ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վարչապետը, փոխանակ մամուլին հաթաթա տա, ժողովրդից դժգոհի, որ դժգոհում են իրենցից, թող լայվով պատմի ԼՂ հարցի կարգավորման շուրջ զարգացումների մասին». Արմեն Աշոտյան 01/18/2019 15:29 | ԼՐԱՀՈՍ
«Տարակուսելի է ոչ թե այն, որ նման մալո հաղորդագրություն է եղել, այն այն, որ քաղաքական ուժերի մոտ այդ փաստաթուղթը քննարկման կամ տարակուսանքի առարկա չի դարձել։ Ինչքան է փոխվել քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկը, ինչքան են մոռացել իրական ազգային, պետական խնդիրների մասին, որ տարվա առաջին հույժ կարևոր հանդիպման անհասկանալի փաստաթուղթը հերթական պրես-ռելիզը դարձավ շատ ու շատ քաղաքական գործիչների համար։ Սա պարզապես այսօրվա գործիչների քաղաքական դիմադրողականության անկման մասին է խոսում»,- 168.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին «5-րդ ալիքով» հայտարարել է Ագնեսա Խամոյանի հյուրը՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է իր մոտ տարակուսանք առաջացրել Փարիզում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման լավատեսական արձագանքը։
Ըստ Աշոտյանի՝ այսօր առկախված են հետևյալ հարցերը՝ ի՞նչ սկզբունքների շուրջ է ընթանում բանակցային պրոցեսն այսօր՝ Մադրիդյա՞ն, ԵԱՀԿ 2009թ. բազային սկզբունքների՞, ո՞ր… եթե կան այդ սկզբունքները, ինչո՞ւ չեն թվարկվում, երբ մշտապես բանակցությունների հիմքում դրված են եղել ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ Եվ եթե չկան դրանք, կասկածներ են առաջանում, որ ինչ-որ մի այլ թեմայի շուրջ են բանակցում, եթե բանակցվում է, կամ ընդհանրապես չկան սկզբունքներ, այլ սոսկ հանդիպումներ են ու անհարկի լավատեսություն։
«Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք անդրադարձ կատարվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարմանը։ իշխանափոխությունից հետո համանախագահների հայտարարություններից կամաց-կամաց դուրս եկավ նաև այս եռյակի հիշատակումը։ Ինչո՞ւ է սա մոռացվում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այն քաղաքական գինը, որ Ադրբեջանն Ապրիլյան պատերազմից հետո պիտի վճարեր այս պայմանավորվածությունների կատարմամբ, այլևս գոյություն չունի։ Այս հարցին իր վերջին անդրադարձի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ անհեթեթ, Հայաստանի վարչապետին ոչ հարիր գնահատականը տվեց՝ ասելով, որ Ադրբեջանն ասում է, որ նման պայմանավորվածություններ չկան, այնինչ ադրբեջանցիները երբևէ ռիսկ չեն արել նման բան ասել՝ ոչ Ալիևը, ոչ Մամեդյարովը։ Ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փորձում ադրբեջանցիներին ազատել այս պայմանավորվածություններից»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածություններին, բանախոսի համար անհասկանալի է, թե այդ ինչպե՞ս է Ադրբեջանը, որն անգամ գրավոր փաստաթղթերը չի հարգում, վերելակում ձեռք բերված համաձայնությունները պաշտպանում։
«Հուսով եմ, որ վերելակում Ալիևը պարզապես խաբեց, ֆռռացրեց Փաշինյանին, որովհետև փաստացի Դուշանբեն ավելի հաճախ է հիշատակվել՝ որպես պայմանավորվածություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մեջ, քան նշված 3 քաղաքների պայմանավորվածությունները, և սա զարհուրելի է, քանի որ Դուշանբեում միայն Ռուսաստանն էր ներկա, այսինքն՝ Մինսկի խմբի միջնորդությամբ կայացած հանդիպում չէր դա։ Որևէ փաստաթղթավորված պայմանավորվածություն այդտեղ չի եղել։ Եվ հետո, գիտենք, որ Ադրբեջանն արդեն ավարտել է Նախիջևանի ուղղությամբ իր ինժեներական աշխատանքները, և իմ հստակ տեղեկություններով՝ նույնը փորձել է անել Արցախում»,- հավելեց Ա. Աշոտյանը։
Նրան նաև հետաքրքրում է, թե՞ արդյոք Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հայտնի թեզը տեղ գտել է ներկայիս բանակցություններում՝ որպես թեմա, և եթե՝ այո, ինչպիսի՞ ընթացք է ունեցել։ Նա վստահ է, սակայն, որ այդ թեզը բացառապես ներքին լսարանի համար էր հնչեցված, կամ այդ նախաձեռնությունը ձախողվել է, և իշխանությունը քաջություն չունի այդ մասին տեղեկացնել։
Ըստ բանախոսի՝ պակաս կարևոր չէ նաև այն հարցը, թե ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսում Ադրբեջանը։ Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Ադրբեջանը։ Եվ այս ամենը ի մի բերելով, հաշվի առնելով նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունն այն մասին, թե ողջունում է Բաքվի խաղաղարար ջանքերը, երբ հայտնի չէ, թե ինչ ջանքերի մասին է խոսքը՝ ինքը պահանջում է՝ որպես ՀՀ քաղաքացի, որ իրեն փոխանցվեն այդ լավատեսության հիմքերը։
«Դուշանբեն ապացուցեց մեկ բան. որ սահմանին խաղաղությունը կախված է բացառապես Ալիևի ցանկությունից։ Վերելակային դիվանագիտության վրա հույս դնել չի կարելի, որովհետև այդ վերելակը մի օր վերև է հանում, մի օր ներքև է իջեցնում, մի օր էլ կարող է պոկվել ու դառնալ մահվան վերելակ։ Հիմա թող մեր ԱԳ նախարարն ու վարչապետը բացատրեն, թե ինչի վրա է հիմնված իրենց լավատեսությունը»,- պնդեց Ա. Աշոտյանը։
Վերջինս նկատեց նաև, որ իշխանափոխությունից հետո Արցախյան հարցի կարգավորման գործում Հայաստանը սկսել է խաղալ սևերով, ոչ առաջին համարով, և անգամ բառամթերքը, սկզբունքները չթվարկելը, նշված փաստաթղթավորված պայմանավորվածությունները չհարգելը խոսում են այն մասին, որ Ադրբեջանին հաջողվել է ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության թե հանցավոր համաձայնության կամ չիմացության շնորհիվ առաջ տանել իր համար ձեռնտու դիվանագիտական ձևակերպումները։
«Վարչապետը, փոխանակ մամուլին հաթաթա տա, ժողովրդից դժգոհի, որ դժգոհում են իրենցից, թող լայվով պատմի Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ զարգացումների մասին։ Թող խոսի այն հարցերի մասին, որոնք այսօր առաջնահերթ են։ Ես մեծ հույս ունեմ դեռ, որ գոնե ՊՆ-ն շատ ավելի սթափ, զգոն ու դիմադրողական կառույց է մնացել, և դիվանագիտական այս կիքսերի գինը մենք չենք վճարի ռազմական գործողությունների ընթացքում»,- շեշտեց ԱԺ նախկին պատգամավորը։
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել