Թեմաներ
Չորեքշաբթի 02 / 19 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/19/2020   02:08 Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան 02/19/2020   00:01 Թուրք մատակարարներին արգելել են՝ իրենց լոլիկները Ռուսաստան ներմուծել 02/18/2020   23:40 Sukhoi Superjet-ը անսարքացած վիճակում վայրէջք է կատարել Վնուկովո-ում 02/18/2020   22:45 ԻԳԻԼ-ի նախկին դահիճին ձերբակալել են Թուրքիայում 02/18/2020   22:05 Ռուսաստանում պատմել են Իդլիբի հարցով Թուրքիայի հետ պայմանավորվածությունների մասին 02/18/2020   21:14 ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ 02/18/2020   20:22 Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան նախագահն է՝ նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ 02/18/2020   20:14 Տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 02/18/2020   20:07 Քանի որ կարծիքիս տարընկալումներ կան, հստակեցնեմ. Դանիել Իոաննիսյանը հանրաքվեի վերաբերյալ 02/18/2020   19:51 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ 02/18/2020   19:41 Իմ քայլի պատգամավորը մեղադրում է իրավապաշտպանին՝ հակասահմանադրական գնահատված գործընթացին մասնակցելու համար 02/18/2020   19:37 ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները 02/18/2020   19:28 Բանակցային գործընթացում Արցախի ներգրավման հետ կապված պատկերացումներն իրական չեն. Իսկանդարյան 02/18/2020   19:20 Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել. ԱԻՆ 02/18/2020   19:10 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին 02/18/2020   19:08 Բաբլոյանի գործի ոդիսականը. Դատախազը մերժել է ՀՔԾ քննիչի առարկությունը, մեղադրանքները պետք է փոխվեն 02/18/2020   18:56 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը 02/18/2020   18:20 Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչին 02/18/2020   18:11 Արման Բաբաջանյան. Չափազանց հիասթաված եմ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումից 02/18/2020   18:03 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել 02/18/2020   17:57 Տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում 02/18/2020   17:50 Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է 02/18/2020   17:48 Վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան ելքով դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով խորհրդակցություն՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում 02/18/2020   17:42 Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ 02/18/2020   17:39 ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը 02/18/2020   17:34 Գարեգին Երկրորդ. Այսօր էլ առկա են բազում մարտահրավերներ մեր ժողովրդի ու Եկեղեցու առջև 02/18/2020   17:20 Ռուստամ Բադասյանն ու Դեբորա Գրիզերը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները 02/18/2020   17:16 Հետհեղափոխական Հայաստանի եւս մեկ պաշտոնյա՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում 02/18/2020   17:05 ԿԸՀ-ն ապրիլի 5-ի հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել 02/18/2020   17:02 Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին (լուսանկարներ) 02/18/2020   16:56 Կադրային փոփոխություններ Դատախազությունում 02/18/2020   16:51 Ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորումը՝ օրախնդիր 02/18/2020   16:41 276 հազար դոլար պարգևավճար «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք 02/18/2020   16:35 Դատախազությունն ստացել է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ ՀՔԾ առարկությունը 02/18/2020   16:28 Պաշտոնանկություններն առողջացնող ու սթափեցնող դրսևորումներ ունեն. Անդրանիկ Քոչարյան 02/18/2020   16:25 Փրկարարները հայտնաբերել են դի 02/18/2020   16:18 Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու 02/18/2020   16:09 Բարսեղ Բեգլարյանի և Սերժ Սարգսյանի գործի հիմքում բացառապես Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. պաշտպան 02/18/2020   15:44 «Ֆլեշի» Բարսեղի գործով դատական նիստը հետաձգվեց 02/18/2020   15:39 56-ամյա արմավիրցի տղամարդը զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը 02/18/2020   15:32 Բոլորի համար ակնհայտ է դառնում, որ առկա է քաղաքական հետապնդում. Ալումյան 02/18/2020   15:30 ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ. ոստիկանական պրակտիկան հակասահմանադրական կճանաչվի՞ 02/18/2020   15:25 «Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը 02/18/2020   15:20 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/18/2020   15:05 Ձնահյուսի պատճառով Լարսի ճանապարհը փակվել է բոլոր մեքենաների համար 02/18/2020   14:58 ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ բանակում արտոնյալների մասին 02/18/2020   14:40 Դատական նիստին չէր ներկայացել Խաչատուրովի թարգմանիչը. Նիստը հետաձգվեց 02/18/2020   14:35 Լևոն Քոչարյանը չի պատրաստվում միանալ «ոչ»-ի քարոզին 02/18/2020   14:29 Հանձնաժողովները գլխավոր շտաբի հետ միասին աշխատելու պայմանավորվածություն են ձեռք բերել. Նաիրա Զոհրաբյան 02/18/2020   14:25 Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել
02/18/2020   18:03 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել 02/18/2020   13:42 Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները. Ֆելիքս Թոխյան 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/17/2020   11:00 Բացահայտվել է Արայիկ Հարությունյանի սուտը Ազգային ժողովում. ի՞նչ է այժմ լինելու 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/18/2020   17:16 Հետհեղափոխական Հայաստանի եւս մեկ պաշտոնյա՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում 02/17/2020   17:48 Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի 02/17/2020   17:39 ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ 02/18/2020   09:46 Հայտնի են «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները 02/17/2020   18:36 «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել 02/18/2020   19:20 Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել. ԱԻՆ 02/18/2020   14:25 Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել 02/18/2020   10:15 Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 02/17/2020   13:26 «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ 02/17/2020   11:52 Քրեակատարողական ծառայողները ժամանակակից հանդերձանքով նորովի են ներկայանում հանրությանը 02/17/2020   19:21 Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան. մասնագետը՝ աղմկահարույց օրենքի կիրառման մասին 02/17/2020   12:20 Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է 02/17/2020   19:48 Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը.Ռուբեն Մելիքյան 02/18/2020   11:32 Քրեական վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցված ոստիկանը պետք է աշխավարձ ստանա, թե ոչ. ՍԴ-ում քննարկվում է ՄԻՊ-ի դիմումը . Ուղիղ 02/18/2020   20:22 Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան նախագահն է՝ նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ

Դավիթ Սանասարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հաղորդում կներկայացվի դատախազություն. ԵՊՀ-ի հայտարարությունը 01/11/2019   21:49  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի պետական համալսարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի՝ այսօր ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին:

ԵՊՀ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը:

Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես: Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք:

Նման իրավիճակում հայտարարում ենք, որ վերջին անգամ ենք այս ձևաչափով հրապարակային արձագանքում ծառայության կողմից համալսարանի և նրա ղեկավարության գործունեությանը տրվող գնահատականներին ու հնչեցվող մեղադրանքներին, և հետայսու նման դեպքերին իրավական գնահատական տալու հարցով դիմելու ենք իրավապահ մարմիններին և իրավունքի դատական պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որտեղ իրավունքները և ազատությունները պաշտպանված են օրենքով, իսկ սուտ մատնությունը, բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիք տալը քրեորեն հետապնդելի արարքներ են:

Որոշակի թյուրընկալումներից խուսափելու նպատակով ներկայացնում ենք մանրամասն պարզաբանում ծառայության պետի այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ՝ ընդգծելու համար դրանց բացարձակ անհամապատասխանությունն իրականությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու փաստերի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

ԵՊՀ պարզաբանումներին կարող եք ծանոթանալ ստորև.

Շինարարական գործունեությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: Երևանի պետական համալսարանն առաջնորդվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներով և գնման գործընթացներն իրականացրել է մրցույթներով: Այս իմաստով հարկ ենք համարում նշել, որ 2015 թվականին հայտարարված շինարարության մրցույթին մասնակցած ընկերությունների հայտերը գնահատվել են ըստ օրենքի, և հաղթող է ճանաչվել պահանջված բոլոր փաստաթղթերը պատշաճ ներկայացրած ընկերությունը: Այն մասին, որ հաղթող չի ճանաչվել նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը, նշենք, որ «Գնումների մասին» նախկին խմբագրությամբ օրենքը (թեև չի տարածվել ԵՊՀ գնումների գործընթացի վրա) չի սահմանափակել մրցույթի ընթացքում հայտի հետագա գնահատումից հրաժարվելու հնարավորությունը: Մրցույթին մասնակցել է յոթ ընկերություն: ՊՎԾ պաշտոնյայի նշած ընկերությունն ինքն է հրաժարվել իր հայտի հետագա գնահատումից՝ ներկայացնելով համապատասխան գրություն, որը տրվել է վերահսկողական ծառայության աշխատակիցներին: Իսկ առավելագույն գին ներկայացրած ընկերությունը բողոքարկման արդյունքում (երկու ընկերություններ բողոքարկել են գնահատումը (ԵՊՀ ԲԱՇՁԲ-15/3, ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի թիվ 13/15 որոշում), իսկ ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը պահանջել է վերագնահատել մրցույթի հայտը, որն էլ ԵՊՀ-ն բավարարել է) դադարեցրել է շինարարական աշխատանքները, և նոր մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել և շինարարական աշխատանքները շարունակել ու ավարտին է հասցրել մեկ այլ ընկերություն:

Ավելին՝ ուսումնասիրությունների ընթացքում ՊՎԾ աշխատակիցներից կապ են հաստատել նվազագույն գին ներկայացրած ընկերության հետ՝ ապարդյուն հորդորելով բողոքել ԵՊՀ-ի դեմ: Նշված շինարարության մրցույթի ընթացքում, երբ հայտեր ներկայացրած կազմակերպությունների միջև առկա էին լարված հարաբերություններ, ԵՊՀ-ն, առաջնորդվելով օրենքի տառով, մերժել է բոլոր այն հայտերը, որոնք եղել են ոչ իրավաչափ ու պարունակել են փաստաթղթային թերություններ: Բողոքների գնահատման արդյունքում հաղթող ճանաչված ընկերության հետ կապված այդուհետ որևէ այլ բողոք չի եղել: Հավաստում ենք, որ չունենալով որևէ լուրջ խախտման արձանագրման հիմք՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները սկսել են խորամուխ լինել ընթացակարգերի մեջ, այլ ոչ թե ուսումնասիրել են աշխատանքի կատարողականն ու համապատասխան ակտերը: Ավելացնենք նաև, որ չնայած ԵՊՀ-ում ուսումնասիրություններ իրականացնելու մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի գրության մեջ նշվել է, որ դրանք վերաբերում են վերջին 3 տարիներին՝ (ենթադրելի է 2016, 2017 և 2018 թվականները), այդուհանդերձ ծառայության աշխատակիցները դուրս են եկել գրությամբ նշված իրենց լիազորություններից և դիտարկել են նաև 2014 և 2015 թվականներին շինարարական գործունեությանը վերաբերող գնումների ընթացակարգերը:

Պահնորդական ծառայությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: ԵՊՀ-ում պահնորդական ծառայության գնման ընթացակարգը վերաբերում է 2015 թվականին: Այստեղ ևս բազմաթիվ պահանջների մեջ ԵՊՀ-ն առաջնորդվել է նվազագույն գին ներկայացրած ընկերությանը հաղթող ճանաչելու սկզբունքով, և տարակուսելի է, որ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորել է նվազագույն գին առաջարկած ու այդպիսով հաղթող ճանաչված ընկերությանը: Ինչ վերաբերում է պահնորդական ծառայության գնի ավելացմանը, փաստում ենք, որ ԵՊՀ-ի Հյուրերի նորակառույց տան և քաղպաշտպանության ամբիոնի մասնաշենքերի շահագործման հանձնվելուց հետո ավելացել են պահնորդական ծառայության կետեր, ինչն արտացոլվել է պայմանագրի գնի փոփոխության մեջ: Տրամաբանական չէր անվտանգության մի քանի կետի ավելացման պարագայում նոր մրցույթ հայտարարելը, երբ հիմնադրամի կարգավիճակի պարագայում ԵՊՀ-ն (կարգավիճակը ձեռք է բերել 2014թ. նոյեմբերին) իրավասու էր կատարելու համապատասխան փոփոխություններ: Առավել տրամաբանական կլիներ, որ ստուգումները վերաբերեին ծառայության կատարված լինել-չլինելուն և որակին:

Սանմաքրման ծառայությանն առնչվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայտարարություններ: Արված դիտարկումները սանմարքման ծառայության վերաբերյալ մոտավոր են և հիմնականում առնչվում են տեխնիկական բնութագրին, որտեղից էլ բխեցվում է թվացյալ չարաշահման կեղծ եզրահանգումը: Ընկերությունն ընտրվել է հայտարարված մրցույթին նվազագույն գին ներկայացնելու սկզբունքով: ԵՊՀ-ի կողմից հայտարարված մրցույթները մշտադիտարկվել են ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կողմից, և երբ առկա են եղել անհամապատասխանություններ մրցույթների պայմանների հետ կապված, ապա այդ մրցույթները կասեցվել են, և ԵՊՀ-ից պահանջվել է վերահրապարակել դրանք համապատասխան լրամշակումներից հետո: Նշված մրցույթի վերաբերյալ որևէ պահանջ չի եղել: ԵՊՀ-ի հաշվեկշռում շուրջ երեք հազար նստարաններ լինելու մասին հնչեցված հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը. այս պահի դրությամբ համալսարանի հաշվեկշռում հաշվառված է շուրջ 12 հազար նստարան:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ.

· ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի այն հայտարարությունը, որ Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները զեկուցվել են ՀՀ վարչապետին, Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի խախտում է, քանի որ ըստ նշված օրենքի՝ վարչապետին ներկայացվող ուսումնասիրության արդյունքները պետք է ընդգրկեին նաև այդ արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ ԵՊՀ-ի կարծիքը, մինչդեռ ԵՊՀ-ն դեռևս կարծիք չի ներկայացրել («Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված, 1-ին կետ):

· ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ Գլխավոր դատախազություն, ևս նշված օրենքի խախտում է, քանի որ նման իրավասություն ունի ՀՀ վարչապետը և ոչ վերահսկողական ծառայության ղեկավարը (Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդված):

· Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրություններին վերաբերող ժամանակահատվածի (2015-2018թթ.) մեծ մասի պարագայում Երևանի պետական համալսարանը սահմանափակված չի եղել «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, քանի որ մինչև 2017թ. ապրիլը հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական հաստատությունները պարտավոր չեն եղել իրենց գնումները կատարել նշված օրենքի դրույթներով: Պաշտոնապես տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության համապատասխան հանձնարարականով սահմանվել է, որ ԵՊՀ-ն ազատ է ընտրելու «գնման առարկայի գնման ձևը»:

· Ծառայության վարչության պետի պաշտոնակատարի այն հայտարարության առնչությամբ, որ իբր ծառայության ուսումնասիրությունները վերաբերել են 2.5 մլրդ դրամի շրջանառության, հարկ ենք համարում նշել, որ նշված անձը ստորագրել է ուսումնասիրված բոլոր այն փաստաթղթերի տակ, որոնք վերաբերել են 10 մլրդ դրամից ավելի ֆինանսական շրջանառության: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայի 52 հասցեում գտնվող ԵՊՀ Հյուրերի տան վաճառքին վերաբերող փաստաթղթերը և դրա հետագա ծախսումներին առնչվող թղթերը մանրամասն ուսումնասիրվել են, վաճառքի գործարքի գինը կազմել է 2 մլրդ 160 մլն դրամ, այդ գումարներով հետագայում իրականացված շինարարությունը ևս գրեթե նույնքան է արժեցել. այսպիսով միայն Հյուրերի տան վաճառքի և մարզահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 4.5 մլրդ դրամ: Ուստի վերահսկողական ծառայության կողմից իբր 2.5 մլրդ դրամի շրջանառության վերաբերող ուսումնասիրությունների մասին արված հայտարարությունը վկայում է առնվազն ուսումնասիրված փաստաթղթերին ՊՎԾ պաշտոնյաների կողմից ծանոթ չլինելու մասին:

· Ուսումնասիրությունների ընթացքում կիրառվել են երկակի ստանդարտներ. շինարարական մեկ ընկերության կազմած նախահաշիվները (ընդ որում, բոլոր ընկերություններն անցել են համապատասխան փորձաքննություններ լիցենզավորված կազմակերպությունների կողմից) համարվել են ցածր, իսկ մյուսի պարագայում՝ բարձր: Մի դեպքում հաշվի է առնվել «Գնումների մասին» ՀՀ նախկին օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ հեղինակային և հարակից իրավունքների դրույթի կիրառման ձևաչափը, մյուս դեպքում այն տեղի չի ունեցել (օրինակ՝ վերելակի մատակարարման դեպքում իրավաչափ է համարվել, իսկ օդորակիչների ու սառնարանների գնման դեպքում՝ ոչ):

· Պնդում ենք, որ ուսումնասիրությունները կրել են կանխակալ մոտեցում, քանի որ դրանք դեռ նոր սկսված՝ ծառայության ղեկավարը հայտարարել էր ավելի քան 700 մլն դրամի չարաշահումների մասին: Ուսումնասիրությունների ավարտական փուլում հայտարարվեց 800 մլն դրամի մասին, իսկ այսօրվա ասուլիսում այդպես էլ չպարզաբանվեց, թե որտեղից են ծագել այդ թվերը:

Հ.Գ. Ինչ վերաբերում է ԵՊՀ շահերը ներկայացնող իրավաբանական խմբի անդամ, «Chevening» միջազգային կրթաթոշակառու, Մեծ Բրիտանիայում մագիստրոսական ծրագիր ավարտած, ԱՄՆ-ում PFP ծրագրի շրջանավարտ, Լատվիայում վերապատրաստված Տիրայր Վարդազարյանին, հայտնում ենք, որ նա 2008 թվականից մինչ օրս աշխատում է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնում, իրավաբանական գիտություններրի թեկնածու է և հաջողությամբ իրականացնում է փաստաբանական գործունեություն»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:52 28/12/2018ԵՊՀ ռեկտորը բացառում է հրաժարականի հնարավորությունը
10:10 28/12/2018  |  ՄամուլՍտուգումներ՝ Բժշկական համալսարանում. Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի. «Ժամանակ»
20:59 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունների քայլերը օրինականության հաստատմանն են ուղղված. Դավիթ Սանասարյան
12:08 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ՈւԽ-ն արտահերթ համագումար է հրավիրում
12:07 12/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Կոչ ենք անում չտրվել քաղաքական շահարկումներին, թույլ չտալ բուհը վերածել քաղաքական թատերաբեմի…». ԵՊՀ Ուսանողական խորհուրդ
15:04 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ ուսանողական խորհուրդը բողոքի ակցիա է իրականացնում. նախարարը խոստացավ հարցը մանրամասն ուսումնասիրել
23:42 01/11/2018  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից և կմիանա Քաղաքացիական պայմանագրին
09:58 26/10/2018  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ-ն պահանջում է Դ. Սանասարյանից հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները
13:59 05/09/2018  |  ԼՐԱՀՈՍՊետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է ՀԱԱՀ-ն և ԵՊՀ-ն
12:46 30/05/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ինձ զգում էի հանրապետական չինովնիկի կարգավիճակում». Դավիթ Սանասարյան

Արխիվ

[]