ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր. Ձախողման վտանգ կա. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ. «Փաստ» 01/19/2019 10:28 | Մամուլ
«Փաստ» թերթը գրում է. «Սույն թվականի հունվարի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սա փաստացի նշանակում է, որ Մայրապետյանը կարողանալու է շարունակել բուժումն արտերկրում:
Քաղաքական իմաստով էլ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան դեղին քարտ հետհեղափոխական Հայաստանի դատաիրավական համակարգին: Կարելի է կարծել, որ արտասովոր որևէ բան չկա, նախկինում էլ ՄԻԵԴ–ում Հայաստանի դեմ բազմաթիվ գործեր են քննվել, Հայաստանն էլ բազմաթիվ գործերով պարտվել է ու փոխհատուցումներ վճարել:
Խնդիրը բոլորովին այլ տեղ է: Դատաիրավական համակարգի աշխատանքը սիմվոլիկ իմաստով ցուցանակային է հեղափոխության համար: Հեղափոխությունը ենթադրում է մի կողմից՝ անցյալի ռևիզիա, մյուս կողմից՝ ապագայի նախագծում: Հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգը, բնականաբար, իշխանության կողմից հստակ քաղաքական մեսիջների պայմաններում վերաբացել է մի շարք աղմկահարույց գործեր, որոնց քաղաքական նպատակը կարելի է ձևակերպել որպես արդարության և արդարադատության դեֆիցիտի վերականգնման փորձ:
Սակայն թե՛ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ–ի միջանկյալ վճիռը, թե՛ ընդհանրապես աղմկահարույց գործերով դատական պրոցեսների օդում կախված վիճակը, թե՛ իրավապահ համակարգի փնթիությունը խոսում են այն մասին, որ հեղափոխության համար խիստ կարևոր, ըստ էության հեղափոխության համար բնութագրական այս ոլորտում ձախողման վտանգ կա: Ընդ որում, ձախողում երկու ճակատներով՝ թե՛ անցյալի ռևիզիայի ու արդարադատության դեֆիցիտի վերականգնման տեսանկյունից, թե՛ ապագայի նախագծման տեսանկյունից:
Այս իմաստով հատկանշական է հատկապես Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթը ԱԺ– ում՝ Հայաստանում դատաիրավական համակարգում տիրող վիճակի վերաբերյալ: Մարուքյանը, ընդ որում, նախքան Մայրապետյանի մասով ՄԻԵԴ միջանկյալ որոշման հրապարակումը, ակնարկեց նաև, որ ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր:
Մարուքյանի ելույթը իշխանության ներկայացուցիչները ցավոտ ընդունեցին ու շտապեցին արձագանքել՝ մեծ հաշվով, սակայն, որևէ առարկայական հակափաստարկ չներկայացնելով, բացի դասական «մենք դատարաններին չենք զանգում», «երկրում իրավիճակ է փոխվել» ձևակերպումներից:
Իրերի ներկա դրվածքը, ցավոք, հուշում է, որ Մայրապետյանի մասով Հայաստանին ցույց տրված դեղին քարտը վերջինը չէ: Հուսանք՝ գոնե այդ դեղին քարտը կզգոնացնի ճահճացման միտում ունեցող դատական համակարգին իր աղմկահարույց գործերով հանդերձ, հատկապես դրանց քաղաքական պատասխանատուներին: Այլապես հաջորդիվ մեզ կարող է սպառնալ ոչ միայն կարմիր քարտ, այլև երկարաժամկետ որակազրկում, որի ընթացքում գուցե մենք կորցնենք եղած մարզավիճակն էլ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 19.01.19թ. համարում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ