ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է միշտ առաջ նայել. նախագահ Արմեն Սարգսյանը «Մասդար Սիթի» նորարարական քաղաքում ներկայացրել է ապագայի քաղաքների մասին իր տեսլականը 01/15/2019 17:34 | ԼՐԱՀՈՍ
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մասդար Սիթի» (Masdar City) նորարարական քաղաք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
«Մասդար Սիթի»-ն Աբու Դաբիի էմիրությունում կառուցվող քաղաք է։ Այն հաճախ անվանում են նաև ապագայի էկո-քաղաք, որն ամբողջությամբ պետք է սնուցվի արևային և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով: Մասդարի քաղաքային զարգացման փիլիսոփայությունը հիմնված է տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության պահպանման սկզբունքի վրա: Թափոնների նվազեցման, ջրային պաշարների օգտագործման, էներգաարդյունավետության ոլորտներում նոր լուծումների կիրառման շնորհիվ Մասդարը քաղաքների զարգացման ուղենշային օրինակ է: Միաժամանակ, Մասդարի տեխնոլոգիաների ու կրթության համալիրը, համագործակցելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ, կրթական նոր հեռանկարներ է բացում տարբեր երկրների, այդ թվում և հայաստանցի ուսանողների համար։
«Մասդար Սիթի»-ի գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի ուղեկցությամբ նախագահը շրջել է Մասդարի տարածքում, հետաքրքրվել ինովացիոն կենտրոնի նախագծերով ու ծրագրերով, դրանց իրականցման հեռանկարներով և կիրառվող նորարարական գաղափարներով։
Նախագահը հանդիպել է նաև Մասդարում կրթություն ստացող հայ ուսանողներ Մարիայի և Արիկի հետ, հետաքրքրվել նրանց կրթական գործընթացով ու ապագայի հետ կապված ծրագրերով։
«Սա իրականում պարզապես քաղաք չէ, այլ տարբեր գաղափարների, մոտեցումների համադրություն։ Սա և՛ քաղաք է, և՛ գիտահետազոտական, կրթական կենտրոն է, միաժամանակ, նաև բիզնես և հիմնադրամ։ Սա նաև մեծ ներդրում է։ Ժամանակին Հայաստանից այստեղ 10-11 ուսանող ենք ունեցել։ Ցավոք սրտի, հիմա նրանց թիվը շատ քիչ է՝ ընդամենը երեք։ Եվ եթե ճիշտ կազմակերպենք, այդ ուսանողները կարող են մեկ կամ երկու տարի հետո վերադառնալ Հայաստան ու այդ նույն գաղափարները կիրառել Հայաստանում»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ 21-րդ դարում, որտեղ մենք ապրում ենք, նմանատիպ գաղափարները շատ մեծ տեղ են ունենալու։
«Կարծում եմ՝ սա լավ օրինակ է մի կենտրոնի, որի հետ պետք է անպայման համագործակցենք և ստեղծենք հայկական օրինակը, որը նույնը չի լինի, այլ կլինի ավելի լավը»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Հանրապետության նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, կիսվել է նաև ապագայի քաղաքի մասին իր տեսլականով։
« Այն պետք է մի քանի բաղադրիչ ունենա,-նշել է Հայաստանի նախագահը:-Բաղադրիչներից մեկը շատ էական է՝ ունենալ ամենավերջին ժամանակակից տեխնոլոգիաները։ Երկրորդը, պետք է ունենալ տեսլական, որը պետք է տանի 20-40 տարի առաջ, պետք է պատկերացնել` որտեղ է աշխարհը լինելու տարիներ անց և կառուցել այն հիմքերը, որոնք քեզ այդտեղ կհասցնեն։ Եվ երրորդը՝ օգտագործել մեր ժառանգությունը, փորձառությունը, որն ունեցել ես տարիներ ի վեր։ Պետք է գնաս քո արմատներին, հասկանաս, թե քո տարածքում ինչպես են մարդիկ ապրել, ու չարհամարհես այդ փորձառությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ