ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչական դատարանը վարույթ չի ընդունել Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ նախագահ նշանակումը վիճարկող դատավորների հայցադիմումը 01/13/2019 09:34 | Վարչական իրավունք
Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատավորներ Կարինե Պետրոսյանի եւ Ալեքսեյ Սուքոյանի հայցադիմումը։
Դատավորներն ընդդեմ Գագիկ Հարությունյանի նշանակման հայցադիմում էին ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ վարչական դատարանը գտել է, որ Սուքոյանն ու Պետրոսյանը չեն կարող վիճարկել Գագիկ Հարությունյանի նշանակումը։ «Ճանաչման հայցի շրջանակներում հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը: Միաժամանակ վարչական-դատավարական կարգով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այնպիսի գործողությունը, որը հանդիսանում է վարչարարության արդյունք, որպիսի հանգամանքի բացակայության պայմաններում ճանաչման հայցը ներկայացվել չի կարող, իսկ ներկայացված հայցը ենթակա չի լինի դատարանում քննության:
Տվյալ դեպքում հայցվորները ներկայացրել են Բարձրագույն դատական խորհրդի 05.03.2018 թվականի` Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ, որպիսի գործողությունները Դատարանի գնահատմամբ չեն հանդիսանում վարչարարության արդյունք, քանի որ չունեն արտաքին ներգործություն և հայցվորների համար չեն առաջացնում փաստական հետևանքներ»,- եզրակացրել է Վարչական դատարանը:
ՎԴ-ի գնահատմամբ՝ Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 05.03.2018 թվականի գործողությունները չունեն արտաքին ներգործություն, քանի որ դրանք չեն կատարվել կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այսինքն` ուղղված չեն հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում հայցվորներին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, ուղղակի փաստական հետևանքներ չեն առաջացնում հայցվորների համար, քանի որ դրանցով չեն սահմանվել, փոփոխվել, վերացվել կամ ճանաչվել իրավունքներ և պարտականություններ հայցվորների համար:
«Գործով հայցվորները պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 05.03.2018 թվականի գործողությունները, մինչդեռ վերոգրյալ իրավական վերլուծությունների հիման վրա Դատարանը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նշված գործողությունները որևէ կերպ չեն առնչվում Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներին կամ ազատություններին, դրանք չեն առնչվում հայցվորների որևէ նյութական իրավունքին, այլ վերաբերում են այլ մարմնի` Բարձրագույն դատական խորհրդի ներքին ենթակայական հարաբերություններին»,- նշել է դատարանը եւ որոշել մերժել իրենց գործընկերների ներկայացրած հայցադիմումի ընդունումը՝ արձանագրելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել