ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բացարձակ անհասկանալի է, թե ուր է շտապում ՀՀ վարչապետը, և ինչո՞ւ է նա ոչ պաշտոնական առիթ որոնում՝ օր առաջ հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ» 01/23/2019 11:06 | ԼՐԱՀՈՍ
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ շվեյցարական Դավոսում շատերի համար անսպասելի տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը, որը սակայն, տևեց ամբողջ 1,5 ժամ, ինչը վկայում է քննարկման նախապես պատրաստած օրակարգի, և ընդհանրապես լուրջ պատրաստության մասին։
Ես բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից, քանի որ այսօր Ադրբեջանը, բազմաթիվ պատճառներով, դեռ հնարավորություն ունի հանդես գալ գերակա դիրքերից, այն դեպքում, երբ մեր նպատակը պետք է լինի այդ գերակայության լիակատար չեզոքացումը, և բանակցությունների տեղափոխումը այն դաշտ, երբ Ադրբեջանը այլևս հնարավորություն չունի ուժային շանտաժ իրականացնել Հայաստանի և Արցախի նկատմամբ։
Այս պայմաններում, բացարձակ անհասկանալի է, թե ուր է շտապում Հայաստանի վարչապետը, և ինչո՞ւ է նա ոչ պաշտոնական առիթ որոնում՝ օր առաջ հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների արտգործ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել տառացիորեն մեկ շաբաթ առաջ, և այդ հապճեպությունը կասկածելի է։
Կամ՝ Ադրբեջանը մեզ իսկապես կարգավորման ֆանտաստիկ բարենպաստ պայմաններ է առաջարկում, և Հայաստանի վարչապետը օր առաջ փործում է դրանք ֆիքսել և «բաց չթողնել» հաջողությունը (ինչը խիստ կասկածելի է, դրա որևէ նշան չկա), և կամ էլ Ադրբեջանը, ընդհակառակը, կոշտ ռազմական շանտաժ է սկսել մեր նկատմամբ, և հանդիպումը պետք է լարվածությունը պարպելու համար (ինչը ևս կասկածելի է, քանի որ մեկ շաբաթ առաջ նույն արտգործնախարարները խոսում էին ժողովուրդներին «խաղաղությանը պատրաստելու» մասին)։
Եթե ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, ակնհայտ հասկանալի պատճառ այս շտապողականության համար չկա, քանի որ այն այսօր բխում է Ադրբեջանի շահերից, և որևէ կերպ չի բխում Հայաստանի շահերից։ Եթե կա ուրիշ, երրորդ պատճառ, ապա Հայաստանի վարչապետը պարտավոր է դրա մասին բացահայտ հայտնել մեր քաղաքացիներին։
Ընտրություններից առաջ նա բազմիցս հայտարարել է, որ ինքը սպասելու է Ադրբեջանի կողմից արվող իրական զիջումների ձևակերպմանը՝ բանակցությունները վերսկսելու նպատակով, և եթե այսօր դրանք այդպիսի մեծ թափով վերսկսվել են, ապա կամ այդ զիջումների նախնական տարբերակը Ադրբեջանը ուրվագծել է, և դրա մասին մենք բոլորս, գոնե ընդհանուր գծերով, պետք է իմանանք, և կամ էլ այդպիսի զիջումներ չկան, և այդ դեպքում պարզ չի, ինչու է Հայաստանի նոր իշխանությունը շարունակում բանակցությունները՝ նախորդ իշխանություններից իներցիայով մնացած, և ըստ ամենայնի, փակուղային տրամաբանությամբ։ Այն մեր հասարակության կողմից միարժեք մերժվել է, և հիմա էլ կմերժվի, որքան էլ որ մեզ փորձեն «պատրաստել խաղաղությանը»։
Ավելի հեռուն գնացող ենթադրություններ չեմ անում, սակայն, կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել այս հապճեպ բանակցությունների մեջ, և ինչ ենք մենք բոլորովս արդյունքում շահում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ