ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեակատարողական ծառայությունում կայացել է տնտեսական ոլորտը սպասարկող անձնակազմի խորհրդակցություն 01/11/2019 18:50 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարուժան Մելքոնյանը հունվարի 11-ին խորհրդակցություն է անցկացրել քրեակատարողական հիմնարկների տնտեսական ոլորտը սպասարկող ղեկավար անձնակազմի հետ, որի օրակարգում 2019թ. տնտեսական ոլորտում կատարվելիք աշխատանքների քննարկումն էր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «Վ. Մելքոնյանը ներկաների առաջնահերթ ուշադրությունը հրավիրեց բնակելի գոտում էներգակիրների շահագործման և խնայողության հարցերի վրա՝ հրահանգելով խիստ հետևողական լինել սպառման հարցերում և չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները:
Այնուհետ քրեակատարողական ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց անազատության մեջ պահվող անձանց սննդի որակի պահպանման, բազմազանության ապահովման վրա՝ կոչ անելով սնունդը պատրաստել այն քանակով, որ իսպառ բացառվի ավելցուկը: Վ. Մելքոնյանը հրահանգեց նաև անձնական պատասխանատվությամբ ուժեղացնել հսկողությունը մատակարարվող ապրանքների որակի, պիտանելիության ժամկետների և սահմանված տեխնիկական բնութագրերի պահպանման նկատմամբ, բացառել անորակ կամ օգտագործման համար ոչ պիտանի, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների ընդունման դեպքերը, հանդիպող խոչընդոտների, խնդիրների, հայտնաբերված յուրաքանչյուր անհամապատասխանության դեպքում անհապաղ տեղեկացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանմանը լուծումներ ստանալու նպատակով: Ծառայության պետի տեղակալը հանձնարարեց նաև ճաշացանկը կազմելու ժամանակ համագործակցել բուժսպասկման բաժնի հետ՝ ազատազրկված որոշ անձանց դիետիկ սնունդը պատրաստելու համար:
Ոլորտը կարգավորող ծառայակիցներին Վ. Մելքոնյանը հրահանգեց ամենայն զգոնությամբ հետևել քրեակատարողական հիմնարկներում 2019թ. մեկնարկվելիք վերանորոգման, ինչպես նաև շինհրապարակներում ընթացող աշխատանքների որակին:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձան ծառայությունում հաշվառված տրանսպորտային միջոցների շահագործմանը, վերանորգմանը, վառելիքի նախատեսված չափաքանակի վերահսկմանը, հիմնարկի սանիտարահիգիենիկ վիճակին և աղբահանությանը, ինչպես նաև հրահանգվեց խիստ ուշադրություն դարձնել ազատազրկված անձանց անկողնային, հիգիենիկ պարագաների և արտահագուստի տրամադրմանը:
Վ. Մելքոնյանը շեշտադրեց նաև բոլոր հիմնարկների միջև աշխատանքային համագործակցության անհրաժեշտությունը՝ նշելով, որ փոխադարձ կապի միջոցով հնարավոր է ամբողջացնել առկա թերությունները և ներկայացնել դրանք ծառայությանը քննարկումների և համապատասխան լուծումներ ստանալու նպատակով:
Բարձրացված խնդիրների շուրջ առաջակություններով, հարցադրումներով հանդես եկան նաև ծառայության համապատասխան բաժնի պետերը՝ առաջարկելով ներկայացնել տարբերակներ տնտեսվարողների հետ առաջիկայում կնքվելիք պայմանագրերի լիարժեքության մասին:
Վ. Մելքոնյանը խորհրդակցության ավարտին հայտնեց, որ վերհանված խնդիրների, հարցերի հետագա ընթացքը կարգավորելու համար կլինեն նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանի հանձնարարականները և ցուցումները»:
Խորհրդակցությանը մասնակցել են քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Գ. Հարությունյանը, կենցաղային ապահովման բաժնի պետ Ա. Խաչատրյանը, ֆինանսական բաժնի պետ Ա. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ