Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրեց ԵՊՀ-ում իրականացրած ուսումնասիրությունները. սպասվում է բուհի հայտարարությունը 01/11/2019   15:34  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփ տեղեկություններ ներկայացրեց ԵՊՀ-ում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի բարձրացրած հարցերին: 

Մինչ իրականացված ուսումնասիրությունները ներկայացնելը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշեց, որ խորհուրդ չի տալիս իրենց գործողությունները միանգամից որակել որպես քաղաքական հետապնդում:

«Անձը կլինի Հանրապետական կուսակցությունից, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, թե որևէ այլ քաղաքական ուժից նշանակություն չունի: Բոլոր պաշտոնյաները պետք է օրենքի առաջ լինեն հավասար: Արամ Սիմոնյանը իրականությունից կտրված հայտարարություններ է արել, որոնց մանրամասն կանդրադառնանք: Ներկայացվել է, թե 9 մլրդ-ից ավելի գնումների ուսումնասիրություն ենք կատարել, այնինչ մենք 2.5 մլրդ դրամի գնումներն ենք ուսումնասիրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Սանասարյանը: Նա ավելացրեց, որ իրենց աշխատանքը ստուգում է ներկայացվում, սակայն իրենք կատարում են ուսումնասիրություններ: Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքում ստեղծված յուրաքանչյուր տեղեկանքի համար պատասխանատու են:

Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բարձրացրած հարցերին: Մասնավորապես, նշվել է, որ 2015 թվականին շինարարություն իրականացնող մարմինը աղբաթափումներ է կատարել, իսկ վերահսկողական ծառայությունն էլ ասել է, թե այդ ընկերությունը չի ներկայացրել աղբաթափության մասին փաստաթղթեր:

«Ապատեղեկատվություն է, այս երևույթի հետ կապված նույնիսկ բանավոր քննարկում չի եղել: Շինարարության մասով հետևյալն է հայտնաբերվել:  Աշխատանքների իրականացման ընթացակարգ է սահմանվել, մասնակցել է 9 անձ, որից 8-ը ներկայացրել է գնային առաջարկ 210-279 մլն դրամի շրջանակում: Մեկ անձ ներկայացրել է 397 մլն դրամ: Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են, բացի 397 մլն դրամ առաջարկած մասնակցից»,-ասաց Դավիթ Ադյանը: Նրա խոսքով, ուսումնասիրություն իրականացնող խումբը դիտարկել է հիմքերը, թե ինչու են մերժվել ավելի ցածր գնային առաջարկ ներկայացնողները: Պարզվել է, որ որոշումները եղել են ոչ հիմնավոր:

«Օրինակ ներկայացնեմ: 210 մլն դրամ առաջարկած ընկերության հետ կապված տվյալը: Նշվում էր, որ նախկինում փորձառություն որպես ներկայացված պայմանագրերից ոչ մեկը չի գերազանցում մասնակցի գնային առաջարկի 30 տոկոսը, սակայն պարզ թվաբանական հաշվարկի արդյունքում պարզվել է, որ գերազանցում է, և այդ ընկերությունն էլ կարող էր առաջին տեղ զբաղեցնել»,-ասաց Դավիթ Ադյանը: Նա նշեց, որ բարձր արժեք ներկայացրած ընկերությունը, որը հաղթել էր, իր եկամուտների շուրջ 90 տոկոսը Երևանի պետական համալսարան հիմնադրամից էր: Այսինքն՝ այդ ընկերությունը ստեղծվել և աշխատել է բացառապես ԵՊՀ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:

Հետագայում ուսումնասիրվել է շինարարությունը, և բացահայտվել է շուրջ 24 մլն դրամի ծավալային հավելագրում, 17 մլն դրամի պայմանագրով նախատեսված միավոր գներից թանկ գնով շինաշխատանքի իրականացում, բացահայտվել է նաև գերշահույթ:

Պահնորդարական ծառայության մրցույթի մասին ԵՊՀ-ն բարձրաձայնել է այն մասին, թե կարող էին ոչ թե 50 մլն դրամի պայմանագիր կնքել, այլ ավելի ցածր գնով: Դավիթ Ադյանը նշեց, որ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով, արձանագրվել է հետևյալը: 2015 թվականին բաց ընթացակարգ է սահմանվել, նախատեսվել է, որ կազմակերպությունը մինչև 2019 թվականը պահնորդական ծառայություն կմատուցի: Նշվել է պայման, որ ընկերությունը պետք է ունենա նախկինում բուհերում պահնորդական ծառայություն իրականացրած փորձ: Երեք ընկերություն է մասնակցել, որից երկուսն ունեցել է նման փորձ, մեկը՝ ոչ: Որ ընկերությունը չի ունեցել, զբաղեցրել է առաջին տեղ:  Նախատեսվել է, որ պայմանագիրը պետք է գործի 2015-2019 թվականը, սակայն տեխնիկական բնութագրում գրվել է ՝ ծառայության մատուցումը միայն 2015 թվականի 8 ամսվա համար: Ինչը, ըստ Դավիթ Ադյանի, խախտում է: Դրանից բացի, պայմանագիրը կնքելուց հետո 2 ամիս անց պայմանագրի միավորի գինը բարձրացվել է 12 տոկոսով:

«Մասնակիցը գնային առաջարկ է ներկայացրել, որ այս ամբողջ ծառայությունը պատրաստ է մատուցել 6 մլն 125 հազար դրամով, 2 ամիս անց կնքվել է համաձայնագիր, որ այդ ծառայության արժեքը կարող է թանկանալ: Սա խախտում է: Հղում է կատարվում օրենքի այն դրույթին, որտեղ խոսվում է գործոնային գնի մասին, սակայն հստակ կա սահմանում, գործոնների փոփոխության ազդեցությամբ կարող է փոփոխվել այդ գինը, սակայն գինը կարող է փոփոխվել միայն 3 տարին գերազանցող ժամկետի համար»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ այս գործը բոլոր փաստարկներով գնալու է դատարան: Նա ընդգծեց, որ Արամ Սիմոնյանն էլ կարող է վիճարկել ցանկացած գործողություն:

«Արմենպրես»-ը պարզաբանման համար դիմեց ԵՊՀ լրատվական ծառայություն, որտեղից տեղեկացրեցին, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]