Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Հայաստանի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքներն ու տրամադրվածությունը խիստ լավատեսական են. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CFI ամսագրին 01/24/2019   11:45  |  Հարցազրույց

Բրիտանական հեղինակավոր Capital Finance International ամսագիրն իր վերջին համարում լայնածավալ հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ժամանակակից աշխարհի քաղաքական ու տնտեսական միտումներին, ինչպես նաև աշխարհաքաղաքական նոր զարգացումներին ու ռիսկերին։

Հայաստանի մասին հոդվածը սկսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերից ու երկրի ներքաղաքական կյանքը ցնցած հեղափոխական շարժումից՝ CFI-ն նշում է, որ «քաղաքական վայրիվերումների մի քանի շաբաթվա ընթացքում երկրում եզակի հանգիստ ձայներից մեկը պատկանում էր նախագահ Արմեն Սարգսյանին, ով այդ օրերին համարձակվեց դուրս գալ ամբոխի մեջ՝ լսելու ժողովրդի բողոքի ձայները»:

«Որպես նախագահ՝ դա իմ աշխատանքն էր՝ ապահովել պետության կայունությունը և ստեղծել ազգային երկխոսությունը»,- ամսագրին պատմել է Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով հեղափոխության պատճառներին՝ նա խոսել է ապագայի կառուցման իր տեսլականի մասին. «Այն, ինչի կարիքն ունենք Հայաստանում, օրենքն է ու կարգուկանոնը, ինչպես նաև հնարավորինս քիչ կաշառակերություն: Մենք կայունության կարիք ունենք: Մեզ անհրաժեշտ է տնտեսական զարգացման ճիշտ ընկալում և ծրագիր՝ հասնելու մեր նպատակներին՝ սկսած հարկային օրենքներից մինչև մյուս  ոլորտներ: Մենք պետք է ունենանք հնարավորինս պարզ կառավարում՝ ավելի քիչ բյուրոկրատիայով և ավելի շատ կանխատեսելիությամբ: Երկրում ամեն մեկը պետք է իմանա, որ երկիրը կայուն է ոչ միայն այսօր, այլև վաղը ու դրան հաջորդող օրերին, որ չկա կաշառակերություն, որ ամեն բան գործում ու կառավարվում է ճիշտ: Մարդիկ, գործարար հատվածը պետք է վստահ լինեն, որ 5 կամ 10 տարվա ժամանակահատվածում երկիրը կշարունակի լինել կանխատեսելի, և որ բոլորը կիմանան, թե ուր է շարժվում Հայաստանը, ինչ տեսակ իրավական համակարգով և հարկային օրենքներով: Միայն սա կստեղծի այնպիսի միջավայր, որը կխրախուսի մարդկանց ներդրում անելու իրենց ապագայի վրա: Ահա սա է, որ կառավարությունը պետք է իրականացնի: Որպես նախագահ՝ իմ դերակատարումն է առաջնորդել խոսքով, տեսլականով և ռազմավարական ուղղորդմամբ»:

ՀՀ նախագահը նշել է, որ երկրի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքներն ու տրամադրվածությունը խիստ լավատեսական են: «Պետք է տքնաջան աշխատենք՝ խուսափելու հիասթափություններից: Ակնկալիքները բարձր են ինչպես երկրում, այնպես էլ ողջ աշխարհում բնակվող միլիոնավոր հայերի շրջանում, ովքեր մոտիկից հետևում էին իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Այդուհանդերձ, մի բան պարզ է. հետ գնալու ճանապարհ չկա: Այլևս չպետք է կրկնենք սխալները, որոնք արվել են նախկինում»:

CFI ամսագիրն Արմեն Սարգսյանին անվանում է աշխարհի ամենահետաքրքիր երկրի ղեկավարներից մեկը։ «Հարգանք վայելող տեսական ֆիզիկոս և Tetris-ի երկվորյակը համարվող Wordtris խաղի համահեղինակ Սարգսյանը, թերևս, չէր կարող ինտելեկտուալ և քաղաքական առումներով ավելի հեռու լինել ԱՄՆ իր գործընկերոջից: Սակայն նա շատերից ավելի լավ է հասկանում այն անձնական գծերը, որոնք Դոնալդ Թրամփին դարձնում են ոչ միայն յուրահատուկ, այլև առաջամարտիկը նոր սերնդի քաղաքականության, որը Հայաստանի նախագահը նախընտրում է անվանել «քվանտային քաղաքականություն»: Սարգսյանն այն գործիչներից չէ, ովքեր միանալով համաշխարհային միտմանը, ծիծաղում են Թրամփի քաղաքականության վրա: «Շատ համաշխարհային առաջնորդներ, գիտակցաբար կամ հակառակը, հասկացել և կիրառել են քվանտային քաղաքականության էությունը»,- ասում է նա: Շնորհիվ ակնթարթային հաղորդակցման և սոցիալական մեդիայի առաջացման, որոնք գործի են դնում իրենց լծակները, քաղաքականությունը փոխվել է և այսուհետ այլևս գծային զարգացում չունի: «Քվանտային դարաշրջանի» նոր առաջնորդները հասկանում են սա»,- գրում է ամսագիրը:

«Ճիշտ այնպես, ինչպես դասական, հետ-նյուտոնյան աշխարհն էր կանխատեսելի, մինչև վերջերս այդպիսինն էր նաև քաղաքականությունը: Այս ամենին հակադրվում են մեր գիտելիքները քվանտային աշխարհի մասին, որն անորոշ է, սակայն փոխկապակցված, որտեղ փոփոխությունները կախված են դրանք ուսումնասիրողի դիտակետից։ Լրատվական հոսքերը Facebook-ում, Google-ում և մյուս հարթակներում դարձել են խիստ անհատականացված, և այդպիսով տրամադրում են տարբեր տեսակետներ ցանկացած իրադարձության վերաբերյալ: Որոշ առաջնորդներ ինտուիտիվ կերպով հասկանում են այս կոնցեպտը և շրջանցում են գործող մեդիան՝ մարդկանց ներկայացնելու իրականության ընկալման սեփական տարբերակն ու գեներացնելով միլիոնավոր հետևորդների Twitter–ում, Facebook-ում, Instagram-ում և այլուր»,- նշում է Արմեն Սարգսյանը:

Որպես օրինակ՝ նա հիշեցնում է հայաստանյան հեղափոխությունը, որտեղ սոցիալական մեդիայի միջոցով ձևավորվեց շարժում, որը միանգամից լայն տարածում ստացավ ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայերի շրջանում։ «Իշխանությունները չէին կարող նշել այն ալիքների էպիկենտրոնը, որը ցնցում էր հիմքերը, նրանք անկարող էին հսկել իրադարձությունները: Ճիշտ ինչպես քվանտային աշխարհում՝ փոխկապակցված ու միևնույն ժամանակ անկանխատեսելի իրադարձություններ ի հայտ են գալիս տարբեր վայրերում: Ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատների ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա: Ամեն բան փոխվում է և փոխվում է լույսի արագությամբ: Հինգ տարի անց սա լինելու է տեխնոլոգիապես այլ, ավելի ինտեգրացված և փոխկապակցված աշխարհ: Ոմանք կարող են ասել, որ գլոբալիզացիայի գործընթացը դանդաղել է: Գուցե այն դանդաղել է, սակայն այն փոխակերպվել է միկրոգլոբալիզացիայի և այդ գործընթացն անկասելի է»,- նշում է ՀՀ նախագահը։

Նա ընդգծում է, որ որպես նախկին ֆիզիկոս՝ իրավունք ունի դիտարկել այս երևույթները քվանտային տեսանկյունից՝ ոչ թե մարդկային հասարակության վրա քվանտային մեխանիկայի տեսությունը կիրառելու տեսանկյունից, այլ որպես մտածելու ու տրամաբանելու տարբերակ, իբրև մաթեմատիկական մեթոդ՝ կանխատեսելու, թե ինչ կարող է տեղի ունենալ մարդկային հասարակության ներսում: «Մի բան հստակ է. քաղաքական ինստիտուտները և հասարակական կազմակերպությունները դառնում են ավելի քիչ ռելևանտ, քանի որ սոցիալական ցանցերը, անհատների կարծիքները և հզոր գաղափարները ստեղծում են ազդեցություն, որը շարունակում է մեծանալ: Օրինակ, Հայաստանում հեղափոխության ժամանակ անհրաժեշտ չէր որևէ կազմակերպություն, որը կմոբիլիզացներ ցուցարարներին, կփակեր փողոցներն ու պողոտաները: Միակ բանը, որը պետք էր, սմարթֆոնն էր, որում կար Facebook-ը: Այդտեղ գրված մեկ բառ և տվյալ փողոցն անմիջապես կփակվեր մարդկանց կողմից, ում նախկինում երբևէ չես հանդիպել: Չկար որևէ կազմակերպություն, որը կուղղորդեր իրադարձությունները: Չկար հիերարխիա, որը հրահանգներ կտար: Նախաձեռնությունը սկսվեց անհատներից, ապա սպոնտան կերպով ձևավորվեցին խմբեր»,- հիշում է Արմեն Սարգսյանը:

Նա նշում է, որ կառավարությունները պետք է կարողանան հարմարվել տեղի ունեցող զարգացումներին ու փոփոխություններին։ «Որպես Խորհրդային Միությունում բնակվող գիտնական և տեսական ֆիզիկայի պրոֆեսոր՝ արդյոք կարող էի պատկերացնել, որ այդ ամենակարող գերտերությունը կփլուզվի: Դա անհնարին էր թվում: Կոմունիստական կուսակցության ուժը, ԿԳԲ-ն և ամենը... դրա համար 100 կամ ավելի տարիներ պետք է պահանջվեին: Սակայն ամեն բան ավարտվեց, հենց այդպես: Այն ժամանակ կարո՞ղ էի պատկերացնել, որ իմ երկիրը կանկախանա: Կարո՞ղ էի պատկերացնել, որ պատիվ կունենամ ծառայելու երկրիս սկզբում որպես դիվանագետ ու վարչապետ, ապա նախագահ: Ոչ, թերևս չէի կարող: Այսօր մենք կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում: Սա մի խաչմերուկ է, որտեղ հին պարադիգմաները, մարդկային հասարակությունը դիտարկելու հին ձևերը կամ համաշխարհային ռիսկերը կառավարելու դասական ձևերն այլևս բավարար արդյունավետ չեն: Սա նոր դարաշրջան է, քվանտային ռիսկերի, քվանտային անվտանգության ու քաղաքականության դարաշրջան»,- նշել է ՀՀ նախագահը:

Capital Finance International ամսագրում լույս են տեսնում հոդվածներ գլխավորապես բիզնեսի, տնտեսության ու ֆինանսների վերաբերյալ։ Ամսագրի հեղինակները հստակ գիտակցում են, որ զարգացած ու զարգացող շուկաների միջև առկա ավանդական տարբերությունները ներկայում արդեն ավելի ու ավելի փոքր դերակատարում են սկսում ունենալ, քանի որ երկրների միջև կապերն ավելի ու ավելի են շատանում։ CFI.co-ի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։ Ամսագիրը ներկայացնում է համաշխարհային տնտեսության ու ֆինանսների վերջին միտումները։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]