Թեմաներ
Հինգշաբթի 02 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/27/2020   20:46 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը 02/27/2020   20:17 Մաքսային ծառայության աշխատանքների կազմակերպումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա սահմանափակման ժամանակ 02/27/2020   19:45 Արցախում նախագահի թեկնածուներից ոչ բոլորն են հասկանում արտաքուստ պարզ թվացող, բայց ներքուստ չափազանց բարդ ճշմարտությունը 02/27/2020   19:37 Գործակալներից մինչեւ դավաճաններ իրավապահ համակարգում. ինչո՞ւ չեն անուններ հնչում ու քրեական գործեր հարուցվում 02/27/2020   19:10 Դատական համակարգի կայացման համար կարեւոր փուլ էր, ՍԴ դատավորները որոշեցին լինել արժանապատիվ. Ստեփան Դանիելյան 02/27/2020   18:58 Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել 02/27/2020   18:44 Նրանք արդեն հայ իրավունքի պատմության մեջ են՝ որպես ՍԴ դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ . Երվանդ Վարոսյան 02/27/2020   18:38 ՍԴ դատավորները չօգտվեցին վաղ կենսաթոշակի անցնելու նախագծից 02/27/2020   18:33 Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարարը 02/27/2020   18:29 Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին 02/27/2020   18:25 Նոր Նորք վարչական շրջանում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին 02/27/2020   18:10 Սամվել Ուզունյանին կաշառք տալու գործով նախաքննությունն ավարտվել է 02/27/2020   18:02 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կանադայի դեսպանին 02/27/2020   17:56 Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար 02/27/2020   17:48 Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայում բոլոր դպրոցները մեկ ամսով կփակվեն 02/27/2020   17:32 Ալեքսան Պետրոսյանը կշարունակի մնալ ազատության մեջ.Դատախազության բողոքը մերժվել է 02/27/2020   17:29 Խորհրդակցություն հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ 02/27/2020   17:15 Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը 02/27/2020   17:10 «Բավրայի» գործով տեսուչի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Լուսինե Աբգարյանը 02/27/2020   17:05 Տավուշի մարզում 2019թ. ընթացքում ապօրինի անտառահատումների և դրանց հետ կապված պաշտոնական հանցագործություններով 3.8 անգամ ավելացել է պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը 02/27/2020   16:54 ԱՆ-ն ինֆորմացիա չունի «Աստղիկ» բկ-ում գրանցված մահվան դեպքի վերաբերյալ 02/27/2020   16:53 Ահազանգ ստացանք քաղաքացիներից, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետի նկարը. Մխիթար Հայրապետյան 02/27/2020   16:51 Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվն աճել է 02/27/2020   16:48 Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն եւ նշանակեք ԱԱԾ տնօրեն եւ Ոստիկանության պետ. Ղազինյան 02/27/2020   16:37 Հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ 02/27/2020   16:30 Ակնկալում եմ, որ ինձ համար ցանկալի տարբերակով պետք է գործը կարճվի. Ալիկ Սարգսյան 02/27/2020   16:21 Վաղեմության ժամկետը վաղուց սպառած գործերը քրքրում են կոնկրետ անձի դեմ հակաքարոզչության համար 02/27/2020   15:25 ԲԴԽ-ն մասնակի բավարարեց նախկին դատավորի դիմումը 02/27/2020   15:09 Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի. Փաշինյան 02/27/2020   15:01 Պետական ծառայողները վատ են վերաբերվում քաղաքացիություն ստանալ ցանկացող անձանց. Զարեհ Սինանյան 02/27/2020   14:50 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/27/2020   14:43 ԱԳՆ-ն հորդորում է չայցելել 5 երկիր 02/27/2020   14:32 Ես՝ որպես ՄԻԱՎ-ով ապրող մարդ, վստահություն չունեմ Առողջապահության նախարարության հանդեպ 02/27/2020   14:15 Վիճաբանության ժամանակ դանակահարել էր եղբորը 02/27/2020   14:01 Առողջապահության նախարարը կոչ է անում դիմակների գնումով և պահեստավորումով ինտենսիվ չզբաղվել 02/27/2020   13:48 ԼՀԿ-ն դատի է տվել Լևոն Զուրաբյանին 02/27/2020   13:41 Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Արսեն Թորոսյան 02/27/2020   13:31 ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում. կա զոհ 02/27/2020   13:26 Նոր զոհերը հենց այդ թավիշի արդյունքն են. իրավապաշտպան 02/27/2020   13:20 Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել 02/27/2020   13:11 Չի կարող ինչ-որ մեկի քմահաճույքով որևէ պետական հիմնարկի կնիք առգրավվի. Արսեն Թորոսյանը՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի փոխտնօրենին բերման ենթարկելու վերաբերյալ 02/27/2020   13:05 Ատոմեքենաների ներմուծումը գրեթե դադարել է 02/27/2020   12:40 Գյուղերը դատարկվում են, պարոն Փաշինյան 02/27/2020   12:38 Բիզնեսից ազդակներ ենք ստանում. Ասում են՝ էս փողը, որ վերադարձրել եք, մեզ որտեղ եք ուզում քցեք. Փաշինյան 02/27/2020   12:26 «Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառքներ տալու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն 02/27/2020   12:20 «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են կեղծ սերտիֆիկատներ 02/27/2020   12:13 Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե 02/27/2020   12:08 Ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը. Փաշինյան 02/27/2020   12:04 Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. քրեական գործ է հարուցվել 02/27/2020   11:58 Մեքենան գլորվել է ձորը. 31-ամյա ուղևորուհին մահացել է
02/26/2020   13:40 «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/25/2020   23:46 Սեքս-տուրիզմը ամբողջ հմայքով. ուր են գնում Ռուսաստանի կանայք արկածներ փնտրելու 02/27/2020   09:34 Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ» 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/26/2020   21:04 Ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան 02/26/2020   11:06 Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. Դիանա Գասպարյանի պարզաբանումը 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020   07:57 Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան․ «Հրապարակ» 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/26/2020   22:21 Բերման են ենթարկել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին 02/26/2020   18:23 Միքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին 02/26/2020   11:01 Գեղեցկության սրահում մայր և որդի ծեծել են վարսահարդարուհուն 02/26/2020   20:02 Մանվել Գրիգորյանին «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել. պաշտպան 02/27/2020   09:38 Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում. «Հրապարակ» 02/27/2020   16:53 Ահազանգ ստացանք քաղաքացիներից, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետի նկարը. Մխիթար Հայրապետյան 02/27/2020   13:05 Ատոմեքենաների ներմուծումը գրեթե դադարել է 02/26/2020   13:02 Զրուցեք տաքսիստների հետ, շատ բան կիմանաք 02/27/2020   11:58 Մեքենան գլորվել է ձորը. 31-ամյա ուղևորուհին մահացել է 02/27/2020   00:04 Անատոլի Կաշպիրովսկու դստեր ողբերգական մահը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան 01/19/2019   10:09  |  Քաղաքացիական իրավունք

Վեդիի բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին ղեկավար, վիրաբույժ Մելքոն Տալոյանը բողոք է ներկայացրել մարզպետի դեմ՝ աշխատանքից իրեն ազատելու հրամանը բողոքարկելու նպատակով:

Հիշեցնենք, հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գարիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջինն «ազատվեց» Արտաշատի, Մասիսի և Վեդու բժշկական կենտրոնների ղեկավարներից: Երեքն էլ քննությունն անցել, նոր էին նշանակվել իրենց պաշտոններում: Ի դեպ, նույնն էր նաև այս երեք անձանցից ազատվելու մարզպետի ձեռագիրը, գործի դրած միջոցներն ու ժամանակահատվածը:

Նույնն է նաև մարզի բուժկենտրոնները ղեկավարած այս երեք բժիշկների պահանջը դատարանից՝ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցերում երեքն էլ վիճարկում են իրենց մասով մարզպետի կամայական հրամանը:

Վեդու ԲԿ ղեկավարն աշխատանքից ազատելու մարզպետի որոշումը բացառապես անձնավորված է համարում: 168.am-ի հետ զրույցում Մելքոն Տալոյանը մանրամասնում է մարզպետի դեմ հայցի և նրա հետ ունեցած լարված հարաբերությունների մասին:

«Գարիկ Սարգսյանի հետ անձամբ ծանոթ չեմ եղել, մինչև մարզպետ նշանակվելը որևէ ֆորմատով շփումներ չեն եղել, սակայն մեր հարաբերություններում առկա լարվածությունը, որ այդքան խոր նստվածք է թողել իր վրա, իրականում իր մերձավորի քաղաքական պարտության հետ է կապված, այդ պատմությունը գալիս է դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից: Արալեզ համայնքում, որտեղ իմ բնակավայրն է, հայրական օջախս է նաև այդ գյուղում, 2012-ի խորհրդարանական ընտրություններին աջակցում էի ընկերոջս՝ ՀՀԿ-ից ներկայացված Արայիկ Գրիգորյանին (Ավշարի Արայիկին):

Հակառակորդ թեկնածուն, որը մարզում Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանն էր («Հանրապետություն» կուսակցությունից), սեփական գյուղում խայտառակ պարտություն կրեց և դա չի մարսել մինչ օրս: Հենց այդպես էլ ասաց, նույն օրը՝ խմբված մարդկանց մեջ բացեիբաց հայտարարել էր, որ Տալոյանից վրեժխնդիր է լինելու: Եվ այսօր Թևոնյանը հիշել է իր քաղաքական ընտրարշավում չմարսած պարտությունը ու «փաթաթել» է գործադիր իշխանության ներկայացուցիչ երիտասարդ մարզպետի վզին՝ օգտվելով նրա փորձառության պակասից, խորհրդատու է դարձել, զանազան հարցերում աջակցում է, ուղղորդում, ու վստահությունը չարաշահելով՝ մարզպետի ձեռքով մարզից շատերի դեմ սեփական վրեժն է լուծում: Մարզպետը զոհ է, գործնականում այդ մարդուն երբեք չհետաքրքրեց մարզի հիվանդանոցներում բուժանձնակազմի աշխատանքի որակը, մեր կադրային, տեխնիկական ռեսուրսները, ակնկալիքները՝ իրենից, հեղափոխությունից, ինքն այդ լրջությունը չունեցավ»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վեդու ԲԿ նախկին ղեկավարը:

«Գարիկ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց առաջ դեռ գիտեի, որ մահակով առաջինն իմ հետևից է ընկելու: Եվ չսխալվեցի… սկզբում հասկացրեց, որ կամովի հեռանամ, հետո սրա-նրա միջոցով խաբար ուղարկեց, սպառնաց, թե՝ բան-ման կբացահայտեմ, թող գլխին փորձանք չբերի, նորից հրաժարվեցի: Փորձ արեցի դեմ առ դեմ խոսել, մտածելով՝ գործատու-ենթակա փոխհարաբերություններ են, կարելի է պարզաբանել, հարթել, բայց խուսափեց, ստացված միակ հանդիպմանն էլ մարզպետը «մեծահոգաբար» խորհուրդ տվեց՝ գնա ազատման դիմումդ գրի, գնա արձակուրդ՝ ինչքան կուզես հանգստացի: Ու այսպես սադրանքներով ու շանտաժներով մարզպետի հետ հեռակա դիսկուրսն ամիսներ տևեց:

Փորփրեց, անվերջանալի ստուգումներ իրականացրեց, հետո հարկադրեց ազատման դիմումս գրեմ, դարձյալ հրաժարվեցի, իսկ այդ ամբողջ ժամանակահատվածում շուրջ 10 հոգու հրավիրում էր կաբինետ, իմ պաշտոնն առաջարկում, հրաժարված կոլեգաներս էլ դուրս էին գալիս ու զանգում էին ինձ: Վերջին թեկնածուն, ում վրա նա կանգ առավ, իմ տեղակալն էր: Սամվել Խաչատրյանը ևս հրաժարվել էր գնալ մարզպետի հետ դավադիր գործարքին, բայց երբ եկավ ինձ պատմեց, խնդրեցի վերադառնալ մարզպետարան և համաձայնություն տալ, միայն թե իմ փոխարեն օդից մեկին չնշանակի, ու գա ստեղծածը վարի տա: Այդպես էլ եղավ: Մարզպետը տեղակալիս համաձայնությունը ստանալով՝ անմիջապես իր ձեռքով ազատմանս հրամանը տվեց»:

Վիրաբույժ Մելքոն Տալոյանը հեռացել է մարզից, աշխատում է Երևանի միաժամանակ երկու հիվանդանոցներում՝ «Արամյանց» և «Էլիտ Մեդ» ԲԿ-ներում: Երևան է տեղափոխվել նաև Արտաշատի ԲԿ-ից մարզպետի ձեռամբ հեռացված ղեկավարը, նրան ազատման հենց հաջորդ օրն իր մասնավոր՝ «Վարդանանց» կլինիկայում աշխատանքի է տեղավորել ՀՀ Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը՝ որպես անեսթեզիոլոգ:

Ստացվում է, որ նոր իշխանությունների հռչակած Նոր Հայաստանում ուրբանիզացիայի խնդիրը լուրջ է լինելու, պաշտոնյաների արձակած հրամաններն ի բարօրություն մեկի և ի վնաս մի ամբողջ մարզի ազգաբնակության առողջության պահպանման կարող են լինել: Ինչ խոսք, հնարավոր է՝ մարզպետ Գարիկ Սարգսյանն ունի լայն հնարավորություններ, ինչպես նաև գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանը, և իրենց կարող են թույլ տալ անհրաժեշտության դեպքում ընտանիքի անդամների բժշկվելու համար դիմել Երևանի կամ արտասահմանյան երկրների լավագույն կլինիկաներ: Իսկ մեղավո՞ր են արդյոք օրվա հացով ապրող խեղճ գյուղացիները, որոնք այս երկու անձանց քմահաճույքների զոհը պիտի դառնան: Չէ՞ որ մարզը դատարկել են բժիշկներից, և սա արդեն լուրջ հարց է, որ պիտի Առողջապահության նախարարության, Տարածքային կառավարման նախարարի և Արարատի մարզի բնակիչների ուշադրության տիրույթում գտնվի:

Հ.Գ. Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի մտերիմ բարեկամ Ռազմիկ Թևոնյանն Արարատում ավանդաբար առաջադրվել է խորհրդարանական ընտրություններին՝ «Հանրապետություն» կուսակցությունից, ու այդպես էլ չի ընտրվել, բայց այսօր նրա որդին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:51 11/12/2018  |  ՄամուլԱրարատի մարզը նոր «բդեշխ» ունի. «Հրապարակ»
10:58 22/11/2018  |  ՄամուլԲեսպրեդել. Մասիսի քաղաքապետը պետք է ձայներ ապահովի իր վերադասի` մարզպետ Սարգսյանի համար. «Ժամանակ»
10:14 15/11/2018  |  Մամուլ«Հին Հայաստանի» մոտեցումներով աշխատող Գարիկ Սարգսյանը զգուշացվել է. «Հրապարակ»
15:03 07/11/2018  |  ՔաղաքականԱրարատի մարզպետը ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով
10:38 27/09/2018  |  ՄամուլԱրարատի մարզպետարանում մարզպետն իրեն հարազատներով է շրջապատել. պատմությունը կրկնվում է. «Հրապարակ»
10:04 26/09/2018  |  ՄամուլԱրարատի բնակիչները պատրաստվում են պահանջել Գարիկ Սարգսյանի հրաժարականը. «Ժամանակ»
09:20 24/08/2018  |  ՄամուլՄարզպետը կարգադրել է ստուգումներ և աուդիտ անցկացնել Արարատի մարզային բոլոր հաստատություններում. «Հրապարակ»
09:32 16/08/2018  |  ՄամուլԱրարատի նորանշանակ մարզպետին դատի են տվել. «Ժողովուրդ»
09:18 27/07/2018  |  ՄամուլԱրարատի մարզպետը «վերևից» հրահանգ է ստացել ընտրությունների ժամանակ ձայներ ապահովել. «Ժամանակ»
09:12 13/06/2018  |  ՄամուլՄարզպետը կրթության բաժնի պետին առաջարկել է «լավով» հեռանալ. «Հրապարակ»

Արխիվ

[]