Թեմաներ
Կիրակի 04 / 21 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2019   23:58 Հոգեբանները բացահայտել են, թե ինչո՞ւ է տղամարդը լքում ընտանիքը երեխայի ծնվելուց հետո 04/20/2019   22:43 Խանդոտ կինը մարդասպան է վարձել ամուսնու սիրուհուն և նրանց երեխային սպանելու համար 04/20/2019   22:18 ՍԱՊԾ-ում պարգևատրումների պատճառով ծեծկռտուք է եղել. Ահազանգ 04/20/2019   21:32 Պերուի նախկին նախագահին դատապարտել են 3 տարվա նախնական ազատազրկման 04/20/2019   20:46 Յոգայի չափազանց դժվար դիրքը Ինստագրամի բլոգեր կնոջ մոտ ուղեղի կաթվածի դրդապատճառ է դարձել 04/20/2019   19:23 Մոսկվայի ոստիկանները բարում զանգվածային ծեծկռտուք են սարքել 04/20/2019   17:10 Առաջին դասարանցիների ընդունելությունը լինելու է առցանց 04/20/2019   16:22 Ո՞վ է փոխարինում Դավիթ Սանասարյանին՝ ՊՎԾ պետի պաշտոնում 04/20/2019   16:16 ՀՀ ոստիկանության պետն ընդունել է հասարակական խորհրդի անդամների 04/20/2019   16:13 Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր 04/20/2019   16:10 Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է. պաշտպան 04/20/2019   16:08 Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել Փաշինյանի հնչեցրած մտահոգությունների առնչությամբ 04/20/2019   16:05 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ 04/20/2019   15:47 Տեղի ունեցածը ոչ միայն նախարարության անձնակազմի, այլև ամբողջ համակարգի համար մեծ շոկ էր. Արսեն Թորոսյան 04/20/2019   14:27 Նիկոլ Փաշինյանի մեր մեծամտության և ժողովրդի միամտության արդյունքն է. Արմեն Աշոտյան 04/20/2019   14:07 Մեղադրյալներ՝ Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյաններին եւ Ալիկ Սարգսյանին առնչվող գործով. թիվը՝ գաղտնի 04/20/2019   14:06 Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում՝ կփակվեն աշխատատեղեր. Սերգեյ Բագրատյան 04/20/2019   13:38 Օրենքի առաջ հավասարության սկզբունք կա. հանցանք կատարած յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. փաստաբան 04/20/2019   13:23 Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան 04/20/2019   13:15 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ 04/20/2019   13:10 Ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ 04/20/2019   12:52 Մայրը որդուն հայտնաբերել է կախված վիճակում 04/20/2019   12:48 Հայաստանի վարչապետի «քիփ» ինստիտուտ չի լինելու. Փաշինյանի հայտարարությունը լուրջ չեն ընդունել հենց նրա «քիփերը» 04/20/2019   12:35 Որեւէ արժեք չունեն մոնոպոլիաների դեմ պայքարի՝ Փաշինյանի նշած արդյունքները, եթե դա չի զգացվել մեր գրպանի վրա. քաղաքագետ 04/20/2019   12:33 Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման համար երկրի կառավարությանը կհանձնեն հանրագիր 04/20/2019   12:29 Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են Մերձավան գյուղում կատարված գողության փորձը 04/20/2019   12:23 Արտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար 04/20/2019   12:14 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար 04/20/2019   11:55 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 04/20/2019   11:53 ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը 04/20/2019   11:47 «Երկու պետություն՝ մեկ նպատակ». Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն 04/20/2019   11:14 Դավիթ Սանասարյանն առանձնացրել է իր անձի վերաբերյալ շրջանառվող ստերը 04/20/2019   10:52 Սուգը՝ տոն. Ցեղասպանության տարելիցը մոռացած՝ իշխանությունը զբաղված է իր հաղթանակի օրը նշելով. «Ժամանակ» 04/20/2019   10:47 Փոխնախարարների միջև գզվռտոց է սկսել. «Հրապարակ» 04/20/2019   10:42 Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. «Ժողովուրդ» 04/20/2019   10:39 Ի հեճուկս բոլոր սպասումների. Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ. «Ժամանակ» 04/20/2019   10:34 Սամվել Բաբայանի թեման «փակված» է. «Հրապարակ» 04/20/2019   10:29 Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Դավիթ Սանասարյանը անուղղակիորեն մեղադրում է Փաշինյանին. «168 ժամ» 04/20/2019   10:25 Հրաչյա Հակոբյանը՝ «միջնորդ տեր-բաբա». Նա Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է». «Հրապարակ» 04/20/2019   10:21 Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ» 04/20/2019   10:18 Կլինկեր՝ Թոխմախի Մհերի համար. Նա կարող է ցեմենտի շուկայից դուրս մղել մյուս արտադրողներին. «Ժամանակ» 04/20/2019   10:14 Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում 04/19/2019   22:06 Նիկոլ Փաշինյանը բացառում է հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ իր ներքաշվելը 04/19/2019   22:03 Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՄԻՊ-ին 04/19/2019   21:59 Տերերը կարծել են, թե շունը մահացել է, տեղադրել են պարկի մեջ և թաղել, սակայն կենդանին կարողացել է ազատվել 04/19/2019   21:13 Այսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են. Վարչապետը պնդում է, որ պահել է կադրային ջարդ չանելու իր խոստումը 04/19/2019   20:53 ՀՀ ՊԵԿ պատվիրակության այցը Վրաստան 04/19/2019   20:35 Քեմերվովի բնակուհին սպանել է դստերը` շփոթելով նրան «սարսափելի» տիկնիկի հետ 04/19/2019   20:28 Վարչապետն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին (տեսանյութ) 04/19/2019   20:23 Կայացավ ոստիկանության 101-րդ տարեդարձին նվիրված հրաձգության առաջնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04/19/2019   18:27 Եթե Դավիթ Սանասարյանի մեղքը հիմնավորվի, դա կլինի փայլուն օրինակ, որ անկախ անձից ու պաշտոնից, որեւէ մեկը անպատիժ չի մնա. փաստաբան 04/19/2019   14:06 ՍԴ-ն չափազանց խիստ ձեւով է արձանագրել ՎԴ-ի կողմից Վաչագան Ղազարյանի իրավունքների խախտման փաստը. սահմանադրագետ 04/20/2019   14:07 Մեղադրյալներ՝ Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյաններին եւ Ալիկ Սարգսյանին առնչվող գործով. թիվը՝ գաղտնի 04/19/2019   16:09 Եվրոպական դատարանի այս որոշումը լիովին բավարարող որոշում է. Արսեն Մկրտչյան 04/19/2019   14:50 Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին 04/19/2019   12:47 Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար. Սասնա Ծռեր 04/19/2019   09:58 «Տակից» ցերեկային «փարթիներ»՝ ապրիլի 23-ին, իսկ ՔՊ-ականների երեկոյան մեծ խնջույքը՝ ռեստորանում. «Փաստ» 04/19/2019   17:24 Կրակել են «Դռիկ Ալիկ»-ի վրա 04/20/2019   13:38 Օրենքի առաջ հավասարության սկզբունք կա. հանցանք կատարած յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. փաստաբան 04/19/2019   11:05 ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի շահերը ներկայացնող փաստաբանը դիմում կներկայացնի դատական ակտի վերանայման համար 04/19/2019   15:25 Ն.Փաշինյանը հանձնարարել է Դավիթ Սանասարյանին՝ ապահովել «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը 04/19/2019   11:47 Վարչապետը պաշտոնից ազատել է Ամալյա ենգոյանին 04/20/2019   12:23 Արտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար 04/20/2019   22:18 ՍԱՊԾ-ում պարգևատրումների պատճառով ծեծկռտուք է եղել. Ահազանգ 04/20/2019   16:22 Ո՞վ է փոխարինում Դավիթ Սանասարյանին՝ ՊՎԾ պետի պաշտոնում 04/19/2019   16:22 Արցախում 10-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվում է ավագ եղբայրը 04/20/2019   16:10 Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է. պաշտպան 04/20/2019   11:14 Դավիթ Սանասարյանն առանձնացրել է իր անձի վերաբերյալ շրջանառվող ստերը 04/19/2019   10:05 Աննա Հակոբյանը որոշել է մտնել մեծ քաղաքականությո՞ւն. «Հրապարակ» 04/20/2019   15:47 Տեղի ունեցածը ոչ միայն նախարարության անձնակազմի, այլև ամբողջ համակարգի համար մեծ շոկ էր. Արսեն Թորոսյան

Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքներն ու տրամադրվածությունը խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CFI ամսագրին 01/24/2019   11:45  |  Հարցազրույց

Բրիտանական հեղինակավոր Capital Finance International ամսագիրն իր վերջին համարում լայնածավալ հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ժամանակակից աշխարհի քաղաքական ու տնտեսական միտումներին, ինչպես նաև աշխարհաքաղաքական նոր զարգացումներին ու ռիսկերին։

Հայաստանի մասին հոդվածը սկսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերից ու երկրի ներքաղաքական կյանքը ցնցած հեղափոխական շարժումից՝ CFI-ն նշում է, որ «քաղաքական վայրիվերումների մի քանի շաբաթվա ընթացքում երկրում եզակի հանգիստ ձայներից մեկը պատկանում էր նախագահ Արմեն Սարգսյանին, ով այդ օրերին համարձակվեց դուրս գալ ամբոխի մեջ՝ լսելու ժողովրդի բողոքի ձայները»:

«Որպես նախագահ՝ դա իմ աշխատանքն էր՝ ապահովել պետության կայունությունը և ստեղծել ազգային երկխոսությունը»,- ամսագրին պատմել է Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով հեղափոխության պատճառներին՝ նա խոսել է ապագայի կառուցման իր տեսլականի մասին. «Այն, ինչի կարիքն ունենք Հայաստանում, օրենքն է ու կարգուկանոնը, ինչպես նաև հնարավորինս քիչ կաշառակերություն: Մենք կայունության կարիք ունենք: Մեզ անհրաժեշտ է տնտեսական զարգացման ճիշտ ընկալում և ծրագիր՝ հասնելու մեր նպատակներին՝ սկսած հարկային օրենքներից մինչև մյուս  ոլորտներ: Մենք պետք է ունենանք հնարավորինս պարզ կառավարում՝ ավելի քիչ բյուրոկրատիայով և ավելի շատ կանխատեսելիությամբ: Երկրում ամեն մեկը պետք է իմանա, որ երկիրը կայուն է ոչ միայն այսօր, այլև վաղը ու դրան հաջորդող օրերին, որ չկա կաշառակերություն, որ ամեն բան գործում ու կառավարվում է ճիշտ: Մարդիկ, գործարար հատվածը պետք է վստահ լինեն, որ 5 կամ 10 տարվա ժամանակահատվածում երկիրը կշարունակի լինել կանխատեսելի, և որ բոլորը կիմանան, թե ուր է շարժվում Հայաստանը, ինչ տեսակ իրավական համակարգով և հարկային օրենքներով: Միայն սա կստեղծի այնպիսի միջավայր, որը կխրախուսի մարդկանց ներդրում անելու իրենց ապագայի վրա: Ահա սա է, որ կառավարությունը պետք է իրականացնի: Որպես նախագահ՝ իմ դերակատարումն է առաջնորդել խոսքով, տեսլականով և ռազմավարական ուղղորդմամբ»:

ՀՀ նախագահը նշել է, որ երկրի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքներն ու տրամադրվածությունը խիստ լավատեսական են: «Պետք է տքնաջան աշխատենք՝ խուսափելու հիասթափություններից: Ակնկալիքները բարձր են ինչպես երկրում, այնպես էլ ողջ աշխարհում բնակվող միլիոնավոր հայերի շրջանում, ովքեր մոտիկից հետևում էին իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Այդուհանդերձ, մի բան պարզ է. հետ գնալու ճանապարհ չկա: Այլևս չպետք է կրկնենք սխալները, որոնք արվել են նախկինում»:

CFI ամսագիրն Արմեն Սարգսյանին անվանում է աշխարհի ամենահետաքրքիր երկրի ղեկավարներից մեկը։ «Հարգանք վայելող տեսական ֆիզիկոս և Tetris-ի երկվորյակը համարվող Wordtris խաղի համահեղինակ Սարգսյանը, թերևս, չէր կարող ինտելեկտուալ և քաղաքական առումներով ավելի հեռու լինել ԱՄՆ իր գործընկերոջից: Սակայն նա շատերից ավելի լավ է հասկանում այն անձնական գծերը, որոնք Դոնալդ Թրամփին դարձնում են ոչ միայն յուրահատուկ, այլև առաջամարտիկը նոր սերնդի քաղաքականության, որը Հայաստանի նախագահը նախընտրում է անվանել «քվանտային քաղաքականություն»: Սարգսյանն այն գործիչներից չէ, ովքեր միանալով համաշխարհային միտմանը, ծիծաղում են Թրամփի քաղաքականության վրա: «Շատ համաշխարհային առաջնորդներ, գիտակցաբար կամ հակառակը, հասկացել և կիրառել են քվանտային քաղաքականության էությունը»,- ասում է նա: Շնորհիվ ակնթարթային հաղորդակցման և սոցիալական մեդիայի առաջացման, որոնք գործի են դնում իրենց լծակները, քաղաքականությունը փոխվել է և այսուհետ այլևս գծային զարգացում չունի: «Քվանտային դարաշրջանի» նոր առաջնորդները հասկանում են սա»,- գրում է ամսագիրը:

«Ճիշտ այնպես, ինչպես դասական, հետ-նյուտոնյան աշխարհն էր կանխատեսելի, մինչև վերջերս այդպիսինն էր նաև քաղաքականությունը: Այս ամենին հակադրվում են մեր գիտելիքները քվանտային աշխարհի մասին, որն անորոշ է, սակայն փոխկապակցված, որտեղ փոփոխությունները կախված են դրանք ուսումնասիրողի դիտակետից։ Լրատվական հոսքերը Facebook-ում, Google-ում և մյուս հարթակներում դարձել են խիստ անհատականացված, և այդպիսով տրամադրում են տարբեր տեսակետներ ցանկացած իրադարձության վերաբերյալ: Որոշ առաջնորդներ ինտուիտիվ կերպով հասկանում են այս կոնցեպտը և շրջանցում են գործող մեդիան՝ մարդկանց ներկայացնելու իրականության ընկալման սեփական տարբերակն ու գեներացնելով միլիոնավոր հետևորդների Twitter–ում, Facebook-ում, Instagram-ում և այլուր»,- նշում է Արմեն Սարգսյանը:

Որպես օրինակ՝ նա հիշեցնում է հայաստանյան հեղափոխությունը, որտեղ սոցիալական մեդիայի միջոցով ձևավորվեց շարժում, որը միանգամից լայն տարածում ստացավ ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայերի շրջանում։ «Իշխանությունները չէին կարող նշել այն ալիքների էպիկենտրոնը, որը ցնցում էր հիմքերը, նրանք անկարող էին հսկել իրադարձությունները: Ճիշտ ինչպես քվանտային աշխարհում՝ փոխկապակցված ու միևնույն ժամանակ անկանխատեսելի իրադարձություններ ի հայտ են գալիս տարբեր վայրերում: Ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատների ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա: Ամեն բան փոխվում է և փոխվում է լույսի արագությամբ: Հինգ տարի անց սա լինելու է տեխնոլոգիապես այլ, ավելի ինտեգրացված և փոխկապակցված աշխարհ: Ոմանք կարող են ասել, որ գլոբալիզացիայի գործընթացը դանդաղել է: Գուցե այն դանդաղել է, սակայն այն փոխակերպվել է միկրոգլոբալիզացիայի և այդ գործընթացն անկասելի է»,- նշում է ՀՀ նախագահը։

Նա ընդգծում է, որ որպես նախկին ֆիզիկոս՝ իրավունք ունի դիտարկել այս երևույթները քվանտային տեսանկյունից՝ ոչ թե մարդկային հասարակության վրա քվանտային մեխանիկայի տեսությունը կիրառելու տեսանկյունից, այլ որպես մտածելու ու տրամաբանելու տարբերակ, իբրև մաթեմատիկական մեթոդ՝ կանխատեսելու, թե ինչ կարող է տեղի ունենալ մարդկային հասարակության ներսում: «Մի բան հստակ է. քաղաքական ինստիտուտները և հասարակական կազմակերպությունները դառնում են ավելի քիչ ռելևանտ, քանի որ սոցիալական ցանցերը, անհատների կարծիքները և հզոր գաղափարները ստեղծում են ազդեցություն, որը շարունակում է մեծանալ: Օրինակ, Հայաստանում հեղափոխության ժամանակ անհրաժեշտ չէր որևէ կազմակերպություն, որը կմոբիլիզացներ ցուցարարներին, կփակեր փողոցներն ու պողոտաները: Միակ բանը, որը պետք էր, սմարթֆոնն էր, որում կար Facebook-ը: Այդտեղ գրված մեկ բառ և տվյալ փողոցն անմիջապես կփակվեր մարդկանց կողմից, ում նախկինում երբևէ չես հանդիպել: Չկար որևէ կազմակերպություն, որը կուղղորդեր իրադարձությունները: Չկար հիերարխիա, որը հրահանգներ կտար: Նախաձեռնությունը սկսվեց անհատներից, ապա սպոնտան կերպով ձևավորվեցին խմբեր»,- հիշում է Արմեն Սարգսյանը:

Նա նշում է, որ կառավարությունները պետք է կարողանան հարմարվել տեղի ունեցող զարգացումներին ու փոփոխություններին։ «Որպես Խորհրդային Միությունում բնակվող գիտնական և տեսական ֆիզիկայի պրոֆեսոր՝ արդյոք կարող էի պատկերացնել, որ այդ ամենակարող գերտերությունը կփլուզվի: Դա անհնարին էր թվում: Կոմունիստական կուսակցության ուժը, ԿԳԲ-ն և ամենը... դրա համար 100 կամ ավելի տարիներ պետք է պահանջվեին: Սակայն ամեն բան ավարտվեց, հենց այդպես: Այն ժամանակ կարո՞ղ էի պատկերացնել, որ իմ երկիրը կանկախանա: Կարո՞ղ էի պատկերացնել, որ պատիվ կունենամ ծառայելու երկրիս սկզբում որպես դիվանագետ ու վարչապետ, ապա նախագահ: Ոչ, թերևս չէի կարող: Այսօր մենք կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում: Սա մի խաչմերուկ է, որտեղ հին պարադիգմաները, մարդկային հասարակությունը դիտարկելու հին ձևերը կամ համաշխարհային ռիսկերը կառավարելու դասական ձևերն այլևս բավարար արդյունավետ չեն: Սա նոր դարաշրջան է, քվանտային ռիսկերի, քվանտային անվտանգության ու քաղաքականության դարաշրջան»,- նշել է ՀՀ նախագահը:

Capital Finance International ամսագրում լույս են տեսնում հոդվածներ գլխավորապես բիզնեսի, տնտեսության ու ֆինանսների վերաբերյալ։ Ամսագրի հեղինակները հստակ գիտակցում են, որ զարգացած ու զարգացող շուկաների միջև առկա ավանդական տարբերությունները ներկայում արդեն ավելի ու ավելի փոքր դերակատարում են սկսում ունենալ, քանի որ երկրների միջև կապերն ավելի ու ավելի են շատանում։ CFI.co-ի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։ Ամսագիրը ներկայացնում է համաշխարհային տնտեսության ու ֆինանսների վերջին միտումները։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/19/2019   22:41 Համացանցում հայտնվել է ֆուտբոլիստների կողմից պաշտոնյային ծեծելու տեսագրության ամբողջական տարբերակը

Տեսադարան

04/15/2019   22:47 Փարիզի Աստվածամոր տաճարը` կրակի մեջ (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]