ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ դատապարտյալի ներման գործընթացի շուրջ քննարկումների վերաբերյալ 01/15/2019 13:06 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում վիրավորանքն ու ատելության խոսքը, մասնավոր կյանքին միջամտությունը ստանում է համատարած բնույթ։ Այս կապակցությամբ ՄԻՊ-ը հանդես է եկել հայտարարությամբ:
Ընդ որում, մտահոգիչ է այն, որ դա արվում է մասնագիտական քննարկումներն ու պաշտոնական իրավական ընթացակարգերը անտեսելու ու հարցադրումներն առավելապես հուզական դիտանկյունից քննարկելու պայմաններում:
Հաշվի առնելով, որ հարցը ստացել է հասարակական լայն արձագանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել`
1. Անթույլատրելի է, երբ քննարկումը զուգորդվում է հարցի, այդ թվում՝ հանցանքի համար պատիժ կրող անձի, նրա կնոջ, հարցի վերաբերյալ կարծիք հայտնող այլ անձանց նկատմամբ վիրավորանքով և նրանցմասնավոր ու ընտանեկան կյանքին շարունակական միջամտությամբ: Դիտարկումն արձանագրել է նաև տուժողի իրավահաջորդների նկատմամբ վիրավորանքի, նրանց մասնավոր և ընտանեկան կյանքին միջամտության ու կրկնակի զոհացման (վիկտիմիզացիայի) դեպքեր։
Իհարկե, որևէ հարցի հանրային ազատ քննարկումը ժողովրդավարական կարևոր ձեռքբերում է: Դրանով հանդերձ՝ ցանկացածայդպիսի քննարկում պետք է ընթանա այլոց իրավունքների և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում: Մարդու արժանապատվությունն անխախտելի է և կազմում է յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների անփոխարինելի հիմքը:
2. Պետք է նկատի ունենալ, որ կոնկրետ իրավիճակում ներման խնդրագրի քննարկման հարցով տեղի է ունենում իրավական ընթացակարգ: Սա ենթադրում է այդ ընթացակարգի կանոնների պահպանում, ինչպես նաև այդ գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ: Ակնհայտ է, որպետությունը բավարար աշխատանք չի տարել ներման ինստիտուտի էության, ներման գործընթացի վերաբերյալ հանրությանն իրազեկելու ուղղությամբ։
3. Մարդու իրավունքների պաշտպանը, հատկապես վերջին տարիների հաղորդումներում ու զեկույցներում հետևողականորեն արձանագրել է, որ տարիներ շարունակ Հայաստանի քրեակատարողական համակարգնունեցել է պատժողական բնույթ: Չնայած պետության պոզիտիվ պարտավորությանը՝ գրեթե բացակայել են դատապարտյալի վերասոցիալականացման ուղղությամբ նրա հետ տարվող աշխատանքները, չեն իրականացվել վերականգնողական ծրագրեր։ Հանրության հետ չեն տարվել իրազեկման անհրաժեշտ աշխատանքներ: Այս ամենի արդյունքն էլ քրեակատարողական քաղաքականության և մասնավորապես՝ պատժից ազատելու հետ կապված հանրային բուռն, իսկ կոնկրետ իրավիճակի առնչությամբ՝ ատելության խոսքի հասնող արձագանքն է:
4. Երկրում քրեական քաղաքականության իրականացման և պատժից ազատելու ինստիտուտների կիրառման գործընթացում չպետք է անտեսվի նաև հանցանքիցտուժած անձի լսված լինելու և կարծիք արտահայտելու իրավունքը: Պետությանն է վերապահված նրանց աջակցության ու մյուս իրավունքների ապահովման խնդիրը: Ուստի, իրավական բարեփոխումների քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս պետք է նկատի ունենալ նաև այդ հարցերը:
5. Այս հարցում չափազանց կարևոր է նաև լրատվամիջոցների ու լրագրողների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում է հեռացնել վիրավորանք կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատերերի կողմից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել