Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

«Սովորական իշխանություն է, իր ներքին բարքերով, խաշով, ծնունդով, պարգևավճարներով, դեռևս քիչ կոռուպցիայով…». «Փաստ» 01/22/2019   11:09  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում հեղափոխությունը գնաց այլ ճանապարհով՝ ռիթմի դանդաղեցում և ռեսուրսի կոնսերվացում: Հեղափոխական ռիթմը տրանսֆորմացվեց սովորական ռիթմի, համաժողովրդական ռեսուրսը կոնսեվացվեց, բյուրեղացվեց, դարձավ ստերիլ, յուրային ռեսուրս:

Օրինակներով: Փաշինյանն ասում է՝ ինչ է, մենք մարդ չե՞նք, չե՞նք կարող աշխատանքից ազատ ժամանակ խաշ ուտել: Առաջին հայացքից ճիշտ բան է ասում: Բայց հենց այստեղ մատնում է ռիթմի դանդաղեցումը:

Ուրեմն, սովորական վիճակում, սովորական քաղաքական ադմինիստրացիայի ներկայացուցիչը իրավունք ունի ազատ ժամին խաշ ուտել, լանչի ժամին դուրս գալ լիարժեք մեկ ժամով, վեցից հետո տուն գնալ, շաբաթ և կիրակի չաշխատել, իսկ աշխատելու դեպքում՝ ստանալ հավելավճար: Բայց արդյո՞ք վիճակը սովորական է:

Գոնե հայտարարված մակարդակում վիճակն արտահերթ է, հեղափոխական: Չի կարող ընտրությունը լինել արտահերթ, բայց դրանով ձևավորված գործադիրն ու օրենսդիրը՝ հերթական:

Չի կարող իրավիճակը լինել հեղափոխական, բայց դրա արդյունքում ձևավորված ադմինիստրացիան՝ սովորական: Ուրեմն, կամ հայտարարությունների մեջ չեն անկեղծ, կամ էլ իսկապես չեն ըմբռնում ռիթմը: Ըմբռնման դեպքում խաշի ժամանակ չէր լինելու, գոնե չէր լինելու դրա մասին խոսելու ժամանակ:

Ռիթմից հետո ինձ համար այս իշխանությունների հիմնական մարտավարական սխալը ռեսուրսի, թիմի կոնսերվացումն է: Ի՞նչ նկատի ունեմ սրա տակ: Ապրիլ-մայիս ամիսների պրոցեսների մեջ ներգրավված էին հասարակության տարատեսակ խավեր: Առաջնագծում, հարթակում ՔՊ-ն էր, փողոցային քաղակտիվը, դաշտում հայտնի ՀԿ-ները: Բայց հրապարակում կազմն ավելի բազմազան էր, ու ավելի, այսպես ասած, անկաշկանդ:

Ի պատիվ Փաշինյանի, նա տեղի ունեցողը անվանեց համաժողովրդական շարժում: Շատերի համար համաժողովրդականը թարգմանվում է որպես ամբողջ ժողովուրդ, բայց այն առավել որակական թարգմանություն է՝ ժողովրդի բոլոր շերտերը: Իսկ այն, որ բոլոր կամ գոնե բոլոր շերտերը ներգրավված էին, փաստ է:

Հեղափոխությունը, սակայն, երբ մտավ ադմինիստրատիվ տրանսֆորմացիայի փուլ, սկսեց ինքն իրեն կառուցել ոչ թե հրապարակում, այլ հարթակում եղած ռեսուրսով: Այն, ինչ կար ձեռքի տակ: Այդ պահի համար, երբ կարիք կար պարզապես լցնել նախարարական պորտֆելները, փոխնախարարներ նշանակել, հագեցնել գործադիրը, բնականաբար, կայացվեց պահի որոշում՝ օգտագործվեց ձեռքի տակ եղածը: Ավելին, ձեռքի տակ եղածն այնքան քիչ էր, որ կարիք եղավ ներգրավել նաև այլ ուժերի՝ անունը դնելով անցումային կառավարություն:

Սակայն հեղափոխության իշխանության գալու հաջորդ ամիսներին, ընդհուպ մինչև ԱԺ ընտրություններ և դրանից հետո, իշխանությունը շարունակեց մնալ կայացված պահի որոշման շրջանակներում՝ թիմի ձևավորումը շարունակելով հարթակից: Սովորական այլ իրավիճակում, կրկին, սա նորմալ կլիներ: Սովորական վիճակ կարող էր լինել ընտրություններով փոխված իշխանությունը, որտեղ ՔՊ–ն միայնակ կամ քաղակտիվի ու այլոց հետ դաշինքով կվերցներ իշխանությունը: Բայց իրավիճակը, ինչպես գիտենք, սովորական չէր: Իրավիճակը սովորական չէր, բայց դրա ընկալումը սովորական է, ընդ որում՝ հենց իշխանության մոտ:

Իհարկե, լրիվ հետ կանգնել համաժողովրդականության հանգամանքից չէր ստացվի: Մանավանդ, որ ՔՊ–ն ու հարթակի ադմինիստրացիան իրենք իրենցով չէին «ծածկում» գործադիրը, օրենսդիրն էլ հավել յալ խնդիր էր դառնալու կադրային սովի պայմաններում: Ըստ այդմ, տարբեր հարթակներից՝ Ֆեյսբուքից, մեդիադաշտից, իրավական, ուժային, սպորտային ոլորտներից ներգրավվեցին մարդիկ:

Ներգրավվեցին, սակայն ոչ թե հրապարակի ռեսուրսի բնական ընտրության միջոցով, այլ պոպուլ յարության: Ո՞վ կա տնտեսագետ՝ էսինչյանը, ո՞վ կա սպորտից հայտնի՝ էսինչյանը, ո՞վ կա մեդիադաշտ-շոուբիզնես խաչմերուկից՝ էսինչյանը: Ներթիմային հավաքներում ասել-խոսելով, անուններ տալով: Ահա այսպես՝ պարզ ու կենցաղային:

Եկեք մոռանանք

Ո՞րն է այդ դեպքում խնդիրը, եթե ամեն բան բացատրություն ունի, հատկապես ունի օրինաչափություններով հաստատված ավանդույթ մեր դեպքում: Խնդիրը ակնկալիքի և իրականության բախումն է, սահմանված և իրական ռիթմերի միջև խզվածքը, առիթմիան: Սահմանվել են հեղափոխական անելիքներ, բայց չկա այդ անելիքների տակից դուրս գալու պատրաստ թիմ, որովհետև թիմը կազմվել է ոչ թե անելիքների տակից դուրս գալու, այլ իշխանությունը պահելու և լոյալության սկզբունքով: Սահմանվել է ակնկալիքների իրականացման կարճ ժամկետ, թռիչքաձև զարգացում և այլն, բայց իշխանության ռիթմն ակնհայտորեն դանդաղ է, լավագույն դեպքում՝ սովորական:

Օբյեկտիվորեն, եթե, իհարկե, մոռանանք հեղափոխության հանգամանքը ու ենթադրենք, թե իշխանությունը փոխվել է, ասենք, ընտրություններով, ամեն ինչ նորմալ է:

Հայաստանի հասարակական օրգանիզմը «նստած» է սպառման ասեղի վրա, այն արտադրում է մոտավորապես այնքան, ինչքան սպառում է, ու դժվար թե այդ օրգանիզմից ծնվի այնպիսի մի ադմինիստրացիա, էլիտա, որ կարողանա արագընթաց կերպով մեզ առաջ տանել:

Սովորական իշխանություն է, իր ներքին բարքերով, խաշով, ծնունդով, պարգևավճարներով, դեռևս քիչ կոռուպցիայով, անզգույշ հայտարարություններով, բայց հիմնականում իրավիճակին տիրապետող, իշխանություն պահող, թափուր պաշտոններին մարդկանց նշանակելու ունակ: Խնդիրն էլ հենց այն է, որ այս ամենը սովորական ընկալելու համար պիտի մոռանանք հեղափոխության հանգամանքը: Ես պատրաստ եմ այն մոռանալ, որպեսզի պատկերը լիարժեք ու ներդաշնակ ընկալեմ: Բայց պատրա՞ստ են, արդյոք, հեղափոխության շահառուները և վստահորդները»:

Հոդվածն ամբողջությամբ կաչող եք կարդալ «Փաստ»-ի՝ 22.01.19թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:20 22/01/2019  |  Մամուլ«Պրեմյա»՝ յուրայիններին, օպտիմալացում՝ մյուսներին. «Փաստ»
09:13 22/01/2019  |  ՄամուլՊարգևատրումը հրահանգավորված էր կառավարությունից. «Ժամանակ»
10:33 15/01/2019  |  ՄամուլԱնխուսափելի բախում իշխանության ներսում. ինչ է կատարվում «արքունիքում». «Փաստ»
10:36 25/12/2018  |  ՄամուլԲավականին լուրջ մրցակցություն` Արարատ Միրզոյանի և Ավինյանի միջև գործադիրում ազդեցության դաշտերը կիսելու առումով. «Իրատես de facto»
09:20 25/12/2018  |  ՄամուլՈչ մի ոլորտի համար կոնկրետ պատասխանատու չկա, մարդկանց հուզող հարցերը ամիսներով օդում կախված են մնում. «Իրատես de facto»
09:14 25/12/2018  |  ՄամուլՀՀ կառավարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. Փաշինյանի խոսքը երիտասարդների համար, կարծես թե, այնքան էլ ընկալելի չէ. «Ժողովուրդ»
09:30 22/12/2018  |  ՄամուլՈ՞վ կմնա նախարար՝ Սուրեն Պապիկյա՞նը, թե՞ Ֆելիքս Ցոլակյանը. «Ժամանակ»
10:54 21/12/2018  |  Մամուլ«Պետական այրերը պետք է կամք դրսևորեն ու խորոված-քյաբաբային միջավայրից աշխատասենյակ տեղափոխվեն». «Իրատես de facto»
09:30 21/12/2018  |  ՄամուլՄիջազգային ասպարեզում որ նախարարները չեն գովազդել Հայաստանը և չեն խոսել հեղափոխության մասին. «Ժողովուրդ»
09:43 19/12/2018  |  ՄամուլՈվ է առողջապահության նախարարի նոր թեկնածուն. «Նրան առաջ է «բրթում» Արարատ Միրզոյանը». «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]