ու ֆինանսների վերաբերյալ։ Ամսագրի հեղինակները հստակ գիտակցում են, որ զարգացած ու զարգացող շուկաների միջև առկա ավանդական տարբերությունները ներկայում արդեն ավելի ու ավելի փոքր դերակատարում են սկսում ունենալ, քանի որ երկրների միջև կապերն ավելի ու ավելի են շատանում։ CFI.co-ի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։ Ամսագիրը ներկայացնում է համաշխարհային տնտեսության ու ֆինանսների վերջին միտումները։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]