Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը 01/22/2019   12:42  |  Հարցազրույց

Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև.

- Պարոն դեսպան, առաջին հարցը, որ կցանկանայինք անդրադառնալ, վերաբերում է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության ընթացքին: Ինչպե՞ս այն կնկարագրեիք:

- ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը ընթանում է բարձր ակտիվությամբ և նշանավորվել է մի շարք բարձրաստիճան հանդիպումներով և փոխայցելություններով: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո կարևոր է եղել ՀՀ իշխանությունների և ԵՄ ղեկավարության միջև ամենակարճ ժամկետներում կապի հաստատումը՝ տարբեր մակարդակներում կայացած բազմաթիվ հանդիպումների և շփումների տեսքով, որոնք կողմերին թույլ են տվել ծանոթանալ միմյանց տեսակետներին և առաջնայնություններին: ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության համատեքստում կարևոր հանգրվան կարող ենք համարել Բրյուսելում 2018թ. հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Նշանակալի էին նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցերը Բրյուսել, որոնց ընթացքում վերջինս հանդիպել է ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի, Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Առաջին փոխշփումները մեծ կարևորություն են ներկայացրել այն առումով, որ կողմերը բարձր մակարդակում վերահաստատել են համագործակցության վերաբերյալ իրենց հանձնառությունը՝ ԵՄ-ՀՀ հարաբերությունների ողջ ծավալով: Եվրոպական կողմը վերահաստատել է իր օժանդակությունը ՀՀ համար առանցքային նշանակություն ունեցող հարցերում: Իր հերթին հայկական կողմը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքականության և մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում շարունակականությունը:

Ավելին, հենց 2018թ. հունիսին Բրյուսելում տեղի ունեցավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից հետո առաջին Գործընկերության խորհրդի նիստը:

Բարձր մակարդակի հանդիպումներից բացի, 2018թ. տեղի են ունեցել նաև ՀՀ կառավարության տարբեր ոլորտների ներկայացուցիչների և ԵՄ կառույցներում քաղաքական ու տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ, որոնք կարևոր են եղել ՀՀ նոր իշխանությունների հետ համագործակցության օրակարգի առաջնայնությունների ճշգրտման և կոնկրետ ծրագրերի վերահաստատման առումով:

- 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ո՞ր փուլում է գտնվում ներկայումս համաձայնագրի իրականացմանն ուղղված աշխատանքները:

- 2017թ. վերջին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր, քանի որ այն հավակնոտ հիմք է ստեղծում ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Ակնհայտորեն այն նաև կարևոր հարթակ է հանդիսանում ՀՀ կառավարության կողմից ուրվագծված բարեփոխումների օրակարգի առաջմղման համար՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները, ապահովելու սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար հնարավորություններ և այլն: Այս գործընթացում Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ համագործակցությունը:

Ինչպես գիտեք ՀՀ Ազգային Ժողովը Համաձայնագիրը վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին, իսկ Եվրոպական Խորհրդարանը հատուկ բանաձևով դրան իր համաձայնությունն է տվել հուլիսի 4-ին՝ կարևոր խթանիչ ազդակ ուղղելով նաև ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին և իրավասու այլ պետական օղակներին Համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղղությամբ: Ներկայումս Համաձայնագիրը վավերացրել է ԵՄ անդամ 10 պետություն: Անդամ պետությունների մայրաքաղաքներում այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և ակնկալվում է, որ առաջիկայում վավերացումների ցանկը կհամալրվի: Սա ժամանակատար գործընթաց է. օրինակ՝ Վրաստանի պարագայում համաձայնագիրը ուժի մեջ է մտել ստորագրումից երկու տարի անց, որը համարվում է ռեկորդային կարճ ժամկետ, մինչդեռ Ուկրաինայի պարագայում այն պահանջել է երեք տարի:

Առաջնայինը, անշուշտ, Համաձայնագրի իրականացումն է, որի առումով չափազանց կարևոր էր 2018թ. հունիսի 1-ից դրա ժամանակավոր կիրառման մեկնարկը: Հատկանշական է, որ ժամանակավոր կիրառումը տարածվում է Համաձայնագրի բացարձակ գերակշիռ մասի վրա: Հետևաբար` արդեն այսօր առկա է Համաձայնագրի դրույթների իրականացման համար հսկայական դաշտ, որին էլ ներկայումս ուղղված են երկուստեք ջանքերը:

Համաձայնագրի դրույթների կյանքի կոչման առումով մեծ կարևորություն է ներկայացնում ՀԸԳՀ կիրարկման  Ճանապարհային քարտեզը: Այն հիմնարար փաստաթուղթ է, որը, կարելի է ասել, գործնական, կիրառելի լեզվի է թարգմանում համաձայնագրի հռչակագրային և ընդհանուր իրավական դրույթները, ձևակերպում է կոնկրետ խնդիրներ և նշում դրանց իրականացման համար պատասխանատու գերատեսչությունները և ստորաբաժանումները, սահմանում է խելամիտ ժամկետներ, մատնացույց անում Համաձայնագրի իրականացման համար ֆինանսական աղբյուրները, մասնավորապես՝ նշված ծրագրերին ԵՄ ակնկալվող օժանդակությունը:

Ճանապարհային քարտեզի նախագիծը մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթ է, որը ոչ միայն ենթադրում է տարբեր ուղղություններով բարեփոխումների և նպատակների սահմանում, այլև, դրանց արդյունավետ համադրումն ու զուգորդումը ՀՀ կառավարության առաջնայնությունների և հայտարարված քաղաքականության համատեքստում:

Ճանապարհային քարտեզի նախագծի մշակման և Համաձայնագրից բխող կետերի իրագործման հարցում մեծ է 2018թ. հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված և փոխվարչապետի ղեկավարության ներքո գործող ՀԸԳՀ և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դերը, որն այդ նպատակով պարբերական հանդիպումներ է ունենում: Այդ գործընթացում մեծապես կարևորվում է նաև քաղաքացիական հասարակության դերը:

Հարկ է նշել, որ վերոնշյալ հանձնաժողովի համակարգմամբ մշակված ճանապարհային քարտեզի նախագիծը տրամադրվել է եվրոպական կողմին 2018թ. նոյեմբերին: Նախագծի վերաբերյալ ԵՄ-ն իր բարձր գնահատականն է հայտնել, այդ թվում նաև 2018թ. նոյեմբերի 27-ին Երևանում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստի շրջանակներում ընդունված համատեղ հաղորդագրության մեջ, որում ասվում է, որ այն լավ մեկնարկ է Համաձայնագրի իրականացման համար: Ճանապարհային քարտեզի վերջնականացման գործընթացը ներկայումս շարունակվում է ԵՄ կողմից առաջարկված ժամանակացույցի համապատասխան, որի համաձայն ԵՄ արձագանքները և առաջարկությունները կստացվեն մինչև հունվար ամսվա վերջ:

Կարևոր է նշել նաև, որ առաջարկվող ճանապարհային քարտեզի նախագիծն ընդգրկում է ոչ միայն ժամանակավոր կիրառման տակ ընկնող Համաձայնագրի հատվածները, այլև երկուստեք համաձայնությամբ, նաև այն մասերը, որոնք ուժի մեջ կմտնեն միայն դրա ամբողջական կիրարկումից հետո: Ինչպես տեսնում եք, մինչև Համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելը, դրա կիրարկմանն ուղղված աշխատանքներն արդեն իսկ ընթանում են ամբողջ ծավալով:

ՀՀ-ԵՄ համագործակցության տեսլականի համար և որպես ՀԸԳՀ-ին փոխլրացնող փաստաթուղթ մեծ նշանակություն ունի նաև ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունների մասին փաստաթղթի ստորագրումը 2018թ. սկզբին: Այն մինչև 2020թ. առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է Հայաստան-Եվրամիություն համագործակցության առաջնայնությունների, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվելիք աջակցության տեսանկյունից: Հարկ է նշել, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանն առաջին պետությունն է, որ ավարտել է այս փաստաթղթի համաձայնեցումը:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի հարստացման տեսանկյունից հարկ է նշել նաև 2018թ. մարտին ստորագրված «ՀՀ կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը», որը ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է 2018թ. հուլիսի 11-ին: Այն ընդարձակ հնարավորություններ է ստեղծում հայաստանյան ստեղծագործողների համար:

- Պարոն դեսպան, պարբերաբար տեսնում ենք ՀՀ-ԵՄ համագործակցության տարբեր ձևաչափերում հանդիպումների մասին տեղեկություններ:  Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել թե ի՞նչ հանդիպումներ են տեղի ունեցել և որն է դրանց կարևորությունը:

-  ԸԳՀ ժամանակավոր կիրառման մեկնարկի համատեքստում տեղի են ունեցել Համաձայնագրով նախատեսված մի շարք երկկողմ նոր, ինստիտուցիոնալ առավել բարձր մակարդակ ունեցող մարմինների հանդիպումներ:

Մասնավորապես, ինչպես արդեն նշեցի, դեռևս հունիսի 21-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության Խորհրդի անդրանիկ նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ  նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ ԱՀԱՔ բարձր ներկայացուցիչ/Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Նիստին մասնակցել են ՀՀ կառավարության և ԵՄ շահագրգիռ գերատեսչությունների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ: Գործընկերության խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղված բարձրագույն մարմինն է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր: Հանդիպման շրջանակներում, ի թիվս այլոց, վերահաստատվել է ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

2018թ. սեպտեմբերի 25-ին Երևանում կայացել է առևտրի հարցերով Գործընկերության կոմիտեի առաջին նիստը, սա կարևոր մի շրջանակ է, որի օրակարգն ընդգրկում է նոր Համաձայնագրի առևտրի և առևտրին առնչվող հարցերի վերնագրի ներքո ներառված կետեր, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների առևտրի, մաքսային ոլորտի, մտավոր սեփականության իրավունքների և այլ թեմաների վերաբերյալ: Հանդիպմանը 2018թ. սեպտեմբերի 26-ին հաջորդել է նաև հատուկ ՀՀ և ԵՄ գործարար շրջանակների համար կազմակերպված միջոցառում, որը նպատակ ուներ ներկայացնել ՀԸԳՀ-ով գործարար հատվածին ընձեռվող հնարավորությունները և արտոնությունները: Անկասկած, տնտեսության ոլորտում համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից է, և այն առաջիկա տարիներին նախատեսված է ավելի խթանել:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորհրդարանական ձևաչափում նշանակալի իրադարձություն է հանդիսացել 2018թ. հոկտեմբերի 24-ին կայացած ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը: Այս ձևաչափում ՀՀ-ԵՄ գործընկերությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում համագործակցության ընդհանուր շրջանակի մեջ: Ակնկալվում է, որ ՀՀ-ում անցումը խորհրդարանական կառավարման ձևին նոր խթան և որակ կհաղորդի այս համագործակցությանը:

2018թ. նոյեմբերի 27-ին Երևանում կայացավ ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի մեկնարկային նիստը, որն ընդհանուր առմամբ ամփոփեց տարին և ձևակերպեց գործառնական եզրակացություններն առաջիկա ամիսներին կողմերի անելիքների կապակցությամբ:

Ինչպես արդեն իսկ ներկայացրեցի, հանդիպման շրջանակներում Կոմիտեի անդամներն առաջին քննարկումն են ծավալել ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ:

2018թ. տեղի են ունեցել նաև երկկողմ մակարդակում տարբեր թեմատիկ ենթակոմիտեների հանդիպումներ, ինչպիսին է օրինակ՝ «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 4-րդ նիստը, որը վերջին անգամ գումարվել էր 2014թ.: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ իրականացվել են նաև մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ենթակոմիտեի հերթական հանդիպումները:

ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների, փորձագիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցել են նաև Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափում Բրյուսելում և այլուր կազմակերպվող մի քանի տասնյակ միջոցառումների, Արևելյան գործընկերության ձևաչափում գործող պլատֆորմների և պանելների աշխատանքներին:

Դժվար է, անշուշտ, մեկ զրույցի շրջանակներում ներկայացնել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր միջոցառումները և իրադարձությունները, խոսել դրանցում քննարկված բոլոր հարցերի մասին: Ուստի, կսահմանափակվեմ միայն վերը թվարկվածներով:

- Ակնհայտ է, որ անցած ժամանակաշրջանը հագեցած է եղել ծավալուն աշխատանքով, միջոցառումներով և հանդիպումներով: Ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել 2019թ.: Արդյոք արդեն կա ձևավորված աշխատանքային օրակարգ նոր տարվա համար և որո՞նք են լինելու հիմնական առաջնահերթությունները:

- Հարկ է նշել, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԵՄ բարձր գնահատականը լավ հիմք է հանդիսանում քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, ժողովրդավարության և մի շարք այլ կարևոր ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար:

2019թ. համար ուրախ ենք արձանագրել, որ արդեն տարվա սկզբին ունենք ձևավորված բավական հավակնոտ օրակարգ: Առանց փակագծերը բացելու կարող եմ հավաստիացնել, որ այս տարին նշանավորվելու է նաև ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական երկխոսության բարձր մակարդակով և ինտենսիվությամբ: Արդեն իսկ մոտ օրերս մեկնարկ կտրվի մի շարք բարձրաստիճան փոխայցելությունների, որոնք նոր լիցք կհաղորդեն Համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Եթե 2018թ. շատ հարցերում նորորակ՝ առավել ընդլայնված և համապարփակ համագործակցության հիմքերի մշակման տարի էր՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզ, Գործընկերության Խորհրդի, Կոմիտեի և Խորհրդարանական գործընկերության կոմիտեի մեկնարկային հանդիպումներ, ապա 2019թ. ակնկալվում է, որ կլինի Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթով սահմանված նպատակների իրականացման շրջան:

Տարվա ընթացքում նախատեսվում են նաև կարևոր զարգացումներ ԵՄ հետ բազմակողմ՝ Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության տեսանկյունից: 2019թ. լրանալու է այս ձևաչափի մեկնարկի 10-ամյակը: Հայկական կողմը, որը մշտապես աչքի է ընկել Արևելյան գործընկերության ձևաչափում ակտիվ ներգրավվածությամբ, իր ներդրումը կբերի նաև 10-ամյակի նշանավորման հարցում: Ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ մի շարք ծրագրերի շուրջ:

Հայաստանում նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկով և 2019թ. մայիսի 23-26-ին Եվրոպական Խորհրդարանի համաեվրոպական ընտրություններով պայմանավորված՝ տարին խոստանում է բավական կարևոր և հագեցած լինել նաև ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Պետք է դրվեն նորակազմ խորհրդարանների միջև համագործակցության հիմքերը՝ էլ ավելի զարգացնելով առկա դրական ավանդույթները:

Այսպիսով, 2019թ. ՀՀ-ԵՄ հարաբերություններն իրենց ակտիվությամբ, բովանդակությամբ և կարևորությամբ խոստանում է լինել առաջընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության խորացման ժամանակաշրջան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]