Թեմաներ
Երեքշաբթի 02 / 19 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/19/2019   00:11 Սիրահետել է ամուսնացած կնոջը, ապա` ծեծել ամուսնուն 02/18/2019   22:48 Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի 02/18/2019   22:17 ՍԱՊԾ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել 02/18/2019   22:06 Դպրոցի տնօրենն ամուսնուն ձեւակերպել է միանգամից երեք հաստիքի վրա, ում անունով դուրս գրված շուրջ 4 մլն դրամը յուրացվել է 02/18/2019   21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան 02/18/2019   21:04 ՄԻՊ-ի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ջրադուլ և հացադուլ հայտարարած անձանց հետ 02/18/2019   20:49 Կրկնահանցագործը դիմել է փախուստի 02/18/2019   20:36 Ֆրանկ Էնգելը կշարունակի ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ 02/18/2019   19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում 02/18/2019   18:45 Շամլուղեցիները կրկին դիմում են Նիկոլ Փաշինյանին. 3 ամիս է անցել, փլուզվող շենքի բնակիչները դեռ որոշման են սպասում 02/18/2019   18:37 ԲԴԽ-ում խորհրդակցություն է հրավիրվել 02/18/2019   17:55 Երևանը շուրջ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում 02/18/2019   17:49 Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է 02/18/2019   17:33 17 մեղադրյալ` «Պարտեզ» ռեստորանի վրա տեղի ունեցած զինված հարձակման գործով 02/18/2019   17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան 02/18/2019   13:33 Առաջնային խնդիրն է՝ ջախջախել ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքի վերածվող 5-րդ շարասյունը 02/18/2019   11:50 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասը չունի հերթապահ բժիշկներ, գիշերային ժամերին՝ էլեկտրական լուսավորություն 02/18/2019   10:21 Նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին 02/18/2019   00:23 Կեղծ հեռախոսագիր` դատարանի փաստաթղթերում. ՀՔԾ-ի փորձությունը 02/17/2019   21:16 Գնդապետը խմած իր աշխատասենյակում հարձակվել է իր ենթակայի վրա եւ բռնաբարել 02/17/2019   20:45 ՊԵԿ նախագահի տեղակալի միլիոնատեր տղան դատախազ է նշանակվել իրավական ընթացակարգերի պահպանմամբ. Դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ 02/17/2019   16:25 Աշակերտուհուն առեւանգել են դպրոցի մոտից ու բռնաբարել 02/17/2019   15:14 Արտակարգ դեպք Երեւանում. հայտնաբերվել է կիսաքայքայված դի 02/17/2019   14:46 Ավազակային հարձակման իմիտացիա` գողությունը քողարկելու համար 02/17/2019   14:32 Արագածոտնի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են 02/17/2019   14:25 Օդի ջերմաստիճանը կնվազի 02/17/2019   13:52 «Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ». Արսեն Մկրտչյան 02/17/2019   00:01 «Վուդլենդ» ՍՊԸ տնօրենին բարեկամը մեղադրում է խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ 02/16/2019   23:15 Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահ Ստեֆան Հայնցի հետ 02/16/2019   22:39 Ես կրկին բանտախցում եմ. Նիկոլ Փաշինյան 02/16/2019   22:22 Սպանության պատվիրատուն հայց է ներկայացրել ընդդեմ քիլլերի` պահանջելով գումարը 02/16/2019   20:58 Քոչարյանի քրգործը կազմում է 76 հատոր, 10 զոհի համար մեղադրանք չի առաջադրվել 02/16/2019   20:01 Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ 02/16/2019   19:55 Վերջին շրջանում շատ քննադատություններ են հնչել ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ. Խորհրդակցություն Վարչապետի մոտ 02/16/2019   19:30 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիրի հետ (Տեսանյութ) 02/16/2019   19:25 Հայաստանը կարող է կարևոր գործընկեր լինել մեզ համար.Դեյվիդ Բիսլի 02/16/2019   18:50 Հակառակ բոլոր տեսակի ցեխարձակումների, հայ հոգևորականից ակնկալությունը շատ մեծ է 02/16/2019   17:37 Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Լ եռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ 02/16/2019   16:24 Հայտնի է 2018 թվականին Հայաստանի լավագույն պարեկային ոստիկանի անունը 02/16/2019   16:18 Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ 02/16/2019   15:47 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Այֆոն 8»-ի գողություն կատարելու մեջ կասկածվող անձին 02/16/2019   14:40 Նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է 02/16/2019   13:54 Բակո Սահակյանը պարգևատրել է Արցախի փրկարար ծառայության նախկին ղեկավարին 02/16/2019   13:48 Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալի նկատմամբ դատարանը գրավ է կիրառել 02/16/2019   13:21 Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 1700 կրակոց 02/16/2019   13:16 Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպել է Հայաստանի նոր կառավարության առաջին ներկայացուցիչը 02/16/2019   12:29 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/16/2019   12:04 Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստ են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը 02/16/2019   12:00 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ 02/16/2019   11:53 Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների. Արման Բաբաջանյան
02/17/2019   20:45 ՊԵԿ նախագահի տեղակալի միլիոնատեր տղան դատախազ է նշանակվել իրավական ընթացակարգերի պահպանմամբ. Դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ 02/17/2019   16:25 Աշակերտուհուն առեւանգել են դպրոցի մոտից ու բռնաբարել 02/18/2019   00:23 Կեղծ հեռախոսագիր` դատարանի փաստաթղթերում. ՀՔԾ-ի փորձությունը 02/18/2019   17:33 17 մեղադրյալ` «Պարտեզ» ռեստորանի վրա տեղի ունեցած զինված հարձակման գործով 02/17/2019   21:16 Գնդապետը խմած իր աշխատասենյակում հարձակվել է իր ենթակայի վրա եւ բռնաբարել 02/17/2019   13:52 «Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ». Արսեն Մկրտչյան 02/18/2019   19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում 02/18/2019   17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան 02/17/2019   15:14 Արտակարգ դեպք Երեւանում. հայտնաբերվել է կիսաքայքայված դի 02/18/2019   21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան 02/17/2019   14:46 Ավազակային հարձակման իմիտացիա` գողությունը քողարկելու համար 02/17/2019   14:25 Օդի ջերմաստիճանը կնվազի 02/18/2019   13:33 Առաջնային խնդիրն է՝ ջախջախել ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքի վերածվող 5-րդ շարասյունը 02/18/2019   11:50 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասը չունի հերթապահ բժիշկներ, գիշերային ժամերին՝ էլեկտրական լուսավորություն 02/17/2019   14:32 Արագածոտնի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են 02/18/2019   22:48 Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի 02/18/2019   20:49 Կրկնահանցագործը դիմել է փախուստի 02/18/2019   18:37 ԲԴԽ-ում խորհրդակցություն է հրավիրվել 02/18/2019   10:21 Նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին 02/18/2019   22:06 Դպրոցի տնօրենն ամուսնուն ձեւակերպել է միանգամից երեք հաստիքի վրա, ում անունով դուրս գրված շուրջ 4 մլն դրամը յուրացվել է

Անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել. Պաշտպաններ 01/19/2019   14:06  |  ԼՐԱՀՈՍ

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազությանը:

Ստորև ներկայացնում ենք փաստաբանների պատասխանը.

Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել, որի հիմնական բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ երկու նախադասությամբ՝

1.      Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտում տեղի չի ունեցել:

2.      Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը, ինչպես նախքան ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել և գտնվում են ՀՀ դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, և հիմք ընդունելով ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումներն ու եզրակացությունները՝ ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:

Չենք կարող չանդրադառնալ վերը հիշատակված՝ իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող, հանրային կարծիքը մանիպուլացնող ապատեղեկատվությանը, որը տարածվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

Նախ և առաջ փաստենք, որ անհույս են փորձերը ներկայացնելու մի իրավիճակ, երբ Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, իսկ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը միջանկյալ միջոց է կիրառել։ ՄԻԵԴ-ը պետությունների նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառում միայն այն դեպքերում, երբ գործին վերաբերող ամբողջ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում գալիս է եզրահանգման այն մասին, որ նման միջոցներ չձեռնարկելու պարագայում Դիմողին կպատճառվի իրական և անդառնալի վնաս։ Սամվել Մայրապետյանի իրավունքների պատշաճ պահպանման դեպքում ՄԻԵԴ-ի կողմից կմերժվեր միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդությունը, քանի որ երբ ՄԻԵԴ-ը չի տիրապետում այնպիսի անհերքելի տեղեկատվության, որով հիմնավորվում է իրական ու անդառնալի վնասի անխուսափելի ռիսկը, ՄԻԵԴ-ը մերժում է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը: Անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ ՄԻԵԴ-ն իր կողմից կայացված որոշմամբ պետությանը ցուցում տա իրականացնելու գործողություններ, որոնք վերջինս առանց այդ էլ իրականացնում է։

Վերը նշվածը հիմնավորում և միաժամանակ կայացված որոշման լրջության մասին է վկայում նաև ՄԻԵԴ պաշտոնական վիճակագրությունը, մասնավորապես. 2015-2017 թվականների ընթացքում Հայաստանի դեմ ներկայացված ընդհանուր հաշվով 578 միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություններից բավարարվել են ընդհամենը 5-ը, այսինքն՝ 0,86 %-ը: Առհասարակ, ՄԻԵԴ-ի կողմից Կանոն 39-ի համաձայն միջանկյալ միջոց կիրառելու դեպքերի մեծամասնությունը վերաբերում է արտաքսումներին և արտահանձնումներին, իսկ տվյալ դեպքում խոսքը՝ մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու պատճառով նրան անհրաժեշտ բուժօգնության երաշխավորման մասին է, ինչպիսի դեպքեր առավել հազվադեպ են լինում:

Այժմ մի շարք փաստեր, որոնց ծանոթանալը միայն բավական է դատելու համար, թե արդյո՞ք, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը գտնվել են ՀՀ գլխավոր դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, թե՞ ոչ, և թե արդյո՞ք ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:

Այսպես. Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին: Նրա ձերբակալման առաջին իսկ օրից պատկան բոլոր մարմինները տեղեկացված են եղել նրա առողջական վիճակի մասին: Մայրապետյանի փաստաբանները նրանց են հանձնել ոչ միայն Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող փաստաթղթերը, այլ նաև ոլորտի նեղ մասնագետների եզրակացություններն առ այն, որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ և որ կալանավայրում գտնվելով շատ հավամական է նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացում՝ կյանքին ակնհայտ սպառնալիքի առաջացումով: Սակայն, այդ փաստերին տիրապետող պատկան մարմինները, որոնք՝ իբր միշտ ուշադրության կենտրոնում են պահել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը և իբր ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումները և եզրակացությունները հիմք են ընդունել և ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ, իրականում ոչ մի քայլ այդ ուղղությամբ չեն ձեռնարկել, ավելին՝ անտեսել են ոլորտի բժիշկ մասնագետների կարծիքները: Այդ ակնհայտ անգործության հետևանքն է եղել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը և այժմ անհապաղ վիրահատության անհրաժեշտության առաջացումը:

Մարդու առողջական վիճակը “ուշադրության կենտրոնում պահող”-ները նրա ձերբակալումից 40 օր անց են միայն նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Մայրապետյանի առողջական վիճակը և այն նշանակելուց հետո անգամ 67 օր անց այդ փորձաքննության եզրակացությունը ոչ միայն դեռ չկա, այլ հայտնի էլ չէ, թե երբ կլինի:

Անձի՝ “պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորողներ”-ը թույլ չեն տվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա, այն հիվանդանոց, որտեղ նախկինում փրկել են նրա կյանքը: Թույլ չեն տվել այն պայմաններում, երբ տիրապետել են Մայրապետյանի բուժումը Հայաստանում իրականացնելու անհնարինության մասին վկայող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին: Նույնիսկ հիմա, երբ ՄԻԵԴ-ը ոչ միայն արդեն կիրառել է միջանկյալ միջոցը՝ պարտավորեցնելով ՀՀ Կառավարությանը անհապաղ երաշխավորել Սամվել Մայրապետյանի բուժօգնությունը, այլ նաև առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն և պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին և առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:

Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը Սամվել Մայրապետյանի կալանքի տակ գտնվելու 83 օրվա ընթացքում և գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո էլ մինչև այսօր: Մինչ դեռ ՀՀ Սահմանադրության համաձայն ազգային մարմինները պետք է առաջին հերթին ապահովեն մարդու կյանքը և առողջությունը, եթե այն իրական և անխուսափելի վտանգի տակ է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:12 19/01/2019  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազի ստվերի հետ յոլա չգնացող կոնկրետ լրատվամիջոցը աղավաղել է պարզաբանման տեքստը. Գոռ Աբրահամյան
10:17 19/01/2019  |  ՄամուլԻնչպես Սամվել Մայրապետյանին հաջողվեց այդքան սեղմ ժամկետում հասնել ՄԻԵԴ որոշման կայացման. «Ժողովուրդ»
09:47 19/01/2019  |  ՄամուլԴատախազության պարզաբանումը զավեշտի ժանրից էր. «Ժողովուրդ»
17:31 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ Բաղդասարյանի ասածի ընդհանուր տրամաբանությունը հասկանում եմ, սակայն համաձայն չեմ նրա առաջ քաշած խնդրի հետ». Տիգրան Աթանեսյան. 168.am
16:42 18/01/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազության պարզաբանումը Սամվել Մայրապետյանի գործի վերաբերյալ
15:40 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍՍամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ-ի որոշման համար նախկին իշխանությունն է մեղավոր. Նիկոլայ Բաղդասարյան
15:23 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍ«Խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ»
12:50 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄայրապետյանի բուժումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման. ՄԻԵԴ-ը նախազգուշացրել է
12:44 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍՊահանջեք իրավապահ մարմիններին գործել պրոֆեսիոնալ. Արփինե Հովհաննիսյանը՝ իշխանություններին
21:22 17/01/2019  |  Քրեական խրոնիկոնՄԻԵԴ-ը՝ ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել. նա պետք է մեկնի Գերմանիա

Տեսանյութեր

02/14/2019   10:50 Պետությունը պարտավոր է հաշմանդամների համար ստեղծել ֆիզիկական մատչելիություն (տեսանյութ)

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]