ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մհեր Ենոքյանը վտանգավոր է մարդկանց համար, պահանջում ենք, որ այդ մարդուն հոգեբուժական փորձաքննության ենթարկեն». Ելենա Աղաջանովա 01/24/2019 13:48 | ԼՐԱՀՈՍ

«Եղել է դատական գործընթաց, մասնակցել ենք բոլոր դատական նիստերին, և ամեն ինչ այնքան ակնհայտ էր, որ որևէ մեկը չէր կասկածում, թե ո՚՞վ է գլխավոր կազմակերպիչը եղել: Դա Մհեր Ենոքյանն էր: Իսկ ես երկուսի համար էլ մահապատիժ եմ պահանջել: Հետո դատարանի որոշման հետ կապված մեզ բացատրեցին, որ պետք է անպայման տարբերություն դնել կազմակերպչի և կատարողի միջև: Մեկին տվեցին մահապատիժ, մյուսին՝ 15 տարի: Մեր ընտանիքը համարում է, որ գործում ամեն ինչ պարզ է, բայց եթե համապատասխան մարմինները համարում են, որ պետք է վերաբացել այն՝ թող այդպես էլ անեն: Մեր որոշելու հարցը չէ»,- 168.am-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է 22 տարի առաջ սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը:
Քույրը՝ Ելենա Աղաջանովան էլ նշեց. «Իրավաբանները շատ լավ գիտեն, որ միայն ցուցմունքը չէ միակ կետը, որով դատավճիռ է կայացվում, կան տարբեր կետեր, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննությունը: Ուստի, խոսել մեկ ցուցմունքի, այն 4 անգամ փոխելու մասին՝ ուղղակի մանիպուլյացիա է: Մարդասպանի կինը փորձում է ներկայացնել, թե մենք ազդել ենք գործը վերաբացելու փորձերի վրա, մինչդեռ մենք թերթերից, պաշտոնական նամակ ստանալուց հետո ենք իմացել, որ նման փորձ եղել ու մերժվել է: Սա մեր որոշելու հարցը չէ, և ինչպես հասկանում եք՝ ոչ մեզ են հարցնում, ոչ ձեզ, դրա համար չեմ կարծում, որ ճիշտ է այդ հարցը հանրության կողմից քննարկելը: Բայց, երբ զգացինք՝ կա վտանգ՝ ներում շնորհել մարդասպանին, փորձեցինք խառնվել ու հասկանալ, թե այս մասին ի՞նչ է մտածում հանրությունը: Որպես բժիշկ՝ ասեմ նաև, որ Մհեր Ենոքյանը վտանգավոր է մարդկանց համար: Պահանջում ենք, որ այդ մարդուն հոգեբուժական փորձաքննության ենթարկեն: Համոզված եմ՝ ասածս կապացուցվի: Ասեմ նաև՝ մենք կարծում ենք, որ նրա կինը՝ Զարուհի Մեջլումյանը, հերթական զոհն է»:
Ելենա Աղաջանովան հայտնեց, որ բժիշկների կողմից կառավարության ներկայացուցչին հանձնած ստորագրությունների հետ միաժամանակ խնդրել են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի լսեն նաև նրա դիրքորոշումը:
«Մինչ օրս կառավարությունից որևէ արձագանք չունենք: Վարչապետից պահանջում ենք հստակ դիրքորոշում»,- ընդգծեց Ելենա Աղաջանովան:
Նա նշեց նաև, որ դիմել են Արդարադատության նախարարությանը, որպեսզի տեղեկության տան ներման գործընթացի մասին:
«Ստացանք ոչինչ չնշանակող պատասխան: Հղում էին կատարել անձնական տվյալների պաշտպանության, ներման մասին օրենքներին ու նշել, որ այդ ինֆորմացիան չեն կարող տրամադրել»,- ասաց Ելենա Աղաջանովան:
«Կան որոշ մարդիկ, ովքեր ասում են՝ իհարկե, կարելի է ներել: Ես կարծում եմ՝ այդպիսի հարցեր քննարկող հասարակությունն առողջ չի կարող լինել: Եթե հանկարծ այդ մարդուն ներեն՝ հասարակության մեծ մասը կարող է բացասական վերաբերմունք ունենա ներկայիս իրավակարգի վերաբերյալ»,- հավելեց Միխայիլ Աղաջանովը:
Հարցին՝ եթե Մհեր Ենոքյանը զղջա, իրենց կարծիքը կփոխե՞ն, Ելենա Աղաջանովան պատասխանեց. «Մհեր Ենոքյանը չի զղջացել մինչ օրս ու չի զղջալու, ինչի՞ մասին է խոսքը: Մենք չենք փոխելու մեր կարծիքը և չենք ներելու»:
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ, ով իրավապաշտպանական դիրքերից աջակցում է ընտանիքին, հայտնեց, որ ներման գործընթացում նույնպես պետք է հաշվի առնել տուժողների շահերը:
«Սա արտացոլված է թե՛ Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում, թե՛ ՄԱԿ այլ փաստաթղթերում, և այն, որ տուժողներին տեղեկություններ չեն տրամադրում՝ իրավաբանական տեսանկյունից ինձ համար անհասկանալի է: Ստացվում է՝ մեկ օր Մհեր Ենոքյանը կարող է ներման արժանանալ, հայտնվել փողոցում, ու այդ մասին ոչ մեկը, այդ թվում՝ տուժողի ընտանիքը, չիմանա: Մի քանի օր է՝ տարբեր երկրներում գտնվող գործընկերներիցս հետաքրքրվում եմ նման ընթացակարգերի վերաբերյալ: Բոլոր տեղերում զոհերի ընտանիքներին ներգրավում են, հասկանում նրանց դիրքորոշումը»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում և տեսանյությում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/16/2019 13:05 Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ԱԳ նախարարի հասցեին հնչող քննադատությունների ու մեղադրանքների պատճառը. Ղազինյան
- 12/16/2019 11:40 Արայիկ Հարությունյանը հանդիպել է Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչների հետ
- 12/16/2019 11:03 Առաջարկվող մոդելը չի համընկնում դատավորների վաղ կենսաթոշակի կամավոր մոդելների հետ. Արփինե Հովհաննիսյան
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/16/2019 11:51 Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիեր . Shamshyan.com
- 12/16/2019 10:05 Հրդեհ Գեղհովիտ գյուղում. կա տուժած
- 12/15/2019 23:45 Արտակարգ դեպք Երևանում. «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա. կրակողն արդարացել է, որ այդ արարքն արել է «կայֆի համար»
- 12/15/2019 10:25 Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/15/2019 22:22 Ծերանոցում ի կատար են ածել 89-ամյա կնոջ երազանքը` կազմակերպելով նրա համար 18+ շոու
- 12/15/2019 16:49 Գիտնականները թվարկել են «մթերք-թմրանյութերը»
- 12/15/2019 15:29 Մոդելը թափանցիկ հագուստով հանրության առաջ է հայտնվել՝ առաջացնելով զայրույթ երկրպագուների շրջանում
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը