Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին 01/10/2019   13:05  |  ԼՐԱՀՈՍ

Զարուհի Փոստանջյանը բեղոք է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավորվարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանի՝ 27 դեկտեմբերի 2018 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Երկիր Ծիրանի»-ին:

Հայտարարության մեջ նշվում է գործի դատավարական նախապատմությունը:

Մասնավորապես՝ 2018 թվականի փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ իր հրավերով Երևանի քաղաքապետարան այցելած լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ, որոնք իրականացվել են պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով:

 2018թ. մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշում է կայացրել՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական ետապնդում չիրականացնելու մասին՝ ՝նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերը նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, այնուհետև՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ թիվ ԵԴ/0123/11/18 գործի շրջանակներում բողոքն ամբողջությամբ մերժվել էր՝անհիմն և չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ:

 Սույն որոշման դեմ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բերված բողոքը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 31-ին բավարարել է, հարուցվել է թիվ 61210508 քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանը չի ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Մասնավորապես. չեն հարցաքննվել ՏարոնՄարգարյանը և նրա ենթակայության տակ աշխատող այլ պաշտոնյաններ: Առերեսումներ չեն իրականացվել Երևանիավագանու «ԵրկիրԾիրանի» խմբակցությանղեկավարԶարուհիՓոստանջյանի և նրա նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորած անձանց միջև: Երևանիավագանու «ԵրկիրԾիրանի» խմբակցությանղեկավարԶարուհիՓոստանջյանին և «ԵրկիրԾիրանի» կուսակցությանը չեն ճանաչել տուժող:

2018 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Լուսինե Հարությունյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Սույն որոշումը Զարուհի Փոստանջյանը ստացել է 2018 թվականի դեկտեմբերի 29-ին:

 2. Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Երկիր Ծիրանի» կուսակցությանը որպես հիմնական ընդդիմադիր ուժ իշխող` «Հայաստանի Հանրապետական  Կուսակացությանը» (ՀՀԿ)` հայտարարել է, որ պայքարելու է այդ կուսակցության կողմից իրականացվող ապօրինությունների դեմ: Այս հայտարարությունը «Հայաստանի Հանարապետական  Կուսակացությանը» (ՀՀԿ) ներկայացուցիչների` մասնավորապես Տարոն Մարգարյանի կողմից արժանացել է կոշտ պատասխանի: Երևանի ավագանու նիստերի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ տալով ապօրինություններ՝ բազմիցս խախտել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների իրավունքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հիմնական ընդդիմախոսի` «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ դրսևորել է խտրական վերաբերմունք` թույլ չտալով նրան իրականացնել իր պաշտոնեական լիազորությունները և պարտականությունները՝ որպես Երևանում տեղական ինքնակառավարման մարմնի`իշխանության ներկայացուցիչ:

 Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի`«Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են`

1) Երևանի ավագանին (այսուհետ` ավագանի).

2) Երևանի քաղաքապետը (այսուհետ` քաղաքապետ)»:

Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի`«Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները` ավագանին և քաղաքապետը, գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությանը, մասնակցելով 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին, ստացել է ավագանու 5 մանդատ և ձևավորել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը իր առօրյա աշխատանքներն իրականացրել է օրենքով սահմանված վայրում` Երևան, Արգիշտի 1 հասցեում:

Համաձայն` Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի «1. Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

2. Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից»:

Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված  ապօրինությունների վերաբերյալ բարձրաձայնումը  Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից, որպես ավագանու անդամի պարտականություն բազմիցս բախվել  է խտրական վերաբերմունքի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Այդ դեպքերի թվին է պատկանում 2018 թվականի փետրվարի 19-ի դեպքը` «Ազատություն» և «Ա1+» լրատավամիջոցների լրագրողների  գործունեությանը խոչընդոտելու միջոցով Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատանքները խաթարելը՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի` իշխանության ընդդիմադիր ներկայացուցչի աշխատանքերը խափանելը:

Համաձայն` ՀՀ ընտրական օրենսգրքի 129-րդ հոդվածի` «Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները»:

«Երկիր Ծիրանի» կուսակացությունը 2017 թվականի  մայիս 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար իր գործադիր մարմնի որոշման հիման վրա կազմել է ծրագիր, որի գլխավոր կետերից է եղել պայքարը կոռուպցիայի դեմ՝ որպես Երևանի ավագանու վերահսկողություն իրականացնող իշխանության ներկայացուցիչ: «Երկիր Ծիրանի» կուսկացությունը իր ծրագրային պարտավորությունները կատարելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ենթարկվել է խտրական վերաբերմունքի: «Երկիր Ծիրանի» կուսկացությունը, ունենալով պարտավորություն իր ընտրողների առջև, տեղական ինքնակառավարման մարմնում` Երևանի ավագանիում որպես իշխանություն, չի կարողացել այն իրականացնել: Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով հանդիսանալով «Երկիր Ծիրանի» կուսկացության Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատավայր, լիարժեք չի ծառայել իր նպատակին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապօրինությունների գործադրման հետևանքով այն վերածվել է Տարոն Մարգարյանի միանձնյա, կամայական և անօրինական գործունեության վայրի:

Համաձայն` ՀՀ Քրեական օրենսգիրք 161-րդ հոդվածի «…կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանիում իրականացրել է օրինական գործունեություն` իրագործել է իր կուսակցական և նախընտրական ծրագրերը, որոնք ստացել են պետական գրանցում։ «Երկիր Ծիրանի» կուսակցության օրինական գործունեությունը խոչընդոտվել և միջամտվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան ենթակա աշխատակիցների կողմից:

Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման՝ Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա վարչական շենք, որտեղ գործում է  ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ և ՀՁՊ գնդի հրամանատարի հետ համաձայնեցված և Երևանի քղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի արձակած հրահանգը` Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի և բակի պահպանության և անցագրային ընթացակարգի մասին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և ոստիկանության աշխատակիցները 2018 թվականի փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտի հիման վրա թույլատրել են «Ազատություն» և «Ա1+» լրատավամիջոցների լրագրողներին և օպերատորներին մուտք գործել Երևանի քաղաքապետարան: Հետագայում, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա ենթակա աշխատակցին` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանին դուր չի եկել Զարուհի Փոստանջյանի աշխատանքային պարտականությունների կատարումը` լրատվամիջոցների մասնակցությամբ (լուսաբանումը) Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված ապօրինությունների փաստագրումը և հանրայինացումը (տվյալ դեպքում վարորդների սենյակ` տարածքում թղթախաղ և նարդի խաղալու վերաբերյալ փաստերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակից չհանդիսացող անձանց  առկայությունը վարորդների սենյակում և այլ տեղերում, ավտոկայանատեղիում մասնավոր ավտոմեքենաների առկայությունը և այլն) նրանք, դուրս հրավիրելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոչընդոտել են Զարուհի Փոստանջյանի և լրատվամիջոցների աշխատանքը:

3. Բողոքի պատճառաբանությունները և հիմնավորումները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանը հայտնել է «… Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ավագանու խմբակցությունների հետ ձեռք բերված բանավոր ներքին պայմանավորվածությունների համաձայն, լրագրողների հետ աշխատանքն ավելի դյուրին դարձնելու նպատակով, համաձայնություն է ձեռք բերվել, որ ավագանու խմբակցություններն լրագրողների այցելելու դեպքում, այդ մասին նախապես տեղեկացվում է Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետին կամ տեղակալին, որից հետո հրավիրող կողմը մուտքից դիմավորում և լրագրողներին ուղեկցում է իր աշխատասենյակ, իսկ ավարտելուց հետո նաև ուղեկցում է դեպի մուտք: Նշված պայմանավորվածության շրջանակներում են վերը նշված լրագրողներն այդ օրը մուտք գործել Երևանի քաղաքապետարան: Սակայն Զարուհի Փոստանջյանը, իր աշխատասենյակ լրագրողներին ուղեկցելու փոխարեն, նրանց հետ սկսել է շրջել շենքով, որի ընթացքում տարբեր մեկնաբանություններ է կատարել, իսկ լրագրողները կատարել են նկարահանումներ առանց համապատասխան թույլտվության` խախտելով գործող կարգը, քանի որ նշված հրահանգի համաձայն քաղաքապետարանում նկարահանումներ կարող են իրականացվել միայն Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թույլտվությամբ, իսկ ինքը նմա թույլտվություն չի տվել: Նշել է,  որ իր տեղակալ` Արամ Մարտիրոսյանը լրագրողներին բացառապես թույլ է տվել մուտք գործել վարչական շենք Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ և վերջինիս աշխատասենյակում հարցազրույց նկարահանելու նպատակով, այլ ոչ թե շենքի տարբեր հատվածներում կամ սենյակներում նկարահանումներ իրականացնելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակաինության հետ կապերի վարչությունը յուրաքանչյուր տարի տրամադրել է հավատարմագրեր հայտ ներկայացրած լրատվամիջոցների լրագրողներին, որով նրանք այդ տարվա ընթացքում կարող են մուտք գործել քաղաքապետարանի շենք` լուսաբանելու ավագանու նիստերը, հրավիրված ասուլիսները և ճեպազրույցները, որոնց ժամանակ նրանք մուտք են գործել ներկայացնելով այդ հավատարմագրերը և անցագրեր չեն տրամադրվել: Բացի այդ խմբակցությունների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նրանց հրավերով եկած լրագրողները նույնպես անցագիր չեն ստացել, պայմանով, որ հրավիրող անձը դիմավորելու և ուղեկցելու է իր աշխատասենյակ` այդ մասին նախապես տեղեկացնելով իրենց վարչությանը: Բոլոր այլ դեպքերում լրագրողները այլ քաղաքացիների նման, անցագիր են ստացել»:

Երևանի ավագանու պարտականությունները իրականացնելու վերաբերյալ բանավոր ընթացակարգերի հասկացություն օրենքով սահմանված չէ: Հետևաբար բանավոր ընթացակարգերի խախտման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱրթուրԳևորգյանի պնդումները անհիմն են և ոչ օրինական, քանի որ զուրկ են որևէ իրավական հիմքից և չեն կարող նախատեսել պարտականություններ:

Հայաստանի Հանրապետության Սահմադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Տվյալ դեպքում անորոշ է, թե որ օրենսդրական ակտով է նախատեսված Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի` Երևանի ավագանու խմբակցությունների կողմից լրագրողներ` քաղաքապետարան հրավիրելու և գործունեություն ծավալելու շուրջ բանավոր կարգի սահմանումը: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի վերոշարադրյալ պնդումները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ 6-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքին, ինչպես նաև օրինականության սկզբունքից բխող իրավական որոշակիության սկզբունքին։

Այնուհանդերձ, եթե նույնիսկ ընդունենք, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու մեկ այլ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը պնդել է, որ եղել է նման բանավոր ընթացաքակարգ, ապա հարկ եմ համարում ընդգծել, որ այս կապակցությամբ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նկատմամբ նույնպես դրսևորվել է խտրական վերաբերմունք, քանի որ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը կամ որևէ այլ պաշտոնյա, երբևէ որևիցե կերպ «Երկիր Ծիրանի» խմբակցությանը չի տեղեկացրել նման բանավոր ընթացակարգի մասին: Բացի այդ, երբ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը հրամայում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս գալ քաղաքապետարանի շենքից, Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ եթե իրենք իրականացնելով իրենց աշխատանքը քաղաքապետարանի շենքի տարբեր մասերում` խախտել են ինչ-որ կարգ, ապա իրենք պատրաստ ենք գնալ իր՝ Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և այնտեղ շարունակել աշխատանքը (տես` տեսանյութը https://www.youtube.com/watch?v=hSWPgLGUyJ4&t=2s)։ Սակայն դա նույնպես արգելվում է: Նման արգելքը հակասություն է առաջացնում իրենց իսկ կողմից սահմանված այսպես կոչված բանավոր կարգի կիրառման հետ: Այսպես` «Արթուր Գևորգյանը պարզաբանել է լրագրողներին, որ նրանք կարող էին նկարահանումներ կատարել խմբակցությանը հատկացված սենյակում, սակայն նկարահանումներ են կատարել Երևանի քաղաքապետարանի տարբեր հատվածներում, ինչի իրավունքը չեն ունեցել, և խախտել են Երևանի քաղաքապետարանում գործող ներքին կարգը: Երբ Զարուհի Փոստանջյանը ցանկացել է լրագրողների հետ բարձրանալ իր աշխատասենյակ, Արթուր Գևորգյանը խնդրել է, որ ոստիկանները միջամտեն: Այդ ժամանակ ոստիկանության ՊՊԳՎ դասակի հրամանատար Լիաննա Հայրապետյանը աստիճանների վրա կանգնելով լրագրողների դիմաց, խնդրել է նրանց իջնել ներքև մինչև կլինի համապատասխան թույլտվություն: Բացի այդ, Արթուր Գևորգյանը լրագրողներին հայտնել է, որ նրանք կարող են այլ վայրում անցկացնել հարցազրույցը, սակայն քաղաքապետարանի շենքից պետք է դուրս գան, քանի որ կարգ են խախտել»: Վերլուծելով վերոշարադրյալը`ստացվում է այնպես, որ նույնիսկ այն պարագայում երբ Զարուհի Փոստանջյանը և լրագրողները ցանկացել և փորձել են ենթարկվել այսպես կոչված բանավոր ընթացակարգին` այսինքն լրագրողների հետ աշխատանքն անցկացնել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության համար նախատեսված աշխատասենյակում, դա նույնպես՝ առանց որևէ իրավական հիմնավորման, արգելվել է: Արդյունքում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանը չի կարողացել արդյունավետ իրականացնել իր աշխատանքը լրատվամիջոցների հետ:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, օգտվելով օրենքով սահմանված իրավունքներից իր աշխատավայրում` Երևանի քաղաքապետարանում իրականացրել է տեղական ինքնակառավարման մարմնի` տեղական իշխանության ըննդիմադիր անդամի վերահսկողական գործառույթ, որը արժանացել է խտրական վերաբերմունքի՝ կապված նրա քաղաքական հայացքների և ընդդիմադիր կարծիքի հետ և նրա ավագանու կարգավիճակից բխելու պատճառով:

4. Բողոքի պահանջը

1. Վերացնել ՀՀքննչականկոմիտեիհատկապեսկարևորգործերիքննությանգլխավորվարչությանՀԿԳքննիչ Լուսինե Հարությունյանի 27 դեկտեմբերի 2018 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

2. Միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր  գործողությունների կիրառմամբ (հարցաքննություններ, առերեսումներ)` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար:

3.Կատարել քննություն և պարզել Տարոն Մարգարյանին, Արթուր Գևորգյանին և այլ անձանց մեղավորությունը հիմնավորող հանգամանքները, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ, 161-րդ, 164-րդ և 308 հոդվածներերով  նախատեսված հանցակազմեր:

4. Ճանաչել տուժողներ Զարուհի Փոստանջյանին և «Երկիր Ծիրանի» կուսակցությանը

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:54 19/10/2018  |  ԼՐԱՀՈՍ«Շարունակվում են ավանդույթներն այն արատավոր համակարգի, որի հիմքը դրվել էր դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին»
15:14 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍԶարուհի Փոստանջյանին և նրա դստերը բռնության ենթարկելու առթիվ հարուցված քրգործը կարճվել է
09:54 17/05/2017  |  ՄամուլԶարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց. «Հայկական ժամանակ»
09:30 11/05/2017Զարուհի Փոստանջյանը Պետրոս Ղազարյանին «պուտանկա» է անվանել. «Հրապարակ»
20:38 21/04/2017  |  Ընտրական իրավունք«Երկիր ծիրանիի» նախընտրական արշավի մեկնարկը՝ հեծանվաերթով
09:25 08/03/2017  |  ՄամուլԶարուհի Փոստանջյանը որոշել Է նոր կուսակցություն հիմնել. «Ժամանակ»
14:14 27/02/2017  |  ԼՐԱՀՈՍԶարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» խմբակցությունը
11:07 20/02/2017  |  ՔաղաքականԱկնհայտ է «Ժառանգության» սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ. Զարուհի Փոստանջյան
09:06 07/02/2017  |  Մամուլ«Ելք» դաշինքը ցանկանում էր խնդրել Զարուհի Փոստանջյանի ձեռքը. «Հրապարակ»
09:23 25/12/2015  |  ՄամուլՏարբերակ՝ Զարուհի Փոստանջյանից ազատվելու համար. «Իրատես de facto»

Արխիվ

[]